Quantcast
Channel: RSS
Viewing all 18713 articles
Browse latest View live

ՕՊԵՐԱՏԻՎ

$
0
0

ՕՊԵՐԱՏԻՎ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը: Բացահայտվել է խարդախության՝ 6, մաքսանենգության՝  1, գողության և յուրացման 4-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԵՎ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ

$
0
0

ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԵՎ ՄԻԱՅՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

http://www.aysor.am/am/news/2014/12/03/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/88047

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կողմ է ԵՏՄ անդամակցության փաստաթղթի: Եվ այդ փաստաթուղթը, նրա համոզմաբ, չի հակասում Հայաստանի շահերին: Պատգամավորը վստահ է` ԵՏՄ անդամակցությունը բխում է միայն ու միայն Հայաստանի շահերից: «Սա ամենաճիշտ քայլն է, որը կատարվեց: Այն մի շարք առավելություններ ունի մեր երկրի համար տնտեսական, անվտանգության ու մի շարք հարցերի առումով: Բացասական ելույթ ունեցողները չգիտեն ինչի մասին են խոսում: Շատ անգրագետ մեկնաբանություններ են հնչում, թե ներկայիս իրավիճակի, և թե պատմական առումով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` հավելելով, որ Խորհրդարանի միայն 5%-ն է դեմ ԵՏՄ անդամակցությանը:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, պատգամավորը նկատեց, որ այդ պատժամիջոցները անդրադառնում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի վրա: «Հայաստանը, որը Ռուսաստանի հետ շատ սերտ կապերով է կապված, նույնպես բացառություն չէ: Հայաստանը իհարկե պետք է հաշվի առնի, թե ինչ է սպասվում այդ փոխհարաբերությունների ներքո, սակայն Ռուսաստանը կարողացել է ապացուցել, որ ինքն ինքնուրույն կարողանում է առաջ շարժվել և զարգացնել իր պետությունը»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` Ռուսաստանն ուժեղացնում է իր դիրքերը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Իսկ դա բխում է, ոչ միայն Ռուսաստանի, այլև  հենց Հայաստանի շահերից:

«Պուտինի այցը Թուրքիա ցույց տվեց, որ Ռուսաստանը լավագույն պայմանագրերը կնքեց. գազի, նավթի և այլ տնտեսական կարևորագույն հարցերի շուրջ: Ռուսաստանի Իրանի հետ վերջին համաձայնագիրը ևս շատ կարևոր փաստաթուղթ է: Սա նշանակում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում խոշորագույն խաղացողն է, ով համագործակցում է Թուրքիայի ու Իրանի հետ: Չնայած` ԱՄՆ-ը ամեն կերպ փորձում է սեպ խրեկ հայ-ռուսական հարաբերությունների մեջ, բայց դա նրան չի հաջողվի»,- նկատեց Բաբուխանյանը:

Դիտարկմանը` մի կողմից կարևորում եք ռուս-հայկական հարաբերությունները, մյուս կողմից նկատում, որ զարգանում են ռուս-թուրքական հարաբերությունները: Արդյո՞ք վտանգավոր չէ, դա Հայաստանի համար, պատգամավորը պատասխանեց, թե ինքը ոչ մի վտանգ չի նկատում: «Բացարձակապես վտանագավոր չէ: Ռուսաստանը տարածաշրջանում հզորացնում է իր դերը: Նա Հայաստանի միակ դաշնակիցն է, որը ցավոք սրտի մեր միակ դաշնակիցն է աշխարհում: Մեր դաշնակցի հզորացումն ու դիրքերի ամրապնդումը կնպաստի միայն Հայաստանին: Դա շատ դրական է: Եթե մեր դաշնակիցը հզորանում է, նշանակում է` հզորանում ենք նաև մենք»,- ասաց նա`ընդգծելով, որ եթե այսօր մարդիկ չեն ցանկանում, որպեսզի Հայաստանի դաշնակիցը հզորանա, նշանակում է, որ չեն ցանկանում, նաև, որ Հայաստանը հզորանա:

Հարցին` արդյո՞ք Ռուսաստանի միակ դաշնակից լինելը չէ, որ խանգարում է Հայաստանին այլ դաշնակիցները ձեռք բերել, Բաբուխանյանը հավելեց. «Ռուսաստանը երբեք էլ Հայաստանին չի խանգարել որևէ այլ դաշնակից ձեռք բերել: Երբ եկան ու ասեցին, որ պատրաստ են մեր անվտանգությունը երաշխավորել, իսկ Հայաստանը չհամաձայնեց: Ոչ ոք չի խոստացել, որ Հայաստանը կպաշտպանի արտաքին ագրեսիայից, մինչդեռ Ռուսաստանը մեզ ապահովել է թե զորքով, և թե զենքով: Նա երբեք չի արգելել մեզ զենք ու զորք բերել որևէ այլ երկրից: Պետք է շնորհակալ լինենք Ռուսաստանին`նման դիրքորոշման համար»,- եզրափակեց նա:

ԻՆՁ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

$
0
0

ԻՆՁ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

http://www.aysor.am/am/news/2014/12/03/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/880450

Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այսօր մամուլում շրջանառվող լուրերին, ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Նշենք, որ «Հայկական Ժամանակն» այսօր գրել էր՝ ԱԺ-ում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը բարձր պաշտոն է ստանալու Եվրասիական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և լինելու է այդ մարմնի մշտական անդամը՝ Հայաստանի կողմից:

Պատգամավորը վստահեցրեց, թե ինքն այդ մասին առաջին անգամ է լսում և որևէ առաջարկ ինքն առայժմ չի ստացել: Եթե ստանա, կընդունի՞  հարցին, Հ. Բաբուխանյանը նախընտրեց չխոսել և ասաց. «Ոչ մի առաջարկ չեմ ստացել: Իսկ եթե-ական տարբերակներ եկեք չքննարկենք»:


ԱՐԴՅՈՔ ՊԱԼԱՉԸ ԱՆՏԵՂՅԱԿ Է ԻՐ ԵՐԹՈՒՂՈՒ ՎԻՃԱԿԻՑ

$
0
0

ԱՐԴՅՈՔ ՊԱԼԱՉԸ ԱՆՏԵՂՅԱԿ Է ԻՐ ԵՐԹՈՒՂՈՒ ՎԻՃԱԿԻՑ


Վերջերս «բախտ» վիճակվեց օգտվել Երեւան-Չարենցավան 275 համարի երթուղային ավտոբոսից, որը պատկանում է գործարար Արթուր Հարությունյանին (պալաչ): Մինչեւ ավտոբուսի մոտենալը` կանգառում հավաքված չարենցավանցիները, տրտնջալով ավտոբուսի ուշանալուց, ամեն մեկը յուրովի փորձում էր ներկայացնել դրա պատճառը: Ըստ շրջանառվող լուրերի` երթուղին շահող կազմակերպությունը պարտավորվել է կազմակերպել ավտոբուսների երթը տասնհինգ րոպեն մեկ հերթականությամբ: Սակայն ինչպես եւ ականատես եղա նաեւ ես, այն իրականացվում է 30-ից 40 րոպեն մեկ հաճախականությամբ: Եթե անգամ ավտոբուսները շուտ էլ գալիս են, ապա կանգնում են այնքան, մանավանդ երեկոյան ժամերին, մինչեւ ավտոբուսը լցվում է եւ ներս մտնելու հնարավորություն չի լինում, իսկ դրսում մնացած ուղեւորները, հաջորդ կանգառներում այլընտրանք չունենալով, օգտվում են տաքսիներից:
Իսկ հիմա տաքսիների մասին: Ավտոբուսի, այսպես կոչված, դիսպետչերները, որոնք պարտավոր են կարգավորել երթուղու բնականոն ընթացքը, ըստ խոսակցությունների, համակարգում են նաեւ (որոշ գումարի դիմաց) նաեւ տաքսիների երթը ու նաեւ ասում են` այն տաքսիները, որոնք չեն վճարում, իրավունք չունեն տեղափոխել ուղեւորներ: Եղել են դեպքեր, որ նրանց չենթարկվողները բռնության են ենթարկվել: Ըստ որոշ լուրերի, բողոքում են նաեւ ավտոբուսի վարորդները այն պատճառով, որ այդ դիսպետչերները երթուղու սահմանված ժամանակահատվածը արհեստականորեն երկարացնում են` պատճառաբանելով եւ երթուղու տիրոջը ներկայացնելով` իբր թե տնտեսում են վառելիքը եւ այլն: Սակայն նրանք կարծում են, որ երթուղու տերը չգիտի նրանց` տաքսիների երթուղի կազմակերպելու փաստը: Այլապես վիճակը այսպիսին չէր լինի: Նաեւ արժե նշել, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւս պարտավոր է երթուղու լիցենզիան տրամադրելուց հետո նաեւ գոնե երբեմն հսկողություն իրականացնել:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ



ՆԻԿՈԼԻ ԿՌԻՎԸ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՊԸ ԿՏՐԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ Է. Հայոց Աշխարհ

$
0
0

 

ՆԻԿՈԼԻ ԿՌԻՎԸ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՊԸ ԿՏՐԱԾ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ Է. Հայոց Աշխարհ

 

Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցության ՙանկախ՚ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեւական դադարից հետո վերադարձել է իր հիմնական գործինª որոշել է նախագահի ՙիմպիչմենտի՚ գործընթաց սկսել Ազգային ժողովում, որի վերահսկիչ փաթեթը վստահորեն տնօրինում է Հանրապետական մեծամասնությունը£

- Ի՞նչ է թաքնված Նիկոլի սույն ՙհարվածային գործողության՚ տակª մեր հարցերին ի պատասխան, փորձում է մեկնաբանել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

- Իրականում Հայաստանում տեղի է ունենում երկու գործընթաց£ Առաջինըª ամեն կերպ խանգարել Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, վնասել Ռուսաստանին եւ Ռուսաստանի դաշնակիցներին, թույլ չտալ, որ նրանք միավորվեն ԵՏՄ-ի մեջ. մեծ քաղաքագիտական գիտելիքներ պետք չենª տեսնելու համար, որ այդ գործըթնացի պատվիրատուն արեւմտյան ուժերն են£ Երկրորդը նախապատրաստությունն է 2017-18թթ. ընտրություններին£ Հասկանալի է, որ 2018թ. սպառվում է նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետըª Սերժ Սարգսյանը, ըստ Սահմանադրության, չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու, եւ որոշ ուժեր, օգտվելով այդ հանգամանքից, փորձում են գալ իշխանության£ Նիկոլի նախաձեռնությունը, կարծում եմ, այս համատեքստում պետք է դիտարկել£

- Այնուամենայնիվ, յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն պետք է գոնե նվազագույն իրավական հիմնավորում ունենա. Փաշինյանի հեղինակած որոշման նախագծում ՙամրագրված՚ 8 կետերը որեւէ ընդհանուր եզր ունե՞ն նախագահին անվստահություն հայտնելու սահմանադրական հիմքերի հետ£

- Նիկոլն ինքն իրենով, իր նախաձեռնություններով շատ փոքր է լուրջ ուսումնասիրության առարկա դառնալու համար եւ արժանի չէ այդքան մեծ ուշադրության£ Սա սովորական ՙներընդդիմական՚ գզվռտոց է, եւ ինձ համար ուղղակի ցավալի է, որ մեր ընդդիմադիրներն այս մակարդակի վրա են. անընդհատ գզվռտվում են, ով է ավելի լավ ընդդիմադիր, ով է կապը կտրած ընդդիմադիր, լավ տղա ընդդիմադիրª մեկը մյուսին սխալ հանելով, բացահայտելով, իրար դիմակ պատռելով, իրար վրա փորձարկումներ անցկացնելով£ Սա ինքնադրսեւորման անարդյունավետ ձեւ է, բայց դա իրենց գործն է: Հասկանալի է, որ այսքան տարաբնույթ, տարբեր ծագումնաբանություն ունեցող, տարբեր կենտրոնների հետ աշխատող ուժերի միջեւ գաղափարական պայքար, քաղաքական լուրջ մրցակցություն չի կարող լինել, դրա համար էլ այս կերպ են փորձում ինքնահաստատվել ընդդիմադիր դաշտում. մեկը ասում է՝ հղիության տեստ, մյուսը ասում է՝ անկեղծության տեստ, Նիկոլն էլ  ՙիմպիչմենտն՚ է օգտագործում որպես տեստ այն կուսակցությունների նկատմամբ, որոնք իրենց հայտարարել են ընդդիմություն£

Ընդդիմադիր լինելը Նիկոլի ՙվառ՚ պատկերացմամբ երեւի այն է, որ օրուգիշեր քեզ ճղես, կուրծք ծեծես եւ գոռաս՝ ՙիմպիչմենտ նախագահին՚: Դա էլ այդպիսի ընդդիմություն է£ Ի±նչ կարող եմ ասելª նա էլ ՙիմպիչմենտ՚ գոռալով է պատրաստվում հերթական ընտրություններին£ Մենք ունենք շատ ավելի կարեւոր գործերª երկիրը կանգնած է ճակատագրական, դարակազմիկ իրադարձությունների շեմին. հունվարի 1-ից Հայաստանը մտնում է նոր համակարգի մեջ, որտեղ մեզ շատ բարդ աշխատանք է սպասումª համակար•ը փորձարկված չէ, հընթացս պետք է սովորենք, հարմարվենք նոր իրողություններինª սա է ամենակարեւոր բանը, որ այսօր պետք է մտահո•ի հայրենի քաղաքակն ուժերին, այդ թվումª ընդդիմությանը£ Աշխարհը շատ արագ է փոխվումª մենք •տնվում ենք պայթյունավտան• տարածաշրջանում, եւ եթե լինեն խոշոր կատակլիզմներ, մեր ժողովուրդը կարող է հայտնվել շատ բարդ իրավիճակում£ Թե չէª Նիկոլ, իմպիմենտ… Փոխանակ մտածենքª ինչպես անկորուստ դուրս •ալ աշխարհին եւ տարածաշրջանին սպառնացող բարդա•ույն մարտահրավերներից, խոսում ենք մանր-մունր բաներից, իրար քաշքշում, աթոռի համար իրար •լուխ ջարդում… Եթե ընդդիմությունն ավելի լուրջ, ավելի սթափ, ավելի խոհեմ լիներ, առաջարկեր այլընտրանքային լուծումներ, վստահաբարª շատ ավելի օ•ուտ կտար մեր ժողովրդին£

Ինչ վերաբերում է նախա•ծում բերված հիմնավորումներին, ճիշտն ասածª ժամանակ չեմ ունեցել խորանալու այդ հակա•իտական աշխատանքի մեջ, բայց աչքովս ընկավ, որ նախա•ահին ՙմեղսա•րված՚ ծանր հանցա•ործություններից մեկն էլ հայ-թուրքական արձանա•րություններին հավանություն տալն է£ Բայց չէ±որ Նիկոլի անմիջական ղեկավարըª Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ միայն դեմ չէր, այլեւ աջակցում էլ այդ •ործընթացին, նույնիսկ հայտարարեց, որ ՀԱԿ-ը դադարեցնում է հանրահավաքային •ործունեությունը, որպեսզի չխան•արի արձանա•րությունների վավերացմանը եւ չխոչընդոտի հայ-թուրքական հաշտեցման •ործընթացին£

- Երեւի ուզում եք ասելª նախկին ղեկավարը£

- Ինչո±ւ նախկին. Նիկոլը այսօր էլ ՀԱԿ խմբակցության անդամ է£ Այդ մանր խորամանկություններով, հնարքներովª հա°մ անդամ եմ, հա°մ անդամ չեմ, հա°մ կողմ եմ, հա°մ դեմ, հա°մ ձեզ հետ ենք,  հա°մ ձեզ հետ չենք, հա°մ ձերն ենք, հա°մ նրանցն ենք, մանկապարտեզի սաներին էլ չես խաբի£  Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. եթե Նիկոլը 2008-2011թթ. համաձայն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հետո է հասկացել, որ դա ՙպետական դավաճանություն՚ է, ուրեմնª հասունացման շրջանում է. թող հասունանա, այն ժամանակ կխոսենք£ Եթե դեմ էր, բայց մնում էր Տեր-Պետրոսյանի կողքին, ավելինª 2012թ. ՀԱԿ-ի ցուցակով դարձավ պատ•ամավոր, եւ հիմա է բացահայտում իր ՙսկզբունքային դիրքորոշումը՚, սա խոսում է նրա մարդկային որակների մասին£ Երկու դեպքում էլ եզրակացությունները նրա օ•տին չեն£

- Սերժ Սար•սյանի ՙծանր հանցա•ործությունների՚ 8 կետանոց ցուցակի առաջին կետը վերաբերվում է ՙՄարտի 1՚-ին. ըստ այդմª նախա•ահը չարաշահել է իր լիազորություններըª կասեցնելով մարտիմեկյան իրադարձությունների ՙմեղավորներին՚ բացահայտելու նպատակով ստեղծված փաստահավաք խմբի •ործունեությունը£ Ի±նչ կասեք այս մասին£

- Եթե խոսելու լինենք ՙՄարտի 1՚-ի մասին, հայտնի բան էª նրանք, ովքեր սադրել են այդ մարտիմեկյան զան•վածային անկար•ությունները, ամենից բարձր են •ոռում այդ մասին, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ իրենց պատճառով է խաղաղ ցույցը վերածվել զան•վածային բախումների, որոնց հետեւանքով 10 մարդ է զոհվել, եւ փորձում են նախահարձակ լինել, որպեսզի մեղքը վերա•րեն ուրիշներին£ Հետո, չմոռանանք, որ 2008թ. Սերժ Սար•սյանը չէր նախա•ահը£ Ինչ վերաբերում է բացահայտմանը խոչընդոտելու ՙմեղադրանքին՚, Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եղել են բազմաթիվ սպանություններ, որոնք այդպես էլ մնացին չբացահայտված£ Եթե սպանությունների չբացահայտված լինելը ծանր հանցա•ործություն է, որի համար նախա•ահը պետք է պաշտոնանկ արվի, դարձյալ հարց է առաջանում. ինչո±ւ պարոն Նիկոլը •նաց, կան•նեց Տեր-Պետրոսյանի դրոշի ներքո. չէ±որ հենց ինքն էր ԱԺ վերջին նիստում թվարկում նրա օրոք տեղի ունեցած սպանությունները, որոնք չեն բացահայտվել£ Ինչո±ւ էր •նում մի մարդու հետեւից, որի օրոք կատարվել են այդ սպանությունները£ Ես իրավաբան չեմª քաղաքական •ործիչ եմ, եւ կարող եմ քաղաքական •նահատական տալ տեղի ունեցածին£ Իսկ դրա համար պետք է նայելª ո±վ սադրեց, եւ արդյոք իշխանությունը կիրառեց համաչա±փ ուժ, թե± դիմեց անհամաչափ ուժի£ Երկու դեպքում էլ այդ հարցերի հասցեատերը Սերժ Սար•սյանը չէ£

- Հաջորդ ՙխոշոր մեղադրանքն՚ այն է, որ նախա•ահը թաքցրել է ՙԳազպրոմից՚ ստացվող •ազի սակա•նի բարձրացման փաստը, որի հետեւանքով կուտակված 300 միլիոն դոլարի լրացուցիչ պարտքի դիմաց ՙՀայռուս•ազարդի՚ պետական բաժնեմասն ամբողջությամբ փոխանցվել   է ռուսական ընկերությանը£

- Այդ մասին այնքան է խոսվել, որ դժվար է նոր բան ավելացնել£ Հազար ան•ամ ասվել էª եթե այդպես չլիներ, •ազի •ինը կթանկանար շատ ավելի շուտ եւ շատ ավելի շատ£ Բայց այս մարդիկ թքած ունեն ժողովրդի վրաª ոչ պատասխանատվություն ունեն, ոչ մտածում են այդ ժողովրդի մասինª մտածում են բոլորովին այլ կատե•որիաներով£ Փաստն այն է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում մենք գազը ստանում ենք 30 տոկոսով ավելի էժան, քան եվրասիական ինտեգրացման գործընթացի չմիանալու դեպքում£ Ավելինª Ռուսաստանը մեզ համար բացառություն արեց, եւ Հայաստանը, չլինելով ՄՄ անդամ, ազատվեց ներմուծվող •ազի համար սահմանված 30 տոկոս մաքսատուրքից£ Մյուս կողմից, լավ է, որ այսպիսի անհեթեթ հիմնավորումներ են բերվում. նշանակում էª մեծ հաշվով, ասելիք չունեն£

- Ձեր կարծիքովª ինչի± վրա է հույս դնում Ն.Փաշինյանըª շրջանառության մեջ դնելով կանխավ անհաջողության դատապարտված այդ նախագիծը, որի տակ կարծես միայն Զարուհի Փոստանջյանն է պատրաստ ստորագրել£

- Հավանաբար հույսը դնում է ընդդիմադիր մյուս խմբակցությունների վրա, որովհետեւ չունի նույնիսկ իր խմբակցությանª ՀԱԿ-ի աջակցությունը£ Իսկ ընդհանրապես, կարծում եմª Նիկոլի նպատակը ոչ թե այդ նախաձեռնությունն անցկացնելն է, այլª փչացնել, վարկաբեկել մյուս ընդդիմադիր ուժերին եւ դառնալ Հայաստանի համար առաջին ընդդիմադիրը£ Այսինքնª Նիկոլը ուզում է այդ կուսակցություններին վատություն անել, ցույց տալ, որ իրենք վատն են, խաբում են ժողովրդին, եւ ինքն է միակ ազնիվ եւ մաքուր, կապը կտրած ընդդիմադիրը£ Սա է ընդամենըª ուրիշ բան ես այստեղ չեմ տեսնում, դրա համար էլ ասում եմª եկեք խոսենք ավելի լուրջ խնդիրներից£

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 

«ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԼԵՇՄՈԲԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ (տե

$
0
0

«ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԼԵՇՄՈԲԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ (տեսանյութ)

 


1992թ.–ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը հռչակեց ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ: Հայաստանի Հանրապետությունը  ՄԱԿ-ի կոնվենցիային միացել է 2006թ. դեկտեմբերին, վավերացրել`  2010 թ. մայիսի 17-ին:

Օրվան ընդառաջ «ՈւՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպության և «ՓԱՐՈՍ» կամերային երգչախմբի նախաձեռնությամբ «Դալմա Գարդեն Մոլ»-ում(նմանատիպ վայրերը, ցավոք, դեռևս խիստ սակավաթիվ են ՀՀ-ում)` որպես հաշմանդամների համար լիովին հարմարեցված վայր, իրականացվել է «ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԼԵՇՄՈԲԸ: Աշխատաքանի իրագործմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել ՎիվաՍել-ՄՏՍ-ը, երգչախմբի աջակից «Փարոս» Հիմնադրամը (ԱՄՆ), Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլը (գեղ. ղեկ.` Արփինե Հովհաննիսյան):

Աշխատանքն առանց հուզմունքի, հիացմունքի հնարավոր չէ նայել…

««Քեզ համար, Հայաստան» ֆլեշմոբի անցկացման հիմնական նպատակն էր` անակնկալ և արտահայտիչ կերպով ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժը, լավատեսությունը և մեր երկրի հզորացման գործում լիիրավ մասնակցություն ունենալու պատրաստակամությունը: Ֆլեշմոբի վայրում ներկա պատահական անձինք այնքա՜ն զարմանքով, ուրախությամբ ու հիացմունքով էին արձագանքում...Նման արձագանքի ենք արժանացնել նաև տեսանյութի youtube-ում դիտողների կողմից»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում պատմում է «ՈւՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:

Իսկ այն հարցին, թե այսօր բավարար ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող անձնաց խնդիրները, պարոն Ալավերդյանը պատասխանում է.«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին ներկայումս շատ է խոսվում, սակայն գործնական լուծումներ տրվում են հազվադեպ: Ողջունելի է ԱԻՆ-ի դրական փորձը, Երևանի քաղաքապետարանի վերջին 2 տարիների դիրքը: Սակայն բազմաթիվ ոլորտներում դեռ խնդիրները չլուծված են մնում»:

2014թ. հուլիսի  1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 195925 հաշմանդամություն ունեցող անձ։ Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 %-ը։

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ի՞ՆՉ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

$
0
0

Ի՞ՆՉ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

 

ԲՀԿ գործարար պատգամավոր Վահան Կարապետյանից այսօր «Իրավունքը» պարզեց՝  կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը, քանի որ օրեր առաջ Զարուհի Փոստանջյանը ի լուր ամենքի հայտարարեց, որ ԵՏՄ-ի հետ անդամակցությունը առաջին հերթին հարված է գործարար պատգամավորներին, ովքեր սակայն իրավունք չունեն զբաղվելու գործարարությամբ: Պրն Կարապետյանի խոսքով՝ կա թե՛ դրականը, թե՛ բացասականը ԵՏՄ-ին անդամակցելիս: «Ինձ համար մտահոգիչ է այն, թե ինչ  կտա  այս անդամակցությունը մեզ տնտեսական առումով եւ հետագայում ինչ կշահենք մենք: Կարծում եմ՝ մեր իշխանությունները ԵՏՄ-ին անդամակցելուց հետո  ամեն քայլ անելուց առաջ հաշվարկներ կանեն ի շահ մեր պետության»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:

ԵՏՄ-ի անդամակցությունից, ըստ պատգամավորի, դրական արդյունքներ  կունենա մեր պետությունը, եթե պայմաններ ստեղծեն, որ կարողանան այդ մեծ շուկայից օգտվել:

Անդրադառնալով  արեւմտամետ կողմնորոշում ունեցողների այն պնդումներին, թե մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, Վ. Կարապետյանը համաձայն չէ այդ պնդումներին՝ ասելով. ՙՙԳլոբալիզիացիայի գործընթաց է գնում, մենք էլ ինչ-որ մեկին պետք է միանանք: Անվտանգության առումով ԵՏՄ-ը մեզ հարմար է: Տնտեսական առումով էլ կարծում եմ կշահենք հետագայում: Այս պահին մեր տնտեսությունը համարյա թե զրոյական վիճակում է՚՚:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ

$
0
0

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ

 

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Գերմանական "BoxSport" ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է 1053 ձայն՝ առաջ անցնելով Վլադիմիր Կլիչկոյից (775 ձայն) եւ Յոհան Պաբլո Էրնանդեսից (763 ձայն): Մեր հայրենակիցն այս անվանակարգում հաղթում է արդեն 6-րդ անգամ:

Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, եւս հաղթող է ճանաչվել "Տարվա լավագույն մարզիչ" անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 12-րդ անգամ: Տեղեկատվությունը տրամադրել է բռնցքամարտիկի մամլո խոսնակ՝Սիրան Գրիգորյանը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ


ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆ. «ՀՀ -Ը ԵՎ ԼՂ-Ը ՈՒՂԻՂ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱ

$
0
0

ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. «ՀՀ -Ը ԵՎ ԼՂ-Ը ՈՒՂԻՂ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՆՊԱՏԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ»

 

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով 1989 թ-ի դեկտմբերի մեկի՝ Հայաստանի ԽՍՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշման  մասին, ասաց, որ այն հիմա էլ արդիական է: «Այդ որոշումն արդիական  է նաեւ այսօր ու ճակատագրական էր այն ժամանակ  նաեւ ադրբեջանահայերի համար: Այդ որոշումը հայ ժողովրդի իղձերի մարմնավորումն է»,- ասաց ադրբեջանագետը:

Պրն Այվազյանի խոսքով՝ ցավոք, այդ որոշումը մինչ այսօր կյանքի չի կոչվել. «ՀՀ-ը եւ ԼՂ-ը ուղիղ քայլերով  գնում են դեպի այդ որոշման մեջ ամրագրված նպատակի իրագործմանը միջազգային  օրենքներին համահունչ: Ադրբեջանը գնալով վարկաբեկվում է, իսկ Արցախն ավելի մեծ շանսերէ ստանում միջազգային առումով ճանաչվելու: Երբ Արցախը կճանաչվի  միջազգային հանրության կողմից, որոշ ժամանակ անց Արցախում նորից կվերահաստատվի դեկտեմբերի մեկի որոշումը, այն է՝ ԼՂ-ը ու ՀՀ-ը  մեկ միասնական մարմինն են»:

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը վստահ է, որ  մեր սերունդը կհասցնի տեսնել այդ որոշման կյանքի կոչվելը:

Արդյոք ՀՀ առաջին իշխանությունները  դեկտեմբերի մեկի որոշմանը ուշադրություն դարձրին եւ  օգտագործեցին որպես դիվանագիտական հաղթաթուղթ: Ժամանակին փորձ արվեց գնալու վերամիավորման ուղիով, որի համար մեծ գին վճարեց Հայաստանն ու Արցախը, նաեւ ադրբեջանահայությունը: «Բայց որոշ ժամանակ անց շեղվեցին այդ ճանապարհից՝ ՀՀ-ի իշխանությունները հետ կանգնեցին  վերամիավորման որոշումից, քանի որ Ադրբեջանը  հայտարարեց, որ Հայաստանն իբր  տարածքային պահանջներ ունի իր նկատմամբ»,- մանրամասնեց պրն Այվազյանը:

Այվազյանը վստահ է՝ հիմա էլ ուշ չէ դեկտեմբերի 1-ի որոշումը կյանքի կոչելու, քանի որ այդն իր օրինականությունը չի կորցրել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ

$
0
0

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ


Դեկտեմբերի 4-ին Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ Վալենտին Թովմասյանի «Փայտյա, պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչությունը լույս է ընծայել Արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանի «Փայտյա,  պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն»¦ և «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկները:

Ձեռնարկները նախատեսված են մասնագետների, երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ինչպես նաև համապատասխան հետաքրքրություններով ընթերցողների լայն շրջանակի համար:

Հեղինակն իր ուսումնասիրություններում հաստատել ու ապացուցել է, որ այսօրվա երաժշտական մշակույթի բնականոն ընթացքը խիստ փոխկապակցված է անցյալի հետ:

Վ. Թովմասյանը կարծում է, որ փողային գործիքների կատարողական արվեստը հասել է շոշափելի հաջողությունների, սակայն այդ նկարագիրը, կենսագրությունն ու պատմությունը մինչ օրս հավուր պատշաճի չէր ուսումնասիրվել և իմաստավորվել:

Երկու ձեռնարկներում էլ ամփոփված ուսումնասիրություններն ու պատմագրական տեղեկությունները լրացնում են այդ բացը:

Աշխատությունններում արժանին է հատուցվում փողային գործիքների կատարողների այն համաստեղությանը, ովքեր XX-րդ դարի 20-ական թթ. առ այսօր իրենց ստեղծագործական ու կազմակերպչական որոնումներով նպաստել են հայկական ազգային փողային և հարվածային կատարողական դպրոցի կայացմանն ու զարգացմանը, մասնագետ երաժիշտների պատրաստմանը:

Վ. Թովմասյանը հայ երախտավորների նվաճումները համադրում է ժամանակաշրջանի հայրենասիրական ոգու և ազգային մշակութային զարթոնքի հետ` շնորհիվ անհատների ջանքերի ստեղծվեց սիմֆոնիկ նվագախումբ, որը հնչեցրեց ոչ միայն ազգային երաժշտությունը, այլև համաշխարհային դասականների ստեղծագործությունները, նպաստելով ազգային մշակույթի զարգացմանն ու ժողովրդի գեղագիտական ճաշակի դաստիարակմանը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ`ԵՏՄ-Ի ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԿԵՑՑԵ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

$
0
0

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ`ԵՏՄ-Ի ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ

ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԿԵՑՑԵ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

Խորհրդարանի շենքի դիմաց վերջին մի քանի օրերին մի խումբ ակտիվիստներ կազմակերպում էին բողոքի ակցիաներ ընդդեմ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը: Ակցիայի մասնակիցները դավաճաններ են անվանում նրանց, ովքեր կողմ քվեարկեն  ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացմանը: «Իրավունքն» այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում  նման որակումներին: «Կեցցե ժողովրդավարությունը»,-  հակիրճ պատասխանեց Լեւոն Զուրաբյանն ու արագ հեռացավ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

«ԶՐՈ» ՓԱՇԻՆՅԱՆԻՆ` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

$
0
0

«ԶՐՈ» ՓԱՇԻՆՅԱՆԻՆ` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից «Իրավունքը» փոձեց հետաքրքրվել  արդյոք ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լյուստրացիայի չենթարկեց  ՀԱԿ-ին, որը չմիացավ  Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացին: Ի պատասխան Արամ Մանուկյյանը ձեռքով «զրո» նշանը ցույց տվեց:

Հստակեցրինք, թե ինչ է դա նշանակում, Մանուկյանն այսպես արձագանքեց. «Ոչ մի կարծիք»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԱՎԵԼԻ ՇԱՏ ԴԵՄ Է, ՔԱՆ ԿՈՂՄ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

$
0
0

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴԵՄ Է, ՔԱՆ ԿՈՂՄ ԵՏՄ-

Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

«Իրավունքն» օրեր առաջ գրել էր, որ  շրջանառվող լուրերի համաձայն ԲՀԿ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը  չի մասնակցելու Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացման քվեարկությանը: Այսօր Իրավունքի թղթակցի ու մի շարք լրագրողների հետ զրույցում Արայիկ Աղաբաբյանը հաստատեց շրջանառվող լուրերի իսկությունը:

Մեր հարցին, թե ինչու ԲՀԿ պատգամավորը չի  մասնակցել քվեարկությանը, քանի որ ԵՏՄ-ի անդամակցությանն ավելի շատ դեմ է, քան կողմ. «Դեմ»- երն ավելի շատ են, քան «կողմ»-երը»,- ասաց  պրն Աղաբաբյանը, բայց համառորեն հրաժարվեց ներկայացնել որեւէ հիմնավորում:

Արդյոք գործարար-պատգամավորները կտուժեն  ԵՏՄ-ի անդամակցությունից,   պատգամավորը խորհուրդ տվեց հարցն ուղղել  նրանց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ԳԱՄ ՁԵՐ ԲՈՍՏԱՆԸ ՓՈՐԵ՞Մ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ԳԱՄ ՁԵՐ ԲՈՍՏԱՆԸ

ՓՈՐԵ՞Մ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ՀՀԿ պատգանավոր Սեյրան Սարոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին  Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության առավելության մասին: ՀՀԿ պատգամավորն իրեն բնորոշ անմիջականությամբ, լինելով իշխող կուսակցության ներկայացուցիչ,  դրական խոսեց անդամակցության մասին: Ի դեպ, ՀՀԿ պատգամավորը չշրջանցեց նաեւ Ամանորին առնչվող հարցերը, մասնավորապես, թե ինչ են դնելու հայերը ամանորյա սեղանին:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՏԱՆՋՅԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏՒՆՈՎ ՀԱԹԱԹԱ ՏՎԵՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՏԱՆՋՅԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏՒՆՈՎ ՀԱԹԱԹԱ ՏՎԵՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում մինչ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացման քվեարկությունը,   հիշեցրեց հետեւյալը. «Մեզ հետեւում է ողջ հայությունը, արտասահմանից էլ մեզ հետեւում, ինչպես նաեւ արցախահայությունը: Հետեւում են հատկապես այն պատգամավորներին, որոնք գործարար են: Այս քվեարկությունը նշանակություն կունենա նրանց համար, քանի որ ճանապարհները կփակվեն դեպի եվրոպա»: Տիկին Փոստանջյանը  հայ օլիգարխներին հիշեցրեց նաեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց խոսափողը եւ հայտարարեց քվեարկություն:

Մանրամասները` տեսանյութում

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այսօր խորհրդարանն էին եկել ԲՀԿ գործարար պատգամավորները, որոնց միայն քվեարկության ժամանակ` կոճակ սեղմելիս կարելի է տեսնել: Վերջիններս  միմյանց  ջերմորերն բարեւում էին, կարծես թե մի քանի հարյուր տարի  իրար չէին տեսել: ԲՀԿ պատգամավորների ակտիվությունը  պահպանվեց նաեւ  ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթի ժամանակ մի փոքր պասիվություն, իհարկե նկատվեց, բայց այնուամենայնիվ, շեղվելու առիթ ԲՀԿ որոշ պատգամավորներ գտան:

Մանրամասները`տեսանյութերում

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


"ԿԱՐՈՂ ԷԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆԵԼ, ԲԱՅՑ ՉՍՏԱՑՎԵՑ"

$
0
0

"ԿԱՐՈՂ ԷԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ
ԶԲԱՂԵՑՆԵԼ, ԲԱՅՑ ՉՍՏԱՑՎԵՑ"


Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ: Հայ ծանրորդը նոյեմբեր ամսին մասնակցել էր նաեւ Ալմաթիում կայացած ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությանը: Տղամարդկանց առաջնությունում 77 կգ քաշային կարգում (C խումբ) Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրել է 140 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերեւում է պահել 180 կիլոգրամանոց ծանրաձողը: Մկրտչյանը 10 մասնակիցներից կազմված աղյուսակում երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Հիշեցենենք, որ այս տարի Հակոբը Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերում երկամարտի 319 կգ արդյունքով նվաճել էր ոսկե մեդալ: Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ տարվա ձեռքբերումների մասին "Իրավունքի" հետ խոսեց ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
-Ալմաթիում կայացած մեծահասակների առաջնությունում շատ լավ հանդես եկաք: Դժվար չէ՞ր արդյոք պայքարել փորձառու մարզիկների հետ:

Ընթերցել...

"ՍՏՅՈՊԻԿԻ ՍՊԻՏԱԿ ԱՐԵՎԸ"

$
0
0


"ՍՏՅՈՊԻԿԻ ՍՊԻՏԱԿ ԱՐԵՎԸ"


"Մարդիկ լինելու են այնքան բարեկեցիկ, որքան Ղազախստանի հեռավոր գյուղերում ապրողներն են, եթե չասեմ` ավելի լավ":

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ, 02.12.2014թ.

Ընթերցել...

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՇԱԲԱԹՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ

$
0
0

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՇԱԲԱԹՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ

 

Այսօր կառավարության նիստի ժամանակ «Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» որոշում ընդունվեց` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը: Որոշման համաձայն, 2015 թվականի հունվարի 8-ի եւ 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել են 2014 թվականի դեկտեմբերի 20-ը եւ 27-ը` շաբաթ օրերը: Ինչպես նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ. ««Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ՀՀ տոների կապակցությամբ իրենց հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՈՂՄ Է ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

$
0
0

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՈՂՄ Է ԵՏՄ

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ


ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանից այսօր «Իրավունքը» պարզեց՝ կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստանի՝ԵՏՄ-ի անդամակցությանը: Թեեւ ԵՏՄ-ը տնտեսական միություն է, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությունը պայմանավորված է նաեւ անվտանգության գործոնով: «Սա մեզ համար գերակա խնդիր է: Անվտանգության այն համակարգը, որի մեջ է այսօր Հայաստանը, այլընտրանք չունի»,- ասաց ՀԺԿ ղեկավարը:

Պատգամավորի խոսքով՝ տնտեսական առումով ԵՏՄ-ի անդամակցելիս կան խնդիրներ, բայց մեզ համար բացվում են հնարավորություններ: «Պետք է արվի առավելագույնը, որպեսզի մենք շահենք այդ անդամակցությունից»:

Իսկ թե կոնկրետ ինչն է մտահոգում պրն Դեմիրճյանին, պատգամավորն ասաց, որ այդ մասին մանրամասն կխոսի իր ելույթում:

Ի դեպ, ՀԺԿ ղեկավարը այլ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ կողմ է, որ նման կարեւոր հարցը դրվի հանրաքվեի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Viewing all 18713 articles
Browse latest View live