Quantcast
Channel: RSS
Viewing all 18713 articles
Browse latest View live

Անատի Ռոշեր. ««ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՓՈԽՎԵՑ»

$
0
0

Անատի Ռոշեր. ««ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՓՈԽՎԵՑ»

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», օրերս կայացավ «Ելք չկա» ֆիլմի DVD տարբերակի շնորհանդեսն ու ֆիլմի գլխավոր հերոս, պրոդյուսեր կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանի կյանքին ու մարզական ուղուն նվիրված թվով երկրորդ «Իմ կյանքը իմ խաղն է» վերնագրով ամսագրի շնորհանդեսը: Սա, իհարկե, մի լավ առիթ էր, որպեսզի ֆիլմի ողջ անձնակազմը հավաքվեր մեկ տեղ ու նշեր ֆիլմի բազում հաջողությունները` սկսած արտասահմանյան շրջագայություններից մինչեւ Կաննի կինոշուկային մասնակցելու ընձեռված հնարավորությունը: Ի դեպ, երեկոյին ներկա էր նաեւ դերասանուհի ԱՆԱՏԻ ՌՈՇԵՐԸ, ում համար «Ելք չկա» ֆիլմը դարձավ դեպի մեծ կինոաշխարհ տանող ուղենշային ճանապարհ: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց գեղեցկուհի դերասանուհու հետ:

- Հետաքրքիր է` ֆիլմի նկարահանման ընթացքում երբեւէ մտածո՞ւմ էիք, որ այն այսքան հաջողություններ կունենա թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

- Ճիշտն ասած, երբ տեսնում էի, թե Կամո Ունանյանն ինչպես է անխնա աշխատում, վստահ էի ու ներքուստ գիտակցում էի, որ նա ինչ-որ մի բանի հասնելու է: Բայց որ այս ամենը կհասնի այսպիսի մակարդակի, այսքան կլրջանա, այդքան էլ չէի պատկերացնում: Շատ ուրախ եմ ու ոգեւորված այս ամենով, որովհետեւ Կամոն ինձ համար շատ հարազատ մարդ է: Կարելի է ասել, որ այս ֆիլմի շնորհիվ ես ձեռք բերեցի Կամո Ունանյանի պես լավ ընկերոջ: Այնպես որ, բացի այն, որ ֆիլմն ինձ շատ բան տվեց, տվեց նաեւ լավ ընկեր: Ֆիլմի պրեմիերան արդեն մեկ տարի է, ինչ եղել է, բայց մենք դեռ շփվում ենք եւ շփվելու ենք շատ երկար:

- Կա՞ մտադրություն նույն թիմով մի նոր ֆիլմ ստեղծելու:

- Դեռ չեմ կարող ասել կլինի նոր ֆիլմ, թե` ոչ, բայց եթե լինի, վստահ եմ, որ նորից կհամագործակցենք, որովհետեւ կապվել էինք իրար հետ ու արդեն գիտեինք, թե ով ինչի է ընդունակ այս կամ այն կերպարը կերտելիս: Միշտ առաջնախաղից վախենում ես, իսկ երկրորդի ժամանակ «ռիսկով» ես լինում, հետեւաբար կարծում եմ` եթե նման ֆիլմ ստեղծելու մտադրություն լինի, ապա այն ավելի կատարելագործված կլինի:

- Յուրաքանչյուր ֆիլմի պրեմիերային հաջորդում են տարատեսակ քննադատությունները, իսկ ինչպիսի՞ արձագանքներ են հասել Ձեզ:

- Ֆիլմում իմ կերպարով հակառակ բեւեռ էի ներկայացնում ու մտածում էի, որ ավելի վատ քննադատություններ կլինեն, բայց շատ ուրախ եմ, որ միայն դրական կարծիքներ են եղել: Ես պետք  է գլխավոր դերը կատարեի, բայց ինչ-ինչ պատճառներով չհաձայնեցի ու հիմա եմ հասկանում, որ իմ դերով ավելի շատ բան եմ կարողացել ներկայացնել հանդիսատեսին, քան գլխավոր դերակատարուհին, քանի որ նրա կերպարն ավելի պասիվ էր, իսկ իմ կերպարի մեջ եղել է մի քանի րոպեում ե՛ւ լաց, ե՛ւ խանդ, ե՛ւ հուզմունք, որը կարողացել եմ փոխանցել հանդիսատեսին:  Ես դերասանական կրթություն չունեմ եւ ինձ համար շատ կարեւոր էր նաեւ այն, որ պրոֆեսիոնալ մարդիկ ֆիլմը դիտելուց հետո ասացին, որ իրենց սպասվածից ավելի լավ է եղել:

- Իսկ ի՞նչ աշխատանքային առաջարկներ եք ստացել ֆիլմի պրեմիերայից հետո:

- Ֆիլմից հետո առաջարկներ շատ եղան, բայց քանի որ հաճախ եմ երկրից բացակայում չկարողացա այնպես անել, որ հերթականությամբ ընդունեի դրանք: Ցավոք, շատ բաներից հրաժարվեցի, որոշներն ընդունեցի: Անկեղծ ասած, «Ելք չկա» ֆիլմում նկարահանվելուց հետո իմ կյանքում շատ բան փոխվեց:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԻ ՆՈՐ ԵԼՔԸ ԽՏԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՏԵՍՔՈՎ (Ֆոտոշարք/Տեսանյութ)

$
0
0

«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԻ ՆՈՐ ԵԼՔԸ ԽՏԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՏԵՍՔՈՎ (Ֆոտոշարք/Տեսանյութ)

 

«Ելք չկա» ֆիլմը Հայաստանի բոլոր մարզերում ու երկրի սահմաններից դուրս ցուցադրվելուց, բազմաթիվ մրցանակների արժանանալուց հետո այժմ կինոսերների դատին հանձնվեց խտասկավառակի տեսքով: Եվ, միեւնույն ժամանակ, կայացավ  նաեւ ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը կերտած Կամո Ունանյանի կյանքի ու մարզական անցած ճանապարհի մասին պատմող «Իմ կյանքը իմ խաղն է» վերնագրով ամսագրի շնորհանդեսը: Շտապենք տեղեկացնել, որ խտասկավառակի վաճառքից ստացված հասույթի որոշակի մասը կփոխանցվի «Երազ» բարեգործական հիմնադրամին, ովքեր իրականացնում են շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին, կարիքավոր ընտանիքների վատառողջ երեխաներին բժշկական եւ հոգեբանական օգնության, բուժման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման ծրագիրը:


«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ»


Շնորհանդեսի ժամանակ ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար, կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԻՑ «Իրավունքը» նախ հետաքրքրվեց ֆիլմի երիտասարդ կազմի եւ նկարահանված ավագ սերնդի փոխհարաբերությունների մասին.

- Իսկապես, շատ լավ, պրոֆեսիոնալ մարդկանց հետ եմ աշխատել: Ի սկզբանե ամեն ինչ միասնական ենք որոշել: Այսինքն` այնպես չէ, որ ես ֆիլմի տնօրենն եմ, ուրեմն` ամեն ինչ հենց այնպես պետք է լիներ, ինչպես ուզում էի: Չեմ խառնվել, օրինակ, ռեժիսորի, կոմպոզիտորի գործերին, որովհետեւ իրենք ինձնից լավ գիտեն, թե ինչպես անեն, որ ավելի լավ լինի:

- Ի վերջո, ինչո՞ւ կայացած մարզիկը որոշեց ֆիլմ նկարահանել:

- Ես այն մարզիկներից չեմ, որ երազել եմ նկարել մի ֆիլմ, որտեղ միայնակ 100 հոգու կծեծեմ: Ուղղակի, սեր եմ ունեցել կինոյի հանդեպ եւ ցանկացել եմ ստեղծել մի այնպիսի ֆիլմ, որը ոչ միայն Հայաստանում ճանաչում կունենա, այլ ամբողջ աշխարհում: Եվ ինձ թվում է հաջողվեց անել այդ:

- Անդրադառնանք նաեւ խտասկավառակին, մասնավորապես այն խնդրին, թե ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանվել պիրատներից ու ֆիլմի DVD տարբերակի կրկնօրինակումներից:

- Պիրատների հետ խնդիր չի լինի, որովհետեւ մեր rec-time-ը Youtube-ի պաշտոնական գործընկերն է: Եվ եթե ինչ-որ տեղից գցեն ֆիլմի մի տեսարան, այն մեխանիկորեն կջնջվի: Այնպես որ, դժվար թե առանց մեր իմացության որեւէ մեկը կարողանա այն տարածել:Ինչ վերաբերում է մեր պաշտոնական DVD-իներին, ապա դրանք վաճառքի են դրված ստորագրված տարբերակով, ըստ իս, մարդիկ կկարողանան տարբերել իրականը կեղծից:

- Ֆիլմի ակնհայտ հաջողություններին կարո՞ղ է հաջորդել երկրորդ մաս:

- «Ելք չկա» ֆիլմի հետ կապված, դժվար թե, երկրորդ մաս լինի, բայց մյուս տարի պատրաստվում ենք մի մեծ նախագիծ սկսել:

- Բավական լուրջ աշխատանքային տարի էր Ձեզ համար, չե՞ք պատրաստվում կազմակերպել վաստակած հանգիստը:

- Մեկ ամսից գնում եմ ԱՄՆ, այնտեղ հաստատ կհանգստանամ ամեն ինչից ու բոլորից:


«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ԷԼԻ ՄԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՁԵՌՔՈՎ ԿԿԵՐՏԵՆՔ»


Իսկ թե ինչպես ստացվեց, որ վաստակաշատ դերասանները վստահեցին երիտասարդ թիմին ու նկարահանվեցին «Ելք չկա» ֆիլմում, պարզեցինք դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ.

- Ընդհանրապես, պետք չէ անընդհատ ասել` ես-ես, որովհետեւ 80-90 տարեկանում դեռ ասում են` ես, ու իրենք էլ չկան: Այդպիսի մարդիկ իրենց հետեւից ոչինչ չեն թողնում: Հեղափոխությունից հետո, շատ մարդիկ, ցավոք, տարբեր բնագավառներում իրենց հետեւից չթողեցին աշակերտներ, ուսանողներ եւ վարպետներ: Բայց, ոչինչ, ամեն հեղափոխություն ծնում է իր հերոսները: Կարծում եմ` երիտասարդների հետ համագործակցելով, մեկս մյուսից մի բան սովորելով` էլի մենք մեր տունը մեր ձեռքով կկերտենք:

- Կարելի՞ է ասել, որ վաղվա սերնդին լիովին կվստահեք կինոոլորտը:

- Անպատճառ իրենցն է երկիրը, իրենցն է մշակույթը:  Պետք է վստահես, որպեսզի կարողանաս առաջ գնալ, որպեսզի իմանաս, որ հենարան ունես, որին կկարողանաս հենվել: Պետք է առաջ գնալ ու վաղվա սերնդին էլ հետդ առաջ տանել: Այդպես պետք է լինի, ոչ թե ոտքիցդ քաշեն ու ասեն` արի իջի կամ դու ջահել ես սպասի: Անգամ նորածին երեխայի հետ պետք է խոսես այնպես, ինչպես մեծահասակ մարդու հետ, որովհետեւ քեզնից փոքր լինելը չի նշանակում, որ նրա ուղեղի ծալքերը պակաս է: Չէ՞ որ նա շատ մեծ փիլիսոփայությամբ է աշխարհ եկել, ու մենք ընդամենը պետք է այս երկրում զարգացնենք այդ փիլիսոփայությունը:

- Ֆիլմի վերնագրված է «Ելք չկա», բայց պարզվեց, որ այն բազում ելքեր ունի, ինչը վկայում են ֆիլմի մեկը մյուսին հաջորդող ձեռքբերումները: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ուղղակի, վերնագրի մեջ պակասում էր հարցական նշանը, որովհետեւ, իսկապես, պարզվում է, որ ելք էլ կա, ամեն ինչ էլ կա: Այդ հարցական նշանը եթե լիներ, բոլոր պատասխանները ճիշտ կլինեին:

- Իսկ ի՞նչ կմաղթեք ֆիլմին ապագայում:

- Այս ֆիլմը բազմաթիվ շնորհներ, մրցանակներ ստացավ, բազմաթիվ երկրներում ման եկավ, մաղթում եմ կանաչ ճանապարհ, կապույտ երկինք եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ: Տա Աստված, որ նմանատիպ ֆիլմերի մեջ ներդրումներ անեն մեր հասարակության օլիգարխները, հարուստները ու երիտասարդների մեջքին կանգնեն: Տունը միանգամից չեն կառուցում` կամաց-կամաց են սարքում ու մեկ էլ տեսնում ես, որ այն արդեն Կաննի կինոշուկային է մասնակցում:


«ԱՅՍ ՖԻԼՄՈՒՄ ՀԵՐՈՍ ԿԱ, ՄԻ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆՔ»


Նույն հարցով դիմեցինք նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ. «Յուրաքանչյուր փորձ ունեցող, տարիքով դերասան, եթե դադարի սովորել երիտասարդներից` իրենից ոչինչ չի մնա: Պարզապես, կծերանա, ու կասեն` հին է: Բայց եթե քայլում է այսօրվա հետ, այսօրվա երիտասարդի մտածելակերպից ուզում է մի բան «գողանալ»` երբեք չի հնանա: Ամեն տարիքում մարդը սովորելու բան ունի ու անընդհատ սովորում է: Հատկապես արվեստագետը պետք է չդադարի սովորել: Ասածիս ապացույցն էլ այս վերջին հանրահավաքներն էին, որի ժամանակ պարզվեց, որ մեր երիտասարդությունը շատ հետաքիրքիր ասելիք եւ միտք ունի, ինչի հետեւից կարելի է գնալ: Շատ անվանի գործիչներ, արվեստագետներ զարմացած ուզում էին մասնակցել այդ ամենին, որովհետեւ ժամանակին քիչ էին շփվել երիտասարդների հետ: Այնպես որ, եթե երիտասարդի հետ շատ շփվես, քո երեխաների հետ էլ կարող ես ճիշտ վարվել, հասկանալ թոռներիդ»: Անդրադառնալով «Ելք չկա» ֆիլմի ստեղծագործական թիմին եւ երիտասարդ դերասանական կազմին` դերասանը հավելեց. «Հիմա այս երեխեքից էլի մի լավ բան սովորեցինք: Եվ, ի վերջո, այս ֆիլմը հավանում եմ, որովհետեւ ֆիլմում հերոս կա, մի հասկացողություն, որը մենք կորցրել էինք: Այսօր չգիտենք` հերոսն ի՞նչ է, իսկ Կամո Ունանյանն իր ոչ պրոֆեսիոնալ լինելով` այդ հերոսին է ստեղծել, որն իր կյանքը կտա հանուն ճշմարտության, հանուն լավ ու բարի գործերի, հանուն իր ընկերուհու: Մինչդեռ այսօր այդպես չէ. ասում են` չի ուզում-չի ուզում, ես ուրիշին կճարեմ: Այս ֆիլմում սիրուն երեւույթ կա, եթե չեն կարողանում նկատել այն, ուրեմն` մարդիկ շատ են «մխտռվել», պետք է մի քիչ մաքրվեն»:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաեւ «Ելք չկա» ֆիլմի խտասկավառակի եւ «Իմ կյանքը իմ խաղն է» ամսագրի շնորհանդեսից մի հատված տեսանյութի տեսքով.

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ ԿԱՆՑՆԻ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ

$
0
0

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ ԿԱՆՑՆԻ ԱՅԼ

ԱՇԽԱՏԱՆՔԻ

 

Սիրելի՛ գործընկերներ,

հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով:

Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և համագործակցության համար:

Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ...

 

Տեղեկությունը Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:

 

ԹԵ ՈՎ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

$
0
0

ԹԵ ՈՎ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

ՀՀ Նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նշենք, որ նա ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երեւանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը` ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը` մայոր: 2011թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ամուսնացած չէ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Երեւանի քաղաքապետին ժպտացին 12 վարչական շրջանների ներկայացրած «բարի» ու «չար» ձմերուկները (ֆոտոշարք)

$
0
0

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԺՊՏԱՑԻՆ 12 ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ «ԲԱՐԻ» ՈՒ «ՉԱՐ» ՁՄԵՐՈՒԿՆԵՐԸ (Ֆոտոշարք)

 

«Երեւանյան ամառ 2015»-ի հերթական մեծ միջոցառումը Ձմերուկի երրորդ երեւանյան փառատոնն էր, որը կայացավ Կարապի լճում։ Փառատոնն այս տարի էլ ավելի մարդաշատ էր: Արտասահմանյան հյուրերին զարմացրել էր հատկապես այն, որ ձմերուկի «կոմպոտի» էր վերածվել Կարապի լիճը: Ի դեպ, փառատոնի համերգային ծրագրին մասնակցեցին սիրված երգիչ-երգչուհիներ, DJ-ներ, ովքեր մինչ երգելը ճանաչված հաղորդավարների ու դերասանների հետ միասին փառատոնի այցելուներին իրենց ձեռքով կտրած ձմերուկ հյուրասիրեցին: Չմոռանանք նշել ամենակարեւորի մասին. առանձին տաղավարներով ներկայացված էին Երեւանի բոլոր վարչական շրջանները` մշակույթի տների, արհեստագործական ուսումնական հաստատոությունների սաների կարվինգի աշխատանքներով, որոնք ներկայացրել էին ձմերուկից պատրաստված տոնական սեղաններ: Արդյունքում այս կամ այն տաղավարում կարելի էր տեսնել ժպտացով, բարի, որոշ դեպքերում էլ սարսափելի քանդակած ձմերուկների: Հավելենք, որ փառատոնին ներկա էր Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ով հետևեց միջոցառման ընթացքին, հերթով մոտեցավ բոլոր տաղավարներին ու զրուցեց փառատոնին մասնակից դարձած քաղաքացիների հետ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Այո». Նաստասյա Կինսկին չկարողացավ մերժել Գագիկ Մադոյանին

$
0
0

«ԱՅՈ». ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՄԵՐԺԵԼ ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքներն ու ազդարարեց փառատոնի 12-րդ ավարտը: Փառատոնի պաշտոնական փակման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, գլխավոր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ կինոդերասանուհի ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻԻՆ եւ հայ անվանի կինոռեժիսոր ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ: Մրցանակների հանձնման արարողությունից հատկապես գոհ մնացին ՀՀ-ում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչները, ովքեր եկել էին ստանալու ու փոխանցելու «Ոսկե ծիրանին» մասնակցած իրենց երկրների ներկայացուցիչների մրցանակները: Իհարկե, վերջիններս առավել ուրախ էին ոչ թե մրցանակների, այլեւ մի զամբյուղ ծիրանի համար, որը տրվում էր մրցանակի հետ միասին: Ի դեպ, Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչը, թեպետ նշեց, որ զամբյուղով ծիրանը կպահեն իրենց, իսկ մրցանակը կփոխանցեն, բայց, այնուամենայնիվ, շռայլ գտնվեց եւ մի ծիրան էլ հյուրասիրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով չմերժեց օտարազգի դիվանագետին: Օրը, իսկապես, հատկանշական էր, քանի որ ոչ ոք ոչ մեկի չէր մերժում: Այս առումով առանձնացնենք լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից մրցանակի արժանացած «Ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր, «Համազգային» թատրոնի դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ, ում մրցանակը հանձնեց նույն ինքը տասնամյակներ առաջ սեքս-սիմվոլ դարձած, աշխարահռչակ Նաստասյա Կինսկին: Եվ, իհարկե, Գ. Մադոյանն այսպիսի առիթը բաց չթողեց ու նրան առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում: Նաստասյա Կինսկին մի քիչ խունջիկ-մունջիկ գալուց հետո դրական արձագանքեց հայկական ջերմությամբ տիկնոջը համբուրած հայ տղամարդու առաջարկին: Որպես մրցանակ 500 հազար ստացած ու Ն. Կինսկու «այո»-ին արժանացած մեզ հայտնի միակ հայ տղամարդուն` Գ. Մադոյանին շնորհավորելու ու զրուցելու առիթ ունեցավ նաեւ «Իրավունքը»:

-Գագիկ, 500 հազարը կբավականացնի՞, որպեսզի մի նոր ֆիլմ նկարահանեք այն էլ Ն. Կինսկու մասնակցությամբ:

- Իհարկե, ոչ, չի բավականացնի: Բայց ես չեմ էլ պատրաստվում այս գումարը ֆիլմի վրա դնել: Սա պետք է ծախսեմ ու նաեւ իմ դերասաններին շնորհակալություն հայտնեմ գումարի տեսքով: Դեռ կնկարահանեմ իմ մյուս կարճամետրաժ ֆիլմը ու հետո նոր կմտածենք, թե որտեղից ենք գումար հայթայթելու, որ Նաստասյա Կինսկին նկարահանվի: Ամենակարեւորն այն է, որ նա արդեն համաձայնել է:

-Բավական ռիսկային առաջարկ էր Ձեր կողմից: Պատրա՞ստ եք նկարահանման աշխատանքներ սկսել բազում քմահաճույքներ ունեցող աշխարհահռչակ դերասանուհու հետ:

-  Ցանկացած քմահաճույքների պատրաստ եմ եւ ամեն ինչ կանեմ, որ նա նկարահանվի: Ես համառ եմ, ինչպես իմ մասնագիտության մեջ` որպես դերասան, որպես ռեժիսոր, այնպես էլ մարդկանց համոզելու, սիրելու, բարություն անելու, ջղայնացնելու հարցում: Եվ կարծում եմ, որ շատ շուտով երբ Նաստասյան ֆիլմի սցենարը կարդա, կհամաձայնվի նկարահանվել:

-Այսինքն` կա՞ արդեն ֆիլմի նախագիծը, որում առաջարկում եք խաղա Ն. Կինսկին:

- Ֆիլմի նախագիծը դեռ չկա, բայց կան սցենարային էսքիզներ, որը ապագայի հարց է: Շատ լուրջ գործ է եւ կարծում եմ` հենց 60 անց կին պետք է նկարահանվի: Գաղտնիք ասեմ` այդ տարիքի սիրո մասին է:

- Վերադառնալով «Ճանապարհ» ֆիլմին` եւս մեկ հարց. ֆիլմի հաջողությունները հաշվի առնելով` հնարավո՞ր է, որ այն փառատոնի շրջանակներից դուրս էլ ցուցադրվի:

-Չեմ կարծում, որովհետեւ Հայաստանում, ցավոք, կարճամետրաժ ֆիլմերը միայն փառատոներում են հաջողություններ ունենում: Այժմ մի քանի փառատոն կա, որոնցից պատասխան եմ սպասում: Երեւի թե, ֆիլմով հանդերձ կուղեւորվեմ այլ փառատոնների մասնակցելու:

 

Որպես հավելում` նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում Միջազգային խաղարկային մրցույթի 1-ին մրցանակին արժանացավ «Օձի գրկում» ֆիլմը, ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա), ինչպես նաեւ «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա): Ժյուրիի հատուկ մրցանակը վաստակեց «Իշկանուլ» ֆիլմը, ռեժ.՝ Խայրո Բուստամանտե (Գվատեմալա/Ֆրանսիա)։ Միջազգային վավերագրական մրցույթի 1-ին մրցանակին արժանացավ «Իմաստի ստեղծումը» ֆիլմը, ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա),  2-րդ մրցանակը բաժին հասավ «Գերմանական երիտասարդություն» ֆիլմին, ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի 1-ին մրցանակին արժանացավ «Ամեն ինչ լավ կլինի» ֆիլմը, ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա) 2-րդ մրցանակը «Չելլե» ֆիլմինն էր, ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա): Իսկ ժյուրիի հատուկ մրցանակը ստացավ «Ամեն ինչ՝ վաճառքի» ֆիլմը, ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան): Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի 1-ին մրցանակը լիամետրաժ խաղարկային ֆիլմերից բաժին հասավ «Մեկ, երկու, երեք» ֆիլմին, ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա), 2-րդ մրցանակը կարճամետրաժ խաղարկային ֆիլմերից ստացավ «Բժիշկը» ֆիլմը, Աննա Գորոյան, (Ռուսաստան): Ֆիպրեսի մրցույթում, ինչպես նաեւ Էկումենիկ մրցույթում հաղթող ճանաչվեց «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը, Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)։ Խրախուսական մրցանակ տրվեց «Սիվաս» ֆիլմին, ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա): Հանդիսատեսի համակրանք մրցանակին էլ արժանացավ Մարկ Բրումունդիի «Սրբարան» ֆիլմը (Գերմանիա):

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ 3 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

$
0
0

 

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ 3 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախկին ՙՄիկա՚ մարզադահլիճում հուլիսի 17-ից 19-ը անցկացվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի հոբելյանական 20-րդ մրցաշարը, որին մասնակցում էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի եւ ազատ ոճի ըմբշամարտի հարուստ պատմություն ունեցող այլ երկրների 100-ից ավելի ըմբիշներ: Հայաստանն այս մրցաշարին մասնակցեց իր լավագույն մարզիկներով, արդյունքը ավելի քան գոհացնող ստացվեց: Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 57, 65, 74, 97 կգ քաշայինները: 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, փայլուն արդյունք գրանցեց դառնալով այս քաշային կարգի չեմպիոն: Եզրափակչում Սաֆարյանը պարտության մատնեց ռուսաստանցի Մենգի Մորտույ Ուլին: Իսկ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալակիրներ դարձան: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ԱՄՆ-ը ներկայացնողԴավիդ Թեյլորը, իսկ 57 կգ քաշային կարգում ամենաուժեղը վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլին էր: 97 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման արժանացավ իրանցիՄոհամի Մոհամադիանը: Մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 61, 70, 86 եւ 125 կգ քաշային ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում եւս մեկ ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի Մ-23 առաջնության գործող չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը, որը 61 կգ քաշայինների եզրափակչում 5:3 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Գեւորգ Տերտերյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ 19-ամյա Գոռ Թորոսյանը: 70 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց ռուսաստանցի Եվգենի Ժերբայեւը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Տիգրան Մնացականյանին:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

86 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Իրանը ներկայացնող Ալիրեզա Քարիմին: Բրոնզե մեդալի համար պայքարում էր Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մութազալիեւը, որի մրցակիցը՝ Դաթո Մարսագիշվիլին, բժշկի թույլտվությամբ հրաժարվեցմրցելույթից, ինչից հետո բրոնզե մեդալին արժանացավ Մուրթազալիեւը: 125 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Լեւան Բերիանձեն, որը եզրափակչում առավելության հասավ վրացի Դավիդ Մոդձմանաշվիլիի նկատմամբ: Այս տարվա մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում էր 88 հազար դոլար: Խոշոր դրամական պարգեւներ էին սահմանվել Գագիկ Ծառուկյանի կողմից. Առաջին տեղը զբաղեցրած ըմբիշը պարգեւատրվում է 5000 դոլար, արծաթե մեդալակիրը՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրներն ու չեմպիոնների մարզիչները՝ 1000 ԱՄՆ դոլար:

 

 

Ստորեւ ներկայացնում ենք մրցաշարի բոլոր ոսկե մեդալակիրներին:

 

Վլադիմիր Խինչեգաշվիլի (57կգ) - Վրաստան

Դավիթ Սաֆարյան (65կգ) - Հայաստան

Դավիդ Թեյլորը (74կգ) - ԱՄՆ

Մոհամի Մոհամադիա (97կգ) - Իրան

Վալոդյա Ֆրանգուլյան (61կգ) - Հայաստան

Եվգենի Ժերբայեւը (70կգ) - Ռուսաստան

Ալիրեզա Քարիմի (86կգ)  - Իրան

Լեւան Բերիանիձեն (125կգ) - Հայաստան

 

Լուսանկարները՝sport.mediamax.am-ի:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂ ԴՐՎԱԳՆԵՐ` ԲԱՇԳՅԱՌՆԵՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

$
0
0

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂ ԴՐՎԱԳՆԵՐ` ԲԱՇԳՅԱՌՆԵՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Սկիզբը` այստեղ

Արևելյան Հայաստանը 1828 թվականից ազատագրվելով պարսկական լծից, այնուհետև դարձավ ռուսական կայսրության անբաժանելի մասը` անդրկովկասում, իսկ դրան հակառակ, արևմտյան Հայաստանը` 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմից ոչինչ չշահեց, և մնաց օսմանյան թուրքիայի հետամնաց-բռնակալական իշխանությունների ճիրաններում: Նշված ժամանակներից սկսած, արևելյան Հայաստանը սկսեց զարգանալ` կյանքի բավականին նշանակալից բնագավառներում և ամենակարևորը, հաստատվեց ռազմատնտեսական կայուն կապեր` հանձինս Ռուսաստանի հետ կապող երկաթգծի: Որպես Երևանի նահանգի, Կոտայքի շրջանի հին և կարևոր բնակավայրի` Բաշգյառնին չէր կարող անտարբեր մնալ արևմտահայության ճակատագրի հանդեպ, քանի որ, 20-րդ դարասկզբին` արևմտյան Հայաստանի 7-ը վիլաեթներում կատարվող բռնությունների և կոտորածների մասին, Սասունում, Զեյթունում, Վանում, Շապինգարահիսարում բռնկվող, և արյան ծովում թուրք դահիճների կողմից խեղդամահ արվող ժողովրդական-ազատագրական ապստամբությունների մասին լուրերը` հասնում էին Երևանի ՀՅԴ-ի կոմիտե, իսկ մինչև Բաշգյառնի` մնում էր ընդամենը 30 կմ: Ուստի, շատ օրինաչափ էր այդ պայմաններում` արևելյան Հայաստանի համապատասխան շրջաններում ու քաղաքներում, կամավորական-վրիժառու հայդուկային ջոկատների կազմակերպումն ու զինումը, և նրանց նախապատրաստելը` արևմտյան Հայաստանի ազատագրական պայքարի համար:

Դրոն և Գառնիի կամավորները

Ահա, այսպիսի արդար պայքարի համար կազմավորվեցին Բաշգյառնիի կամավորական հեծյալ-հետևակային չորս-հինգ վաշտերը` բաշգյառնեցի խմբապետեր Մարտիրոս Աբրահամյանի, Ղազար Քոչարյանի, Մակեդոն Հակոբջանյանի, Խնկո Ասատրյանի և Արտուշ Քոչարյանի գլխավորությամբ, որոնք իրենց մարտական սխրանքներով փայլեցին` 1915-17 թթ. Դիլմանի, Վանի, Բիթլիսի ճակատամարտերում, Մշո դաշտի, Սասնա Նախալեռների հայկական բնակավայրերի ազատագրական մարտերում, ինչպես նաև` 1918թ. Մայիսի 20-28-ին` Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատներում ու 1921 թ. փետերվարյան ապստամբության օրերին:
Նախորդ հոդվածում, բավականին մանրամասներ ներկայացրեցի բաշգյառնեցի կամավորների հուշերից, որոնք ես լսել էի իմ մանկության և պատանեկության տարիներին, երբ գտնվել էի արդեն ծերացող` բաշգյառնեցի կամավորների շրջապատում, կամ նրանց հետ աշխատել էի Գառնիի կոլտնտեսությունում ու սովխոզում` 1961-1966 թթ., ընթացքում: Արդեն, հասունության շրջանում, 1970-80 ական թվականներին, երբ ինքնուրույն «խորացա» Հայժողպատմության արահետներում, զգացի, որ բաշգյառնեցի կամավորների հուշերում կան անճշտություններ` կապված տեղանքի աշխարհագրական դիրքի, բնակավայրերի անվանումների և ռազմաճակատների, նրանց հրամանատար գեներալների ու գնդապետների անվան և ազգանվան հետ, սակայն դա այնքան էլ մեծ «ողբերգություն» չէր, քանի որ Հայաստան էր ներթափանցելու գիրք, որը նոր լույս էր սփռելու ոչ միայն բաշգյառնեցի կամավորների հերոսական սխրանքների մասին` հուշերի վրա, այլ նաև, լայն լուսաբանում էր տալու` լեգենդար զորավար Դրոյի հրամանատարությամբ, 1914 թ. Հոկտեմբերից, մինչև 1921թ. փետրվարյան ապստամբությունը` փառավոր-ազատագրական մարտական ուղի անցած` հայկական կամավորական 2-րդ, գնդի մասին: Խոսքը` Հայ ազատագրական պայքրի անվեհեր մարտիկ, բաշգյառնեցի ճանաչված խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի հեղինակած գրքի մասին է` «Իմ հիշելի հուշերը» վերնագրով երկհատորյակի, որը 1968 թվականին Հայաստան էր բերել խմբապետ Մարտիրոսի որդին` Դերիկ Աբրահամյանը, երբ որպես զբոսաշրջիկ` այցելել էր Թեհրանից Հայաստան, իսկ այնուհետև, հայրենի Գառնի` հարազատներին տեսակցելու նպատակով:

Խնկո

Պատմում է` 1904-21թթ. Արևմտյան Հայաստանի ազատագրական պատերազմի, Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատների մարտական փորձություններով անցած, Դրոյի հավատարիմ զինակից, իսկ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին` Դրոյի տեղակալ փետրվարյան ապստամբության ղեկավար Բաշգյառնեցի խմբապետ Մարտիրոս Աբրահամյանը.
– 1904 թ. հուլիսին, Երևանի ՀՅԴ շտաբի հրահանգով, նույն կոմիտեի անդամ Ղազար Քոչարյանի գլխավորությամբ, բաշգյառնեցի ութ կամավորական հայդուկներ ներկայացանք Կոտայքի շրջանի Բաշգյուղ (Ակունք), որտեղ կազմավորվում էր զինյալ-կամավորների հարվածային հարյուրյակը:
– Մեր խմբի տարեցը 32-ամյա Ղազարն էր` (հետագայում ճանաչված Մեծ Ղազար բաղգյառնեցի խմբապետ), իսկ ամենափոքրերը` ես և Խնկո Ասատրյանն էինք, հազիվ 18 տարեկան:
Այնուհետև,նկարագրելով կամավորական հարյուրյակի անցած մարտական ուղին, խմբապետ Մարտիրոսը գրում է.
– Մեր մարտական հարյուրյակի արշավանքը երկրորդն էր` 1896թ. հուլիսին տեղի ունեցած հայտնի Խանասորա արշավանքից հետո, որի ընթացքում մեր կամավորական ջոկատը Արևմտյան Հայաստանի Մուսուն-Զորի շրջակա լեռներում, արժանի դաս տվեց թուրք ու քուրդ միացյալ զորքերին, որոնք կեղեքում ու թալանում էին հայ բնակչությանը: Նշված արշավանքից վերադառնալուց քիչ անց, 1905թ. սկզբին, Բաշգյառնի է ներկայանում 20-ամյա Դրոն, որը Նիկոլ Դումանի հրամանով նշանակվել էր Կոտայքի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար: Դրոն զրույցի է հրավիրում Մուսուն-Զորի արշավանքին մասնակցած և մյուս կամավորներին ու Ղազարի, Մարտիրոսի և Խնկոյի գլխավորությամբ ձևավորում է բաշգյառնեցի կամավորների ջոկատ` 15-20 հոգի, աչքի ընկնող, համարձակ ու մարտունակ երիտասարդների ընդգրկելով Կոտայքի ինքնապաշտպանական ուժերի կազմում: 1905-1907թթ. ընթացքում, Կոտայքի ինքնապաշտպանական ուժերը, երիտասարդ հրամանատար Դրոյի գլխավորությամբ, կարողանում են արագ վերականգնել Կոտայքի ավազանի հայկական գյուղերի մշտական կապը` շրջանի ամենամեծ և կարևոր գյուղի` Բաշգյառնիի հետ, միաժամանակ կարգի են հրավիրում տեղաբնակ թաթարներին, Կոտայքի լեռներից քշում և հեռացնում են թալանչի քուրդ եկվոր ավազակախմբերին, ապահովում` հարևան Ղամառլուի (Արտաշատ), Վեդիի, Մասիսի և Դարալագյազի` Եղեգնաձորի շրջանների անվտանգությունը նաև: Ապագա խմբապետներ Ղազար Քոչարյանն ու Մարտիրոս Աբրահամյանը, կարճ ժամանակահատվածում դառնում են համարձակ ու անվեհեր կռվողներ, մասնակցելով` Նախիջևանի հայ-թաթարական բախումներին, իսկ 1908 թվականին, արդեն, ինտերնացիոնալ 200-յակի կազմում` մասնակցում են պարսկական հեղափոխությանը, մարտնչելով Իբրահիմ-խանի զորքերի դեմ:

Մակեդոն

Դժբախտաբար, տուն վերադառնալիս, Նախիջևանի սահմանին` Ղազարն ու Մարտիրոսը ձերբակալվում են ցարական ժանդարմների կողմից, և դատապարտվում երեք տարվա ազատազրկման, որից` 1 տարի ու կեսը անցկացնում են Նախիջևանի բանտում, իսկ մնացած մասը` Դոնի Ռոստովի Նովոչերկասկի բանտում: Այդ ժամանակահատվածում, նրանք ժամանակավորապես բաժանվում են իրենց սիրելի հրամանատար Դրոյից, սակայն բանտում եղած երեք տարիներին` սերտ-մտերմական կապեր են հաստատում հեղափոխական գաղափարների համար դատապարտված` ԼեռնաՀայաստանի ապագա սպարապետ Գարեգին Նժդեհի հետ: 1911 թվականին, նրանք երեքն էլ ազատվում են բանտից, սակայն Նժդեհին ցարական իշխանությունները արգելում են Հայաստան վերադառնալ, իսկ Ղազարն ու Մարտիրոսը վերադառնում են Բաշգյառնի, որտեղ գյուղի անվտանգությունը, շրջակա Միլլիդարայի թուրքական 42 գյուղերի ավազակախմբերի թալանից` պաշտպանում էին ապագա խմբապետներ Մակեդոնը, Խնկոն և Արտուշը` իրենց կամավորական զինված փոքրիկ խմբերով: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արևելյան Հայաստանի երիտասարդությունը ծառայելով ցարական-ռուսական բանակում, ձեռք էին բերում մասնագիտական հմտություններ, տիրապետում էին ռուսաց լեզվին և դառնում էին հասարակության համար առաջավոր դեմքեր: Այսպես, ռուսական բանակի շարքերում էին կռվել` ապագա խմբապետ Մակեդոն Հակոբջանյանը, որը 1904-5թթ. ռուս-ճապոնական պատերազմի մասնակից հեծելազորային էր`(կավալերիստ), խիզախ ու առաջադեմ երիտասարդ հրամանատարներ էին` Մարտիրոսի հարյուրյակի երկու բաշգյառնեցի 50-ապետերը` Գևոյի Ռուշանը, որը զոհվեց 1918թ. մայիսի 28-ին, Բաշապարանի ճակատում` իր հիսունյակը` թուրքերի դեմ սվինամարտի տանելիս և Բաբոյենց Ծերունը, որը զոհվեց 1920թ. հունիսին, Իլանդաղի սարի կռվին` պաշարված Մեծ Վեդին ազատագրելիս, ինչպես նաև խիզախ հեծելազորայիններ-բաշգյառնեցի Կոգայենց Հուսեփը և մի քանի հարյուր այլ բաշգյառնեցի զինվորներ, որոնք ծառայլ էին ռուսական բանակի շարքերում: Կարծում եմ այսքանն էլ բավարար է, որպեսզի մեր հետաքրքրասեր ընթերցողը պատկերացում կազմի, թե ինչպես և ինչ պայմաններում էին Բաշգյառնիում կազմավորվում կամավորական վաշտերը, որոնք ամեն րոպե պատրաստ էին անցնելու արևմտյան Հայաստան` մասնակցելու մեր ժողավրդի փրկության մարտական գործողություններին: Եվ ահա մոտեցավ այդ օրհասական ժամանակը` 1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, իսկ սեպտեմբերի երկրորդ շաբաթվա սկզբին, երբ բաշգյառնեցի կամավորական երիտասարդները վերադառնում էին գերեզմանոցից` սուրբ խաչից, լուր ստացան, որ շտապ նամակ է եկել Երևանի ՀՅԴ-ի շտաբից, շարունակում է խմբապետ Մարտիրոսը.
– Նամակը` հրամանատար Դրոյից էր և շատ շտապ տեղեկացնում էր Ղազարին ու ինձ, որ կամավորականների համապատասխան անձնակազմով ներկայանանք Երևան, ռուսական զորքերի առաջապահում կամավորական հայկական ջոկատներն էլ են գնալու` արևմտյան Հայաստանը ազատագրելու: Հաջորդ օրը, բաշգյառնեցի կամավորների 1-ին խումբը` թվով 35 կամավորներ, Ղազարը, ես, Խնկոն և Մակեդոնը Երևանում ներկայացանք պարոն Դրաստամատ Կանայանին, այսինքն` 1905 թվականից` մեր երիտասարդ հրամանատար Դրոյին, գրում է խմբապետը Մարտիրոսը: Մի 3 օրից արդեն, Դրոյի կամավորական 2-րդ. գումարտակը Սուրմալուի դաշտավայրում էր, և գեներալ Նիկոլաևի դիվիզիայի առաջապահ զորամասերի կազմում` սկսվում են ազատագրական մարտական գործողությունները:
Մեր նախորդ հոդվածներում, բավականին մանրամասներ ենք նկարագրել` Դրոյի 2-րդ կամավորական զորամասի անցած մարտական գործողությունների մասին, որտեղ քիչ չեն նաև` բաշգյառնեցի կամավորների կատարած սխրագործությունների մասին պատմությունները, ուստի, սկսած այս պահից, կնկարագրենք այն պատմական դրվագները, որոնցում` բաշգյառնեցի կամավորները ազատագրում, փրկում են` մեր արևմտահայությանը` հատկապես կանանց, երեխաներին և ծերերին: Մեկ անգամ ևս` հիշենք Դրոյի արծիվներին, որոնց հավատարմությամբ ու քաջությամբ էին պայմանավորված հրամանատար Դրոյի հաջողություննրն ու հաղթանակները: Եվ այսպես` 1914թ. հոկտեմբերից մինչև 1918թ. մայիսի սկիզբը` Դրոյի կողքին էին նրա հավատարիմ զինակից` տեղակալ Արմեն Գարոն, օգնական Ռիժա Վարդանը, երեք հարյուրապետեր` Կարպեցի Օնեն, Բաշգյառնեցի Մարտիրոս Աբրահամյանը և Դավալեցի Խոսրով Եղիազարյանը, հեծյալ-հիսունապետեր` Դարալագյազցի Յապոնը, Գանձակեցի Զեմլյակը` Հարություն Նարումյանը, որը զոհվեց Բաշ-Ապարանի ճակատում` 1918թ. Մայիսի 28-ին, իսկ Խոսրով Եղիազարյանը զոհվեց նույն թվականի մայիսի սկզբին` Արարատ լեռան դիմացի հայկական գյուղերի բնակչության փրկության համար բռնկված մարտերում: Դրոյի ողջ մնացած զինակիցները` մինչև 1921թ. Հունվարը, այսինքն` Դրոյի արտասահման մեկնելը` նրա կողքին էին և մարտնչում էին Հայաստանի առաջին հանրապետության ներքին և արտաքին թշնամիների դեմ:

Վասպուրականի բնակչության փրկությունը

Դրո

Անցնենք պատմական կարևոր նշանակություն ունեցող հետաքրքրական դրվագներին, այսինքն` մեր նպատակային բուն նյութին, որի նկարագրությունը` ցեղասպանության ապացույցներ ու տվյալներ է պարունակում: Նկատենք, որ մահմեդական քրդերը ոչ թե հավատարիմ էին ծառայում սուլթան Համիդին, և դրա համար էր քրդական 7 հազար հեծելազորը կոչվում «Համիդեա», այլ այն պատճառով, որ թուրքական իշխանությունները կաշառում էին քրդական ավազակախմբերին, որպեսզի հայերի կոտորածն ու թալանը քրդերի ձեռքով կատարեին, և անհրաժեշտության դեպքում մեղքը բարդեին քուրդ ոհմակների վրա:
Եվ ահա, 1914թ. նոյեմբերին, դեպի Ալաշկերտ ու Վան մարտերով առաջացող ռուսական զորամասերին, և Դրոյի 2-րդ. կամավորական գումարտակին կատաղի դիմադրություն են ցույց տալիս միացյալ թուրքական ու քրդական զորքերը, և նրանց մեջ` աչքի են ընկնում քուրդ հեծյալ ավազակախմբերը: Կատաղի մարտեր են բռնկվում ընթացքից` քրդական Կավրե Շամե գյուղի գրավման համար:
Այդ մարտում շատ անհանգիստ է եղել հրամանատար Դրոն, միայն մի քանի րոպե է շունչ առել, կամ ծխել, և իր նժույգին ապավինած, կարծես թշնամու կողմից աննկատ մնալու համար, ամուր տեղավորվել է թամբի և ձիու պարանոցի միջև` սուրացել է դեպի մարտական դիրքերը և ապա վերադառնալով հրամանատարական կետ, ներկաներին ասել է, որ խիզախորեն, հերոսաբար են կռվում իր կամավորները: Եղել են պահեր, երբ մարտական դիրքեր են գնացել, տեղակալներից որևէ մեկը և հաղթական ողջյուններ են բերել հրամանատար Դրոյին: Այդպիսի փաստերից մեկն է` Բաշգյառնեցի Մակեդոնի հաղորդած երկտողը.
– Դրոյին ասեք, որ եթե մենակ էլ մնամ, միևնույն է` թուրքերը Կարմիր սարի երեսը չեն տեսնելու:
Հետաքրքիր և մտահոգ խոսակցություն է եղել Դրոյի և հարյուրապետ Մարտիրոսի միջև, որը ներկայացնում ենք նույնությամբ,ինչպես որ եղել է իրականում: Խմբապետ Մարտիրոսը անկեղծ հավատարմությամբ ու հոգատարությամբ դիմում է իր հրամանատարին.
– Պարոն Դրո, քիչ հանգստացեք, այս անգամ էլ ես գնամ մարտական դիրքեր…:
Հետևում է Դրոյի հետևյալ պատասխանը.
– Մարտիրոս, իսկ ինչո՞ւ ես մտածում, որ դու ավելի շատ արյուն ունես մեր Հայրենիքին տալու համար, և նույն պահին` նժույգով սուրում է դեպի մարտական դիրքերը, որտեղ` Մակեդոնի, կարպեցի Օնեի և Յապոնի կամավորները խիզախ սվինամարտով հետ էին մղում թուրք ու քուրդ միացյալ ոհմակներին: Հետվերադարձի ճանապարհին, թշնամու արձակած տեղատարափ գնդակներից վիրավորվում է Դրոն, և մի կերպ իրեն պահում է նժույգի վրա` հասնելով հրամանատարական կետ, որտեղ զինակիցները զգալով նրա ծանր վիճակը` արագ կերպով նժույգի վրայից իջեցնում են հրամանատարին: Այնուհետև, Դրոյի արագ տեղափոխման հարցը կազմակերպում են` Մարտիրոսի հարյուրյակի բաշգյառնեցի կամավորները, որոնք մի քանի տասնյակ կիլոմետր, իրենց ուսերի վրա պահած, հրամանատարին հասցնում են Սուրմալուի Իգդիր քաղաք` Դրոյենց տուն, որտեղից, Դրոյի հայրը` Մարտիրոս-աղան, իր որդուն գնացքով տեղափոխում է Թբիլիսի` Արամյան հիվանդանոց, ուր ճանաչված պրոֆեսոր Միրզախանյանը առանց վիրահատական միջամտության` փրկում է Դրոյի կյանքը: Նշենք նաև, որ կրծքավանդակում ստացած ծանր վերքից`հրաշքով է փրկվել լեգենդար հրամանատար Դրոն, և այնուհետև, թշնամու հրացանային գնդակը` թոքից 1-2 սմ. հեռավորության վրա, որպես փակ վերք կրելով, մարտնչել է մինչև 1921թ. հունվարը, և ապրել մինչև 1956 թվականի մարտի 8-ը:
Վերադառնանք Արևմտյան Հայաստանի ազատագրության համար ծավալված մարտական գործողություններին: 1915թ. մարտին, հրամանատար Դրոն ապաքինված` վերադարձավ ռազմաճակատ, որտեղ ստանձնեց իր 2-րդ. գումարտակի հրամանատարությունը, սակայն պարզվեց, որ Ալաշկերտից-դեպի Վան, ազատագրական երթով գնացող` գեներալ Նիկոլաևի դիվիզիայի հարձակումը անորոշ ժամանակով դադարեցվել է, իսկ դրա հետ մեկտեղ, պարզ էր, որ կամավորական 2-րդ. գումարտակն էր անգործության մատնվում, քանի որ, այն գործում էր նշված դիվիզիայի առաջապահ զորամասերի կազմում: Այդ ծանր օրերին, հակասական լուրեր էին ստացվում ապստամբած և պաշարման մեջ գտնվող Վան-քաղաքից, պարզ էր, որ օսմանյան դահիճները ցանկանում էին արյան ծովում խեղդամահ անել` ըմբոստ ու ազատատենչ Վասպուրականի հայ ազգաբնակչությանը: Այդ նպատակով էլ` Վանը պաշարել էին Դիլմանի ճակատում պարտություն կրած և վերջնական ջախջախումից փրկված` Խալիլ-բեյ-փաշայի դիվիզիայի ոհմակների մնացորդները, և միջագետքում հայտնի` արյունարբու Յաղուբ Շևքյաթ-փաշայի զորքերը: Մոտենում էր ապրիլ ամսվա վերջը, սակայն ռազմաճակատում հարձակման ոչ մի նշաններ չէին երևում, որպիսի փաստերը խիստ անհանգստացնում էին Դրոյին ու նրա նվիրյալ շատ զինակիցների: Մի պահ, հասունացավ այսպիսի միտք, հատկապես Դրոյի և Նժդեհի մոտ, որ խիզախ հրամանատարներից և կամավորական- զինվորներից` կազմել առանձին նշանակության մարտական հարյուրյակ, և սարերով ու ձորերով, հնարավորինս կարճ ճանապարհներով` հասնել պաշարված Վանին օգնության…: Այս նախաձեռնությանը շտապում են միանալ բաշգյառնեցի խմբապետներ Մարտիրոսը, Խնկոն ու Մակեդոնը` իրենց կամավորների հետ միասին, սակայն բարեբախտաբար, այդ օրերին, ռուսական նշված դիվիզիան վերսկսում է իր հարձակողական գործողություններըև առաջանում դեպի պաշարված Վան: Դրոյի կամավորական 2-րդ. գումարտակը, մայիսի 2-ին, Վանը ազատագրող ռուսական զորամասերի առաջապահի կազմում` գրոհում էր Վանը թալանող և հայ բնակչությանը սրի քաշող` օսմանյան դահիճներին ու մահմեդական քրդերին:
Զորավար Անդրանիկի 1-ին, Համազասպի 3-րդ, Քեռու 4-րդ. և մյուս կամավորական ջոկատներնու հեծյալ խմբերը` Վան հասան մայիսի 3-ին և 4-ին` Վանա ծովի հարավային ափով գրոհող ռուսական Կովկասյան 2-րդ. հետևակային, կամ Սալմաստյան դիվիզիայի կազմում` գեներալներ Չերնոզուբովի և Թովմաս Նազարբեկովի հրամանատարությամբ: Նախորդ հոդվածներում, բավականին մանրամասներ ենք նկարագրել, Վանի ազատագրումից հետո, մինչև նույն թվականի օգոստոս ամիսը, այսինքն` մինչև ռուսական զորքերի անսպասելի նահանջը, թե ինչպիսի կառավարման կարգ է հաստատվել Վանի նահանգում` Արամ Մանուկանի և նրա համախոհների կողմից, և ինչպիսի բարեփոխման ծրագրեր է կազմվել, որոնք դժբախտաբար չիրականացվեցին, քանի որ, նշված նահանջը նոր ողբերգություն բերեց Վանի Վիլայեթի և Ալաշկերտի հայ ազգաբնակչության համար:
Դրոյի 2-րդ, գումարտակի, և նրա շարքերում մարտնչող բաշգյառնեցի կամավորականների դերակատարությունը մեծ է, Վանի նահանգի բնակավայրերից հատկապես` Արճեշի, Բերկրիի, Շատախի, Մոքսի և մյուսների ազատագրման գործում, - գրում է խմբապետ Մարտիրոսը, սակայն նշված տարածքների հայ ազգաբնակչության հույսերն ու ազատագրական իղձերը չիրականացան, քանի որ, նշված տարվա օգոստոսից սկսված` ռուսական զորքերի նահանջը` սկիզբ դրեց գաղթի ու տեղահանության համար: Այնուհետև, աշնան ամիսներին, հայկական կամավորական ստորաբաժանումները, հատկապես` Անդրանիկի 1-ին և Դրոյի 2-րդ գումարտակները ստանձնեցին` Վանի նահանգից, և Ալաշկերտի տարածաշրջաններից տեղահանված գաղթականների քարավանների զինված ուղեկցումը, պաշտպանելով նրանց, հատկապես` քրդական զինված ու թալանչի ավազակախմբերի հարձակումներից:
Բաշգյառնեցի կամավորները բավականին մեծ քաջագործություններ են կատարել նշված տեղահանված գաղթականության քարվանների երթը` անվտանգ տեղ հասցնելու ճանապարհին, սակայն այդ մասին առավել կարևոր` է 100, (հարյուր) հայ երեխաների փրկության դրվագը, որի մասին խմբապետ Մարտիրոսը առանձնակի հետաքրքրությամբ է նկարագրում իր հուշերի գրքում:
Այդ մասին, հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ, քանի որ Մարտիրոսը կենդանի խոսքով, այնքան բնական, պատկերավոր է ներկայացնում կատարվածը, որ մարդ մտովի վերադառնում է` 100 տարի առաջ կատարված այդ անմարդկային գազանությունների աշխարհը, և անսահման ատելությամբ է լցվում այդ թուրք կոչեցյալ կենդանու նկատմամբ, որն ավելի շատ նման է օձի ու գայլի, քան թե` սովորական մարդու: Եվ դիպուկ է նկարագրել մեծն Հ. Թումանյանը, որ Էվոլուցիան թուրքերի կյանքում, ընդամենը մարդակերից-մարդասպան դառնալու մեջ է կայանում: Նշենք, թե Մարտիրոսը ինչպես է նկարագրում հարյուր հայ երեխաների փրկության դրվագը` չմոռանալով պատշաճը մատուցել իր մարտական ընկերոջը` խմբապետ-առյուծասիրտ Մակեդոնին, գովաբանելով նրա հնարամտությունն ու քաջությունը, խիղճն ու հայրենասիրությունը և վերջապես մարդկային բանականությունը:
Մեջբերում ենք հեղինակի բուն նկարագիրը` այդ մասին.
– 1915թ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, մեր նահանջող կամավորական զորամասը` աշխատում էր ապահովել Վանից, Ալաշկերտից և մյուս հայկական տարածքներից տեղահանված հայ գաղթականության երթը, որոնց մենք ապահովում էինք զինված պահակախմբերի ուղեկցությամբ, սակայն ահավոր ծանր դժվարություն էր ներկայացնում` համատարած ձյունածածկ լեռնային ճանապարհներով` երեխաների տեղափոխման հարցը: Այստեղ էր, որ փայլեց Մակեդոնի հնարամտությունը:
Նա իր վաշտի մարտիկների ուժերով` շինանյութ ձեռք բերեց և պատրաստեց 1 տասնյակ մեծ սահնակներ ու թաղիքապատեց-տաքացրեց դրանք, տեղավորեց յուրաքանչյուրի մեջ տասական երեխա` փրկելով հարյուր հայ երեխաների կյանք: Երբ բավականին ճանապարհ անցնելուց հետո, սահնակներին լծած եզները ձյան ու բուքի մեջ սատկեցին, Մակեդոնը անձամբ, իր զինվորների հետ` մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ, ձյան ու բքի մեջով քաշեցին սահնակները` հասցնելով Սուրմալուի կենտրոն-Իգդիր, որտեղ փրկված երեխաներին հանձնեցին համապատասխան բժշկական ու մյուս փրկարար ծառայություններին: Կարդալով, հարյուր տարվա վաղեմությամբ` այս հետաքրքրական դրվագի մասին, ոչ միայն որպես ազգությամբ հայ մարդը, այլ ընդհանրապես` խիղճ ու բանականություն ունեցող մարդը, լավ պետք է զգա, որ 100 անմեղ հայ երեխաներ ազատվել են թուրք դահիճների ձեռքից, այսինքն, փրկվել են` Հայոց եղեռնի ճիրաններից…:

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Արցախյան պատերազմի մասնակից,
Կազակական զորքերի գնդապետ


՛՛ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ՛՛. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ

 

{source}
<<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/MX2Jgxj83jY" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}

ՕՊԵՐԱՏԻՎ

$
0
0
ՕՊԵՐԱՏԻՎ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 30-ը:
Բացահայտվել է գողության` 13, խարդախության` 11, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 5,  կողոպուտի, խարդախության, յուրացման և շորթման 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 67-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 4-ՐՍ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

$
0
0

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 4-ՐՍ

ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

 

Դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը։

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած Հայկ Մխիթարյանի վիճակը ծանր է: Վերջինս միացված է արհեստական շնչառության սարքին։

Ըստ Քննչական կոմիտեի մեր աղբյուրի Անի Երանյանի դեմ Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔրՕրի 244 և 242 հոդվածներով:

Նրան սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում:

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ. ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

$
0
0

 

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ. ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

 

 

Բռնցքամարտի Հաայաստանի հավաքականը ՝գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ , այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում են 21 բռնցքամարտիկներ, որոնցից ուժեղագույնները կմասնակցեն oգոստոսի 5-ից 16-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզչական շտաբը ուշադրությունը կենտրոնացնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական և տեխնիկակատակտիկական որակները բարելավելուն: Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաքը կավարտի հուլիսի 30-ին և մի քանի օր հանգստից հետո կմեկնի Բուլղարիա: Մրցաշրջան 2015-ը հայ բռնցքամարտիկների համար վարկանիշային է և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մեր բռնցքամարտիկնեը պատշաճ մակարդակով մասնակցեն բոլոր մրցաշարերին: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է, ԲԱՅՑ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԷ»

$
0
0

«ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԳՈՐԾՈՂԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է, ԲԱՅՑ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԷ»

 

ԵՊՀ   իրավունքի  ամբիոնի դոցենտ   Վարդան Այվազյանն այսօր   լրագրողների հետ զրույցում   խոսելով   սահմանադրության նոր նախագծի   մասին, ասաց, որ  գործող սահմանադրության  համեմատ  առաջընթաց է, բայց կատարյալ չէ:  «Առաջընթաց կա  մարդու իրավունքների  եւ ազատությունների բաժնում:  Մարդու անձնական, սոցիալ-տնտեսական քաղաքական,  իրավունքները  համակարգվել են»,- ասաց  մասնագետը:

Ինչ վերաբերում է կյանքի  իրավունքի դրույթին, ապա  կյանքի իրավունքի սահմանափակման հիմքերը պետք է հստակեցված լինեն, ոչ թե  լղոզված:  «Մարդուն կյանքից կարելի է զրկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մոսկվայի թատրոններից մեկում ահաբեկիչները ռումբեր էին տեղադրել: Իրավապահները  թունավորեցին ոչ միայն ահաբեկիչներին, այլեւ 150 մարդու` փրկելով  30.000-40.000  հոգու կյանք: Մարդուն կարելի է կյանքից զրկել, երբ  կյանքին վտանգ սպառնացող անձին կարելի է կյանքից զրկել: Կյանքից  զրկելու օրինական հիմքը ռազմական գործողություններն են: Կատեգորիկ արգելվում է  սպանել ռազմագերիներին, նավաբեկյալներին, խաղաղ բնակչությանը  »,- հիշեցրեց   մասնագետը:

Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում  խորհրդարանական կառավարման համակարգին: Սակայն, ըստ բանախոսի,   մինչ համակարգ փոխելը, պետք է  իշխանության, հանրության գիտակցության մեջ  փոփոխություն չլինի: «Եթե  հանրությունն անգամ  խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում պետք է  ընտրի այնպիսի  պատգամավորության թեկնածուների, որոնք  չպետք է լինեն  ԱԺ-ում,  բացարձակ կարեւոր չէ` ունենք  խորհդարանական կառավարման  ձեւ, թե կիսանախագահական»,- եզրափակեց Վարդան Այվազյանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Viewing all 18713 articles
Browse latest View live