Quantcast
Channel: RSS
Viewing all 18713 articles
Browse latest View live

ԱՐԴՅՈՔ ՊԱԼԱՉԸ ՏԵՂՅԱԿ Է ԻՐ ԵՐԹՈՒՂՈՒՑ

$
0
0

ԱՐԴՅՈՔ ՊԱԼԱՉԸ ՏԵՂՅԱԿ Է ԻՐ ԵՐԹՈՒՂՈՒՑ

Վերջերս "բախտ" վիճակվեց օգտվել Երեւան-Չարենցավան 275 համարի երթուղային ավտոբոսից, որը պատկանում է գործարար Արթուր Հարությունյանին (Պալաչ): Մինչեւ ավտոբուսի մոտենալը` կանգառում հավաքված չարենցավանցիները, տրտնջալով ավտոբուսի ուշանալուց, ամեն մեկը յուրովի փորձում էր ներկայացնել դրա պատճառը:

Ընթերցել...


4 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

$
0
0

4 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014


Չնայած արեւմտյան երկրները եւ առաջին հերթին ԱՄՆ-ն ուզում են Ռուսաստանը Հարավսլավիայի սցենարով մասնատել, բայց միեւնույնն է, դա նրանց չի հաջողվելու, մենք չենք թողնելու:

Ընթերցել...

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

$
0
0

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` թեեւ բոլորն էլ սպասում էին, որ ԵՏՄ պայմանագիրը ԱԺ-ում կվավերացվի ձայների գերակշիռ մեծամասնությամբ, այնուամենայնիվ, այնտեղ տիրում են անկումային տրամադրություններ: Ավելին, կուսակցության`

Ընթերցել...

՛՛ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ՛՛. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ

 

{source}
<<iframe width="420" height="315" src="http://www.iravunk.com///www.youtube.com/embed/qbrzHZk6bvc" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}

«ՓՆՏՐՎՈՒՄ» ԵՆ ՏՈՒԺՈՂՆԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

«ՓՆՏՐՎՈՒՄ» ԵՆ ՏՈՒԺՈՂՆԵՐ

 

{source}
<<iframe width="420" height="315" src="http://www.iravunk.com///www.youtube.com/embed/u7x9QgdC0bQ" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}

ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏՒՆՈՎ ՀԱԹԱԹԱ ՏՎԵՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏՒՆՈՎ ՀԱԹԱԹԱ ՏՎԵՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում մինչ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացման քվեարկությունը,   հիշեցրեց հետեւյալը. «Մեզ հետեւում է ողջ հայությունը, արտասահմանից էլ մեզ հետեւում, ինչպես նաեւ արցախահայությունը: Հետեւում են հատկապես այն պատգամավորներին, որոնք գործարար են: Այս քվեարկությունը նշանակություն կունենա նրանց համար, քանի որ ճանապարհները կփակվեն դեպի եվրոպա»: Տիկին Փոստանջյանը  հայ օլիգարխներին հիշեցրեց նաեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց խոսափողը եւ հայտարարեց քվեարկություն:

Մանրամասները` տեսանյութում

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ "ՏԱՐՕՐԻՆԱԿ" "ՓՈԽԱՐԺԵՔԱԽԱՂԵՐԸ"

$
0
0

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ
"ՏԱՐՕՐԻՆԱԿ" "ՓՈԽԱՐԺԵՔԱԽԱՂԵՐԸ"


Այն, որ հայաստանյան դրամի փոխարժեքի ներկայիս աննորմալ դրսեւորումների տակ պետք է ոչ թե տնտեսագիտական լուրջ տրամաբանություն, այլ հիմնականում արհեստական տարրեր փնտրել, քիչ չի խոսվել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նման ակնարկներ արդեն սկսել են հնչեցնել նաեւ տնտեսական ոլորտի պատասխանատուները:

Ընթերցել...

ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ. ՌԵԳԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ` ՀԱՄԵՄՎԱԾ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

$
0
0

ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ. ՌԵԳԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ` ՀԱՄԵՄՎԱԾ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադարձել է փոխարժեքի տատանումներին. "Մենք հետեւում ենք գործընթացին, դա Կենտրոնական բանկի իրավասության շրջանակներում է, եւ իրենք պետք է զգալի տատանումների պարագայում միջամտեն: Հետեւում ենք նաեւ գնաճին, որպեսզի այն լինի փոխարժեքի տատանման սահմաններում",- նշել է նա:

Ընթերցել...


ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

$
0
0

ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչեւ հունվարի 15-ը 24 ամսով կբաժանորդագրվեն Orange Թիթեռ, Դելֆին կամ Պանտերա 4000 կամ բարձր ամսական բաժանորդագրություններին եւ Orange Ինտերնետ 5000 կամ բարձր սակագնային պլաններից մեկին, Alcatel Pixi 2 սմարթֆոնը եւ Alcatel Pixi 7 3G պլանշետը կստանան յուրաքանչյուրն ընդամենը 1 դրամով:

Ընթերցել...

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՄՍԱՄԹԵՐՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ

$
0
0

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ
ՄՍԱՄԹԵՐՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ


Եղվարդի մանկապարտեզի երեխաների զանգվածային թունավորման հավանական պատճառ է դեռ համարվում "Մուշ" ՍՊԸ-ի նրբերշիկը: Բայց կա նաեւ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանը, որով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն:

Ընթերցել...

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ՁԱԽՈՂՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՔԱՅԼԻ ՄԵՋ ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ»

$
0
0

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ`  ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ՁԱԽՈՂՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՔԱՅԼԻ ՄԵՋ ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ»

 

ԲՀԿ խմբակցության  երիտասարդ պատգամավոր  Վահե Էնֆիաջյանից «Իրավունքը» պարզեց  ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին ԲՀԿ-ը  չմիացավ եւ դրանով գաղտնազերծեց ինքն իրեն:  Չեմ պատրաստվում այս համեմատության մեջ ինչ-որ բան ասել: ԲՀԿ-ը շատ հստակ ծրագրային մոտեցումով հայտարարություն  արել է, շտաբները ձեւավորման գործընթացն ինչպես ու ինչ քայլերով է ընթանում: Մեկ  կարճատեւ ու ձախողման դատապարտված ենթակա  քայլի մեջ մեր կուսակցությունը չի ներքաշվելու:

Եթե ԲՀԿ-ը Փաշինյանի նախաձեռնությունը համարում է ձախողված, որն է  կուսակցության իշխանափոխության տարբերակը: Հասարակության մասնակցությամբ ու կազմակերպված ձեւով «եռյակի»  ֆորմատով  տրամաբանված  հասնել մեր նպատակին:

Ի դեպ, Վահե Էնֆիաջյանը մասնակցելու է դեկտեմբերի տասի  «եռյակի» երթին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԻՆՉՈ՞Ւ Է ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԵԶԴԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՓՈՐՁԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ

$
0
0

ԻՆՉՈ՞Ւ Է ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԵԶԴԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՓՈՐՁԵԼ

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ագրարային համալսարանի քոլեջի մի ուսանողուհի դասի ժամանակ դանակով փորձել է կտրել իր նախաբազուկը: Երեկ քոլեջի ուսանողներից փորձեցինք հետաքրքվել, թե ինչն էր աղջկան դրդել նման քայլի, վերջիններս միաբերան նշում էին, որ անձնական խնդիրներ ուներ, բայց թե ինչպիսի` ոչ ոք չհամարձակվեց բարձրաձայնել, նշելով, որ.«Հաստատ բան չգիտենք, ինչ ասենք»:

Քոլեջի ուսանողները նշեցին, որ ինքնասպանության փորձ կատարած աղջիկը ազգությամբ եզդի էր, սովորում էր անվճար, առանձնանում էր իր բարձր առաջադիմությամբ:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ՕՊԵՐԱՏԻՎ

$
0
0

ՕՊԵՐԱՏԻՎ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է խարդախության՝ 6, յուրացման` 4, գողության` 2, շորթման, մաքսանենգության և համակարգչային հանցագործության  1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 4 և գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

$
0
0

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ



Տարիներ շարունակ Թուրքիան բոլոր ջանքերն ուղղել է իր հոգեբանությանն ու գործելաոճին հատուկ բարբարոսության իրականացման?` Արեւմտյան Հայաստանի տարածքից վերացնել այն ամեն ինչ հայկական է: Պատմական հայրենիքում այսօր գրեթե բոլոր եկեղեցիների որմնանկարները եւ հայկական արձանագրությունները ջնջված են, դրանցից մնացել է միայն մի չնչին մաս: Այսպիսով` Թուրքիան ձգտում է ապացուցել, որ այս տարածքը հայկական չէ:

Ընթերցել...

"ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՈՒՐՋ"

$
0
0

"ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՈՒՐՋ"

Վերջին շրջանում այդքան արդիական դարձած ակումբները նաեւ լուրջ մշակութային ծրագրերի, ստեղծագործողների համար են հիմնական հանգրվան դարձել: Երգիչ, կոմպոզիտոր ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ Կամերային երաժշտության տանը վերջերս կայացած իր "Կոմիտաս. վերապրում" համերգից առաջ ավելի քան 10 տարի համերգային ելույթով չէր ներկայացել:

Ընթերցել...


«ԽՈՍՏՈւՄՆԵՐ ՉԵՄ ՏԱԼԻՍ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ». գյուղապետ

$
0
0

«ԽՈՍՏՈւՄՆԵՐ ՉԵՄ ՏԱԼԻՍ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ». գյուղապետ


Iravunk.com-ի զրուցակիցն է Արմավիրի մարզի Մերձավան գյուղական համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ում հետ զրուցեցինք համայնքի համար 17 տարվա ընթացքում կատարած եւ կատարելիք աշխատանքների մասին: Անդրադառնալով գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքին համայնքապետը ասաց. «Գյուղում ապրող բնակչության մոտավորապես 80 – 85 տոկոսն աշխատում են, և քանի որ գյուղը Երևանին մոտ է՝ կան մարդիկ, որ աշխատում են հենց մայրաքաղաքում: Այստեղ մենք ունենք արտադրամասեր՝ մակարոնի, որտեղ աշխատում են մոտ 40 հոգի, նասկու, քարի: Մոտ 40 բնակիչներ աշխատում են դաշտերում: Մոտավորապես 40 հեկտար խաղող ենք աճեցնում, մարդիկ էլ գոհ են իրենց աշխատանքից»:

Պարոն Գրիգորյանըայն եզակի համայնքապետերից է, ով ընտրությունների ընթացքում խոստումներ չի տալիս, ժողովուրդը գիտեն, որ նա կանի ամեն հնարավորը մերձավանցիների հոգսերը քիչ թե շատ բարելավվելու համար: Իսկ, հարցին, թե ինչ աշատանքներ է իրականացրել ընտրվելու պահից մինչ օրս համայնքապետը ասաց.«Ես ընդհանրապես ընտրվելուց խոստումներ չեմ տվել, ես իմ խղճի առաջ եմ պատասխան տալիս, ժողովրդի համար անում եմ, ինչ կարողանում եմ: Ընտրվելուց առաջին իսկ օրվանից սկսած համայնքի առջև դրված խնդիրներից առաջնայինը եղել է խմելու ջրի և ջրագծի հարցը: Այսօրվա դրությամբ ջրի հարցը ամբողջովին կարգավորված է, կարելի է ասել, օրվա մեջ ընդամենը 4 – 5 ժամ կարող է ջուր չլինել: Ջրագիծն այսօր արդեն անցնում է 200 խորհ.մետր խողովակով՝ նախկին 150-ի փոխարեն, և այլևս խմելու ջրի կորուստ չի լինում: Աղբահանության խնդիրը նույնպես ինձ համար առաջնային խնդիր է եղել՝ ընտրվելուց առ այսօր: Աղբահանությունը կատարվում է շաբաթը երկու անգամ: Ուշադրության կենտրոնում մշտապես եղել են մանկապարտեզն ու դպրոցը: Մինչ օրս համայնքը դպրոցում մոտ 50 մլն դրամի ներդրում է կատարել, որի արդյունքում կատարվել են վերանորոգման մի շարք աշխատանքներ՝ տանիքի, դահլիճի, սպորտդաահլիճի, սանհանգույցի, պատուհանների: Դրանից հետո ջեռուցման խնդիրն էր: Անցած տարի ուզում էի ջեռուցման հարցը հնարավորինս շուտ լուծել, այդ իսկ պատճառով էլ դիմել ենք տարբեր հիմնարկների՝ աջակցության ակնկալիքով, բայց, ի վերջո, խնդիրը լուծել ենք համայնքի միջոցներով: Մեր մարզպետի ավանդն ու ջանքերը շատ մեծ են այս հարցում:Բուժամբուլատորիան ևս մեր միջոցներով վերանորոգել ենք, գույքը թարմացրել և նորացրել: Մանկապարտեզում, որտեղ ևս կատարվել են վերանորոգման և ջեռուցման աշխատանքներ, այսօր գործում է երեք տարիքային խումբ, բայց ցանկությունս շատ մեծ է՝ եկող տարի չորրորդ խումբը բացելու: Վերանորոգել ենք նաև Մշակույթի տունը՝ կատարելով մոտ 70 մլն դրամի ներդրում: Այսօր ունենք պարի, կարատեի խմբակներ և ֆուտբոլի թիմ՝ ‹‹Մերձավան 98», որի տղաներն այսօր ՀՀ ֆուտբոլի առաջնությունում են խաղում: Ի դեպ, ֆուտբոլային դաշտում այս տարի գարնանը հարթեցման աշխատանքներ ենք կատարել»:

Մերձավանցիների միակ խնդիրը այսօր տրանսպորտն է.«Բնակչությունը հիմնականում բողոքում է տրանսպորտից: Դա մեր լուծելու հնարավորություններից դուրս է: Ես մի քանի անգամ նամակ եմ ուղղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարությանը, Երևանի քաղաքապետարան, բայց որոշակի քայլեր այդ ուղղությամբ դեռևս չեն եղել»:

Պարոն Գրիգորյանի խոսքով եւ ի ուրախություն մերձավանցիների առաջիկայում գյուղում նոր աշխատատեղեր կբացվեն. «Այսօրվա դրությամբ մենք գինու գործարան ունենք, որտեղ այսօր ահռելի աշխատանքեր են կատարվում, և ներկա դրությամբ մոտ 1000 տոննա խաղող ենք ընդունել, բայց եկող տարի այն կարող ենք հասցնել մինչև 4000 տոննայի: Եթե գինու գործարանը սկսեց նորմալ աշխատել, ապա ևս 40 աշխատատեղ կբացվի»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱԹՈՌԸ ՀՀԿ ՏԻԿՆՈՋԸ ԾԱՌԱՅՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՃՈՃՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱԹՈՌԸ ՀՀԿ ՏԻԿՆՈՋԸ ԾԱՌԱՅՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՃՈՃՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Նոյեմբերի 21-ին «Իրավունքը» հրապարակել էր «Մարինե Մարաբյանը լռում է թե ԱԺ դահլիճում, թե դահլիճից դուրս» վերտառությամբ հոդված, որում   անդրադարձել էինք ՀՀԿ պատգամավոր,  միայն քվեարկություններին ԱԺ եկող  Մարինե Մարաբյանին:

Պարզվում է` ԱԺ եկող այս տիկնոջ համար պատգամավորի աթոռը ոչ թե ժողովրդին ծառայելու, այլ  նրա վրա ճոճվելու  ու կոճակ սեղմելու համար է:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԵՆՔ ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒՆԵՆՔ, ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԻՐ»

$
0
0

ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԵՆՔ ՄԵՐ

ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒՆԵՆՔ, ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԻՐ»

 

ԲՀԿ  գործարար պատգամավոր Վահան Կարապետյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` որքանով էր ճիշտ ԲՀԿ-ի կողմից  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանի  պաշտոնանկության գործընթացին չմիանալը: «Դե Նիկոլ Փաշինյանը նախ մեր նախաձեռնությանը չէր միացել: Նկատի ունեմ իշխանափոխության գործընթացին: Մենք մեր ճանապարհ ունենք, ինքն էլ իր»,- ասաց  պատգամավորը:

Վահան Կարապետյանը հիշեցրեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, որում Փաշինյանի նախաձեռնությունը որակվել է կես քայլանոց: «Իսկ ես դա կհամարեի ինքնագոլ: Այդ նախաձեռնությունը չսկսած պարտվել էր նշանակում»,- ասաց  գործարարը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՆԱՄԻ. «ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ` ԻՆՉ ԿՇԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ»

$
0
0

ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՆԱՄԻ. «ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ` ԻՆՉ ԿՇԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ»


ԲՀԿ առաջնորդի խնամի ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ կարծում է, որ ժամանակը ցույց կտա, թե ինչ կշահի Հայաստանը` ԵՏՄ-ի անդամակցությունից: Գուլոյանը որոշ չափով ծանոթացել  է ԵՏՄ-ի պայմանագրին եւ կարծում է, որ մտահոգիչ ոչինչ չկա  ԵՏՄ-ի պայմանագրում:

Հիշեցնեն` երեկ  ԱԺ-ը 103  կողմ, յոթ դեմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը: ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանը կողմ է քվեարկել պայմանագրին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԱՆԱՅՔ` ՀԱՆՈՒՆ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՔՎԵԻ

$
0
0

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԱՆԱՅՔ`
ՀԱՆՈՒՆ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՔՎԵԻ


Ամերիկամետ եւ արմտամետ ուժերում երեկ քաոս էր տիրում, քանի որ խորհրդարանի քվեարկությանն էր դրված "2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված" Հայաստանի Հանրապետության` "Եվրասիական տնտեսական միության մասին" 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին" պայմանգրի վավերացման հարցը: Դե իսկ այս պայամանագրին դեմ միակ ԱԺ խմբակցությունը քվեարկության վերջին րոպեներին փրփուրներից կախված փորձում էր հորդորել, սպառնալ, խնդրել, որպեսզի մնացյալ խմբակցությունները "կողմ" չքվեարկեն այս անդամակցմանը: Ուշագրավ էր այն, որ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նստած տեղից փորձում էր ուղղություն ցույց տալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, թե ինչպես "դեմ" քվեարկի: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորը, ով այդ պահին նստած էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողքին, կատակում էր, թե իբր ուշիուշով լսում է փոստանջյանական հրահանգները: Հենց այստեղ էլ դեպքերի զարգացմանը խառնվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով իր վաղեմի բարեկամին` Ս. Ալեքսանյանին, մի քանի անգամ ընկերաբար համոզում էր վերադառնալ իր աթոռին: Չէ՞ որ Զ. Փոստանջյանից արդեն ամեն ինչ սպասում են հայրենի պատգամավորները: Մարդ ես, մեկ էլ տեսար, տիկին Փոստանջյանը հին սովորության համաձայն որոշեց թրցնել մի քանի ՀՀԿ-ականների քվեարկության քարտերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Viewing all 18713 articles
Browse latest View live