Quantcast
Channel: RSS
Viewing all 18713 articles
Browse latest View live

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՆՑԵՐՏԳԵԲԱՈՒ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ 120 ՀՈԳԱՆՈՑ ԿԱԶՄՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

$
0
0

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՆՑԵՐՏԳԵԲԱՈՒ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ 120 ՀՈԳԱՆՈՑ ԿԱԶՄՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո կկայանա համերգ: Այդ մասին <<Իրավունք>>-ը տեղեկացավ <<Երևանյան հեռանկարներ>> երաժշտական միջազգային փառատոնի մամլո ծառայությունից: Հաղորդագրության մեջ ասված է, որ փառատոնը ներկայացնում է երբևէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը հայկական երաժշտարվեստում՝ Royal Concertgebouw Orchestra (Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը 120 հոգանոց կազմով) Նիդերլանդներից` լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի գլխավարությամբ։ 1888թ.-ին հիմնված նվագախումբը կրում է աշխարհի «թիվ մեկ» տիտղոսը ըստ Դոյչե Գրամոֆոնի։
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆԻ

$
0
0

ՙՀԱՆՈՒՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆԻ

Օրերս խմբագրություն էին դիմել միայնակ մայրեր, ովքեր պատրաստվում են առաջիկա զորակոչին բանակ ճանապարհել իրենց զավակներին: Վերջիններս համոզված էին, որ իրենց որդիները պետք է ծառայեն տանից առնվազն 60 կմ հեռավորության վրա, սակայն Զինկոմիսարիատում նրանց տեղեկացրել էին, որ օրենքը փոխվել եւ եթե առաջներում այդպես էր, ապա հիմա կծառայի 150-170 կմ հեռավորության վրա: Նրանք փորձել են զինկոմիսարիատներից պարզել, թե ինչու է օրենքում նման փոփոխություններ կատարվել, ինչի հետ է դա կապված, սակայն այդպես էլ հստակ պատասխան չեն ստացել:
Միայնակ մայրերի մտահոգությունները ներկայացրեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, մեր այն հարցին, թե ինչի± հետ է կապված նման փոփոխությունը, պատասխանեց.
- 150 կմ-ից քիչ տարածությունը չէր կարողանում ժամանակակից պահանջների համապատասխան ապահովել զորակոչի հիմնական կազմակերպումը, այսինքն` խոչընդոտում էր զորակոչի կազմակերպմանը: Զինված ուժերի ռազմավարական զարգացման պլանի, որի մեջ մտնում է նաեւ զորակոչի ապահովումը,  բարեհաջող իրականացման համար ընդունվել է ընդունված օրենսդրական որոշումը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

ՙՙՃԱՄՓԵԶՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ

$
0
0

ՃԱՄՓԵԶՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ

Օրերս խմբագրությունն ահազանգ էր ստացել, որում կար պնդում, թե հանրապետության որոշ ճանապարհների վերանորոգման աշխատանքներն ունեն որակական խնդիրներ:

Ընթերցել...

ՙՙՄԵԿԸ ՄԻՇՏ ԽՓՈՒՄ ԷՐ ԳԼԽԻՍ, ՏԵՍՆԵՐ ԿԵՆԴԱՆԻ ԵՄ, ԹԵ` ՈՉ՚

$
0
0

ՙՄԵԿԸ ՄԻՇՏ ԽՓՈՒՄ ԷՐ ԳԼԽԻՍ,
ՏԵՍՆԵՐ ԿԵՆԴԱՆԻ ԵՄ, ԹԵ` ՈՉ՚


2011թ.-ի սեպտեմբերի 23-ին Մյասնիկյան պողոտայում վնասազերծված բանդայի զոհերից մեկը` ԱԺ նախկին պատգամավոր ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԸ վստահ է.

Ընթերցել...

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԴԻՄԱԿԱԶԵՐԾՈՒՄՆԵՐԻ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԵՆՔ

$
0
0

ՙԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԴԻՄԱԿԱԶԵՐԾՈՒՄՆԵՐԻ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԵՆՔ

Դեկտեմբերի 15-ին ՀՀԿ արտահերթ համագումարի օրակարգում լինելու է միայն 2013թ-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի առաջադրման հարցը: Այս մասին երեկ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՙՄոտ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը, որպես համագումարի պատվիրակ կընտրվի: Պատվիրակների մեծ մասն արդեն ընտրված են: Քննարկվեցին նաեւ ներկուսակցական հարցեր՚,- ավելացրեց Շարմազանովը:
Արձագանքելով խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ-ի առաջարկը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրենց դիրքորոշումը հստակ արտահայտված է: Նա  եւս մեկ անգամ հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ԱԺ-ում տեղի են ունեցել լսումներ եւ այդ լսումներում ՀՀԿ-ն շատ հստակ իր տեսակետը հայտնել է: ՙՀՀԿ-ն, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, միշտ եղել է ոչ թե ձեւական, կոսմետիկ փոփոխությունների, այլ բովանդակային բարեփոխումների կողմնակից, ուստի ձեւը մեզ այնքան չի հետաքրքրում: Մենք նման կոնսուլտացիաներին ոչ արձագանքել ենք, ոչ արձագանքում ենք: Մենք օրակարգ ձեւավորող քաղաքական ուժ ենք եւ ինքներս ենք որոշում ինչպեսի օրակարգ ունենալ՚,- ասաց ԱԺ փոխնախագահը: Իսկ ՀԱԿ-ն, ըստ Շարմազանովի, կարճատեւ պրոյեկտ է եւ ներկա պահին ՀԱԿ-ում 7 հոգով 8 երգ են երգում: Ի դեպ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ առաջիկայում մի շարք դիմակազերծումների ականատես կլինենք: Հարցին, թե ի±նչ նկատի ունի դիմակազերծումներ ասելով, նա արձագանքեց. ՙԴիմակազերծում ասելով նկատի ունեմ բոլոր այն քաղաքական  ուժերին եւ գործիչներին, ովքեր ստիպված են լինելու հանելու իրենց դիմակները եւ հասարակությունը կտեսնի նրանց իրական դեմքը՚:

 

ՙՙԻՐԱՎՈՒՆՔԸ՚ ՀԱՂԹԵՑ. ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ` ԱՂԱՆԴԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

$
0
0

ՙԻՐԱՎՈՒՆՔԸ՚ ՀԱՂԹԵՑ. ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ` ԱՂԱՆԴԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Երեկ ՀՀ Վերաքննիչ դատարանում հրապարակվեց վճիռն այն դատական գործով, որը անցել էր ըստ ՙԿյանքի խոսք՚ աղանդի հայցի ընդդեմ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի Նեդելի Արմենիի՚ թերթերի: Նշենք, որ հայցն ամբողջությամբ մերժվել է, եւ ըստ վճռի հայցվոր կողմը պարտավորվում է հոգալ փաստաբանական ծախսերը: Հիշեցնենք, որ վերը նշված աղանդը այդ լրատվամիջոցներից պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել ՙաղանդ՚ բառը գործածելու եւ հայտնի ՙպոռնո-աստղ՚ Անժելա Սարգսյանին ՙԿյանքի խոսքի՚ անդամ ներկայացնելու համար: Իրականում ինչպես արտահայտվում էին աղանդի պարագլուխները, նրանց նպատակն  էր մամուլում վախ սերմանել աղանդի հանդեպ որեւէ քննադատական խոսք հրապարակելու առումով: ՙԻրավունքի՚ ղեկավարությունը դատարանի այս վճիռը գնահատում է որպես Հայաստանում ժողովրդավարական արժեքների, այն է` մամուլի, խոսքի, կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքների պաշտպանություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՙՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆՆ ՈՎ Ա՚

$
0
0

ՙՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆՆ ՈՎ Ա՚

ՙՆախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից վնասներն ավելի շատ կլինեն, քան օգուտը՚, երեկ լրագրողների հետ իր մտքի ՙգոհարներով՚ կիսվել է ՙԺառանգություն՚ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Իսկ թե ինչ հնարավոր վնասներ կլինեն նախագահական ընտրությունների ժամանակ ԼՏՊ-ի առաջադրման արդյունքում, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԱԺ ՀԱԿ պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՑ, սակայն.
- Ստյոպա Սաֆարյանն ո±վ ա, որ ես իրեն comment անեմ: Քանի անգամ կարելի է ասել: Դուք ասում եք մի մարդու մասին, որին չեմ էլ ճանաչում:
- Բայց, պարոն Բագրատյան, պետք չէ մեկնաբանել, մենք Ձեզ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնարավոր վնասներից եւ օգուտից էինք հարցնում:
- Բայց այդ խոսքը ծագել է Ստյոպա Սաֆարյանից, չեմ ուզում պատասխանեմ: Ընդհանրապես գեղեցիկ չի...
Պարոն Սաֆարյան, խնայեք պատգամավորների նյարդերը, նրանք նույնիսկ հեռախոսով չեն ցանկանում Ձեր անունը լսել, ուր մնաց թե Ձեզ ամեն օր տեսնեն Ազգային ժողովում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ




ՙԻՐԱՎՈՒՆՔԸ՚ ՀԱՂԹԵՑ. ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ` ԱՂԱՆԴԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ


Երեկ ՀՀ Վերաքննիչ դատարանում հրապարակվեց վճիռն այն դատական գործով, որը անցել էր ըստ ՙԿյանքի խոսք՚ աղանդի հայցի ընդդեմ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի Նեդելի Արմենիի՚ թերթերի: Նշենք, որ հայցն ամբողջությամբ մերժվել է, եւ ըստ վճռի հայցվոր կողմը պարտավորվում է հոգալ փաստաբանական ծախսերը: Հիշեցնենք, որ վերը նշված աղանդը այդ լրատվամիջոցներից պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել ՙաղանդ՚ բառը գործածելու եւ հայտնի ՙպոռնո-աստղ՚ Անժելա Սարգսյանին ՙԿյանքի խոսքի՚ անդամ ներկայացնելու համար: Իրականում ինչպես արտահայտվում էին աղանդի պարագլուխները, նրանց նպատակն  էր մամուլում վախ սերմանել աղանդի հանդեպ որեւէ քննադատական խոսք հրապարակելու առումով: ՙԻրավունքի՚ ղեկավարությունը դատարանի այս վճիռը գնահատում է որպես Հայաստանում ժողովրդավարական արժեքների, այն է` մամուլի, խոսքի, կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքների պաշտպանություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՙՙՙԼԻՆՍԻ՚ ԲԵՐԱԾ, ԳՈՂԻ ՏԱՐԱԾ՚

$
0
0

ՙՙԼԻՆՍԻ՚ ԲԵՐԱԾ, ԳՈՂԻ ՏԱՐԱԾ՚

ՙԵս բանդայի ավազակային հարձակումների եւ դրա մասնակիցների հետ կապված որեւէ ասելիք չունեմ: Ինձ նյարդայնացնում եւ հունից հանում է ցանկացած խոսակցություն` կապված այդ օրվա հետ:

Ընթերցել...


ՙԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉՈՒՆԻ՚

$
0
0

ՙԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉՈՒՆԻ՚

ՙԻրավունքի՚  հարցին, թե ինչպես են ՙԺառանգությունում՚ վերաբերում Լեւոն Զուրաբյանի արած հայտարարությանը այն մասին, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հավակնում է որպես միասնական թեկնածու հանդես գալ, ապա ճիշտ կլիներ սկզբի համար ապահովել միասնությունը հենց ի°ր ղեկավարած խմբակցությունում, ՙԺառանգության՚ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.

Ընթերցել...

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ

$
0
0

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ
Նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրական-երաժշտական երեկո: <<Իրավունք>>-ը տեղեկացավ, որ <<Նվիրվում է Կոմիտասին>> խորագիրը կրող երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի աշխարհիկ երգերը: Երեկոյի բացումը կազդարարի Արմեն սարկավագՍահակյանը: Երեկոյի գրական մասը կապահովվի Խորեն Լևոնյանը, կոմիտասյան երգերը կկատարի երիտասարդ տենոր ԱրտակԱլավերդյանը՝ նվագակցությամբ Կատարինե Հովսեփյանի: Երիտասարդ տենորը երգել է մանկուց, սակայն երգարվեստով լրջորեն սկսել է զբաղվել 24 տարեկանից: Մինչ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան ավարտելը Արտակ Ալավերդյանը ստացել է քաղաքագետի կրթություն, ունի տնտեսագիտության թեկնածուի կոչում: Այժմ սովորում է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի դասարանում: 
Նշենք, որ համերգի մուտքն անվճար է: 
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՌԵԺԻՍՈՒՐԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՄՓՈՓՎԵՑ

$
0
0

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՌԵԺԻՍՈՒՐԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՄՓՈՓՎԵՑ
Երեկ Հայաստանի թետարական գործիչների միության բեմում ամփոփվեց նոյեմբերի 1-7-ը Երևանում ընթացող Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի VII հանրապետական փառատոնը: Ցուցադրվեց 10 ներկայացում` Երևանի, Գյումրու և Վանաձորի թատրոններից:
Նշենք, որ փառատոնին կարող էին մասնակցել մինչև 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում:
Փառատոնի ներկայացումների քննարկումներին իրենց մասնակցությունն են ունեցել թատերագետներ, ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ, լրագրողներ եւ հանդիսատես:
ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ`շնորհավորելով երիտասարդ բեմադրիչներին հորդորեց ինքնաքննադատ լինել ու երբեք չբավարարվել կատարված գործից:
Հ.Ղազանչյանը նաև հայտնեց, որ երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանն, ով եւս իր մասնակցությունն է ունեցել փառատոնին, հրավեր է ստացել Վ.Վաղարշյանի անվան Գորիսի դրամատիկական թատրոնից: Վերոնշյալ թատրոնում երիտասարդ բեմադրիչը կզբաղենցնի գեղարվեստական ղեկավարի աթոռը: Իր պարտականություններին Մարգարյանը կանցնի 2013 թ.-ի հունվարից: Նշենք, որ վերոնշյալ թատրոնում նրա ռեժիսուրայով մայիսի 30-ին հանդիսականի դատին հանձնվել է Ջոն Օսբերնի <<Ետ նայիր զարյացած>> պիսեը:
<<Իրավունք>>-ը տեղեկացավ, որ փառատոնի ընթացքում աչքի ընկած բեմադրիչներից մի քանիսը 2013թ. ամռանը կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնին կից վարպետաց դասերին մասնակցելու:
Առաջին անգամ փառատոնը անցկացվել է 2006թ.-ին: Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Զրկվել ենք օրենսդրական նախաձեռնության իրավունքից

$
0
0

Զրկվել ենք օրենսդրական նախաձեռնության իրավունքից

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների գործունեության, նրանց  իրականցրած և սպասվելիք ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների մասին ասուլիսի ընթացքում խոսեցին ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասատրյանը, Հայաստանի Աթուռ Ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայելովը, Մեդիա Շանգալ Եզդիների համայնքի Հ/Կ-ի նախագահ Ամո Շարոյանը և Հայաստանում Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

Մեդիա Շանգալ Եզդիների համայնքի Հ/Կ-ի նախագահ Ամո Շարոյանը խոսելով Հայաստանում ապրող եզդիների խնդիրներից, նախ և առաջ նշեց, որ այս տարին հատկապես կարևորվեց որպես ԱԺ ընտրությունների տարի, որտեղ, ըստ Շարոյանի, ևս մեկ անգամ չընտրվեց  ազգային փոքրամասնության ներկայացուցիչ. “Հայաստանում 50-60 հազար եզդի է բնկվում, բայց մենք ներկայացուցիչ չունենք խորհրդարանում և մենք մեկ բառով ասած` զրկվել ենք օրենսդրական նախաձեռնության իրավունքից ԱԺ-ում”,- նշեց Շարոյանը:

Ապա շարունակեց. “Աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ բարձրագույն առաջնորդ Միրե-Թասիմ Բեգը անգամ շեշտեց, որ զարմանում է, որ Հայաստանի Ազգային ժողովում  եզդի ժողովրդի ներկայացուցիչ չկա”:

Այս ամենին ի պատասխան սկսվեց բանավեճ Շարոյանի և Վարդան Ասցատրյանի միջև, ով նկատեց, թե “Պետք չէ ասել, թե ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ չկա պետական մարմիններում”,-և որպես փաստարկ հավելեց. “Ես կարող եմ ցույց տալ այն ցանկը, որտեղ նշված են բոլոր այն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք աշխատում են Հայաստանում և′ պետական, և′ մարզային կառույցներում”:

Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը  խոսեց  մեկ տարվա կտրվածքով  Կառավարության և Ազգային փոքրամասնությունների կողմից համատեղ իրականացված ծրագրերից և միջոցառումներից ու նշեց, որ  այցելություններ են կատարվել տարբեր համայնքներում և այդ շրջանակում հանդիպումներ են ունեցել  աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Թասիմ Բեգի հետ, որտեղ ներկայացվել է եզդիական համայնքին հուզող խնդիրները` մասնավորապես կրթական համակարգի խնդիրները:

Անդրադառնալով  ասորիների  համայնքային խնդիրներին` Վարդան Ասցատրյանը նկատեց. “Այս տարի տեղի ունեցավ  ասորիների ցեղասպանության հուշարձանի բացման արարողությունը և սա ասորական ներկայացուցչության երկրորդ այցն էր Հայաստան: Խոսվեց ասորական խնդիրների` հատկապես Հայաստանում համալսարանական կոնֆերանս բացելու մասին, քանի որ ազգային փոքրամասնությունները հարթակ են ման գալիս սեփական ինքնության զարգացման հիմանավոր քայլեր իրականացնելու համար”:

Անցնելով Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը` Ասցատրյանը նշեց, որ  մեծ տոնակատարմամբ այս տարի նշվեց  հրեական համայնքի  քսան ամյակը:

Ամփոփելով ասուլիսը բանախոսները նշեցին, որ նույն տրամադրվածությամբ էլ շարունակելու են պատրաստական աշխատանքները ազգային փոքրամասնություններին նվիրված հաջորդ տարվա միջոցառումների  իրագործման համար:

Ասյա Մուրադյան

ԵՐԲ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ՈՒ ԿՌԻՎ Է ՏԱԼԻՍ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ

$
0
0

ԵՐԲ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ՈՒ ԿՌԻՎ Է ՏԱԼԻՍ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ

"Ազգային Միաբանություն կուսակցությունը" իր ստեղծման իսկ օրից մշտարթուն կանգնած է եղել հայոց պետականության դիրքերի պահպանման ճակատում: Մեր գործունեությունը մշտապես ծառայացրել ենք երկրի զարգացումը արգելակող, օտարի շահերը պաշտպանող գործիչների և նրանց վարձու գրչակների մերկացմանն ու բացահայտմանը: Դա արել ենք բաց, փաստերով հիմնավորված: Փոքր ինչ նամուս, աբուռ և արհեստավարժություն ունեցող լրատվամիջոցների երևելիները հասկացել են դա և ինքնապաշտպանական բնազդից ելնելով, սեփական դիմակները չպատռելու վախից առժամանակ ձեռնպահ են եղել պատվերներ ընդունել մեր դեմ ուղղված հոդվածներ տպագրելու գայթակղությունից: Սակայն երբեմն ողջամտությունը դավաճանել է նրանց և սկսել են առաջնորդվել "փողերը հոտ չունեն" սկզբունքով, այն է` հանդես եկել պատվիրված հոդվածներով, փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել, թե՛ իրենց, թե՛ իրենց պատվիրատուների բազում արատներից:


Վերջերս ճիշտ այդպես պատահեց ծպտյալ ՀՀՇ-ական, այնուհետև, շողոքորթ գառան նման յոթ մոր կաթ (և ոչ միայն) ծծած` Արամ Աբրահամյանի հետ: Մենք հասկանում ենք թե ինչու հանկարծ Արամ Աբրահամյանի քննադատության սլաքը ուղղվեց մեր կուսակցության առաջնորդ` Արտաշես Գեղամյանի վրա: Արամի պատվիրատուներին չի կարող չանհանգստացնել այն, որ դեռ մեկ տարի առաջ "Ազգային Միաբանություն կուսակցությունը" հայտարարել էր, որ գալիք նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: Նրանք շատ լավ գիտակցում են, որ մեր քաղաքական թիմը անխոցելի է և գործում է իր համոզմունքներին համահունչ: Ավելին, մենք առանձին լրատվամիջոցների նման չենք սնվում օլիգարխներից, երկիրը թալանողներից, չենք գովաբանում անարժաններին` ստացված լափի դիմաց: Մենք նաև չենք բացառում, որ այդ թերթի խմբագիրը համապատասխան վարձատրության դիմաց պատրաստ է գովերգել ցանկացածին, ում մինչ այդ քննադատում, պախարակում էր: Եվ բոլորն էլ գիտեն, եթե մեկին ուզում ես ասել, թե լրագրողական աշխարհում, ով է ամենաանսկզբունքայինը, օրը մեջ "իր կուռքին" փոխողը, սեռական արատներ կրողների յուրայինն ու համոզված պաշտպանը և այլևայլ մեր հասարակության կողմից մերժված  այլանդակների, թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանողների թիկունքին կանգնած լրագրողը, ապա առանց վարանելու թերթ ընթերցողները կպատասխանեն` Արամ Աբրահամյանը:
Երբ վերջերս, արդեն ակնհայտ դարձավ, որ ՀՀ Նախագահ` Սերժ Սարգսյանը անհաշտ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, որը մեծ հավանության արժանացավ, մեր կուսակցության նախագահության անդամների կողմից հեղինակած հոդվածներում և հատկապես Արտաշես Գեղամյանի վերլուծականներում ու ելույթներում, մենք սպասում էինք, որ զանազան սրիկաներ կփորձեն իրենց քննադատության թիրախ դարձնել մեզ` "Ազգային Միաբանություն կուսակցությանը", համոզված լինելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հոգեհարազատ է մեր քաղաքական գծին և մեր պայքարը լինելու է անհաշտ: Պարզապես անակնկալ էր, որ այդ ստոր և ճղճիմ առաքելությունը ստանձնեց "Առավոտ" թերթի խմբագիրը: Չնայած դեռ տարիներ առաջ մի առիթով, երբ Արամ Աբրահամյանը հերթական նոխկալի հոդվածն էր գրել մեր հասցեին և երբ նրանից պարզաբանումներ էինք պահանջել, այդ ժամանակ նա ազնվություն ունեցավ ասելու, որ ինքը անձնական և ոչ մի խնդիր չունի "Ազգային ՄԻաբանության" հետ, պարզապես զբաղված է բիզնեսով:
Պարոն Աբրահամյան` մենք հասկանում ենք, որ հիմա էլ տպագրելով ձեր առաջնորդողը դուք անձնական ոչ մի խնդիր չունեք Արտաշես Գեղամյանի հետ, հակառակը մեզ թվում էր, որ ձեր մեջ կա նաև երախտիքի զգացում նրա առաջ: Չէ որ դուք պետք է լավ հիշեք, որ միայն և միայն Արտաշես Գեղամյանի բարձր հեղինակության շնորհիվ և նրա խնդրանքով տարիներ առաջ մեր թիմակիցների կողմից, ում հասցրել էիք վիրավորել "Առավոտ"-ում, ձեզ քաջ հայտնի վավերագրական տեսագրության արտահոսք չեղավ, հատկապես թերթի ընթերցողների շրջանակում: Անցան տարիներ և դուք մոռացաք դա և մեր լիդերի դեմ առաջնորդող գրելուց, հաշվի չառաք "YouTube"-ի հնարավորությունները` ձեր անմիջական մասնակցությամբ հայտնի տեսագրությունը մեր հասարակության հարստությունը դարձնելու ցանկությունը: Հանկարծ սա որպես շանտաժ չընկալեք, պարզապես "Ազգային Միաբանություն կուսակցությունը" տածելով խորը հարգանք իր առաջնորդ` Արտաշես Գեղամյանի հանդեպ, հարկադրված կլինի ինտերնետում հատուկ կայք-էջ բացել "Ովքեր են Արտաշես Գեղամյանին քննադատում" խորագրով: Հավատացեք մենք կկարողանանք գովազդել ինտերնետային այդ կայք-էջը և հարյուր հազարավոր մեր հայրենակիցները այնտեղ կտեսնեն այսօր իրենց սրբի տեղ դրած  ձեր պատվիրատուներին` թալանչիներին, իշխանության վերադառնալու անհագուրդ ձգտում ունեցողներին, սեռական շեղումներով արատավորներին, տարիներ առաջ նողկալի հանցագործություններ կատարածներին և տարբեր այլ սրիկաներին: Այս հանգամանքը մեզ տխրեցնում է միայն ձեր կտրվածքով, թվում էր թե կիրթ անձնավորություն եք և նման էժանագին առաջնորդողով պետք է որ հանդես չգայիք, ինչքան էլ շատ վարձատրվեիք: Կարո՞ղ է ձեզ շանտաժ են արել նույն տեսահոլովակով: Իսկ մեր մասով, երբ հայտնի են ձեր պատվիրատուները, հոդվածը գոհացուցիչ է: Պարզապես, եթե ընթերցողը մտովին հացնի` իսկ ովքե՞ր են այսօր քննադատում Արտաշես Գեղամյանին, ապա ինքն էլ շատ արագ կգտնի պատասխանը` ամենահին մասնագիտություններ կրողները, խոսքը ժուռնալիստիկայի մասին չէ: Այստեղ պակաս կարևոր չէ երկրորդ հարցը` իսկ ում է դա ձեռնտու: Սրա պատասխանն էլ ակնհայտ է` քննադատելով "Ազգային Միաբանությանը" և նրա ղեկավարին, ըստ էության, փորձում են թուլացնել ՀՀ Նախագահի կողմից նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարը: Նախաձեռնություն, որն այսօր ծավալվել է մեր երկրում և դարձել մեր կուսակցության գործունեության առանցքը:
Հիասթափեցնեմ "Առավոտի" խմբագրին ու իր պատվիրատուներին: Երբ մարդիկ տեսնեն, թե ովքեր են պայքարում Արտաշես Գեղամյանի դեմ, ապա կգան շատ պարզ եզրահանգումների` երբ համախմբվում ու կռիվ է տալիս ազգի տականքը, ինքնին հասկանալի է, որ դա նրանք վախից են անում: Եվ ինչքան լավ է, որ մեր երկրում հասարակությունը վերջապես կհասկանա, թե նախագահական ընտրությունների նախաշեմին ինչ կարգի ուժեր են համախմբվել Սերժ Սարգսյանին սատարողների դեմ:



Գագիկ Թադևոսյան
"Ազգային Միաբանություն կուսակցության" փոխնախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

ԱՂՆ ԱՌԱԾ՝ ՎԱԶՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՒՆԳԻ ՀԵՏԵՎԻՑ

$
0
0

ԱՂՆ ԱՌԱԾ՝ ՎԱԶՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՒՆԳԻ ՀԵՏԵՎԻՑ

Կիսանախագահական համակարգը խորհրդարանականով փոխարինելու օրակարգով քաղաքական խորհրդակցություններ սկսելու ԲՀԿ նախաձեռնության վերաբերյալ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է ՍԻՄ առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
-Զարմանալի նախաձեռնություն՝ այնքանով, որքանով ԲՀԿ-ն նորելուկ չէ քաղաքականության մեջ՝ տարիներ շարունակ գործում է, եւ եթե նման մտադրություն, ծրագրային դրույթ ուներ, պիտի որ ավելի վաղ բարձրաձայներ այդ մասին։
Պետք է ենթադրել, որ այս առաջարկությունը կրում է ոչ թե ծրագրային, այլ իրավիճակային բնույթ, այսինքն՝ նպատակը ներկա քաղաքական իրավիճակից ելք գտնելն է, ոչ թե համակարգային լուծումներ առաջարկելը, ինչպես նշված է ԲՀԿ խմբակցության քարտուղարի տարածած հայտարարության մեջ։ Ինչի՞ն է միտված այս քայլը՝ կարող ենք միայն ենթադրություններ անել։
Ի վերջո, խորհրդարանական ընտրություններից առաջ էլ ԲՀԿ-ն հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ՝ փորձեց իր շուրջը հավաքել ընդդիմադիրներին։ Ստեղծվեց միասնական շտաբ ԲՀԿ-ի առաջնորդությամբ, Հմայակ Հովհաննիսյանը, որն այն ժամանակ ԲՀԿ համամասնական ցուցակի կարկառուն դեմքերից էր, Վարդան Օսկանյանը եւ այլն, հավաքեցին բոլոր ընդդիմադիրներին, եւ պետք է ասել, որ «Բարգավաճ Հայաստանը» այդ «օպերացիայից» շահած՝ 250 հազարով ավելացրեց իր ձայները, իսկ ընդդիմադիրները «տակ տվին»։
Կարծես այս անգամ էլ ԲՀԿ-ն բավական հետաքրքիր հաշվարկներ ունի՝ ընդդիմադիր գործընկերների հետ կապված, եւ միգուցե «միասնական քաղաքական օրակարգի» շուրջ քաղաքական քննարկումների արդյունքում էլի ինչ-որ դիվիդենտներ ստանա։ Թե ընդդիմադիր ուժերն ինչ կշահեն այդ հավաքներից՝ արդեն իրենց դառը փորձից կարող են հետեւություն անել։
-Ընդդիմությունն ուղղակի կամ անուղղակի արձագանքել է ԲՀԿ-ի հրավերին՝ «Ժառանգությունը» պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ քննարկումներին, «Դաշնակցությունը» ողջունել է ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունը եւ ներկայացրել համակարգային փոփոխությունների ի՛ր տեսլականը, ՀԱԿ-ը առաջ է քաշել մի քանի կետից կազմված սեփական «պլատֆորմը»։ Սրանից հետեւո՞ւմ է, որ ընդդիմությունը պատրաստ է համախմբվել ԲՀԿ-ի շուրջ։
-Այդ արձագանքները ցույց են տալիս, որ իրականում ընդդիմությունը չունի որեւէ ծրագրային նպատակ, դրույթ կամ լուրջ ծրագիր։ Այսօր իրենց ընդդիմություն համարողներից շատերը ժամանակին եղել են իշխանության մեջ եւ ցույց են տվել, թե ինչի են ընդունակ։ Մի մասն ուղղակի օտարերկրյա շահեր սպասարկող գործակալներ են՝ հիմնականում իրենց պատեպատ տվող չկայացած գործիչներ, որոնք պարզապես փորձում են մի աղմկահարույց բան գտնել, այդ աղմուկի վրա վազել ու մի նոր աղմուկ բարձրացնել։
Ուղղակի ծիծաղելի է, որ քիչ թե շատ ստանդարտից դուրս ցանկացած նախաձեռնություն ընդդիմության շարքերում ոգեւորություն է առաջացնում, եւ աղը վերցրած՝ վազում են այդ «վարունգին» աղ ցանելու։
-«Բարգավաճի» այս քայլից կարելի՞ է եզրակացնել, որ կամուրջներն այլեւս այրված են՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հարցը փակված է։
-Իմ կարծիքով, խնդիրն այն չէ՝ ԲՀԿ-ն կպաշտպանի՞ գործող նախագահի թեկնածությունը, թե՞ ոչ։ Կպաշտպանի՝ լա՛վ, որովհետեւ դա նշանակում է ուժերի կոնսոլիդացիա, լուրջ վերաբերմունք պետության ներքին եւ արտաքին մարտահրավերների հանդեպ։
Ի վերջո, կույր կամ հիմար պետք է լինել՝ չտեսնելու համար, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում եւ տարածաշրջանի շուրջ, ուր են տանում այդ զարգացումները։ Մեր երկիրը ունի բավական լուրջ խնդիրներ ներքին ճակատում՝ դա առաջին հերթին տնտեսության զարգացումն է, եւ որպես նվազագույն պահանջ, գոյություն ունեցող իրավիճակի պահպանումը, նկատի ունենալով, որ տարածաշրջանային անկայունությունն արդեն իսկ բացասաբար է անդրադառնում տնտեսական զարգացումների վրա։
Մասնավորապես Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետեւանքով կրճատվել է իրանական ապրանքների արտահանումը, որ ինչ-որ չափով հարվածում է Հայաստանի տնտեսությանը։ Այսինքն՝ ունենք լրջագույն խնդիրներ։
-Մշտապես ասվել է, իշխող կուսակցությունն էլ բազմիցս խոսել է այն մասին, որ անձերի շուրջ «ընդդեմ» սկզբունքով ստեղծված դաշինքները հեռանկար չունեն։ ԲՀԿ-ն փորձում է այլ ճանապարհով գնալ՝ միավորել քաղաքական ուժերին գաղափարների շուրջ։ Ինչո՞ւ իշխանությունը կտրուկ արձագանքեց «Բարգավաճի» առաջարկին։
-Որովհետեւ ԲՀԿ-ն անկեղծ չէ իր մտադրությունների մեջ։ Եթե իրենք իրականում նման մտադրություն ունեին, պետք է տարիներ առաջ ասեին այդ մասին։ Այլ քաղաքական ուժեր պարբերաբար հանդես են եկել խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկություններով, բայց ԲՀԿ-ն չի աջակցել այդ գաղափարին։
Ավելին՝ տարիներ շարունակ նրանց բավարարել է գործող կիսանախագահական համակարգը, եւ հանկարծ ընտրություններից 3 ամիս առաջ փոխում են իրենց դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ եւ կառավարման համակարգը փոխելու խնդիր բարձրացնում։
Նախ, զուտ քաղաքագիտական տեսակետից խորհրդարանական հանրապետության անցումն արդեն իսկ վտանգներ է պարունակում՝ հատկապես նկատի ունենալով տարածաշրջանային իրավիճակը եւ տարածաշրջանի շուրջ ծավալվող անկանխատեսելի զարգացումները։ Հասկանալի է, որ պահի թելադրանքն է՝ առաջ քաշել ինչ-որ գաղափար, կառչել դրանից եւ, այդ գաղափարը դրոշ սարքելով, միավորել ընդդիմադիր ուժերին։ Ում է դա ձեռնտու՝ շուտով կտեսնենք։
-Հնարավո՞ր է, որ այդպիսով ԲՀԿ-ն պարզապես փորձում է ժամանակ շահել՝ հետաձգել թեկնածուական հայտ ներկայացնելու կամ այլ թեկնածուի պաշտպանելու վերաբերյալ «ճակատագրական որոշումը»։
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ թեկնածու առաջադրե՞լ, թե՞ ոչ, կամ ե՞րբ հայտարարել այդ մասին։ Ամեն կուսակցություն ունի իր մարտավարությունը։
Ինձ համար առաջնայինն այն է, որ մեր երկիրը հանրապետության նախագահի գլխավորությամբ կարողանա դիմագրավել այն մարտահրավերներին, որ կանգնած են մեր առջեւ։ Նկատի ունեմ ե՛ւ մերձավորարեւելյան իրադարձությունները, ե՛ւ Լեռնալին Ղարաբաղի հարցը, ե՛ւ Թուրքիայի հետ հարաբերությունները, ե՛ւ տնտեսության հետ կապված խնդիրները։
Մնացածը՝ ԲՀԿ-ն թեկնածու կառաջադրի՞, կսատարի այլ թեկնածուի՞, ընդդիմությունը կմիավորվի՞ «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնության շուրջ, թե՞ չի միավորվի՝ ըստ իս, երկրորդական է։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
armworld.am

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

$
0
0

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

«Կարծում եմ, որեւէ մեկը կասկած չունի, որ գործող նախագահը վերընտրվելու է առաջին իսկ փուլում։ Այլընտրանք չեմ տեսնում, որովհետեւ ո՛չ ԲՀԿ-ն ընդդիմություն կոչեցյալից ավելի հետաքրքիր ինչ-որ ծրագիր է առաջարկել, ո՛չ ասպարեզ է բերել նոր մարդկանց՝ նույն դեմքերն են, որոնք տարիներ շարունակ եղել են հանրության աչքի առաջ։ Այս ամենից ելնելով՝ ժողովուրդը, համոզված եմ, հենց առաջին փուլում վստահության քվե կտա Սերժ Սարգսյանին։
Հիմա, եթե ԲՀԿ-ն չպաշտպանի նրա թեկնածությունը՝ առաջարկի իր թեկնածուին կամ պաշտպանի այլ թեկնածուի՝ իր գործն է։ Ի վերջո, որոշողը ժողովուրդն է, իսկ յուրաքանչյուր կուսակցություն, եթե, իհարկե, մտածում է ժողովրդի մասին, պետք է գիտակցի իր քայլերի պատասխանատվությունը»,- համոզված է ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։

armworld.am


ՈՐՊԵՍԶՒ ՕԳՆԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆՊՏՈՒՂ ԶՈՒՅԳԵՐԻՆ

$
0
0

ՈՐՊԵՍԶՒ ՕԳՆԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆՊՏՈՒՂ ԶՈՒՅԳԵՐԻՆ
Երեկ վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ <<Ես գալիս եմ, մայրիկ>> խորագիրը կրող բարեգործական համերգ-ակցիան` ի նպաստ անպտղությամբ տառապող երիտասարդ ընտանիքների: Հանդիսականի դատին հանձնվեց վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի <<Երազ>> բալետ-ֆանտազիայի առաջնախաղը` Ժակլին Սարխոշյանի բեմադրությամբ: Ի դեպ, վերջինս Ռուբեն Մուրադյանի հետ համատեղ հանդես եկավ նաեւ բեմում: Բեմադրությանն իրենց մասնակցությունն ունեցան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի խումբը: Միջոցառման 2-րդ մասում ներկայացվեցին փաստեր բնակչության վերարտադրողական իրավիճակի եւ երիտասարդ անպտուղ զույգերին բժշկական օգնություն ցուցաբերլու մասին:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱ ԾՆՎԵՑ , ԲԱՅՑ ՉՄԱՀԱՑԱՎ...

$
0
0

ՆԱ ԾՆՎԵՑ , ԲԱՅՑ՝ ՉՄԱՀԱՑԱՎ...
Կոմիտասը` հայ երաժիշտներից առաջինը հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության հուսալի ակունքները, գիտնականին հատուկ հետևողականությամբ հետազոտեց և բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափությունները: Կոմիտասը հրապարակախոսին հատուկ կրքոտությամբ պաշտպանեց հայ երաժշտության ինքնուրույնության գաղափարը:
Այսօր ԿՈՄԻՏԱՍԻ անվան ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ տեղի ունեցավ գրական երաժշտական երեկո` նվիրված ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ: Երեկոյի բացումն ազդարարվեց Տերունական աղոթքով: Սարկավագ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆՆ էլ ԿՈՄԻՏԱՍԻՆ բնութագրեց հետեւյալ խոսքերով.<< Երբ ասում ենք ԿՈՄԻՏԱՍ, մենք հասկանում ենք գանձ: ԿՈՄԻՏԱՍԸ ծնվեց, բայց չմահացավ , նա ունի սկիզբ, բայց ոչ ավարտ... Նա հավերժացավ իր խոսքով, իր գործով...>>: Իսկ մենակատար ԱՐՏԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ ունեցաց մեր զրույցում հայտնի տենորը նշեց.<<Շատ բեմերից եմ ելույթ ունեցել, շատ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններն եմ կատարել , բայց իմ համար ԿՈՄԻՏԱՍՆ ուրիշ է, ամեն անգամ ԿՈՄԻՏԱՍ կատարելիս ամբողջ մարմինս դողում է, ոտքերս թուլանում են...>> 
Հայ ժողովրդի գեղարվեստական գանձարանի հարստությունն արժեքավորող Կոմիտասը պահպանելով անցյալի արժեքները՝ պատմականորեն կոչված էր զարգացնել, հայտնաբերել դրանց կենսունակությունը, նորին ծառայեցնելու ուղիներն ու ձեւերը: Այդ ճանապարհին նրան վիճակվեց կերտել ազգային ոճի բարձր չափանիշները: Կոմիտասի արվեստն ուղղակի ու միջնորդավորված ներգործեց երաժշտական մշակույթի ողջ ընթացքի վրա: Բազմաթիվ ու բազմաբնույթ ստեղծագործությունների կողքին հնչեցին Կոմիտասի ձայնագրած մեղեդիները, նրա անհատականության բովով անցած ժողովրդական արվեստի գոհարները: Հայ երաժիշտների մի քանի սերունդ որդեգրեց նրա գեղարվեստական սկզբունքները, համարձակորեն ընդլայնեց նրա նշագծած ուղիները: Եւ այսօր էլ ԿՈՄԻՏԱՍԸ պետք է լինի յուրաքանչյուրիս հայ լինելու նախապայմանը...
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՅՍՕՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՈՒԺ ՉՈՒՆԻ

$
0
0

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՅՍՕՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՈՒԺ ՉՈՒՆԻ

Անդրադառնալով  հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, Արցախի ճանաչման խնդրին և Տավուշի մարզում օրեր առաջ կատարված դիտարկումների արդյունքներին այսօր ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայտնեց, որ ցանկալի կլիներ, եթե դիտարկումներն իրոք հանգեցնեին պետական սահմանին լարվածության թուլացմանը, բայց այնուամենայնիվ, ըստ նրա,մ ենք էլի պետք է ֆիքսենք, որ առաջնագծում՝ պետական սահմանին, գոնե նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրը մնում է: Այսինքն, մեխանիզմներ են հարկավոր, որոնք զսպեն ադրբեջանական նախահարձակ ագրեսիան: Մեր պետությունն այդ մեխանիզմներն ունի՝ ի դեմս ՀՀ զինված ուժերի, բայց եթե մենք բանակցային գործընթացի մեջ ենք ապա միայն կոպիտ ռազմական ուժը այստեղ անբավարար է»: Այնուամենայնիվ,  Ջամալյանի համոզմամբ ադրբեջանական կողմին զսպելու միակ ռեալ և էֆեկտիվ երաշխիքը Հայաստանի զինված ուժերն են և  հենց շնորհիվ մեր բանակի մարտունակության, թշնամին խոսքից գործի չի անցնում:

Այսօր ըստ փորձագետի Ադրբեջանը չունի այն ներուժը, որ հարձակում գործի, հակառակ դեպքում ոչինչ չէր կարողանա նրան հետ պահել : Որոշ զինատեսակների, մարդկային ռեսուրսների առումով ադրբեջանցիները առավելություն ունեն, բայց դրանք մի ռեսուրս են, որոնք ռեալ պատերազմի պարագայում կարող եմ փոշիանալ և որակական արդյունքի չհանգեցնել: Այսինքն որոշ հարցերում քանակական առավելությունը դա դեռ ռազմական գերազանցություն չի:« Մենք ունենք հենակետեր, որոնք անհրաժեշտության դեպքում կրակի տակ կպահեն թշնամու զորամասերը, դեպի հենակետեր տանող ճանապարհները: Քանի դեռ մենք ունենք նման հենակետեր, Ադրբեջանին անհրաժեշտ են շատ մեծ ռեսուրսներ, որպեսզի պատերազմ սկսի հաջողության հասնելու ակնկալիքով»,- հավելեց Ջամալյանը:

Ինչ վերաբերվում է Արցախի ճանաչման խնդրին, ապա ըստ Ջամալյանի մենք պետք է իրատես լինենք: Հակամարտությունները որոնց ակունքներում ընկած է ինքնորոշման խնդիրը՝ չեն կարգավորվում արագ: Նա նշեց.« Միջազգային պրակտիկան հուշում է, որ բոլոր այն դեպքերում, երբ արհեստականորեն ձևավորված բազմազգ պետությունները քայքայվել են, ապա վաղ թե ուշ այն տիտղոսակիր ազգը, ով գաղութարար նկրտումներ է ունեցել համակերպվել է իր նախքին գաղութների կորստի հետ և ի վերջո ճանաչել է դրանց անկախ լինելը»: Ըստ փորձագետի նման  գործընթացները տևում են տասնամյակներ, մինչև գաղութարար ազգը հարմարվի իր գաղութի կորստյան հետ և ի վերջո ճանաչի դրա անկախ լինելը, սակայն Ադրբեջանի պարագայում հակառակ գործընթաց է տեղի ունենում: Այս 18 տարիների ընթացքում Ադրբեջանը անում է ամեն ինչ, որպեսզի անդրկովկասի թուրքերը չհամակերպվեն Արցախի կորստի հետ: Եվ ավելին, արվում է ամեն ինչ, որպեսզի հենց հայերի մոտ առաջանա  այն միտքը, որ վաղ թե ուշ Արցախը Ադրբեջանի մաս է կազմելու:

Փորձագետը նշեց նաև, որ մենք նահանջելու տեղ չունենք և որ նման բնույթի հակամարտություններն իրենց էությամբ բացառում են փոխզիջումը: Նման խնդիրների միակ լուծումն այն է, որ նախկին գաղութարար ազգը համակերպվում է այն գաղափարի հետ, որ այլևս իշխանություն չունի  նախքինում նվաճված ազգի հանդեպ; Պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք կովկասյան թուրքերի մոտ ավելի արագ կհասունացնեն այն գաղափարը, որ իրենք այդ տարածքները անդառնալիորեն կորցրել են:

Մենք  մեր հերթին չպետք է ժողովրդի մոտ ստեղծենք այն պատրանքը, որ բանակցային գործընթացը արագ արդյունքի կարող է հանգեցնել: Այս գործընթացը շատ երկար կտևի: Ջամալյանը նշեց.« Եթե ավելի օբյեկտիվ լինենք ապա անդրկովկասի թուրքերի  բախտը բերել է, որ  90-ականների սկզբին իրենց  արհեստական ձևավորած պետականությունը ամբողջովին  չկազմաքանդվեց՝  մի բեկորը առանձնացավ: Այսօր ևս Ադրբեջանը ներկայացնում է արհեստականորեն ձևավորված կարկատաններով մի պետություն, որը արհեստականորեն իրեն է կցել ինչ-ինչ բեկորներ: Նման կարկատանացված պետականությունը կենսունակ լինել չի կարող: Ադրբեջանցի թուրքերը պիտի գոհ կինեն, որ իրենց բախտը բերել է և 90-ականներին այդ կարկատանացված պետականությունը չի փլուզվել ամբողջովին»:

Այսօր ըստ Ջամալյանի անհրաժեշտ է ամրապնդել արցախահայության՝ իբրև առանձին պետականության կազմավորումը, և ավելի անիրականանալի դարձնել հայրենիքի այդ հատվածը Ադրբեջանի կազմում լինելու գաղափարը թե՛ անդրկովկասի թուրքերի համար, թե՛ աշխարհի համար: Այդ ուղղությամբ արվում են քայլեր, որոնցից են Քարվաճառի ճանապարհի հիմնանորոգումը, Ստեփանակերտում օդանավակայանի  գործարկումը:

Դավիթ ջամալյանը վստահություն հայտնեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը անպայման կաշխատի և նկատեց, որ դա ընդամենը ժամանակի խնդիր է:

«Իրավունք»-ի այն հարցին, թե ի՞նչ դիրք ունի այսօր  Հայաստանը Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմի դաշտում, արդյո՞ք համարժեք պատասխան տրվում է ադրբեջանական սադրանքներին և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ, պրն Ջամալյանը պատասխանեց.

« Մենք պետք է հստակեցնենք, թե որտեղից է բխում վտանգը մեր հանդեպ՝ թե՛ երկրի ներսից, թե՛ բուն Ադրբեջանից, թե՛տարբեր միջազգային կառույցներից, որոնք իբրև թե չեզոք են, բայց շատ կողմնակալ, ինչ որ դեպքերում նաև կաշառված լինելով պրո ադրբեջանական քաղաքականություն են վարում: Պետք է հստակեցնել թիրախները, որտեղից է բխում վտանգը և հասցեական աշխատել: Այդ առումով աշխատանք տարվում է, բայց սա այն ոլորտն է, որտեղ միշտ անելիք կա: Միշտ նոր մարտահրավերներ կարող են ի հայտ գալ, այսինքն միշտ պետք է զգոն լինել և հստակեցնել թիրախները և պատասխան  քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Մարինե Բարսեղյան

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՄԵՂՍԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

$
0
0

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ  ԸՆԴՈՒՆՎՈՒՄ  Է  ՈՐՊԵՍ  ՄԵՂՍԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայաստանի քրդական համայնքի՝ Հայաստանի քուրդ կանանց խորհրդարան կազմակերպությունը,  համախմբվել էր Մյասնիկյանի հրապարակում՝ Թուրքիայի կառավարության գործողությունների վերաբերյալ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակավ: Ցուցարարները « Թուրքիա տեռորիստ» և « ֆաշիստ Էրդողան »  վանկարկելով գնացին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենք, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը: Ցուցարարները միջազգային կառույցներից  պահանջում էին միջոցներ ձեռնարկել Թուրքիայում քաղաքական նկատառումներով անհիմն բանտարկված իրենց առաջնորդ Օջալանին ազատ արձակելու ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ ամբոխջ աշխարհի քրդերի շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել՝ Թուրքիայի կալանավայրերում գտնվող քուրդ քաղբանտարկյալների հանդեպ իրականացվող կտտանքների հետևանքով:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Հենրի Արսենին ուղված նրանց նամակում ասվում է.«Թուրքիայում քուրդ ժողովրդի լավագույն զավակները, ովքեր ազատությունը ընդունում են որպես գերագույն արժեք՝ մշտապես գտնվում են հալածանքների, հարձակումների և շրջափակումների մեջ: 2009թ.-ի բանտարկումները կրեցին զանգվածային բնույթ: Կալանավայրերում մեկուսացվեցին քուրդ  ժողովրդի ավանգարդը կազմող քաղաքապետերը, պատգամավորները, մտավորականության տարբեր ոլորտի ներկայացուցիչները՝ գրողներ, լրագրողներ, նկարիչներ, ինչպես նաև կանայք ու երեխաներ:

2012թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայի 6 կալանավայրերում մոտ 70 քաղբանտարկյալներ միաժամանակ հայտարարեցին անշրջելի ու անժամկետ հացադուլ: Անցել է շուրջ 59 օր: Հացադուլավորներին միացել են Թուրքիայի տարբեր տիպի բոլոր կալանավայրերի շուրջ 10 հազար բանտարկյալներ, ովքեր պահանջում են.

  1. Կարճ ժամկետում առանց նախապայմանի տրվեն թիվ  մեկ կալանավորին՝ Աբդուլլահ Օջալանին ազատություն, անվտանգություն ու առողջության պահպանման երաշխիքներ: Շուրջ մեկ ու կես տարի խստիվ մեկուսացած է քուրդ առաջնորդ Օջալանը:
  2. Մայրենի լեզվի նկատմամբ Թուրքիայի մերժողական քաղաքականությունը դադարեցնել՝ սկսած դատարաններից, պետական, վարչական կառույցներից, կրթական և մշակութային օջախներից, վերացնել բոլր արգելքներն ու խոչնդոտները և տալ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ:

Քաղբանտարկյալների հայտարարությունը պատշաճ  արձագանք գտավ քուրդ ժողովրդի բոլոր հատվածների կողմից և նրանք կանգնեցին հացադուլավորների պաշտպանության դիրքերում՝ հակառակ թուրքական պետության և բանակի մերժողա-ռասիստական նոր գործողությունների, որոնք շարունակում են խլել նորանոր մարդկանց կյանքեր»:

Քրդերը հայտնեցին իրենց վերաբերմունքը  միջազգային կառույցների քաղաքական կեցվածքի և մոտեցումների վերաբերյալ: « Կարևորում ենք հատկապես ՄԱԿ-ի դիրքորոշունը, քանի որ նրա գլխավոր նպատակներից է մարդկային և ազգային իրավունքների պաշտպանությունը: Այս դեպքում, երբ ոտքի է կանգնել 40 միլիոն ժողովուրդ, լռությունը ընդունվում է որպես մեղսագործություն» ասված էր նամակում:

Քուրդ ցուցարարները բղավում էին, որ հայերի ցեղասպանությունը իրագործած Թուրքիան անցել է իրենց: Եվ, որ Օջալանի կյանքին մի բան լինի, Թուրքիան կվերածեն  գերեզմանի:

« Իրավունք»-ի այն հարցին, թե ինչպես են քրդերն իրենց զգում Հայաստանում , արդյո՞ք իրենց շահերը պաշտպանված են, Հայաստանում քրդերի համայնքի առաջնորդ Կնյազ Հասանովը պատասխանեց, որ Հայաստանում ամեն ինչ այլ է, իրենք ակտիվ մշակութային կյանքով են ապրում, ունեն ամսագրեր, թերթեր և ընդհանրապես գոհ են Հայաստանի իշխանություններից, քանի որ միշտ կա երկխոսություն:

Հավելենք նաև, որ Կնյազ Հասանովի հավաստմամբ այսօր թուրքական բանտում մահացել է 70 հացադուլավորներից  մեկը:

Մարինե Բարսեղյան

Խորհրդարանական համակարգի անցնելը այսօրվա գաղափար չէ

$
0
0

Խորհրդարանական համակարգի անցնելը  այսօրվա գաղափար չէ

Ե′վ քաղաքական դաշտը, և′ հատկապես իշխանություններն այսօր խճճել են ամեն ինչ: Հայաստանում այսօր գլխավոր խնդիրն  արտագաղթը կասեցնելն է”,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց /ՀԴԿ/ Արամ Սարգսյանը:

Խոսելով քաղաքական մի շարք կուսակցությունների կողմից արված վերջին հայտարարությունից` հատկապես այն մասին, որ նախագահական ընտրություններին ընդառաջ  առաջարկ է արվում խորհրդարանական համակարգի անցնելու մասին` /ՀԴԿ/ Արամ Սարգսյանն ասաց. “Խորհրդարանական համակարգի անցնելու քաղաքական կուսակցությունների հայտարարությունները այսօրվա գաղափար չէ, և հիմա սա մի ձև է կոնսոլիդացնելու իրենց շուրջ քաղաքական ուժերին: Սակայն այն ժամանակը, որը կարելի էր օգտագործել և կոնսոլիդացնել այս գաղափարի շուրջ, անցել է”:

Այս կարծիքին համաձայն չեղավ /ՀՀԿ/ Մկրտիչ Մինասյանը և նկատեց. “ Այս մոդելը նոր հայտնաբերված չէ: Աշխարհում երկու մոդելն էլ գոյություն ունեն: Ես կարծում եմ, որ պառլամենտը իր դերը պետք է կատարի, իսկ երկրի նախագահը իր դերը պետք է կատարի երկրում, որպեսզի  հավասարակշռությունների մեխանիզմը գործի երկրում, այլ ոչ թե փորձեն փորձադաշտի վերածել երկիրը”:

Այնուհետև անդրադարձ կատարվեց սպասվող նախագահական ընտրություններում  Սերժ Սարգսյանի հնարավոր մրցակիցների մասին, որի վերաբերյալ Արամ Սարգսյանը նկատեց, թե առանձնապես մրցակցություն չի լինելու, իսկ  Մկրտիչ Մինասյանը ընդգծեց. “Մրցակիցներ կլինեն, արժանի ասածը հարաբերական եմ համարում: Նույն շանսերը ունեցող թեկնածու չեմ տեսնում”:

Իսկ թե ինչպիսի դիրքորոշում կունենա  /ՀԴԿ/-ն նախագահական ընտրությունների հետ կապված, Արամ Սարգսյանի խոսքերով, պարզ կդառնա դեկտեմբերին` կուսակցության սպասվող համագումարում. “Քաղաքական դաշտում մենք արդեն հայտարարել ենք, որ կողմնորոշման համար ուզում ենք ունենալ  բացահայտ

հետևողական քայլեր և դա վերաբերում է առաջին հերթին գործող նախագահին, որովհետև եթե նա կարող է անել դա, ապա մյուսները դեռ խոստանում են: Եթե տեսնենք, որ դա իրականում համալիր ծրագրի իրականացման հնարավորություն է ստեղծում, մենք կքննարկենք մեր կուսակցության համագումարում”:

Իսկ դեկտեմբեր ամիսը սարերի հետևում չէ:

Ասյա Մուրադյան

Viewing all 18713 articles
Browse latest View live