Quantcast
Channel: RSS
Viewing all 18713 articles
Browse latest View live

«ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԻՆԻ ՀԱՆՐԱՔՎԵ, ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԿԱԶՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ»

$
0
0

Ա.Ադիբեկյան. «ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԻՆԻ ՀԱՆՐԱՔՎԵ, ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԿԱԶՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ»

 

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գիտաժողով-հանդիսություն` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձի առթիվ: Հաշվի առնելով այսօր վերոնշյալ վերամիավորման կարեւորությունն ու արդիականությունը` բնականաբար, գիտաժողովի ընթացքում ծավալվեց բավական բուռն քննարկումներ: Իր ելույթում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ նշեց. «Մենք խոսում ենք միավորման մասին այնպես, կարծես ինչ-որ մի բան կոտրվել է եւ մնում է սոսինձը գտնել ու միացնել իրար: Ղարաբաղը դա ինքնուրույն սոցիալական համակարգ է, Հայաստանը` նույնպես: Մեր հարցման արդյունքները, որ կատարել ենք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ցույց է տվել, որ Ղարաբաղի համայնքը միահունչ չէ միավորման խնդրին: Նրանք տեսնելով մեր Հայաստանի քաղաքական պառակտումը` ընդդիմության վարքագիծը, անհարգալից վերաբերմունքը գործող իշխանությունների նկատմամբ, փոխադարձ բացասական արտահայտությունները, զարմանքով են նայում ու մտածում` իմաստ ունի՞ միավորվել նման երկրի հետ»: Անդրադառնալով հանրային կարծիքին` պարոն Ադիբեկյանը հավելեց. «ԼՂ-ում մոտ կեսը «կողմ» է Հայաստանի հետ միավորմանը, մոտ 40 տոկոսը`« դեմ» է, 10 տոկոսը` անտարբեր, 1-1,5 տոկոսն էլ կողմ է միանալու Ադրբեջանին: Ընդ որում` այդ մեկուկես տոկոսն անընդհատ նշում է, որ Ղարաբաղը 100 տոկոսով չի ուզում միանալ Հայաստանին կամ անկախանալ»: Ամփոփելով խոսքը` բանախոսը էլ ավելի զգոնացնող հայտարարություն արեց. «Եթե մենք չլինենք միահամուռ ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլ մեր ազգային ընդհանուր խնդիրների շուրջ, ապա եթե Ղարաբաղում լինի հանրաքվե, վստահ չեմ, որ մեծամասնություն կկազմեն Հայաստանին միանալ ցանկացողները»: Սոցիոլոգի հատկապես վերջին խոսքը բացասական արձագանք գտավ ներկաների ` մասնավորապես` ՍԴ անդամ Կիմ Բալայանի եւ հասարակական գործիչ Խաչի Ստամբոլցյանի կողմից: Սակայն, Ա. Ադիբեկյանը շարունակեց. «Դրա համար մեզնից պահանջվում է ավելի լավը լինել, այստեղ պառակտման խնդիր չկա: Նորից եմ ասում` միավորումը դուք շատ մեխանիկորեն եք հասկանում»: Իրավիճակը փրկեց ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. «Մի՛ վիճեք իրար հետ, դա տարբեր տեսակետներ են: Դրա համար պետք է մեր հասարակությունը, մեր սոցիումը անկախ շրջաններից եւ մարզերից` Արցախի մարզում կլինի, թե Լոռու մարզում կամ Երեւանում, պետք է պատրաստ լինի, որ հաջորդ օրը վերամիավորվի: Եվ այդ մտածելակերպը պետք է լինի  ժողովրդի մեջ, կրկնում եմ` ոչ թե դիվանագետների, այլ ժողովրդի մեջ ` գյուղացու, բանվորի, պատգամավորի… Այսինքն` մենք ավելի շատ պետք է խոսենք վերամիավորման մասին, եւ քաղաքական ուժերը պետք է ավելի շատ մասնակցեն վերամիավորման որոշման իրականացմանը: Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ մենք պետք է կարողանանք ներկայացնել մեր երիտասարդ սերնդին, որովհետեւ շատ քիչ է խոսվում այդ միացման գաղափարի մասին, որը դրված է հիմքում մեր ժողովրդի դարավոր պայքարի»:

Հիշեցնենք, որ գիտաժողովն ամփոփվեց բանաձեւի ընդունմամբ, ըստ որի, կոչ արվեց դեկտեմբերի 1-ը հռչակել Ազգային միասնության տոն:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՊԻ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԱՆՔՆԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՊԻ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԱՆՔՆԵՐԸ

{source}
<<iframe width="420" height="315" src="http://www.iravunk.com///www.youtube.com/embed/khFocISb3c0" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}

«02». ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

«02»

 

{source}
<<iframe width="420" height="315" src="http://www.iravunk.com///www.youtube.com/embed/egQgUrG87GM" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}

՛՛ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ՛՛. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ

 

{source}
<<iframe width="420" height="315" src="http://www.iravunk.com///www.youtube.com/embed/5s7xmX5eJEY" frameborder="0" allowfullscreen></iframe>
{/source}

«ԶԱՐՈՒՀԻ« ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ AAD.AM ԿԱՅՔԻ ԽՄԲԱԳԻՐԸ

$
0
0

«ԶԱՐՈՒՀԻ« ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ

AAD.AM ԿԱՅՔԻ ԽՄԲԱԳԻՐԸ

 

Դեկտեմբերի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ AAD.am կայքի 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառումն ու AAD ամենամյա մրցանակաբաշխությունը:Մրցանակների արժանացան անվանի մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլք: Ի դեպ, միջոցառումը վարում էր ԱՐՄԻՆԵ ՃԱՂԱՐՅԱՆՆ, ով նույնպես մրցանակակիրների շարքում էր:


Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց կայքի խմբագիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ. «AAD  նշանակում է`Armenia, Arcax, Diaspora (Հայաստան, Արցախ, Սփյուռք): Կայքը ստեղծելու գաղափարը դեռեւս իմ մեջ հղացել էր 2007 թվականին, բայց ժամանակի առումով  զբաղվածությունս թույլ չէր տալիս իրականացնել այն:  Միշտ մտքումս կար այդ գաղափարն այն ասպեկտով, որ ունենանք մեր եռամիասնությունը` Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին կապող մի կայք , որը կկարողանա օգտակար լինել ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի ու Արցախի երիտասարդներին: Այդ կապակցությամբ, կարծում եմ` այն կատարեց իր առաքելությունը եւ կատարում է, որովհետեւ Սփյուռքի երիտասարդությունը մեր կայքի միջոցով տեղեկանում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, Արցախի երիտասարդը տեղեկանում է, թե ինչպիսի օջախներ, ինչպիսի հայկական համայնքներ կան Սփյուռքում ու ինչ  իրավիճակ է հայաստանյան մշակութային, կրթական կյանքում: Նաեւ կայքը օգտակար է այն առումով, որ երբ Սփյուռքից կամ Արցախից գան Հայաստան, Երեւան, իմանան, թե որտեղ ինչ իրադարձություն է լինելու ու կարողանան դրա մասնակիցը դառնալ»: Ապա հավելեց. «Եվ  քանի որ նպատակը միայն այն չէր, որ կայքը լիներ ազդակ-ազդագիր, որոշեցինք նաեւ լինել տարբել ոլորտներում գործունեություն ծավալած արժանավոր անձանց կողքին: Ու մենք հենց այդպես էլ արեցինք` կանգնելով բոլորովին այլ հարթությունում, որտեղ մեզ չէր հետաքրքրում ո՛չ դեղին մամուլը, ո՛չ «սենսացիաները»,  որովհետեւ արդեն գտել էինք այն ուղենիշը, որն օգտակար կլինի անհատին եւ ոչ թե լինի խառնաշփոթ , անընդհատ ինտրիգներ, սպասողական վիճակ, որ պետք է ինչ-որ մեկը մահանա, որ դու դրա լուրը լսես կամ ինչ-որ մեկը վթարի ենթարկվի, որ դու դրանից ուրախանաս կամ հրճվես ինչ-որ կադրերից: Այս ամենից զերծ մնալու համար որոշեցինք, որ AAD.AM տեղեկատվական կայքը լինի նաեւ  նախագիծ, այսինքն` դուրս գա այդ կայքային իրավիճակից ու առաջին հերթին որպես նախագիծ լինի: Ընդհանրապես, ո՛չ մի կազմակերպություն` լինի բարեգործական ՀԿ, թե ՍՊԸ, չպետք է խուսափի հարկերից կամ դառնա գումարներ հայթհայթող կառույց:Մինչդեռ մենք մեր առաջ խնդիր ենք դրել մի քանի երիտասարդներով օգտակար լինել Հայաստանի սահմանամերձ եւ ոչ միայն սահմանամերձ գյուղերում ապրող անապահով ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, ծերերին… Մեր նպատակն է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով անընդհատ այդ գյուղացիները կունենան մեր հովանավորությունը, անընդհատ իրենք իրենց որոշակի տոներին, որոշակի առիթների դեպքում կզգան, որ միայնակ չեն, կզգան, որ իրենք առանձնացված չեն հասարակությունից…»:

Վերադառնալով միջոցառման թերեւս ամենասպասված  պահին` նշենք, որ Հայ երաժշտության պատմության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար, դիրիժոր` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԸ, AAD.am կայքի հետ համագործակցության համար` Հատուկ պատվոգրի արժանացավ ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԸ, «Տարվա լավագույն քաղաքական գործիչ» անվանակարգին արժանացավ Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, «Տարվա լավագույն նախարար» ճանաչվեց Արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, Տարվա կին քաղաքական գործիչ ճանաչվեց ՀՀ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, «Տարվա լավագույն ԱԺ պատգամավոր» ճանաչվեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, Հայ բանակաշինության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս` ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, Հատուկ պատվոգրի արժանացավ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԸ , Տարվա լավագույն երիտասարդական կառույց ճանաչվեց  «Երիտասարդ երկրապահ»  կազմակերպությունը,  «Տարվա սխրանք» անվանակարգին արժանացավ Արցախի պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ (հետմահու): Հայ երաժշտության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստուհի ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԸ, Հայ երաժշտության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստուհի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, Հայ երաժշտության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ երգիչ, երգահան` ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ,  Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի ճանաչվեց ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ,  Հայ երաժշտության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի  արժանանացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունը, «Տարվա համակրանք» ճանաչվեց լավագույն Սայաթ-Նովա կատարող երգչուհի ԼԱՅԱՆԱՆ, «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացավ երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ: «Տարվա լավագույն երգիչ»  դարձավ երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ, «Տարվա լավագույն երիտասարդ երգահան» ճանաչվեց  ՐԱՖՖԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ, Հայ թատրոնում ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ ՀԽՍՀ վաստակավոր, ՀՀ ժողովրդական արտիստ` ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ , Հայ թատրոնում ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստուհի ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ, Հայ թատրոնում ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ , Հայ ռեժիսուրական արվեստում ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ ԱԻԴԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ , «Տարվա լավագույն պատանի երգչուհի» անվանակարգին արժանացավ ԴԱԼԻԹԱՆ , «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց  ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, Տարվա լավագույն եթերային զույգ ճանաչվեց  ՆԱՐԲԵ ՊՈՂՈՍՅԱՆՆ ու ԱՍՏՂԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, Տարվա ընկեր բարձրագույն պարգեւին արժանացան կոմպոզիտոր ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԸ եւ  շոումեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, AAD.am կայքի հետ համագործակցության համար` hատուկ պատվոգրի արժանացան երգչուհի ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ , կայքի բարեկամ եւ գործընկեր ՏԱՐՈՆ ՄԱՆԱՍՅԱՆԸ,  ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, դերասանուհի ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, դերասանուհի ՋՈՒԼԵՏՏԱ ԲԱԲԱՅԱՆԸ, հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ, իրավապաշտպան ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԸ, կայքի բարեկամ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆԸ, դի ջեյ ԷՐՎԻՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, դի ջեյ ԷՐԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ, մոդել, բալետի պարող ԱՐԹՈՒՐՈ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, երգչուհի Ջուսը, երգիչ Կարեն Օհանյանը, Նազրվան գյուղի գյուղապետ ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ, քանդակագործ ԱՆԱՀԻՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան 155 դպրոցի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, Երեւանի 192 դպրոցի տնօրեն ԱԼԼԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, Երեւանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժինը, ԱՐՄ ԲՈԴԻ նախագծի ղեկավար ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, երգիչ ՀԱՐՈՒԹ ՊԱՊԻԿՅԱՆԸ,  մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ : Իսկ «Տարվա լավագույն հաղորդում» ճանաչվեցին «Հայկական Հետք», «Բարեւ Երկիր» հաղորդաշարերը, եւ, իհարկե, «Կիսաբաց Լուսամուտներ» թոք-շոուն, «Տարվա լավագույն մանկապատանեկան հաղորդում» ճանաչվեց «Փազլ» հաղորդումը, «Տարվա լավագույն ֆիլմ» ճանաչվեց «Թեւանիկը», «Տարվա լավագույն լրագրող» անվանակարգին արժանացան մի քանի լրատվական կայքերի ու հեռուստատեսությունների առաջատար լրագրողներ, այդ թվում` «Իրավունք» թերթի մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, Տարվա լավագույն պարող եւ պարուհի ճանաչվեցին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ  բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներ` ՍԵՎԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ եւ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ, նորաձեւության Armo Couture հատուկ անվանակարգին արժանացավ մոդել ՄԱՐԻՆԵ ԱՎԵՏՅԱՆԸ, հատուկ պատվոգրի արժանացավ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հ/կ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, Դատաիրավական համակարգում ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ «Ընդդեմ իրավական կամայականության»  հ/կ գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: Եվ վերջում` չմոռանանք նշել, որ «Զարուհի» ամսագրի կողմից պարգեւատրվեց նաեւ այս ամենամյա տոն դարձած իրադարձության հեղինակ, AAD.am կայքի խմբագիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ` Հայաստան, Արցախ, Սփյուռք կապի ամրապնդման եւ հարատեւման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ AAD.AM կայքի 5-ամյակի կապակցությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԷԼԴՈՐԱԴՈՅԻ ԹԱԳԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԳՈՒԼՈՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է…

$
0
0

ԷԼԴՈՐԱԴՈՅԻ ԹԱԳԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ՉԽՈՍԿԱՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԳՈՒԼՈՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է…


ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանին ԱԺ-ում կարելի է տեսնել միայն քվեարկությունների ժամանակ: «Իրավունքը» պրն Գուլոյանից հետաքրքրվեց, ինչն է պատճառը, որ ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից ելույթներով հանդես չի եկել, հարցեր չի հնչեցրել: Ի պատասխան մեր այս հարցադրմանը, Մուրադ Գուլոյանը հայտարարեց, որ նախաձեռնություններ էլ է ունեցել, ելույթներ` եւս:

Parliamentmonitoring.am կայքի տվյալները, սակայն, հակառակն են ասում` Մուրադ Գուլոյանի անվան դիմաց «ելույթներ ու հարցեր  բաժիններում» նշված է զրո , իսկ բացակայություններ բաժնում` 24:

Նույն կայքի  տվյալներով` պատգամավորը ոչ մի անգամ  օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի եկել: Դատելով պատգամավորի քվեարկություններին` Գուլոյանը հիմնականում մասնակցում է տնտեսական ոլորտին առչվող քվեարկություններին: Իսկ օրինակ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստներ»  ու Սոցիալական աջակցություն սահմանամերձ համայնքներին» օրինագծերը ԲՀԿ առաջնորդի խնամուն կարծես թե չեն հետաքրքրում:

ԲՀԿ  պատգամավորի  2013 թ-ի հայտարարագիրը բավական  համեստ է 2012 թ-ի համեմատ: Մուրադ Գուլոյանի բաժնեմասեր ունի 287,595,000.00 դրամի չափով: Դրամական միջոցները ՀՀ դրամով 270,000,000.00 են,  իսկ դոլարով` 1,250,000.00:  ԲՀԿ պատգամավորի եկամտի աղբյուր աշխատավարձն է  3,013,160.00 դրամի ու փոխառությունները` 1,950,000.00 դոլարի չափով:

Սրանով, իհարկե, չի սահմանափակվում պրն Գուլոյանի ունեցվածքը: Մամուլի տեղեկությունների համաձայն` Գուլոյանը Առինջ գյուղում ունի երկու հողամաս` 0.0760 հա եւ 10 հա, ինչպես նաեւ երկու շինություն եւ մի քանի հազար դոլարանոց շքեղ արտասահմանյան ավտոմեքենա, որով էլ երբեմն խորհրդարան է գալիս, «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ-ն, ոչ ոգելից խմիչքների արտադրություն Հայաստանում, սուպերմարկետների ցանց: Հայաստան է ներկրում օճառներ, կոսմետիկ պարագաներ: Ըստ մամուլի որոշ հրապարակումների` դրսում Գուլոյանը բավականին հաջողակ գործարար է. նա Բելգիայում շոկոլադի արտադրություն ունի:

Ի դեպ, Մուրադ Գուլոյանին նայելիս անմիջապես հիշում է «Էլդորադո» հայտնի  մուլտֆիլմի թագավորին, ում բավական իր արտաքինով նման է ԲՀԿ պատգամավորը: Իսկ ինչո՞ւ միայն արտաքինով: Էլդորադոն համարվում է ոսկու եւ թանկարժեք քարերի ադամանդյա երկիր, իսկ Գուլոյանի ունեցվածքը հաստատ Էլդորադոյի թագավորի կարողությունից պակաս չէ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ԴՈՒԽԸ» ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈ՞ՒՄ Է ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ

$
0
0

ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ

«ԴՈՒԽԸ» ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈ՞ՒՄ

Է ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ

 

ՀՀԿ պատգամավոր Արթուր Ստեփանյանը (Չախկալ Արթուր)` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մտերիմը կամ ինչպես ասում են Քեթրինի Միհրանի հովանավորյալը, արդեն երկու տարի է   պատգամավոր է, սակայն  գրեթե ոչ մի անգամ ելույթով, հայտարարությամբ հանդես չի եկել: Parliamentmonitoring.am տվյալների համաձայն` Արթուր  Ստեփանյանը  գրեթե բոլոր օրինագծերին կողմ է քվեարկել, բացակայություններ չունի: Ինչպես ասում են, պարտաճանաչ գալիս գրանցվում, կոճակ է սեղմում եւ օրենսդիրի իր պարտքը կատարած համարելով` լքում նիստերի դահլիճը:

«Իրավունքի» հետ զրույցում Արթուր Ստեփանյանը մեր այն հարցին, թե ինչու է պասիվ խորհրդարանում, պատգամավորը հակադարձեց պասիվ չեմ:

- Ոչ մի անգամ  ցանկություն չեք ունենում պատասխանել ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին:

- Ոչ

- Ինչո՞ւ:

- Պատասխանում եմ, բայց ոչ ամբիոնից: Հանձնաժողովում եմ պատասխանում: Եթե  հետաքրքրվեք իմ աշխատանքով, ես հանձնաժողովում  (նկատի ունի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով-խմբ.) բավական ակտիվ եմ:

Թե ինչով է դրսեւորվում Արթուր Ստեփանյանի ակտիվությունը, եթե ոչ մի անգամ  հանձնաժողովի ու իր անունից օրենսդրական նախաձեռնություն առաջ չի քաշել: Հավանաբար, Քեթրինի Միհրանի  հովանավորյալը ԱԺ է եկել ու ակտիվ աշխատում է ԴԱՀԿ պետի շահերը պաշտպանելու համար, եթե հաշվի առնենք ԴԱՀԿ պետի պարտականություններն ու Միհրան Պողոսյանի անցած ճանապարհը:

Մինչ պատգամավոր լինելը Արթուր Ստեփանյանը 2000-2007թթ. եղել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ առեւտրային տնօրեն, 2007-2009թթ.` գործադիր տնօրեն: Հավանաբար, հենց այս տարիներին է  պատգամավոըը հասցրել կուտակել  իր ունեցվածքը: Արտադրական նշանակության շինությունը 67,626,130.00, MERCEDES-BENZ 500 S 15,000,000.00դրամ արժողությամբ: Արթուր Ստեփանյանի դրամական միջոցները  տարվա սկզբում կազմել են  112,626,130.00 դրամ, տարվա վերջում` 30,000,000.00 եւ 100,000.00 դոլար: Պատգամավորի եկամտի աղբյուրը  գոյացել է նրա աշխատավարձից (2,907,360.00 դրամ) եւ գույքն օտարելուց (20,000,000.00 դրամ):

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

«ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԻՆԻ ՀԱՆՐԱՔՎԵ, ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԿԱԶՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ»

$
0
0

Ա.Ադիբեկյան. «ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԻՆԻ ՀԱՆՐԱՔՎԵ, ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԿԱԶՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ»

 

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գիտաժողով-հանդիսություն` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձի առթիվ: Հաշվի առնելով այսօր վերոնշյալ վերամիավորման կարեւորությունն ու արդիականությունը` բնականաբար, գիտաժողովի ընթացքում ծավալվեց բավական բուռն քննարկումներ: Իր ելույթում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ նշեց. «Մենք խոսում ենք միավորման մասին այնպես, կարծես ինչ-որ մի բան կոտրվել է եւ մնում է սոսինձը գտնել ու միացնել իրար: Ղարաբաղը դա ինքնուրույն սոցիալական համակարգ է, Հայաստանը` նույնպես: Մեր հարցման արդյունքները, որ կատարել ենք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ցույց է տվել, որ Ղարաբաղի համայնքը միահունչ չէ միավորման խնդրին: Նրանք տեսնելով մեր Հայաստանի քաղաքական պառակտումը` ընդդիմության վարքագիծը, անհարգալից վերաբերմունքը գործող իշխանությունների նկատմամբ, փոխադարձ բացասական արտահայտությունները, զարմանքով են նայում ու մտածում` իմաստ ունի՞ միավորվել նման երկրի հետ»: Անդրադառնալով հանրային կարծիքին` պարոն Ադիբեկյանը հավելեց. «ԼՂ-ում մոտ կեսը «կողմ» է Հայաստանի հետ միավորմանը, մոտ 40 տոկոսը`« դեմ» է, 10 տոկոսը` անտարբեր, 1-1,5 տոկոսն էլ կողմ է միանալու Ադրբեջանին: Ընդ որում` այդ մեկուկես տոկոսն անընդհատ նշում է, որ Ղարաբաղը 100 տոկոսով չի ուզում միանալ Հայաստանին կամ անկախանալ»: Ամփոփելով խոսքը` բանախոսը էլ ավելի զգոնացնող հայտարարություն արեց. «Եթե մենք չլինենք միահամուռ ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլ մեր ազգային ընդհանուր խնդիրների շուրջ, ապա եթե Ղարաբաղում լինի հանրաքվե, վստահ չեմ, որ մեծամասնություն կկազմեն Հայաստանին միանալ ցանկացողները»: Սոցիոլոգի հատկապես վերջին խոսքը բացասական արձագանք գտավ ներկաների ` մասնավորապես` ՍԴ անդամ Կիմ Բալայանի եւ հասարակական գործիչ Խաչի Ստամբոլցյանի կողմից: Սակայն, Ա. Ադիբեկյանը շարունակեց. «Դրա համար մեզնից պահանջվում է ավելի լավը լինել, այստեղ պառակտման խնդիր չկա: Նորից եմ ասում` միավորումը դուք շատ մեխանիկորեն եք հասկանում»: Իրավիճակը փրկեց ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. «Մի՛ վիճեք իրար հետ, դա տարբեր տեսակետներ են: Դրա համար պետք է մեր հասարակությունը, մեր սոցիումը անկախ շրջաններից եւ մարզերից` Արցախի մարզում կլինի, թե Լոռու մարզում կամ Երեւանում, պետք է պատրաստ լինի, որ հաջորդ օրը վերամիավորվի: Եվ այդ մտածելակերպը պետք է լինի  ժողովրդի մեջ, կրկնում եմ` ոչ թե դիվանագետների, այլ ժողովրդի մեջ ` գյուղացու, բանվորի, պատգամավորի… Այսինքն` մենք ավելի շատ պետք է խոսենք վերամիավորման մասին, եւ քաղաքական ուժերը պետք է ավելի շատ մասնակցեն վերամիավորման որոշման իրականացմանը: Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ մենք պետք է կարողանանք ներկայացնել մեր երիտասարդ սերնդին, որովհետեւ շատ քիչ է խոսվում այդ միացման գաղափարի մասին, որը դրված է հիմքում մեր ժողովրդի դարավոր պայքարի»:

Հիշեցնենք, որ գիտաժողովն ամփոփվեց բանաձեւի ընդունմամբ, ըստ որի, կոչ արվեց դեկտեմբերի 1-ը հռչակել Ազգային միասնության տոն:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


«ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՄՆԱ ՈՐՊԵՍ ՀՈՒՇ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՀՈՒՅՍ ԱՊԱԳԱՅԻ»

$
0
0

«ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՄՆԱ ՈՐՊԵՍ

ՀՈՒՇ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՀՈՒՅՍ ԱՊԱԳԱՅԻ»

 

ՍԻՄ կուսակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գիտաժողով-հանդիսություն` նվիրված 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձին: Գիտաժողովին ներկա էին քաղաքական եւ հասարակական անվանի գործիչներ, մտավորականներ եւ ուսանողներ: Այն կարեւորվեց նաեւ նրանով, որ գիտաժողովի մասնակիցների կողմից ընդունվեց մի բանաձեւ, ըստ որի, կոչ արվեց դեկտեմբերի 1-ը հռչակել ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ:


«ՄԵՐ ՈՍՈԽ ԹՇՆԱՄԻՆ ՔՆԱԾ ՉԷ ՈՒ ՍՐՈՒՄ Է ԻՐ ԶԵՆՔԵՐԸ ՄԵԶ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ»


Իր ելույթում Ադրեբեջանահայերի ասամբելայի միության նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ վերոնշյալի մասին նշեց. «Ադրեբեջանահայերի ասամբլեայի եւ անձամբ իմ կողմից կցանկանայի նախ ողջույնի եւ շնորհակալության  ջերմ խոսքեր հղել այս կարեւորագույն միջոցառման բոլոր կազմակերպիչներին եւ մասնակիցներին ու առաջին հերթին ՍԻՄ կուսակցությանը եւ կուսակցության նախագահ պարոն Հայկ Բաբուխանյանին: Կուզենայի շեշտել, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը դարակազմիկ էր ողջ հայ ժողովրդի համար եւ մասնավորապես ադրբեջանահայության համար` ճակատագրական որոշում էր: Մենք մեր համեստ ներդրումն ունեցանք նաեւ հայ ժողովրդի պայքարի մեջ եւ մինչեւ վերջ կանգնած կլինենք մեր անկախության եւ այս որոշման խորհրդի պաշտպանության հարցում»: Ապա հավելեց. «Այս որոշումը արդիական է մնում նաեւ այսօր, եւ մենք հույս ունենք, որ ժամանակին հայտարարված այդ գաղափարը վերջում ինչ ճանապարհով էլ լինի կստանա իրավական մոտեցում` այն է, թե Ղարաբաղը պետք է նախ ճանաչվի միջազգաայինորեն, հետո միանա կամ միանգամից միանա: Այնուամենայնիվ,  վերջնական նպատակը սա է, որի համար մենք ոչինչ չենք խնայի եւ անգամ կյանքն ենք պատրաստ զոհաբերել հանուն դրա: Մենք նաեւ գիտենք, որ մեր ոսոխ թշնամին քնած չէ ու սրում է իր զենքերը մեզ հարվածելու համար: Եվ մենք պետք է մեր զգոնությունը չկորցնենք ու ընկալենք, որ Հայաստանի համար Արցախը սովորական բան չէ: Դա հրաշք է, որ գոյություն ունի, դա հայ ժողովրդի բաղձալի երազանքի իրականությունն է,  մասնավորապես Հայաստան-Ղարաբաղ միավորումը»: Ամփոփելով խոսքը բանախոսը` վստահաբար պնդեց. «Նաեւ կցանկանայի ասել, որ այս պատմական որոշումը կմնա որպես հուշ անցյալի եւ հույս ապագայի: Ու մենք համոզված ենք, որ այն իրականություն կդառնա: Իհարկե, փաստացի դա այդպես է, բայց քանի որ դեռ իրավական ճանաչում չի ստացել, չենք կարող հանգիստ լինել մեր երեխաների, մեր սերնդակիցների, մեր ժողովրդի ապագայի համար: Բայց քանի դեռ գոյություն ունեն մեզ`բոլորիս նման հայրենասեր մարդիկ, համոզված եմ, որ  ամեն ինչ կորած չէ եւ ապագան մերը կլինի»:


«ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ԵՎ ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ՆՈՐԻՑ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵՆՔ»

 

Իսկ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ չհամաձայնվեց Գ. Այվազյանի հետ. «Մենք եւ դուք նույնպես ադրբեջանահայ չենք: Ադրբեջանահայ կլինեինք մենք այն ժամանակ, երբ լինեինք Թավրիզից: Մինչդեռ այս տարածքը` Արցախը, ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ»: Անդրադառնալով 25-ամյա որոշմանը` քաղաքագետը նկատեց. « Օրենքներն ի սկզբանե խախված են եւ Ղրիմի պատմությունն ապացուցեց, որ դա այդպես է: Օրենքը խախտվել է տասնամյակներ շարունակ ու խախտվել է ոչ միայն հայերի ճակատագրի առումով, այլ ամեն տեղ: Բայց այսօր մենք պետք է բարձրաձայնենք, որ բացի Ղարաբաղից, օրենքը խախտվել է նաեւ Նախիջեւանում: Նույնիսկ ռուս-թուքրական պայմանագրերը եթե վերցնենք, կնկատենք, որ խախտված են կոնկրետ կետեր: Ըստ դրանց, օրինակ, Նախիջեւանը երբեք չպետք է փոխանցվեր կամ միանար երրորդ պետության»: Այնուհետեւ Ս. Շաքարյանցը կոչ արեց. «Սպասե՛ք, որովհետեւ ժամանակը հասունանում է, եւ մենք բոլորս միասին, առանց կուսակցական, կրոնական տարբերության, նորից պետք է վերամիավորվենք ու հարց բարձրացնենք, որ նույն պետությունները, նույն միջազգային հանրությունը նույն խախտումներն են թույլ տվել Նախիջեւանի հարցում: Այնպես որ, Նախիջեւանի հարցը օրակարգում է»:

Նշենք, որ գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, բ. գ.թ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ՀՀ ԳԱԱ Պատնության ինստիտուտի փոխտնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ԳԱԱ թղթակից անդամ, փ. գ. դ., պրոֆեսոր, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ամբիոնի վարիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ, ապա ելույթներ ունեցան «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը

$
0
0

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը: Հուշակոթողը կանգնեցվել է Պռոշյան համայնքում իբրեւ հավերժ վկա ու պահանջատեր՝ ի նշան Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի: Պռոշյանցիների համար օրը խորհրդանշական էր: Խաչքարն օծվել է Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր հովվի կողմից, ով 1.5 միլիոն նահատակների հիշատակին հնչեցրել է խնկաբույր աղոթք առ Աստված: Խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել զոհերի հիշատակին: Լրագրողների հետ կայացած հարցազրույցում Գալուստ Սահակյանը նշել է, որ 1915 թվականը մեր պատմության մեջ թողել է իր սեւ հետքը եւ արդարության հասնելու համար պետք է անենք ամեն ինչ: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայոց ցեղասպանության դատապարտմամբ աշխարհում կկանխվեն նման ոճրագործությունները:

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ Ա.ՏԵՐՏԵՐՅԱՆԻ «ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՆ` ՆՎԻՐՎԱԾ 1988 Թ. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

$
0
0

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ Ա.ՏԵՐՏԵՐՅԱՆԻ «ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՆ` ՆՎԻՐՎԱԾ 1988 Թ. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


«Տերտերյան-ֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի հինգերորդ փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարությունը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ս. թ. դեկտեմբերի 8–ին, ժամը 19:00, օպերային թատրոնում կներկայացնեն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան: Ներկայացումը նվիրվում է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին:

«Երկրաշարժ» երկու գործողությամբ օպերան գրվել է 1984թ. գերմանացի գրող Հենրիխ ֆոն Քլեյսթի պատմվածքի հիման վրա, որը ժամանակին պատվիրել էին Գալե քաղաքի թատրոնը և գերմանական «Edition Peters» հրատարակչությունը, 2003-ից չորս սեզոն ներկայացվում էր Մյունխենի օպերային թատրոնում։ Օպերայի բազմաշերտ կառույցին բնորոշ է հոգեբանական գերլարված ընթացքը, իրադարձությունների բնութագրման ոչ ավանդական ձևը, որը հատկապես երգչախմբի մոտ օրատորիալ գծեր է ձեռք բերում: Ամբողջ օպերան գրված է ասերգացային ձևով, սաղմոսային ժանրով: Օպերայի գործողությունը կատարվում է միջնադարում 1647թ. և այստեղից էլ ծագում է հոգևոր երաժշտության կարևորությունը: Օպերայի երաժշտական լեզուն հիմնված է հայկական մոնոդիկ երաժշտական լադերի կվարտ-կվինտակորդների վրա: Հեղինակն արտահայտչամիջոցների համակարգում լայնորեն օգտագործել է մարդկային ձայնը՝ շշունջից մինչև ճիչ, ասերգից մինչև հուզական մեղեդի:

Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան Գերմանիայում արժանացել է Վոլֆ Էբերմանի անվան միջազգային մրցանակի, որը երեք տարին մեկ անգամ շնորհում է Միջազգային թատերական ինստիտուտի երաժշտական կոմիտեն, իսկ օպերայի բեմադրությունը վերջին տարիներին Եվրոպայում լավագույնն է ճանաչվել։ 2008թ. «Երկրաշարժ» օպերայի բեմականացումն իրականացվեց Երևանում՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ և Լևոն Իվանյանի բեմական ձևավորմամբ։

Ավետ Տերտերյանը ծնվել է 1929թ., հայտնի բժիշկ Ռուբեն Տերտերյանի ընտանիքում, որտեղ երաժշտության և թատրոնի պաշտամունք կար։ Ընտանիքում այնքան հրապուրված էին երաժշտությամբ, որ զավակներին կոչել էին օպերային հերոսների անուններով. ավագի անունն էր Ալֆրեդ՝ ի պատիվ Վերդիի «Տրավիատայի» հերոսի, կրտսերին՝ Գերման՝ ի պատիվ Չայկովսկու «Պիկովայա դամայի» հերոսի։ 16 տարեկանում Ալֆրեդ Տերտերյանն ընդունվեց երաժշտական ուսումնարան և երկու տարի անց, կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի՝ Տերտերյանների ազգականի խորհրդով գնաց Մոսկվա։ Նրա խորհրդատուն դարձավ Գ.Ի. Լիտինսկին, որի մոտ ընդամենը երեք տարի առաջ կատարելագործման դասընթացներ էին անցել հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը, Ադամ Խուդոյանը։ 1952 թվականին Ավետ Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին։ 1985 թվականից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։

Ավետ Տերտերյանը մահացել  է 1994 թվականին։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

՛՛ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐ՝ 1 դեկտեմբերի՛՛ Գիտաժողովի բանձեւ

$
0
0

՛՛ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐ՝ 1 դեկտեմբերի՛՛


Գիտաժողովի բանձեւ


25 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը։ Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի ինտեգրացման գործընթացները։

1990 թվականի մայիսին ՀՍՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես Արցախում ձեւավորված 6 ընտրատարածքներում։ Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում։ Վերամիավորման որոշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն, նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն։

Հետագայում ԼՂՀ-ի ձեւավորումը որեւէ կերպ չի հակասում վերամիավորման որոշմանը եւ դրա գաղափարախոսությանը։ Վերամիավորման միջազգային ճանաչումը պետք է լինի Արցախյան ազատամարտի ՄԻԱԿ նպատակը: ՀՀ-ի անքակտելի մաս հանդիսացող Արցախի անկախության միջազգային  ճանաչումը պետք է դիտվի որպես բանակցությունների արդյունքում հայկական կողմի զիջում եւ ոչ թե վերջնական նպատակ։ Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա երիտասարդ սերնդի կրթության եւ դաստիարակության ասպարեզում։

Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններին, ապա այստեղ նույնպես Վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ՝ նշելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէր ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ի անդամակցելու պահին՝ 1922 թվականին, այլ նաեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին՝ սկսած 89 թվականի դեկտեմբերի 1-ից։

Ելնելով վերոհիշյալից, մենք՝ ներքոստորագրյալներս գիտաժողովի մասնակիցների անունից հայտնում ենք,որ անհրաժեշտ ենք համարում դեկտեմբերի 1-ը հռչակել որպես ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ տոն՝ համապատասխան փոփոխություն կատարելով «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ օրը կունենա նաեւ կարեւորագույն նշանակություն համաշխարհային հայության միասնականության  գաղափարը մրապնդելու համար:


<Սահմանադրական Իրավունք Միություն> կուսակցություն

Ազգային Միաբանություն կուսակցություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

 

ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 12 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

$
0
0

ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 12 ՏԱՐՎԱ

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

 

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը:   Այսպիսով` Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելին,  քան մոտ 261 միլիոն դրամը:   Մյուս ամբաստնյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գևորգյանը, Վահագն Խաչատրյանը դատապարտվեցին 5 ու կես տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամ, բայց ոչ ավելին, քան մոտ 261 միլիոն դրամը: Մյուս ամբաստանյալները դատապարտվեցին 4-4,5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, սակայն դատարանը, կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, ազատազրկման տեսքով պատիժը չեղյալ համարեց՝ նշանակելով պայմանական ազատազրկում՝ 1 տարի փորձաշրջանով:

Հիշեցնենք, որ գործով անցնող ամբաստանյալները մեղադրվում են 1999 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ լինելով, չարաշահելով իրենց պաշտոնը,  պետական բյուջեից յուրացումներ կատարելու մեջ: Համաձայն մեղադրողի` ամբաստանյալների՝ պետությանն ունեցած պարտքը կազմում է 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամ:


«ԻՍՐԱՅԵԼՆ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ` ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ՏՍԱՆՅՈՒԹ

$
0
0

«ԻՍՐԱՅԵԼՆ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ`ՉԻ

ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ՏՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր  Ուկրաինայի  խորհրդարանի ներկայացուցիչ Վադիմ Ռաբինովիչը   ԱԺ-ում խոսեց հայ-թուրքական հարաբերություների  բարելավման մասին` շրջանցելով Թուրքիայի ու Իսրայելի կողմից Հայոց  ցեղասպանության  չճանաչման հանգամանքը: «Իրավունքը» Հայաստանում հրեական համայնքի ղկավար Ռիմա Վարժապետյանից հետաքրքրվեց ինչ ճանաչման մասին է խոսքը: Տիկին Վարժապետյանը  խուսափց հստակ պատասխան տալուց, միայն  ասաց, որ  Ռաբինովիչը կողմ է հարցի խաղաղ լուծմանը, փնտրում է ուղիներ Հայաստանի եւ Թուրքիայի հետագա համագործակցության ու Հայող ցեղասպանության ճանաչման համար: «Խաղաղ ճանապարհով համագործակցելով` կարելի է հասնել նաեւ անցյալի հարցերի լուծմանը»,- ասաց հրեական համայնքի  ղկավարը

Իսկ ինչո՞ւ մինչ այժմ  Իսրայելը չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, Ռիմա Վարժապետյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել  Իսրայելին, ապա ավելացրեց. «Իր անվտանգության շահերից ելնելով»:

Հրեական համայնքի ղեկավարի խոսքով` հայոց ցեղասպանության չընդունելը  Իսրայելի իշխանությունների կողմից չի նշանակում, որ հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանության  փաստը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ՕՊԵՐԱՏԻՎ

$
0
0

ՕՊԵՐԱՏԻՎ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել  է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 21-ը: Բացահայտվել է խարդախության՝ 12, յուրացման` 10, գողության` 15, կողոպուտի, մաքսանենգության,  խուլիգանության, կաշառակերության և ապօրինի ծառահատման  1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 4-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

$
0
0

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 03:05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Չարենցավան քաղաքի  բնակիչ Կարեն Ա.-ն և հայտնել, որ 3-րդ թաղամասի 1-ին հանրակացարանում սպանել է ոմն Արթուրի:

Մեկնած օպերատիվ խումբը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 1975 թ. ծնված  Արծրունի  Իսրայելյանի   դիակը` գլխի վնասվածքների հետքերով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, 1981 թ. ծնված Կարեն Ա.-ն խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը:


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՊԵՏՔ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆԵՆՔ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՊԵՏՔ Է

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆԵՆՔ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից այսօր «Իրավունքը» պարզեց` ինչպես է արձագանքում Ուկրաինայի  խորհրդարանի ներկայացուցիչ Վադիմ Ռաբինովիչի  այն հայտարարությանը, որ պետք  է ջերմանան հայ-թուրքական հարաբերությունները: Պրն Ռաբինովիչը, սակայն, իր խոսքում շրջանցեց Իսրայելի ու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հանգամանքը:  «Պրն Ռաբինովիչը  նկատի ուներ այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի, մենք է պետք է Թուրքիայի  հետ բարեկամություն հաստատենք»,- ասաց ՌԴ հայերի միության նախագահը:

Ինչ վերաբերում է մինչ օրս Իսրայելի կողմից  Հայոց ցեղասպանության փաստի չընդունմանը, որը շրջանցեց ազգությամբ հրեա Ռաբինովիչը,  Արա Աբրահամյանն ասաց, որ  Վադիմ Ռաբինովիչը  Ուկրաինայի  խորհրդարանի ներկայացուցիչ է,  պետք է տարանջատել մեկը մյուսից. «Մենք  բոլորս պետք է մեծ աշխատանք տանենք Թուրքիայի  եւ Թուրքիայի տարբեր կառույցների հետ»:

-Պրն Աբրահամյան, ինչո՞ւ եք վստահ, որ Թուրքիան ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին:

- Դա մեզանից ու մեր աշխատանքից է կախված: Մենք ուզում ենք ոչինչ չանենք,  բայց բոլորը մեր տեղն աշխատեն:

- Բայց Հայաստանը օրինակ, նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտությունը...

- Պետք է ավելի շատ անենք: Եթե  մտածում եք, որ թուրքերն ամբողջ օրը մտածում են  ցեղասպանության մասին, սխալվում եք: 85-95%-ը թուրքերի չգիտեն  Հայոց ցեղասպանության մասին:  Պետք է  աշխատենք, կլոր սեղաններ կազմակերպենք: Այն, ինչ էստեղ ենք անում, պետք է Թուրքիայում անենք, թուրքերին հավաքենք էստեղ...

- Բայց Թուրքիայի իշխանությունները պետական մակարդակով ժխտման ու փաստերը խեղաթյուրելու քաղաքականություն են իրականացնում:

-Ամեն ինչին ժամանակ է պետք: Մենք ամենօրյա աշխատանք  պետք է կատարենք: Պետք է լսենք միջազգային իրավաբանների ու փորձագետների խորհուրդը: Դատարան պետք է գնանք ցեղասպանության ընդունման պահանջով: Անհրաժեշտ է պատրաստել միջազգային իրավաբաններ, փորձագետներ, որ  ցեղասպանության ընդունումից հետո` իմանանք ինչ ենք անելու:

- Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

-Որոշ նահանգներում ճանաչման գործընթացն իրականանում է:  Ի վերջո, կան տարածքային շահեր: Այսօր ԱՄՆ-ը յոթ-ութ պետության հետ կռիվ է անում:

- Ի՞նչ  եք ակնկալում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:

-Ես ակնկալում եմ, որ բոլորս պետք է միանանք, տանենք ամենօրյա աշխատանք  առանց  ասելու  100 կամ  107 ամյակ:  Եթե համախմբված աշխատենք, կունենանք այն, ինչի մասին ես այսօր հայտարարել եմ:

-Դուք դժգոհ եք Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից, ինչ բացթողում  եք տեսնում:

-Մենք անում ենք այնքան, ինչքան կարողանում ենք: Միշտ ցանկանում ենք որեւէ մեկին մեղավոր գտնել, պատժել մեկին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ


 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին

$
0
0

Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, Դանիլո Աստորիին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանքային գործունեություն:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր Հայաստանը եւ Ուրուգվայն ունեն փոխադարձ հարգանքի, վստահության եւ պատմական բարեկամության վրա հիմնված հարաբերություններ: Գալուստ Սահակյանը կարեւորել է ՀՀ Նախագահի այցը Ուրուգվայ, որի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ինչպես նաեւ ստեղծվել են նոր հեռանկարներ երկու երկրների հետագա համագործակցության համար: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը՝ խորհդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ պարոն Աստորիի այցը նույնպես կնպաստի այդ հարաբերությունների խորացմանը: Խոր ակնածանքով հիշելով 1965 թվականին Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Մոնտեվիդեոյում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշումը: Խոսելով Ուրուգվայի հայ համայնքի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն այսօր սփյուռքի բարգավաճող եւ կայացած համայնքներից մեկն է, որը ներկայացված է նաեւ Ուրուգվայի պետական կառավարման համակարգում:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ այսօրվա մեր քաղաքական գերխնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին շուտափույթ եւ խաղաղ ճանապարհով լուծում տալուն: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կարող է ակնկալել Ուրուգվայի աջակցությունը Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական լայնածավալ գործունեությանը հակազդելու հարցում: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ուրուգվայական համագործակցության բարձր մակարդակը միջազգային կազմակերպություններում եւ Ուրուգվայի հավասարակշռված մոտեցումը ՄԱԿ-ում Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձեւերի քվեարկության ժամանակ:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ այս այցը լավ առիթ է հարաբերությունները խորացնելու համար: Դանիլո Աստորիի խոսքով՝ Ուրուգվայն ունի նորընտիր կառավարություն, որը նունպես ձգտում է զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա նշել է, որ երկու բարեկամ երկրներն ունեն շատ ընդհանրություններ՝ իրենց պատմության, ավանդույթների, մշակույթի վրա հիմնված: Պարոն Աստորին կարեւորել է Ուրուգվայում հայկական մեծ համայնքի առկայությունը եւ ազգանպաստ գործունեությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ուրուգվայի մոտեցմանը՝ նա նշել է, որ ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ կպահվի իրենց երկրում, քանի որ պիտի ամեն ինչ անել կրկնությունը թույլ չտալու համար:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Դանիլո Աստորին նշել է, որ Ուրուգվայը մշտապես աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի հիմնախնդրին խաղաղ լուծում տրվի: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության, բարեկամական խմբերի դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այնուհետեւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահը ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի Պատվո մեդալով:
Հանդիպման ավարտին Դանիլո Աստորին գրառում է կատարել Ազգային ժողովի Պատվավոր հյուրերի գրքում՝ մաղթելով հայ ժողովրդին շարունակել պայքարը հանուն խաղաղության եւ արդարության, որպեսզի չկրկնվի պատմությունը:

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՇ ԹԵ ՇՈԻՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ»

$
0
0

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՇ ԹԵ ՇՈԻՏ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ»

 

«Իրավունքն» այսօր Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, արդյոք Թուրքիան  ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին, ինչպես հայտարարել է  ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Դա ուշ թե շուտ լինելու: Ինչքան շուտ լինի, այնքան լավ»,- պատասխանեց պրն Քոչարյանը:

Իսկ արդյոք Եվրոպան, հատկապես Հայոց ցեղասպանությունը չընդունած  եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը շահագրգռված են ընդունել ցեղասպանությունը, պրն  Քոչարյանի խոսքով` կան երկրներ, որոնք ընդունել են, երկրներ, որոնք չեն ընդունել, դա գործընթաց է: «Ավելի կարեւոր է, որ հենց Թուրքիան  ընդունի  Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց  փոխարտգործնախարարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Մեծ Եղեռնու 100 ամյակին նվիրված աշխատություններ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտե

$
0
0

Մեծ Եղեռնու 100 ամյակին նվիրված աշխատություններ

 

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Լեդրուշ Արամի Ալոյանը Մեծ Եղեռի 100-ամյակի կապակցությամբ հրատարակել է ութ աշխարհահռչակ հայ հրապարակախոսներին նվիրված գրքեր, որոնց մասին ընթերցողների լայն շրջաններին համարյա անծանոթ են:

Այստեղ տեղ են գտել "Մշակ" լրագրի մեծագույն հրապարակախոսների գործունեությանը վերաբերող նյութեր, փաստաթղթեր «Մշակը» լույս է տեսել Թիֆլիսում 1872-1921 թվականներին¤:

Համառոտ խոսվում է լրագրի ստեղծողիª Գրիգոր Արծրունու մասին, որը դեռ հեռավոր 1892-ին, երբ նոր էր կազմավորվում երիտթուրքերի միությունը, այն ավելի սարսափելի է որակում,  քան սուլթան Համիդի ջարդարարությունը£ Նրա մահից հետո 1893-ին թերթի խմբագիր է դառնում Ալեքսադր Քալաթարը, որն այն խմբագրել է մինչև 1913 թվականը, երբ Րաֆֆու մահվան 25-ամյակի կապակցությամբ նրա գերեզմանին ճառ արտասանելիս կաթվածահար եղավ£ Քալանթարը ճանաչված հրապարակախոս էր, մեծ գիտնական, 140 գիտական աշխատությունների հեղինակ, որին ռուսական ցարը գործուղել էր Սկանդինավյան երկրներ, այնուհետև Անգլիա, Իռլանդիա, Շոտլանդիաª կաթնատնտեսության առաջավոր փորձին ծանոթանալու համար: Այնուհետև վերադարձից հետո նա ցարի կողմից գործուղվում է Ռուսաստանի 15 նահանգներª այդ փորձը ներդնելու հետամնաց ռուսական տնտեսություններում: Քալանթարը հանրաճանաչ գյուղատնտես լինելուց բացի բազմափորձ հրապարակախոս էր, երիտթուրքերի երդվյալ հակառակորդ; Նա զգուշացնում էր մեր քաղաքական կուսակցություններինª ՀՅԴ, Հնչակյան կուսակցությանըª չհավատալ երիտթուրքերի սին խոստումներին, չհավատալ եվրոպական հզոր պետություններին, նույնիսկ Ռուսաստանին և հույս դնել միայն սեփական ուժերին:

1913-ին, Քալանարի մահից հետո թերթի խմբագիր դարձավ Համբարձում Առաքելյանը, որն այն խմբագրեց մինչև 1918-ըª իր եղերական վախճանը, երբ երեք անհայտ չարագործներ մտան նրա բնակարանը Թիֆլիսում և գնդակահարեցին նրան£

Առաքելյանը տիրապետում էր մի քանի օտար լեզուների և Պողոս Նուբար փաշայի հետ եվրոպական տարբեր երկրներում զբաղվում էր հայկական հարցի քննարկմամբ£ 1917-ին նա և Նուբար փաշան ստեղծեցին Հայ ժողովրդական կուսակցությունը, որը քննադատաբար էր վերաբերվում դաշնակցության նոր կառավարության վարած քաղաքականությանը, պահանջելով նորաստեղծ Հայաստանի առաջին հանրապետության ղեկավար պաշտոններ կամ նախարարական պորտֆելներ տալ նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչների, մասնագետ մարդկանց:

Առաքելյանը բազմաթիվ գրքերի հեղինակ էր, բեղուն թարգմանիչ: Նրա գրքերից անձամբ խնդրանքով պահանջել է ռուս մեծ գրող Լև Տոլստոյը: Նա արևելագետների համաշխարհային կոնգրեսի փոխնախագահն էր, մեծ բարերար:

Հաջորդ գլխում խոսվում է Լեո հրապարակախոսի մասին, որը "Մշակի" երկարամյա աշխատակից լինելուց բացի, 1920-21 թվականներին աշխատել է նաև որպես թերթի խմբագիր: Սա համընկավ արդեն խորհրդայնացված ռուսական բանակի արշավանքների հետ դեպի Ղարաբաղ-Զանգեզուր, նաև Նժդեհի ինքնապաշտպանական կռիվների հետ: Բնականաբար Լեոն ներկայացնում էր նաև ռուսների հայատյաց քաղաքականությունը, ազգերի հրեշ, գերմանական լրտես Լենինի գլխավորությամբ: Լեո հրապարակախոսի այս շրջանի գործունեությունն անդրադարձ չի եղել գիտնականների կողմից, այնինչ մեծ պատմաբանը հսկայածավալ գործ է կատարել, օբյեկտիվորեն վեր հանել նաև վրաց-հայկական հարաբերությունները:

Առանձին գրքով ներկայացվում է "Մշակի" գլխավոր աշխատակից Գր. Արծրունու հոգեզավակ խաչատուր Մալումյանի ¥Էդվարդ Ակնունի¤ գործունեությունը: Մինչև 1898-ը աշխատելով թերթում, նա մեկնում է Շվեցարիա հանգստանալու և այստեղ էլ հանդիպում իր հին ծանոթ Քրիստափոր Միքայելյանին: Երկար է համոզում Միքայելյանը նրան մնալ Ժնևում և վերջնական համաձայնության գալով, նա դառնում է ՀՅԴ "Դրոշակ" պաշտոնաթերթի գլխավոր աշխատակիցը: 1898-ին նա ծպտված անցնում է Պոլիս, դառնում Ռուբեն Զարդարյանի "Ազատամարտի" գլխավոր աշխատակից և գլխավոր բանակցողը երիտթուրքերի պարագլուխներ Էնվերի, Թալեաթի, Ջեմալի հետ: 1910-ին նա ՀՅԴ-ի խնդրանքով Անդրանիկ փաշայի հետ անցնում է ԱՄՆª հանգանակություն կատարելու առաքելությամբ և հենց այստեղ էլ 1910-ին ստեղծում Հայ Օգնության Միությունը ¥ՀՕՄ-ը¤, որի 105 ամյակը կտոնվի 2015-ին: Նա մեծ հրապարակախոս լինելուց բացի հիանալի հռետոր էր և իր ճառերով մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում, թե Եգիպտոսում, թե Պոլսում. թե այլուր: Նույնիսկ Զավարյանի նման մեծ դաշնակցականն է հետագայում համոզվում, որ զենքից բացի խոսքն էլ մեծ ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա:

1915-ի ապրիլի 23-ի գիշերը նա հանդիպում էր Թալեաթի և Էնվերի հետ և հանդիպումից ընդամենը ժամեր անց ապրիլի 24-ի առավոտյան նրան ձերբակալում են և Սիամանթոյի, Զոհրապի և Զարդարյանի հետ իբր աքսորում են և հենց ճանապարհին էլª Տիգրանակերտի մոտակայքում նրանք կնքում են իրենց մահկանացուն:

Առանձին աշխատություն է նվիրվել հայ մեծ երգիծաբան, Հակոբ Պարոնյանից հետո երկրորդ մեծությունը համարվող Աշոտ Աթանեսյանին ¥սա "Մշակի" բնութագրությունն է¤: "Մշակի" գլխավոր աշխատակիցը լինելուց բացի նա 1906-07 թվականներին Թիֆլիսում հրատարակել է "Աշխատանք" և "Նոր աշխատանք" շաբաթաթերթերը, 1909-17 թվականներին Թիֆլիսում մասնագիտական "Գյուղատնտես" հանդեսը: Մեծ եղեռնի օրերին եղել է Վան-Վասպուրականում որպես քաղաքների միության անդամ, ներկայացրել ողբալի դրությունը, որ կատարվում էր հայկական ծաղկուն գավառում: Հակառուսական ելույթների համար ձերբակալվել է և մեծ տուգանքների գնով ազատվել բանտից: Խորհրդայնացումից հետո նա աշխատել է Երևանում, տեղափոխվել Սանկտ-Պետերբուրգ, որտեղ էլ 2-րդ համաշխարհային պատերազմի օրերին իր մահկանացուն կնքել է բլոկադայի ենթարկված քաղաքում:

Առանձին գիրք ենք նվիրել Դավիթ Անանունուն, որը "Մշակի" գլխավոր աշխատակից լինելուց բացի 1917-18 թվականներին հրատարակել է Բաքվի "Բանվոր" սոցիալ-դեմոկրատների օրգան թերթը, տարաձայնություններ ունեցել մեր նշանավոր բոլշևիկ Ստեփան Շահումյանի հետ որպես սպեցիֆիկի, որը չէր ընդունում Լենինի համաշխարհային հեղափոխության գաղափարը, որին անվերապահորեն նվիրված էր Շահումյանը: Նա մեր ժողովրդի շահերը վեր էր դասում, որի պատճառով քննադատվել է Շահումյանի կողմից, բայց Բաքվի 26 կոմիսարների ողբերգական մահից հետո Անանունը հիանալի հոդվածաշար է նվիրել Ստեփան Շահումյանին:

Անանունը հրատարակել կամ աշխատակցել է "Մեր ուղին" ¥1912թ.¤, "Գործ" ¥1917թ.¤, "Հայաստանի կոոպերացիա" ¥1919թ.¤, "Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի" ¥1921թ.¤, "Նորք" ¥1922թ.¤ և այլ պարբերականների հրատարակություններին:

Նա է մանրամասնորեն լուսաբանել հայ-ադրբեջանական, հայ-վրացական տարաձայնությունները, մեր "հարևանների" հակահայ քաղաքականությունը:

Հետաքրքրական է սպեցիֆիկ Բախշի Իշխանյանի գործունեությանը նվիրված բաժինը որը Լայպցի•ի համալսարանի պատվավոր դոկտոր էր, "Մշակի", "Մուրճի" երկարամյա աշխատակիցը, Դավիթ  Անանունի գործընկերը Բաքվի "Բանվոր" թերթում:

1918-ի Բաքվի կոտորածների ժամանակ նա ծպտված մնաց Բաքվում, չնայած ամեն վայրկյան դամոկլյան սուրը "կախված էր" մեծ հայի գլխին և ականատեսի վկայությամբ ներկայացրեց այդ անմարդկային ջարդերը "Բաքվի սարսափները" վերնագրով գրքում, որի պատճառով էլ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո ձերբակալվեց Երևանումª մեր "եղբայր" ադրբեջանցիների սարսափները վերհանելու պատճառով: Նրան փրկեց 1921-ի փետրվարյան հեղափոխությունը, երբ ազատվեց բանտից և Սարգիս Վրացյանի հետ թողեց հայրենիքը: Սակայն շատ շուտով եգիպտական մի նավահանգստում հայտնաբերեցին պատռված շորերով ու կոշիկներով մեծ մտավորականի դին, որին եվրոպական բոլոր համալսարաններում պրոֆեսորի կոչում էին տալիս և դասավանդելու հնարավորություն:

Գրքում տեղ է գտել նաև մեծ հրապարակախոս, գրաքննադատ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանին նվիրված գլուխը, որը "Մշակի" գլխավոր աշխատակիցներից մեկն էր, 1907-09 թվականների դաշնակցականների դատի իրավապաշտպաններից մեկը, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների հեղինակ, նշանավոր թարգմանիչ, Քրիստափոր Միքայելյանի ուսանողական ընկերը Մոսկվայում:

Մեր նպատակն է եղել շարունակել մեծ պատմաբան Լեոյի գործը, որն իր "Գրիգոր Արծրունի" եռահատոր աշխատության մեջ ներկայացրել հռչակավոր "Մշակ" օրաթերթի 20-ամյա գործունեությունը (1872-1892թթ.):

Մենք ավարտին ենք հասցրել Լեոյի գործըª գրելով "Մշակ" լրագրի հետագա 30-ամյա գործունեության պատմությունը, որն ուղղակի պատմություն է 1915 թվականի Մեծ Եղեռնի, ինչպես նաև դրա շարունակությանª մինչև 1921-ի փետրվարի 25-ը, երբ Թիֆլիսում հաստատվեց խորհրդային իշխանություն:


Ա. Կիրակոսյան

Viewing all 18713 articles
Browse latest View live