Quantcast
Channel: RSS
Viewing all 18713 articles
Browse latest View live

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵԴԻՆՍԿԻ. «ՌԴ-Ի ԵՎ ՀՀ-Ի ՄԻՋԵՎ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ»

$
0
0

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵԴԻՆՍԿԻ. «ՌԴ-Ի ԵՎ ՀՀ-Ի ՄԻՋԵՎ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ»

 

Երեկ ՌԴ եւ ՀՀ մշակույթի նախարարներ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵԴԻՆՍԿԻՆ եւ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ստորագրել են երկու երկրների նախարարությունների համագործակցության 2015 թվականի պլանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին Մեդինսկին Պետերբուրգում կայացած միջազգային մշակութային համաժողովի շրջանակներում մշակույթի նախարարների հետ գործնական նախաճաշի ավարտին ասել է. «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարենպաստ հարաբերություններ են ստեղծվում ոչ միայն տնտեսության, այլեւ մշակույթի ոլորտում: Հուսով եմ, որ եկող տարի դրանք ավելի աշխույժ կլինեն»:

Համագործակցության պլանի շրջանակներում Մոսկվայում տեղի կունենան Հայ կինոյի օրեր, իսկ Երեւանում` Ազգերի թատրոնի եւ Վախտանգովի անվան թատրոնի հյուրախաղերը: Բացի այդ, 2015-ի գարնանը նախատեսված է «Էլեկտրոնային ռուսական թանգարանի» բացումը Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում` Մատենադարանում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


ԾՆՈՂՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ՈՐ ՏՂԱՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ

$
0
0

ԾՆՈՂՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ՈՐ ՏՂԱՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ

Օրեր առաջ Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչներ, երկու եղբայրներ Կիեւյան կամրջից ցած նետվելու միջոցով փորձել են ինքնասպան լինել, սակայն իրավապահների միջամտությամբ կանխվել է ինքնասպապանության փորձը: Ըստ տարածված լուրերի եղայրներից մեկը Մատաղիսի գործով կեղծ վկայություն էր տվել, ու հիմա, ըստ շրջանառվող լուրերի, այլեւս մեղքի բեռը չկարողանալով տանել ինքնասպան է փորձել եղել: Թե, որքանո՞վ էր տարածված խոսակցությունը համապատասխանում իրականությանը Շիրակ գյուղի գյուղապետ Խորեն Հարությունյանը, iravunk.com-ի հետ զրույցում ասաց, որ խոսել է եղբայրների հետ եւ իսկապես տարածված լուրերը, կարծես թե համապատասխանում են իրականությանը.

- Իրենց տունը հիմա ահավոր վիճակ է, ծնողները տեղից ուշքի չեն գալիս էդ դատերից: Հայրը հիվանդ է, մարդիկ գնում գալիս են իրենց տուն, բայց, ծնողները չգիտեն, որ տղաները փորձել են ինքնասպան լինել: Գիտեն, որ քաղաք են եկել, բայց չգիտեն, որ ինքնասպանության փորձ են կատարել: Խոսել եմ տղերքի հետ, ասեցին, որ իսկապես էդ էդ դատական գործի հետ կապված են նման քայլի ուզեցել դիմեն, սակայն մանրամասներ չեն պատմում: Եղբայրնեը սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ են, նրանցից մեկը նոր է վերադարձել զինծառայությունից, իսկ ընդհանրապես` հալալ կաթնակեր տղերք են, իրենց քրտինքով ապրող:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Գալուստ Սահակյանն ընդունել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

$
0
0

Գալուստ Սահակյանն ընդունել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործին, եւ վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հնարավորինս կաջակցեն հայ-ֆրանսիական համագործակցությանն ուղղված նրա բոլոր նախաձեռնություններին:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Գալուստ Սահակյանը նշել է, որ երկու երկրների միջեւ սերտ համագործակցություն է հաստատված նաեւ միջխորհրդարանական մակարդակով, որի զարգացման գործում կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների բարեկամական խմբերը:
Գալուստ Սահակյանը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում բարձր է գնահատել նախորդ դեսպանների կատարած ներդրումը եւ նորանշանակ դեսպանին մաղթել հաջողություններ եւ բեղմնավոր աշխատանք:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր խոսքում նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն եւ այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանը փաստել է, որ քաղաքական երկխոսությունը երկու երկրների նախագահների, խորհրդարանների նախագահների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի մակարդակով մեծապես նպաստում է բարեկամ երկրների հարաբերությունների սերտացմանը եւ համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով Հայաստանում աշխատող ֆրանսիական ձեռնարկություններին՝ դեսպանը նկատել է, որ իր պաշտոնավարության ընթացքում կաշխատի նպաստել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, թեեւ բժշկության, քաղաքացիական պաշտպանության, կրթության եւ այլ ոլորտներում համագործակցությունը կայացել է: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Ժան-Ֆրասուա Շարպանտիեն նշել է, որ շփման գծում ծագած վերջին միջադեպերը չեն կարող նպաստել հակամարտության բանակցային ճանապարհով լուծմանը: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը հավատարիմ է իր ստանձնած հանձնառությանը՝ ԼՂ հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհով:
Ժան-Ֆրասուա Շարպանտիեն հավաստիացրել է Գալուստ Սահակյանին, որ պատրաստ է լծվել իրեն վստահված աշխատանքին՝ իրականացնելու երկու բարեկամ երկրների հարաբերություններն ու համագործակցությունը ավելի սերտացնելու առաքելությունը:

ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ «ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԵՐԵՔ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՈՒՄ ԷԼ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»

$
0
0

ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ «ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԵՐԵՔ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՈՒՄ ԷԼ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»

Ինչպես հայտնի է նոյեմբերի 26-ին, Կոտայքի մարզի դատախազի ցուցումով Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել: Ըստ դատախազության տարածած հաղորդագրության.«Աշոտ Վարդանյանը, դրսեւորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա եւ բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս: Ինճպես նաեւ Վարդանյանը դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել` կանխելու գյուղի «Գառնու ձոր» տարածքում գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը եւ կասեցնելու հողատարածքի ինքնակամ զավթումը: Վարդանյանը նաեւ նույն գյուղի բնակչին համայնքի սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու  նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով`խաբեությամբ նրանից վերցրել է զգալի չափերի գումար եւ հափշտակել այն»: Նշված դեպքերով հարուցված երեք քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, իսկ հարուցված քրեական գործում Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Վերոնշյալ մեղադրանքների հետ կապված` արդյո՞ք ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքները, թե ոչ զրուցեցինք Աշոտ Վարդանյանի փաստաբան ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց.

- Իմ պաշտպանյալին մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի  խարդախության մեջ: Հիմա հերթով ասեմ, ըստ մեղադրանքներից մեկի` իբր գյուղապետի բարեկամը, որը ունեցել գազալցակայան, բենզալցակայան, Վարդանյանը հովանավորություն է իրականացրել, ազատել կամ չի գանձել հարկերը: Երբ ես նայեցի կառավարության որոշմամբ գազալցակայանների տեղական հարկեր սկսել են վճարել 2013թվականից, իսկ գործում ներառել են նաեւ 2012թվականը: Այսինքն 2012թվականի` հարյուր հիսուն հազար դրամը այստեղ միանգամայն անհիմն է: Ինչ վերաբերում 2013 եւ 2014 թվականի գումարներին, բնականաբար, այդ գումարները վճարված են: Հաջորդ մեղադրանքը նրանում է, որ իբր "Գառնու ձոր" տարածքում գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը եւ կասեցնելու հողատարածքի ինքնակամ զավթում է արել պաշտպանյալս: Սակայն, իրականում Վարդանյանը դիտողություն է արել գյուղացուն ապօրինի շինության, եւ վարչական պատասխանատվության ենթարկել 200 հազար դրամի չափով:Հաջորդ մեղադրանքի համաձայն, իբր պաշտպանյալս իր բարեկամից իննը հարյուր եվրո է վերցրել շինարարություն տրամադրելու համար, սակայն չի իրականացրել խոսոտումը: Նշեմ, սակայն, ժամանակի ընթացքում, վերոնշյալ անձը հերքել նմսն փաստը: Բայց արի ու տես, մեկ է մեղադրանք առաջադրել են: Երբ ես ծանոթացա մեղադրանքին հասկացա, որ չափազանց շատ են դուրս եկել քրեական հարթությունից, եւ հաշվի չեն առել իմ պաշտպանյալի մաքուր կենսագրությունը, ով բազմաթիվ պարգեւատրումների եւ խարախուսանքների է արժանացել: Եվ նման մարդուն շտապել են մեղադրանք առաջադրել եւ քարկոծել ոնց կարողանում են: Կարծում եմ այդ երեւույթի հիմքը պետք է փնտրել այլ տեղ, բայց ոչ երբեւէ քրեական օրենսգրքում: Այսինքն պաշտպանյալիս , երեք հոդվածներով էլ իրեն մեղավոր չի ընդունում իմ պաշտպանյալը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՎԵՐԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

$
0
0

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՎԵՐԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ


ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ օրերս Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում, ի թիվս այլ մշակութային կենտրոնների, այցելեց նաեւ Վահրամաբերդի մշակույթի տուն: Նախարարը հանդիպեց մշակույթի տան աշխատակիցների հետ եւ այստեղ գործող երաժշտական դպրոցին, համայնքային գրադարանին տրամադրեց երաժշտական եւ մանկական գեղարվեստական գրականություն: Տիկին Պողոսյանը ծանոթացավ  պետական բյուջեի միջոցներով վերականգնված հանրապետական նշանակության` ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «Հայաստան» որմնանկարի վերականգնման աշխատանքներին: «Հայաստան» որմնանկարը գտնվում է մշակույթի տան առաջին հարկում: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո մշակույթի տունը փլվել է, սակայն` կանգուն է մնացել այն պատը, որի վրա որմնանկարն է:

Որմնանկարը ստեղծվել է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Բնական, մեխանիկական ազդեցությունների հետեւանքով  որմնանկարի սվաղաշերտերը տեղաշարժվել էին, ներկի շերտերը քայքայվել եւ առաջացել էր տարանջատված, դատարկ հատվածներ: Որմնանկարի պահպանությունն ապահովելու եւ մշակույթի տունը վերակառուցելու նպատակով վերջին 20 տարիների ընթացքում տեղի է ունեցել բազմաթիվ միջոցառումներ: 2012 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից եւ ՀՀ պետական բյուջեի միջոցներով` մշակույթի տան հիմքերը, տանիքը եւ տարածքը բարեկարգվել է: 2013 թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` որմնանկարի պատճառված վնասը վերականգնելու եւ հետագա պահպանությունն ապահովելու համար իրականացվել են որմնանկարի մաքրման, ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ, որոնք իրականացվել են «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից: 2010-2012 թթ. հիմնադրամի կողմից ամրակայվել եւ վերականգնվել են նաեւ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում» եւ այլ որմնանկարներ: Որմնանկարի վերկանգնման աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները` իտալացի վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի ղեկավարությամբ: Վերկանգնող հայ մասնագետ ԱՐԵԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով` որմնանկարի վերականգնման համար կատարվել են նախնական  հետազոտություններ, նախագծային, հաշվարկային աշխատանքներ, որի շնորհիվ վերականգնումը կատարվել է ճիշտ ձեւով. «Որմնանկարի հորինվածքային, գունային եւ մնացած հատվածները ինքանագործունեությամբ չեն ընթացել, կատարվել է մասնակի վերականգնում այն հատվածներում, որտեղ վնասվածքներ են եղել»,-նշեց Ա. Պետրոսյանը:

Մինաս Ավետիսյանի որդին` ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ փաստեց, որ գոհ է վերականգնման աշխատանքներից. «Կարող էինք ամբողջությամբ վերականգնել որմնանկարը, սակայն կան նորմատիվներ, որոնց հետեւել ենք: Որմնանկարում միայն վերջին կերպարն է ամբողջությամբ վերականգնվել»,-շեշետեց Ա. Ավետիսյանը եւ ավելացրեց. «Մինաս Ավետիսյանի 12 որմնանկարներից  2-ը երկրաշարժի ժամանակ կորցրեցինք: Մնացել են 10-ը, որոնցից 2-ը կառավարությունում են,  2-ը` օդանավակայանում, իսկ  6-ը` Շիրակի մարզում»:

Նշենք, որ ըստ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի`«Հայաստան» որմնանկարի վերականգնման ամբողջական աշխատանքներն ավարտվել են:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ.«ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ.«ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, այսօրվա մամլո ասուլիսում խոսելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցությանը ձեռնպահ քվեարկելու մասին, ասաց, որ ձեռնպահ քվեարկել նշանակում է դեմ լինել այդ անդամակցությանը:

Մանրամասները`տեսանյութում

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՐԹԱԿ ՉԲԱՐՁՐԱՑԱՎ, ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԷԼ ԵՐԹԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ (ՖՈՏՈ)

$
0
0

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՐԹԱԿ ՉԲԱՐՁՐԱՑԱՎ, ԼԵՎՈՆ

ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԷԼ ԵՐԹԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ. (ՖՈՏՈ)

 

Այսօր Ազատության հրապարակում «Եռյակը» կազմակերպել էր հավաք-երթ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը: Զարմանալին այն էր, որ հավաքին մասնակցում էին «Եռյակի» քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իսկ թե ՀԱԿ-ի եւ թե ԲՀԿ-ի լիդերները ընդհանրապես բացակայում էին: Ներկա էին ազատամարտիկներ, շարքային քաղաքացիներ եւ այլն: ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Էլինար Վարդանյանը ելույթով հանդես եկավ ու խոսեց ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Ելույթից հետո տեղի ունեցավ երթ մայրաքաղաքում: Հավաքին մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով սակայն հարթակ չբարձրացավ` ելույթները լսելով հավաքի առաջին շարքերում կանգնած:

Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը, ի տարբերություն հավաքին եկած մյուս քաղաքական գործիչների, երթին չմասնակցեց:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԻՆՉՈ՞Ւ Է ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՆՁՆԱՑԵԼ ԵՐԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԻՆՉՈ՞Ւ Է ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՆՁՆԱՑԵԼ ԵՐԹԻ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր «Եռյակը»` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը եւ «Ժառանգությունը», Ազատության հրապարակում կազմակերպել էին հավաք-երթ` նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Ելույթներից հետո` երթի ժամանակ, «Իրավունքի» լրագրողը նկատեց ԲՀԿ գործարար-պատգամավոր Գուրգեն Արսենյանին «Մարիոթ» հյուրանոցի մոտ կանգնած ու կարծես թե առանձնացած երթի մասնակիցներից: Թե ինչու է  ԲՀԿ պատգամավորը առանձնացել երթի մասնակիցներից, դիտեք տեսանյութում:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ն ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ն ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս այսօր մասնակցում էր «Եռյակի»  կազմակերպած դեկտեմբերի 10-ի հավաք-երթին: «Իրավունքը» պրն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ով կամ ինչն է խանգարում «Եռյակին» ձեւավորել միասնական օրակարգ: Ի պատասխան րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ միասնական օրակարգը պետք է ձեւավորի ժողովուրդը:

Հ. Գ. Րաֆֆի Հովհաննիսյանին ցանկանում ենք հիշեցնել, որ հոկտեմբերի 24-ի հանահավաքում  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ Համաժողովրդական շարժման ղեկավարությունը շարժմանը հավատացողներից հայցել է տակտիկական հարցերն ինքնուրույնաբար լուծելու իրավասությունը։ ՄԻգուցե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը  ինչպես ԵՏՄ-ի, այնպես էլ  այս հարցում  համամիտ չէ ՀԱԿ առաջնորդի հետ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՏՄ-ԻՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻՆ ԴԱՎԱՃԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՏՄ-ԻՆ ԿՈՂՄ

ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻՆ ԴԱՎԱՃԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանն այսօր  Ազատության հրապարակում մասնակցում էր «եռյակի»`ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» կազմակերպած հավաք-երթին: «Իրավունքի» հետ զրույցում ԺԿ առաջնորդն ասաց, որ հավաքին մասնակցում է արդարությունը հաստատելու համար: Տ. Կարապետյանը համամիտ չէ այն կարծիքին, որ «եռյակը» միասնական օրակարգ չունի: Մի շարք արտախորհրդարանական ուժեր արդեն միացել են «եռյակին», որն արդեն ձեռքբերում է: Հարցին`արդյոք կողմ է պրն Կարապետյանը Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը, քաղաքական գործիչը դրական պատասխանեց:


Մանրամասները`տեսանյութում

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

"ՀԱՄԵՐԳՈՎ ՄԵՐ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԲԵՐԵՑԻՆՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ"

$
0
0

"ՀԱՄԵՐԳՈՎ ՄԵՐ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԲԵՐԵՑԻՆՔ
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ"


Դեկտեմբերի 7-ին կոմպոզիտոր, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ իր մենահամերգով եւ LIVE-2014 ձայնասկավառակի շնորհանդեսով եզրափակեց 2014 թվականի ակումբային մենահամերգները: "Իրավունքի" հետ զրույցում երաժիշտը խոսեց համերգի, ծրագրում ներառված երգերի եւ առաջիկա մեծ մենահամերգի մասին:

Ընթերցել...

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ԴԵՌ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է"

$
0
0

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ
ԴԵՌ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է"


Օրերս Մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ Շիրակի մարզ կատարած շրջայցի ժամանակ եղավ նաեւ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում: Տիկին Պողոսյանը ոչ միայն դրական գնահատական տվեց թանգարանում կատարված վերանորոգման աշխատանքներին, այլ նաեւ ասաց. "Ժառանգություն ունենալը դեռ գործի կեսն է, կարեւոր է, թե այն ինչպես է ներկայացվում, քարոզվում, հանրահռչակվում, իսկ այս թանգարանի թիմն այդ գործը աներեւակայելի լավ է անում:

Ընթերցել...

«ԻՄ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ՇՓՈԹՈՒՄ ԵՆ ԴԵՄԻՍ ՌՈՒՍՈՍԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ»

$
0
0

«ԻՄ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ՇՓՈԹՈՒՄ ԵՆ

ԴԵՄԻՍ ՌՈՒՍՈՍԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ»


«Իրավունքի» զրուցակիցն է ՍԻՄ կուսակցության անդամ, երգիչ, տոնական սեղանների անզուգական ղեկավար ՎԱԶԳԵՆ ԻՄԻՇՅԱՆԸ:

- Պարոն Իմիշյան, ե՞րբ սկսեցիք զբաղվել թամադայությամբ:

- 1995թվականին, երբ գնացի ԱՄՆ`որպես երգիչ, այնտեղ երգիչները նաեւ սեղանապետությամբ  էին զբաղվում, ղեկավարում հարսանյաց հանդեսներ: 1996թ-ի վերջին, երբ վերադարձա, սկսեցի զբաղվել սեղանապետությամբ եւ միաժամանակ նաեւ երգելով: Երեւի թե առաջիններից էի, որ Հայաստանում, որպես այդպիսին, ծնունդ տվեցի այդ երեւույթին:

- Ձեր վարած հարսանիքներն ավելի շատ առանձնանում են յուրօրինակ կատարումներով: Մասնավորապես , մեծ վարպետությամբ կատարում եք Դեմիս Ռուսոսի երգերը, որոնք շատ հաճախ մարդիկ չեն կարողանում զանազանել բնօրինակից, կարծելով, թե դուք երգում եք ֆոնագրամա:

- Երբ եկա ԱՄՆ-ից, 1997թ. գեներալ Արթուր  Հարությունյանի  ծննդյան 55 ամյակն էր: Այնտեղ ներկա էր նաեւ  նախկին ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը: Երբ երգեցի Դեմիս Ռուսոսի երգերից, նա ինձ ասաց, որ երկրորդ անգամ երգեմ:  Ու այդպես գրեթե բոլոր հարսանիքներում կարծում են, թե ֆոնագրամա է ոչ միայն Դեմիս Ռուսոսի, այլ նաեւ շատ ուրիշ երգիչների երգերը կատարելիս:

- Երգում եք նաեւ հայկական ժողովրդական երգեր, ինչո՞ւ  չընտրեցիք երգչի մասնագիտությունը , հատկապես,  որ ձեր կատարումներն ավելի մաքուր են, քան այսօրվա շոու-բիզնեսի շատ երգիչներինը:

- Առաջին հերթին ինձ համարում եմ հայրենասիրական երգերի կատարող,  որովհետեւ դեռ մանկուց` Սովետական Միության տարիներին, սկսել եմ երգել հայրենասիրական երգեր: Ութերորդ դասարանից արդեն` սկսել եմ հերգել հարսանեկան արարողությունների ժամանակ:

-Ի՞նչ աշխարհագրություն է ծավալում ձեր թամադայական գործունեությունը:

- Առաջինը եղել եմ ԱՄՆ-ում` այնտեղից եմ սկսել, հետո եկել եմ Հայաստան, բայց միայն Հայաստանով չեմ սահմանափակվել: Եղել եմ Ռուսաստանում, տարբեր ազգի ներկայացուցիչների հետ եմ շփվել` քրդերի, եզդիների, ասորիների, նրանց հարսանեկան հանդեսներն եմ վարել:

- Երգում եք ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն, ե՛ւ ֆրանսերեն, այսինքն` բազմաժանր է ձեր աշխատանքը:

- Այո, իսկ վերջերս էլ եղա Վրաստանում` Մառնեուլ քաղաքում, որտեղ դեռ չէի եղել:

- Պատմեք որեւէ հետաքրքրաշարժ դեպք ձեր վարած հարսանիքներից:

-Բոլոր հարսանիքների ժամանակ, անկասկած, լինում են նմանատիպ հետաքրքիր դեպքեր: Մի անգամ` հարսանիքի ժամանակ, հարսի ծաղիկը նետելու պահին աղջիկների հետ նաեւ տղաներ էին խառնվել: Ասացի, որ նրանք դուրս գան, թե չէ ստուգելու եմ:

- Դուք ծավալում եք նաեւ քաղաքական գործունեություն: Ի՞նչ կասեք այդ մասին:

-15 տարուց ավելի է, ինչ հանդիսանում եմ ՍԻՄ կուսակցության անդամ: Ներկայումս ղեկավարում եմ Չարենցավանի տարածքային բաժանմունքը: Ի դեպ, վերջերս խնջույքներից մեկի ժամանակ իմ կատարումները լսելով` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, թե` տաղանդավոր տղա ես, արի Հանրապետական կուսակցություն, ես էլ կատակին  պատասխանեցի կատակով` Դուք եկեք ՍԻՄ, թող ՍԻՄ-ը ավելի հզորանա:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՏ ԿԱԶՄՈՒՄ «ԵՌՅԱԿԻ» ԵՐԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՏ ԿԱԶՄՈՒՄ  «ԵՌՅԱԿԻ» ԵՐԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր դեկտեմբերի տասին Ազատության հրապարակում «Եռյակը»  կազմակերպել էր հավաք-երթ` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երթին մասնակցում էր միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջնորդները չէին մասնակցում:

Հավաքից հետո տեղի ունեցավ երթ, որն ուղեկցվեց ոստիկանների մեծ բազմությամբ:

Մանրամասները`տեսանյութում

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԼԵԳԵՆԴԱՐ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՎԵՐՋԻՆ, ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՀՐԱԺԵՇՏԸ. «ԲԱՐԻ ՀԻՇԵՔ ԻՆՁ ՁԵՐ ՍՐՏՈՒՄ, ՄՆԱՔ ԲԱՐՈՎ, ՄՆԱՔ ԲԱՐՈՎ…»

$
0
0

ԼԵԳԵՆԴԱՐ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՎԵՐՋԻՆ, ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՀՐԱԺԵՇՏԸ. «ԲԱՐԻ ՀԻՇԵՔ ԻՆՁ ՁԵՐ ՍՐՏՈՒՄ, ՄՆԱՔ ԲԱՐՈՎ, ՄՆԱՔ ԲԱՐՈՎ…» (Տեսանյութ)

 

«Ցավով տեղեկացնում եմ, որ վախճանվել է մանկավարժական համալսարանի լեգենդներից մեկը՝ Դմիտրի Նազարյանը», - ահա այսպիսի բնորոշմամբ այսօր ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ հայտնեց 78-ամյա վաստակաշատ դասախոս, արտասահմանյան գրականության հանրահայտ պրոֆեսոր ԴՄԻՏՐԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ մահվան լուրը: Նշենք, որ մանկավարժական համալսարանի պատմության մեջ պարոն Նազարյանը հայտնի էր նաեւ իր գործած սխրանքով: Տարիներ առաջ ահաբեկչի կողմից պատանդ վերցված 16 ուսանողներին հենց նա էր փրկել, ինչի համար ՆԳ մինիստրության կոլեգիայի որոշմամբ` պարգեւատրվել էր անձնական զենքով` «ռեւոլվերով»: Ուսանողների հուշերում նա հավերժ կմնա իր բացառիկ դասախոսություններով, քանի որ դրանք այնքան կենդանի ու տպավորիչ էին, որ ակամայից տեղափոխվում էիր դեպի Հին Հունաստան, ապա անցնում հռոմեական ճանապարհներով ու իտալական վերածննդի ականատեսը դառնում` առերեսվելով արտասահմանյան գրականության տիտանների ու նրանց կերտած հերոսների հետ: Ի դեպ, քչերին է հայտնի լեգենդար դասախոսի նվիրական երազանքը, ինչի մասին մի անգամ անկեղծացել է իր ուսանողների հետ. «Ոչ ոք չի փորձել Վ. Տերյանի «Հրաժեշտի գազելը» վերածել երգի, բայց այն կա: Հարց` ո՞վ է այդ երգի հեղինակը: Եթե տարիներ անց հայտնի կոմպոզիտորների անուններ կտան, կասեք` ոչ, այդ երգի հեղինակը մեր ամբիոնի առաջին վարիչն է` Դմիտրի Նազարյանը»: Սակայն, այդ երգն այդպես էլ առ այսօր չի նոտագրվել…78-ամյա, բայց կյանքով ու եռանդով լեցուն պրոֆեսորի վերջին երազանքն էր նաեւ «Տիրոջ կանչից առաջ» հանդիպել հին ընկերոջը` Վանաձորի Մանկավարժական համալսարանի գրականության ամբիոնի վարիչ ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆԻՆ, ում բաց նամակ էր հղել տերյանական մի օլիմպիադայի ժամանակ. «Վանաձորի Մանկավարժականում կազմակերպված տերյանական տուրնիրն իմ մեջ բորբոքել է բոցբոցուն հուշեր, որոնք թելադրում են ողջունել ինձ հարազատ այդ կաճառի ամբողջ կոլեկտիվին, բանասիրականցիներին, առանձնապես իմ ընկեր Մելս Սանթոյանին:

Մելս, արդյոք հիշու՞մ ես … ջահելներ էինք վառ-խլրտուն … հեքիաթի պես էր ու երազի նման: Հիշում ես, մի օր քեզ մոտ դասալսման եկա, երբ վերլուծում էիր «Արա Գեղեցիկը»: Ես չէի լսում, այլ դիտում էի քեզ ու հասկանում, որ հին ու նոր ժամանակների բոլոր սքանչելի կանայք ոգեկոչմամբ հայտնվել էին քո առջեւ  որպես Շամիրամ, իսկ դու կերպարանափոխվել, ինքդ էիր դարձել Արա Գեղեցիկ: Անափ սեր, անհագուրդ տենչ մրրկում էին քո սրտում, քո կերկերուն ձայնի մեջ:

Հեքիաթի պես էր ու երազի նման…Մե՛լս, այնպես կուզենայի Տիրոջ կանչից առաջ հանդիպել քեզ ու աղոթքի խորհրդավորությամբ մրմնջայինք մեկմեկու. «Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը» »:

Ի դեպ, իր պրոֆեսորադասախոսական գործունեության ընթացքում նա առաջնորդվում էր մի սկզբունքով. «Այսօր մորս, վաղը իմ շիրիմը հանկարծ ուսանողներս չհայհոյեն ու չանիծեն…»:

Հանգչի՛ր խաղաղությամբ, մե՛ծ գիտնական, ուսանողներդ խնկարկում են անունդ ու սգում մեծ կորուստը հարազատներիդ հետ:

 

Դիմիտրի Հովակիմի Նազարյանը ծնվել է 1936 թ. հունվարի 1-ին` Երևանում: 1961թ. ավարտել է Երեւանի հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1970 թվականից բանասիրական գիտությունների թեկնածու է: Ատենախոսական թեման եղել է «Ջորջ Բայրոնի գրական-քննադատական հայացքները»: 1976 թվականին շնորհվել է դոցենտի կոչում: 1997 թվականի հոկտեմբերին «Գալիք» համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի կոչում, իսկ 2005 թվականի մարտից ՀՊՄՀ ռեկտորի 2-35 հրամանով զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն: Հրատարակել է «19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի արտասահմանյան գրականության պատմությունից» գիրքը:Մասնակցել է Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին եւ հաջողված զեկուցման համար արժանացել դրամական պարգեւի: ԵՊՀ-ում գործող բանասիրությունից գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության մասնագիտական խորհրդի անդամ էր: Անդամ է նաեւ  «Հայագիտական հանդեսիե խմբագրական խորհրդի:

 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ


«ԲՐՈՆԶԵ ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿԸ» 14-ԱՄՅԱ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

$
0
0

«ԲՐՈՆԶԵ ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿԸ»

14-ԱՄՅԱ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

 

Դեկտեմբերի 2-9-ը Մոսկվայում կայացած Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթում Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի շեփորահար ԴԱՆԻԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի: Դանիելը Մրցույթին հանդես է եկել Ա. Գեդիկեի, Ս. Ռախմանինովի, Է. Բարայի, Յ. Գումմելի ստեղծագործություններով:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոբելյանական մրցույթին Հայաստանից մասնակցած Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար ՊՈԼԻՆԱ ՇԱՐԱՖՅԱՆՆ էլ արժանացել է  դիպլոմի:

Այս տարի մրցույթին մասնակցել են 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղասախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թայլանդից:

Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում՝ դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:

Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատվել է անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից:

Ամենամյա Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» միջազգային հեռուստատեսային մրցույթը հիմնադրվել է դեռևս 2000 թվականին՝ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից: Իր տեսակի մեջ եզակի այս երաժշտական մրցույթը մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը՝ դասական երաժշտության բնագավառում: Տարիների ընթացքում մրցույթն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի՝ մեկուկես տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրիա, Բուլղարիա, Բելառուս, Հունգարիա, Վրաստան, Ղազախստան, ԱՄՆ, Կանադա, Կորեա, Ֆրանսիա, Լատվիա, Շվեդիա, Ճապոնիա և այլն: Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները: 
Ի դեպ, «Շչելկունչիկ» մրցույթին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են ակտիվ մասնակցություն՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր. 2006 թ. Էմմանուել Ճգնավորրյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2006», 2009 թ. Դիանա Խաչատրյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2011 թ. Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2012 թ. Դիանա Ադամյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2012»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԻԱՆՈՒՄ Է

$
0
0

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎՍ ՄԻԱՆՈՒՄ Է


Դեկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով-հանդիսություն` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձի առթիվ: Նշենք, որ գիտաժողովն ամփոփվեց բանաձեւի ընդունմամբ, որտեղ կոչ արվեց դեկտեմբերի 1-ը պետականորեն հռչակել Ազգային միասնության տոն: Բանաձեւին միացան մի շարք կուսակցություններ, այդ թվում նաեւ Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցությունը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԻԱՆՈՒՄ Է

$
0
0

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎՍ ՄԻԱՆՈՒՄ Է


Դեկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով-հանդիսություն` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձի առթիվ:

Ընթերցել...

"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳՈՒՑԵ ՄԵՍԻՋ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ"

$
0
0

"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ  ԳՈՒՑԵ ՄԵՍԻՋ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ"

"Ազատ դեմոկրատներ"  կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե եվրաասոցացման համաձայնագիրը ստորագրելիս` ՀՀ-ն ավելի շատ էր զիջելու իր անկախությունը, քան ԵՏՄ-ին անդամակցելիս: Ի պատասխան` տիկին Սեդրակյանը սկսեց բացատրել, որ ցանկացած ինտեգրացիոն գործընթացների մասնակցելիս` տվյալ պետությունն ինչ-որ սահմանափակումներ ունենում է: Միգուցե, բայց դա ի՞նչ կապ ունի ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջեւ Տեր-Պետրոսյանի համեմատությունների հետ: Եվ միայն դրանից հետո Անուշ Սեդրակյանը կոնկրետացավ` մի փոքրիկ քար գլորելով առաջին նախագահի բոստանը. "Հայաստանում ուժեղ է մտայնությունը, որ Ռուսաստանն է իշխանություն նշանակում մեզ մոտ: Եվ առաջին նախագահը գուցե մեսիջ է ուղարկում Ռուսաստանին` ասելով, որ ինքը շատ ավելի լավ դաշնակից ու կողմնակից կարող է լինել, քան ներկայիս իշխանությունները":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳՈՒՑԵ ՄԵՍԻՋ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ"

$
0
0

"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ  ԳՈՒՑԵ ՄԵՍԻՋ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ"

"Ազատ դեմոկրատներ"  կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե եվրաասոցացման համաձայնագիրը ստորագրելիս` ՀՀ-ն ավելի շատ էր զիջելու իր անկախությունը, քան ԵՏՄ-ին անդամակցելիս:

Ընթերցել...

Viewing all 18713 articles
Browse latest View live