Quantcast
Channel: RSS

ՔԱՐԵ ԱՆՁՐԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 10, 12 ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ. ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

$
0
0

ՔԱՐԵ ԱՆՁՐԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 10, 12 ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ. ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ


Արդեն մեկ շաբաթ է, ինչ Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները խայտառակ վիճակում են. ամեն երեկո ստիպված են լինում վայելել քարե անձրև: Այդ մասին «Իրավունքին» հայտնել են շենքի բնակիչները: Իրենց փոխանցմամբ՝ վերոնշյալ շենքերի բակերը, պատշգամբները ամեն օր լցվում են կարմիր և մոխրագույն քարերով, ավազով՝ հատկապես երեկոյան ժամերին, երբ քամի է լինում: Նման իրավիճակում է գտնվում նաև Սայաթ-Նովա պողոտայի մայթը: Այդ «հաճույքից» օգտվում են նաև անցորդները:

Անհանգստացած շենքի բնակիչները զանգահարել են տարբեր պատասխանատու ծառայություններ, սակայն որևէ լուրջ պատասխան և արձագանք չեն ստացել:

Շենքի բնակիչները նշում են, որ խիստ անհանգստացած են երկնային քարե անձրևից, որը կարող է առաջացնել առողջական խնդիրներ, չհաշված, այն հանգամանքը, որ ամեն օր ստիպված են լինում մաքրել տարածքը քարերից ու աղբից:

Բնակիչների խոսքերով՝ իրենց շրջակայքում երկու շինություն է այս պահին իրականացվում. մեկը Սայաթ-Նովա 10/5 հասցեով, մյուսը` «Անի պլազա» հյուրանոցի հարևանությամբ: Նրանց համար անհասկանալի է, թե որտեղից է այդ երկնային քարե անձրևը: Հույսը չեն կորցնում, սպասում են պատկան մարմինների արձագանքին:

 

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ



Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱԿԱՃԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

$
0
0

Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է  ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱԿԱՃԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն այսօր  լրագրողների հետ զրույցում  խոսելով սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակի մասին, ասաց, որ    խաղաղ ժամանակաշրջանում զինված ուժերը կառավարության տակ են: «Բայց եթե պատերազմական իրավիճակ է, այդ դեպքում զինված ուժերի  գերագույն հրամանատարը դառնում է  վարչապետը, ով իրավունք ունի  զինված ուժերի հրամանատար»,- ասաց   սահմանադրական իրավունքի մասնագետը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի լիազորություններին, ապա նա չի կարող բովանդակային  հակաճառություններ առաջ բերել նշանակումների հետ կապված «Հակաճառություններ կարող են լինել  այն դեպքում,  եթե որեւէ մի նշանակում   չի բավարարում  սահմանադրությանը կամ  կամ օրենքների պահանջներին: Հնարավոր վեճերի դեպքում  մեխանիզմը նախատեսում է սահմանադրական  վեճերի  լուծման վարույթում  կարգավորել խնդիրը»,- ասաց պրն Պողոսյանը:

Հրայր Թովմասյանի խոսքով էլ  երկրի անվտանգության եւ  պաշտպանության խնդիրն այս սահմանադրությամբ ավելի  լավ է  լուծված, քան գործող սահմանադրությունում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՍՊԻՍԻ ԳԵՐԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

$
0
0

ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՍՊԻՍԻ  ԳԵՐԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ»


Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանից այսօր հետաքրքրվեց` արդյոք համամիտ է  ընդդիմադիրների այն տեսակետներին, թե  սա ՀՀԿ-ի իշխանությունը երկարացնելու համար է արվում:  Պրն Պողոսյանի խոսքով`  հանձնաժողովի խնդիրը չէ   մտնել քաղաքական հարթությունների դաշտ: Բայց դա անտրամաբանական է, քանի որ եթե անկեղծ խոսեմ եւ իմ կարծիքն ասեմ, ապա իշխանության վերարտադրությունը  հնարավոր է ավելի հեշտ ու արագ իշխանության այնպիսի գերկենտրոնացման դեպքում, որն առկա 1995-ից մինչ այսօր:

Վարդան Պողոսյանի խոսքով` միայն ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ քննարկումներ չեն եղել  սահմանադրական բարեփոխումների մասին: Մնացած այլ կուսակցությունների հետ քննարկումներ եղել են եւ անգամ առաջարկներ են եղել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԵՏԱՅՍՈՒ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆՆ Է

$
0
0

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԵՏԱՅՍՈՒ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆՆ Է


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը 1996 թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր: Միեւնույն ժամանակ նշանակվել է նորահաստատ Քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ վարելով ուսուցիչների պատրասման ծրագիրը Հայաստանի Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում եւ Երեւանի Ամերիկյան համալսարանում: Հիմնադիր անդամն է քրիստոնեական առաջին` «Կանթեղ» հեռուստածրագրի: Գեւորգյան եւ Վազգենյան ճեմարաններում դասավանդել է «Սուրբ Պատարագի մեկնություն», «Շարականագիտություն» եւ «Ընդհանուր Եկեղեցու պատմություն» առարկաները:

1996-1998 թթ. առկա պաշտոններին զուգահեռ եղել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիրը:

1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդձ քաղաքի համալսարանում եւ Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում` մասնագիտանալով աստվածաբանական եւ հովվական ուսումնասիրության մեջ եւ ստանալով բակալավրի աստիճան: Միեւնույն ժամանակ, եղել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի Մանչեսթրի Ս. Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը:

1996-2000 թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ:

2000 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչ:

2002 թ. պաշտպանել է «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեմայով վարդապետական թեզը եւ ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները:

2002 թ. զուգահեռ նշանակվել է նաեւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի խորհրդի նախագահ, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ եւ վարել է հեղինակային՝ «Ճանաչենք Ավետարանը» հեռուստահաղորդումների շարքը:

2002 թ.-ին զուգահեռաբար նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:

2003 թ. մայիսին ընտրվել է Հայ Եկեղեցու Կանադայի հայոց թեմի առաջնորդ:

2003 թ. հունիս 22-ին Սուրբ Էջմիածնի տոնին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

2008 թ.-ին երկրորդ անգամ վերընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ:

2012 թ. սեպտեմբերի 21-ին Մոնրեալի Քոնքորդիա համալսարանում պաշտպանել է աստվածաբանության եւ կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ «Հայաստանի առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական եւ աստվածաբանական եզրաշերտը, անցյալը ներկան եւ ապագայի զարգացման հեռանկարը» խորագրով:

2013 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն:

Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հրապարակախոսական, քարոզխոսական, մշակութային հոդվածներ, «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» աշխատությունը, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը:

2013 թ. արժանացել է Անգլիայի Եղիսաբեթ Բ թագուհու ադամանդյա հոբելյանի մեդալին:

Հավելենք, որ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Տավուշի հոգեւոր, սոցիալական, ռազմահայրենասիրական եւ այլ խնդիրներին ավելի քան քաջածանոթ է: Նա բազմիցս ուխտագնացություններով ու այցելություններով եղել է Տավուշի սահմանամերձ գյուղերում, սահմանապահ զորամասերում: Մշտապես մեծ երախտագիտությամբ ու խանդավառությամբ է խոսել Տավուշում ծառայության մեջ գտնվող հոգեւոր եղբայրների ու անկոտրում կամք եւ հոգեւոր ամրություն ունեցող տավուշեցիների մասին, ովքեր հենց թշնամու քթի տակ շարունակում են ապրել ու ապրեցնել զագզս Հայոց:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

$
0
0

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ


Երեկ ՀՀԿ խորհրդի նիստին քննարկվել է միայն սահմանադրական բարեփոխումների հարցը: Հնչել են մանրակրկիտ մի քանի զեկույցներ Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կողմից: Նիստի ընթացքում բազմաթիվ հարցերի պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ  վերջում հանդես եկավ ամփոփիչ խոսքով, նշելով, որ սահմանադրական բարեփոխումները գերնպատակ չեն ոչ իր, ոչ էլ ՀՀԿ-ի համար: Նա նաեւ նշել է, որ դա անհրաժեշտ է երկրի համար, եւ դա պետք է որոշեն ՀՀ քաղաքացիները. եթե չեն ցանկանա` բարեփոխումներն էլ չեն լինի:
Ամենայն հավանականությամբ, քննարկումները կավարտվեն սեպտեմբերի սկզբին, եւ նախագծը կմտնի Ազգային ժողով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ԵՎ ԴՈ՛Ւ ՎԱՂԻՆԱԿ...

$
0
0

ԵՎ ԴՈ՛Ւ ՎԱՂԻՆԱԿ...


Ըստ վստահելի աղբյուրից ստացած տեղեկությունների` այժմ Աղվերանում տեղի են ունենում Սաքունցի կազմակերպության կողմից կազմակերպված սեմինար-թրեյնինգներ, որոնք անցկացվելու են մոտավորապես մինչեւ օգոստոսի սկիզբ: Սեմնինարների նպատակն է մասնակիցներին սովորեցնել ոստիկանության հետ հակամարտության արդյունավետ տեխնոլոգիաները, եւ մեր աղբյուրի վկայությամբ` այդտեղ մասնակցում են նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության որոշ ակտիվիստներ, այդ թվում եւ կոորդինատորներից Վաղինակ Շուշանյանը:
Ի դեպ, «Ֆեյսբուքում» արդեն ստեղծվել է խումբ, որտեղ մարդկանց հավաքում  են օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հանրահավաք անցկացնելու համար: Թե ինչքանով են իրար հետ կապված նախապատրաստվելիք հանրահավաքը եւ Աղվերանի սաքունցական թրեյնինգները` կարծում ենք, ընթերցողն ինքը համապատասխան եզրակացություն կանի:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ



ՕԵԿ-Ը ՈՐՈՇԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՏԱԿԻ՞Ց ՔՆՆԱԴԱՏԵԼ

$
0
0

ՕԵԿ-Ը ՈՐՈՇԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՏԱԿԻ՞Ց ՔՆՆԱԴԱՏԵԼ


«Ընդհարապես չեմ կարդացել, տեղյակ չեմ, ու այն դեռ քննարկման առարկա չի դարձել մեզ մոտ: Կքննարկենք, անպայման տեղյակ կպահենք: Դեռ երկու-երեք օր պետք է, որպեսզի ուսումնասիրենք եւ հրապարակենք մեր կարծիքը», - Սահմանադրության 1-7 գլուխների հրապարակված նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ, «Իրավունքի» հետ զրույցում ահա այսպիսի խուսափողական պատասխան տվեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ: Սակայն, մինչ տիկին Բիշարյանը չի շտապում «դեմ» կամ «կողմ» արտահայտվել արդեն իսկ հրապարակված Սահմանադրության այս կամ այն կետին, հատկանշական է այն, որ ՕԵԿ-ական լրատվամիջոցներն ու կուսակցական ակտիվը իրար հերթ չտալով` լուրջ լոբբինգ են տանում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՊԱՐԶԵԼ»

$
0
0

ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՊԱՐԶԵԼ»

 

Ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի գրառումը ֆեյսբուքյան որոշ օգտատերերի անտարբեր չթողեց: Խոսքը վերաբերում է «Բաղրամյան պողոտայում հաղթել են գեյերն ու տրանսվեստիտները, ու բոլորը հպարտանում են նրանցով» գրառմանը: Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ հղում էր տվել օգտատեր Արման Ղարիբյանի գրառմանը:

Ընթերցել...


ԹԵ ԻՆՉ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

$
0
0

ԹԵ ԻՆՉ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

 


Այսօր՝ ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Ազգային պատկերասրահի շենքում հայտնաբերվել է արկղ, որի վրա պատկերված է ճառագայթային վտանգի նշան: iravunk.com-ի հետ զրույցում  պատկերասրահի մամուլի պատասխանատուն անդրադառնալով վերոնշյալին ասաց հետեւյալը.

- Մի փոքր չափազանցված է մամուլում տեղ գտած լուրը, պարզապես հակահրդեհային ուտիվներ են եղել, որոնք հայտնաբերվել են տեխնիկակական աշխատանքների ընթացքում, ամեն բան նորմալ է:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

$
0
0

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ  ՆԻՍՏ


Այսօր` 17. 07. 2015Թ. ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում   տեղի ունեցավ ՍԻՄ նախագահության նիստ, որը վարեց ՍԻՄ նախագահ  Հ. Բաբուխանյանը:


Տեղեկատվություն ներկայացվեց ՀՀԿ խորհրդի երեկվա նիստից, որը նվիրված էր Սահմանդրական բարեփոխումներին: Նախագահությունը հանձնարարեց  նախագահության անդամներին եւ մարզային կառույցների ղեկավարներին Սահմանդրական բարեփեխումների վերաբերյալ կազմակերպել քննարկումներ եւ մինչև ս.թ. հուլիսի 29-ը աջարկներ ներկայացնել  ՍԻՄ  Մարդու իրավունքների հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահ Թ. Աբգարյանին հանձնարվեց համակարգել առաջարկները և  ներկայացնել նախագահության նիստին: Որոշվեց նաեւ ստեղծել Սահմանադության բարեփեխումների քարոզչական հանձնախումբ ՍԻՄ փոխնախագահ Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ:

Քննարկվեց նաեւ երեխաների համար ամառային ճամբարների կազմակերպման ոլորտում առկա թերությունների հարցը: Բանն այն է, երեխաների համար ամառային ճամբարների կազմակերպման հարցերով զբաղվում են տարբեր աղանդներ կամ անպատասխանատու ինչ որ կազմակերպություններ: Հանձնարարվեց  ուսումնասիրել Հիմնադրամների մասին օրենքը և ներկայացնել առաջարկներ:


ՍԻՄ լրատվական ծառայություն

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԵ՞Ն

$
0
0

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ  ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ԿՀԱՆՁՆԵ՞Ն

 

Սահմանադրական բարեփոխումների   նախնական հայեցակարգում ամրագրված է, որ մինչ օրենդիր մարմնի`ԱԺ պատգամավոր դառնալը, պետք է մայրենի լեզվի քննություն հանձնեն:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի  մասնագետ Վարդան Պողոսյանն այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց, որ  իրենք նկատել են`ԱԺ-ում այս հարցում կան խնդիրներ, որն էլ ստիպել է իրենց  նման կետ ամրագրել նախագծում:

Լրագրողները հետաքրքրվեցին` պատգամավորը պետք է քննություն հանձնի մայրենի լեզվից, Վ.Պողոսյանի խոսքով` քննարկումներից պարզ կդառնա, թե հարցն ինչպես պիտի լուծվի: Չի բացառվում`գուցե քննություն հանձնի պատգամավորը թեստի տարբերակով:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


ՏՆՏԵՍԱԳԵՏԸ` ՇԱՆՀԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱԼԻՔ ՉՈՒՆԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՏՆՏԵՍԱԳԵՏԸ` ՇԱՆՀԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱԼԻՔ ՉՈՒՆԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 


Հուլիսի տասին պարզ դարձավ, որ Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան եւ Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես երկխոսության գործընկեր:

«Իրավունքը» տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից պարզեց` ինչ կշահի Հայաստանն այդ համագործակցությունից: «Առայժմ Հայաստանն ակնկալողի դերում է: Շատ դեպքերում  Հայաստանը տալիք չունի, քանի որ մեր տնտեսությունը նման

հնարավորություն չունի»,- ասաց տնտեսագետը:


Մանրամասները`տեսանյութում:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


«Համաշխարհային մշակութային գանձարանից գանձեր են պակասել»

$
0
0

«Համաշխարհային մշակութային գանձարանից

գանձեր են պակասել»


Այսօր Ճարտարապետների միությունում բացվեց «Եղեռն` եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված 32 երկլեզու պաստառները ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հուշարձանները, որոնք ոչնչացվել են և շարունակում են ոչնչացվել թուրքական իշխանությունների կողմից։ ՄԻնչ այդ ցուցահանդեսը ներկայացվել է Ստեփանակերտում, Իջևանում, Վանաձորում։ Իսկ աշնանը կներկայացվի նաև Բրյուսելում` Եվրախորհրդարանում, Հայ Դատի գրասենյակի հետ համագործակցաբար, այնուհետև՝ Լիոնում, Ամստերդամում և մի շարք այլ եվրոպական քաղաքներում։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը ցուցահանդեսի բացմանը շեշտեց, որ նախաձեռնության նպատակն է ցույց տալ, թե 1915 թվականից ի վեր ինչ է տեղի ունեցել մեր պատմական հայրենիքում, մշակութային եղեռն, որ մինչ օրս ընթացքի մեջ է. «Որպեսզի մի բան պահպանենք, պետք է կարողանանք դրա գոյության մասին լուր ունենալ։ Հայ ազգի ներկա սերունդները պարտավոր են տեղյակ լինել մեր մշակութային ժառանգությանը։ Եվ եթե դրանց վտանգ է սպառնացել կամ սպառնում, մեր պարտքն է աշխարհին հնարավորինս իրազեկել մշակութային եղեռնի մասին։ Այն, ինչ ոչնչացվել է մեր հայրենիքում անցած մեկ դարի ընթացքում, ոչ միայն մեր ցավն է, այլև աշխարհի, քանի որ համաշխարհային մշակութային գանձարանից գանձեր են պակասել»,- եզրափակեց Ս. Կարապետյանը։


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԱԲՐԱՀԱՄ-ՇՏԻԳԼԻՑ. ԿՇՌՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ (լուսանկարներ)

$
0
0

 

ԱԲՐԱՀԱՄ-ՇՏԻԳԼԻՑ. ԿՇՌՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ (լուսանկարներ)

 

 

Այսօր` հուլիսի 17-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում, տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից Ռոբերտ Շտիգլիցի կշռման արարողությունը:

Արթուր Աբրահամը կշռում է 76 կգ, Ռոբերտ Շտիգլիցը` 75,9 կգ:Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում, վաղը` հուլիսի 18-ին: Բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20-ի հատվածում): Տեղեկատվությունը՝ Սիրան Գրիգորյանի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ. «ԶԱՐԶԱՆԴ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ՈՒ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵՆ»

$
0
0

ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ. «ԶԱՐԶԱՆԴ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ՈՒ

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՔՐԵԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵՆ»


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ  2013 թ-ին  հունիսի մեկին  տեղի ունցած դեպքի առթիվ հարուցված գործը  դատական վիճաբանությունների փուլում է: «Դատում են Արտակ Բուդաղյանին: Դատական նիստը նշանակված էր հուլիսի 14-ին: Պաշտպանական կողմը պետք է հանդես գար ճառերով, սակայն գործի քննությունը դատախազի միջնորդությամբ հետաձգվեց մինչեւ օգոստոսի 12-ը»,-«Իրավունքին» հայտնեց  Հայկ Ալումյանը` Բուդաղյանների ընտանիքի փաստաբանը:

Հիշեցնենք`Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ. սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին: Նույն օրը գնացել է  Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին, իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել , իսկ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Սույն  դեպքի  հետ կապված եւս մի գործ  քննվում է Արակիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչաօան շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: «Մենք բողոքարկում ենք  Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Մենք կարծում ենք` նրանք  պետք է  ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասաց փաստաբանը:

Այդ դատավարությունը, պրն Ալումյանի խոսքով, հունիսին ավարտվել էր, բայց դատարանը որոշում կկայացնի օգոստոսին:

Բուդաղյանների փաստաբանը դիմել է նաեւ  ՄԻԵԴ: «Դիմումը գրանցվել է, նախնական փուլն անցել ենք: Բացվել է գործ, թե ինչ ընթացք կստանա, կերեւա հետագայում: Բայց կցանկանայինք, որ խնդիրը լուծվեր  Հայաստանի դատարաններում: Մենք կձգտենք, որ էստեղ լուծվի մեր խնդիրը»,- եզրափակեց  Հայկ Ալումյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.ԿԱՍԻԼՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է «ՌԵԱԼ»

$
0
0

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.ԿԱՍԻԼՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է «ՌԵԱԼ»

 

 

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է «Էսպանյոլի» դարպասապահ Կիկո Կասիլյայիտեղափոխության մասին։ Արքայական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։ Ըստ ավելի վաղ շրջանառվող լուրերի «Ռեալը» Կասիլյայի համար վճարել է 6 միլիոն եվրո։ Կիկո Կասիլյան մադրիդցիների սան է, 2000 թվականից խաղացել է «Կադետե Բ» թիմում, հանդես է եկել նաեւ «Կաստիլյայի» կազմում Սեգունդայում, իսկ 2008 թվականին տեղափոխվել էր «Էսպանյոլ»:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՕՊԵՐԱՏԻՎ

$
0
0
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 18-ը:
Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 4, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

՛՛ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ՛՛. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ

 

{source}
<<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/CTvYvlbzi9I" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}

«02». ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

«02»

 

{source}
<<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/PLeGoFLYOFY" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}

ԱԲՐԱՀԱՄ-ՇՏԻԳԼԻՑ ՄԵՆԱՄԱՐՏԸ` ԱՅՍՕՐ

$
0
0

 

ԱԲՐԱՀԱՄ-ՇՏԻԳԼԻՑ ՄԵՆԱՄԱՐՏԸ` ԱՅՍՕՐ

 

 

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով 4-րդ հանդիպումը կայանալու է այսօր` հուլիսի 18-ին, գերմանական Հալլե քաղաքում: Բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20-ի հատվածում):

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՏՈՒՅԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ Է

$
0
0

ՏՈՒՅԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ Է



Ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար կալանավորված քանաքեռցի քրեական հեղինակություն Տույի առողջական վիճակը կարգավորվել է: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

$
0
0

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

 

Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀԿ խոչրրդի նիստը, որտեղ, ինչպես արդեն նշել էինք քննարկվել է միայն սահմանադրական բարեփոխումների հարցը: Հնչել են մանրակրկիտ մի քանի զեկույցներ, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կողմից: Նիստի ընթացքում բազմաթիվ հարցերի պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ  վերջում հանդես եկավ ամփոփիչ խոսքով նշելով, որ սահմանադրական բարեփոխումները գեր նպատակ չեն, ոչ իր` ոչ էլ ՀՀԿ-ի համար: Նա նաեւ նշել է, որ դա անհրաժեշտ է երկրի համար եւ դա պետք է որոշեն ՀՀ քաղաքացիները, եթե չեն ցանկանա` բարեփոխումներն էլ չեն լինի:

Ամենայն հավանականությամբ քննարկումները կավարտվեն սեպտեմբերի սկզբին եւ նախագծը կմտնի Ազգային ժողով:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ



ՎՃՌԱԲԵԿԸ ՄԵՐԺԵԼ Է ԴԵՐԱՍԱՆԻ ԴԵՄ` ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲՈՂՈՔԸ

$
0
0

ՎՃՌԱԲԵԿԸ ՄԵՐԺԵԼ Է ԴԵՐԱՍԱՆԻ ԴԵՄ` ՏՈՒԺՈՂՆԵՐԻ

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲՈՂՈՔԸ


ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով տուժողների ներկայացրած բողոքը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց տուժողների` Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը: «Թեև պաշտոնապես դեռ մերժման թուղթը չեմ ստացել, բայց ինձ հասած տեղեկություններով մերժվել է մեր բողոքը: Մեր նպատակն այն էր, որ Տաթեւիկ Հակոբյանին պատճառված վնասը հատուցվեր»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ փաստաբանը մեզ հետ զրույցում նշել էր. «Մենք մեր բողոքները Հայաստանի բոլոր ատյաններում պիտի սպառենք, դրանից հետո Եվրոդատարան ենք դիմելու»:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ», «ԿԱՆԱՆՑ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»... ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀԿ-ՆԵՐԸ

$
0
0

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ», «ԿԱՆԱՆՑ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»... ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀԿ-ՆԵՐԸ

 

«Իրավունքը» եւ  մի քանի այլ լրատվամիջոցներ պարբերաբար են անդրադառնում արտերկրից   ֆինանսավորող ՀԿ-ի եւ նրանց գործունեության մասին:  Այսօր  լրագրողների հետ  զրույցում  «Միջազգային  հումանիտար զարգացման  հասարակական  կազմակեպություն»  ՀԿ-ի  ղեկավար Արման  Ղուկասյանը ներկայացրեց իր եւ Ծովինար Կոստանյանի փոքրիկ ուսումնասիրությունը արտերկրից   ֆինանսավորող ՀԿ-ի եւ նրանց գործունեության մասին:

Նրանց խոսքով` Հայաստանում գործող  ՀԿ-ների հիմնականում սնվում են  Արեւմուտքից եւ ԱՄՆ-ից: 2010 թվականի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 5061 հասարակական կազմակերպություն, սակայն ակտիվ գործում են 200-300-ը: «Այդ ՀԿ-ների նպատակն է Հայաստանում իրականացնել գունավոր հեղափոխություն, բայց առաջին  հերթին`  քաղաքացուն  հեղափոխել, ապա նրան օգտագործել  հեղափոխությունն արդեն գործնականում  իրականացնելու համար: Հեղափոխություն իրականացնողները հիմնականում երիտասարդներն են, որոնց  հետ էլ փորձում են աշխատել»,-մանրամասնեց  պրն Ղուկասյանը:

Հայաստանում կան հասարակական կազմակերպություններ, որոնք, ըստ հետազոտության եւ ըստ բանախոսի,  սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը: Խոսքը «Կանանց ռեսուրսային կենտրոն», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, «Փինկ Արմենիա»,  «Նոր սերունդ» եւ եւս մի քանի  ՀԿ-ների մասին է: «Նոր սերունդ» հումանիտար հասարակական կազմակերպությունը զբաղվում է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև աջակցում է Հայաստանում ԼԳԲՏ-ի կազմակերպությունների գրանցմանը:  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, Կանանց աջակցման երևանյան կենտրոնը պաշտպանում են համասեռամոլներին և առաջ են քաշում տարբեր գենդերային օրինագծեր, որոնք  հարվածում են մեր արժեհամակարգին: Նրանք կարող են զբաղվել տարբեր սեռական, կրոնական փոքրամասնության անդամների իրավունքների քարոզչությամբ»,- ասաց   բանախոսը:

Արման Ղուկասյանը հիշեցրեց` Գյումրիում  Ավետիսյանների սպանությունից հետո  գյումրեցիները մեծ բողոքի ալիք բարձրացրին, բայց  որոշ մարդիկ փորձեցին դա տանել այլ ուղղությամբ` իրականացնել հեղափոխություն Հայաստանում:

Հոսանքի թանկացման դեմ   պայքարը, Արման Ղուկասյանի խոսքով եւս փորձեցին  օգտագործել որոշ մարդիկ:

Բանախոսն առաջարկում  է պետական մակարդակով այնպայման սահմանվի որոշակի վերահսկողություն ՀԿ-ների  նկատմամբ: Երկրորդ` վերաուղղորդել ՀԿ-ների գործունեությունը, որպեսզի նրանք զբաղվեն մեր երկրի ներքին խնդիրները լուծելով: Երրորդ` անվտանգության մեխանիզմներ ձեւավորել, որպեսզի թույլ չտալ այլ երկրներին միջամտել մեր  ներքին գործերին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Մի քանի ժամից ձմերուկառատ կենտրոնը կտոնի ձմերուկի փառատոնը (ՖՈՏՈՇԱՐՔ)

$
0
0

Մի քանի ժամից ձմերուկառատ կենտրոնը

կտոնի ձմերուկի փառատոնը (ՖՈՏՈՇԱՐՔ)


Կարապի լճի հարակից տարածքը քիչ-քիչ դառնում է ձմերուկառատ` մի քանի ժամից, «Երեւանյան ամառ 2015» ծրագրի շրջանակում կմեկնարկի ավանդական դարձած ձմերուկի ամենամյա փառատոնը:

Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնը համախմբում է ոչ միայն ձմերուկի սիրահար երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, այլեւ ուրախ խաղերի եւ տարաբնույթ մրցույթների սիրահարներին: Փառատոնի շրջանակում կազմակերպված համերգին ելույթ կունենան հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, ովքեր, ելույթներից զատ, տոնախմբության մասնակիցներին ձմերուկ կհյուրասիրեն: Այս տարի նույնպես սպասարկման ոլորտի տարբեր ընկերություններ կներկայացնեն ձմերուկի ձեւավորման իրենց ինքնատիպ տարբերակները: Երեւանի քաղաքապետարանը փառատոնի կազմակերպման աջակից ընկերությունների հետ մրցանակներ եւ նվերներ է պատրաստել ակտիվ, ինչպես նաեւ ինքնատիպ մասնակիցների համար: Նվերներ կստանան նաեւ փառատոնին ամենամեծ եւ ամենափոքր ձմերուկները ներկայացրած մասնակիցները:




ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԲԱՎԱՐԱՐ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԷ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՕՐԵՆՔԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԲԱՎԱՐԱՐ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԷ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՕՐԵՆՔԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Միջազգային հումանիտար զարգացման  հասարակական  կազմակեպություն» ՀԿ-ի  ղեկավար Արման Ղուկասյանն ու Ծովինար Կոստանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին «Քաղաքացիական հասարակության ինստիտուներ: Արդյոք  հնարավոր է նրանց  օգնությամբ  Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնել» փոքրիկ հետազոտությունը, որտեղ  խոսվում է արտերկրից ֆինանսավորող ՀԿ-ների եւ նրանց գործունեության մասին:

Ծովինար Կոստանյանի խոսքով`հանրության շրջանում իրենք փոքրիկ հարցում են անցկացրել` պարզելու, թե ինչ գիտի հանրությունը  արտերկրից ֆինանսավորվող  հասարակական կազմակերպությունների մասին եւ ինչպես են վերաբերվում  գունավոր հեղափոխությանը: Հարցումն անցկացվել է 553 քաղաքացու շրջանում թե՛ Երեւանում, թե՛ մարզերում: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 72 տոկոսը չի աջակցի գունավոր հեղափոխությանը:Միայն 19 տոկոսն է ասել, որ կմասնակցի գունավոր հեղափոխության գործընթացին: Հարցվածների 73-81 տոկոսը կարծում է, որ ՀԿ-ները ֆինանսավորվում են արտերկրից:

Ի դեպ, հարցման մասնակիցներին հարց է ուղղվել նաեւ գենդերային  օրենքի եւ անչափահասների արդարադատության քարոզչությամբ զբաղվող ՀԿ-ների մասին: Հարցմանը մասնակցածներից 164-ը պատասխանել է` չեզոք, իսկ 156-ը` միանգամայն բացասական: Չեզոք պատասխան տվողները, բանախոսի խոսքով, բավարար չափով իրազեկված չեն գենդերային օրենքի վտանգի մասին:


Մանրամասները`տեսանյութում:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ՌՈՒՍ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ՍՏԵՐԼԻԳՈՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ԻՐԵՆՑԸ ՉԷ

$
0
0

ՌՈՒՍ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ՍՏԵՐԼԻԳՈՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է

ԱՊԱՑՈՒՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ԻՐԵՆՑԸ

ՉԷ

 

Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովն ուղերձով դիմել է ադրբեջանցի ժողովրդին` ափսոսանք հայտնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրեն ներկայացնում են որպես ադրբեջանցի ժողովրդի թշնամի: «Ձեր հանդեպ հենց իմ բարի վերաբերմունքն է, որ ինձ դրդում է գնալ նրան, որպեսզի ևս մեկ անգամ հրապարակավ կերպով անխոս հաստատեմ պատմական ճշմարտությունը` Ղարաբաղը` հնագույն հայկական հող է: Առանց բացառության բոլոր հնադարյան ձեռագրերը, պահպանված քարտեզները, հնագույն  գերեզմանոցները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը հայկական հող է: Օգտվելով պատմության հարցերում ադրբեջանցի և ռուս ժողովուրդների ճնշող մեծամասնության անտեղյակությունից՝ ստոր քաղաքական գործիչները՝ սկսած Տրոցկուց և Քեմալից մինչև Կոսիգինը և Հեյդար Ալիևը, խաբել են և ձեզ, և մեզ: Նրանք մասնատել են Հայաստանի պատմական տարածքները ու պարարտ հող ստեղծել ապագա ազգամիջյան պատերազմի համար: Հենց քաղաքական գործիչներն ու ծախու կողմնակալ գրողներն ու ռեժիսորներն են հրահրում հայ ու ադրբեջանցի ժողովրդին արյունալի պատերազմների: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գլխավոր սադրիչները գտնվում են Ադրբեջանից ու Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու` ԱՄՆ-ում ու Իսրայելում»,- գրել է Ստերլիգովը ` կոչ անելով ադրբեջանցիներին չտրվել սադրանքներին ու ուսումնասիրել հնագույն գրառումները, տարեգրությունները և վերջին 150 տարվա փաստաթղթերը: «Առաջարկում են հրավիրել առաջին խաղաղ կլոր սեղանը` Մերձմոսկվայում կամ Շուշիում իմ տանը` ուսումնասիրելում պատմական աղբյուրները: Երկու վայրում էլ ադրբեջանցի հյուրերի անվտանգությունը երաշխավորում եմ»,- եզրափակել է իր ուղերձը ռուս միլիարդատերը:


Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված կոնֆերանս` Մարսելում

$
0
0

Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված

կոնֆերանս` Մարսելում


Հուլիսի 16-ին Մարսելում, «Armռnie-Patchwork» ցուցահանդեսի շրջանակներում կայացել է «Հոգեւոր հայր Կոմիտասի Կյանքն ու գործունեությունը» թեմայով կոնֆերանս: Այդ մասին տեղեկանում ենք «Nouvelles d’Armռnie» պարբերականից:

Կոնֆերանսն անցկացրել է «Սահակ Մեսրոպ» երգչախմբի տնօրեն, մաեստրո Խարիկ Յիլմազյանը: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել «Սահակ Մեսրոպ» երգչախմբի մենակատար Անդրանիկ Մինասյանը, ինչպես նաեւ դուդուկահարներ Միքայել Վեմյանն ու Հայկ Գուժյանը:

Նշենք միայն, որ «Armռnie-Patchwork»-ը իրականանում է Մարսելում հուլիսի 7-31-ը՝ «S’ART» կազմակերպության նախաձեռնությամբ:


Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԻՐԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ԻՐԱՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԻՐԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ԻՐԱՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Իրավունքն» այսօր  իրանցի փորձագետ Փույա Հոսսեինից, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ  Մակարյանից եւ  քաղաքագետ Լեւոն Շիրինյանից  հետաքրքրվեց` ինչ կարող է արտահանել Հայաստանը դեպի Իրան:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով` Իրանը կարիք ունի ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինֆորմացիոն ծրագրերի,  բազաների լավացման, այսինքն` ծառայությունների  մատուցման կարիք:  Բացի այդ` ըստ Մակարյանի` մեր ներուժը կարող ենք օգտագործել  Իրանում` օգտագործելով իրանական հումքը:

Իրանցի փորձագետ Փույա Հոսսեինիի խոսքով էլ Հայաստանն ինչ էլ արտահանի Իրան,   դա անհրաժեշտ կլինի: «Որեւէ սահմանափակում չկա»,-ասաց փորձագետը:

Մանրամասները`տեսանյութում:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՊԵՏՔ Է ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՎ ԳՆԱՑՈՂ ԵՐԿԹԱԳԻԾԸ»

$
0
0

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՊԵՏՔ Է ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՎ ԳՆԱՑՈՂ ԵՐԿԹԱԳԻԾԸ»


Իրանի եւ միջնորդ «վեցնյակի» միջև իրանական միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված համաձայնությունը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի համար, քանի որ այն կաշխուժացնի տնտեսությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակակ ասաց իրանցի փորձագետ Փույա Հոսսեինին:

Փորձագետի խոսքով` Հայաստանը կարող է Իրանի եւ Եվրոպայի միջև խաչմերուկ դառնալ. «Կարեւոր նշանակություն ունի Հյուսիս-Հարավ մայրուղին, որը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար: Երկաթգծի կառուցումն էլ ելք է ապահովում դեպի Սեւ ծով»:

Իսկ քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ կարծում է, որ Իրան -ԱՄՆ հարաբերությունները տարածաշրջանում թե՛ ռազմավարական, թե՛ տնտեսական հարաբերություններն են փոխում: «Այս համաձայնագրից ո՛չ պետք է ոգեւորվել այս ամենից, ո՛չ էլ հուսահատվել: Իրանի համար սա մի ճանապարհ է, որը տանում է դեպի եվրոպական քաղաքականություն, բայց քաղաքական գործընթացը կգնահատեմ դժվար ընթացող, քանի որ ԱՄՆ-ն իրավուք է վերապահել իրեն այդ գործընթացը կառավարելի դարձնել: Ե՛վ Հայաստանում, և՛ Իրանում կլինեն ուժեր, որոնք, այս գործընթացը Հայաստանի ազգային շահերի իմաստով չհասկանալով, կփորձեն խանգարել », - վերլուծում է Լ. Շիրինյանը: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհին, քաղաքագետի խոսքով  երկաթգիծ կառուցելու կարիք չկա, քանի որ այն արդեն իսկ գոյություն ունի, ընդամենը պետք է վերագործարկել Նախիջեւանով գնացող երկաթգիծը:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԿԱՍԻԼՅԱՍ-Ս=ԿԱՍԻԼՅԱ. ՌԵԱԼԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ( ԾԱՂՐԱՆԿԱՐ)

$
0
0

 

ԿԱՍԻԼՅԱՍ-Ս=ԿԱՍԻԼՅԱ. ՌԵԱԼԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ( ԾԱՂՐԱՆԿԱՐ)

 

 

 

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Էսպանյոլի» դարպասապահ Կիկո Կասիլյայի տեղափոխությանը Մադրիդի «Ռեալ»: Այն բանից հետո, ինչ արքայական ակումբը պաշտոնապես հայտատարեց Կասիլյաի տեղափոխության մասին, իսպանական զլմ-ները սկսեցին բուռն քննարկել Ֆլորեինտինո Պերեսի՝ Կասիլյասին-Կասիլյայով փոխարինելու որոշումը: Դե իսկ հայտնի ծաղրանկարիչը չէր կարող չանդրադառնալ Պերես-Կասիլյաս-Կասիլյա եռյակի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչի արդյունքում էլ ստեղծվեց նոր ծաղրանկար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կոմպոզիտորները մտադիր են վերանորոգել իրենց ստեղծագործական տան քոթեջները

$
0
0

Կոմպոզիտորները մտադիր են վերանորոգել իրենց ստեղծագործական տան քոթեջները


Այսօր  Կոմպոզիտորների Միությունում կայացած վարչության նիստում տեղի ունեցավ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան վերակառուցման համար ներկայացված երիտասարդ դիզայներների նախագծերի ցուցադրում: 15 երիտասարդ դիզայներներ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի հանձնարարականով ներկայացրեցին ԿՄ անդամների շուրջ 30 հեղինակային աշխատանքներ՝ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան քոթեջների վերանորոգման ու վերակառուցման համար: Միության նախագահն իր խոսքում կարեւորեց երիտասարդների ներգրավվածությունն նախագծում, քանի որ նախ պետք է վստահել երիտասարդներին ու տալ նրանց դրսեւորվելու հնարավություն, եւ հոտո, նրանց նորարարական մտքերն ու  մոտեցումները կարող են նոր փայլ հաղորդել շուրջ կեսդարյա ավանդույթներ ունեցող պատմական կառույցին:

Ներկայիս քոթեջներն ունեն երկու ննջասենյակ, մեկ հյուրասենյակ, սանհանգույց եւ չօգտագործվող ավտոտնակ ու կաքթսայատուն՝  ներքնահարկում: Դիզայներների մեծ մասի նոր լուծումների համաձայն՝ քոթեջների չօգտագործվող ավտոտնակներն ու կաթսայատները կդառնան լրացուցիչ հանգստի սենյակներ, իսկ վերեւի հարկում կավելանա  փոքր խոհանոց: Դիզայներները փորձել են պահպանելով հինը, նոր մոտեցումներ ու լուծումներ հաղորդել քոթեջներին:

Երիտասարդ դիզայներները փաստում են, որ գումարի առկայության դեպքում նախագիծը կարող են իրականցնել մեկ տարվա կտրվածքով, իսկ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ իր հերթին խոստացավ. «Երբ հովանավորների «դուռը թակում են», պետք է հստակ ծրագրավորված, փաթեթով ամեն բան  գծագրված  ունենալ, նոր թակել: Սա առաջին քայլն էր, որ արվեց: Երբ գծագրերն ամբողջական դետալներով ու հաշվարկներով պատրաստ լինեն, Կոմպոզիտորների Միությունը կանի ամեն բան այս նախագիծը կյանքի կոչելու համար»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ

$
0
0

ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Xosnak.am-ը գրում է. «12 տարի ազատազրկման դատապարտված Վռամ Վարազդատի Գյոզալյանի շահերի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Աննա Թամազյանն ահազանգում է հերթական կործանվող ճակատագրի մասին:   Գործում առկա ապօրինությունները մատնանշելով՝ փաստաբանը հատկապես հանրության ուշադրությունն է սևեռում դատարկ արձանագրության փաստաթղթերի վրա, պատահաբար անհետացած կոշտ կրիչ սկավառակի վրա, որտեղ բժշկի վկայություններն են»:

Մանրամասները` սկզբնաղբյուր  կայքում:


Փելեշյանն ինքն է հրաժարվել բառերից` իր ֆիլմերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

$
0
0

Փելեշյանն ինքն է հրաժարվել բառերից`իր ֆիլմերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց հայ անվանի կինոռեժիսոր ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ «Մենք» եւ «Բնակիչներ» կինոնկարները` «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Մինչ ցուցադրությունը, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ցուցադրվող ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելիս ասաց. «Ամեն անգամ, երբ առիթ է լինում Արտավազդ Փելեշյանի մասին խոսք ասելու, հասկանում եմ, որ բառերը փոքրանում եւ ավելորդ են դառնում նրա արվեստի դիմաց: Փելեշյանն ինքն է հրաժարվել բառերից` իր ֆիլմերում: Հավանաբար` 20-րդ դարում, երբ նա նկարահանում էր իր ֆիլմերը, բառերը կորցրել էին իրենց նշանակությունը: Հազար ու մի բռնատիրական համակարգեր, գաղափարախոսություններ, քաղաքական եւ այլ տեսակի շահեր արժեզրկել էին բառը: Իսկ Փելեշյանն ուզում էր մաքուր լեզու, այդ պատճառով նա պատկերը խոսք դարձրեց: Իր ֆիլմերն անխոս են, բայց պերճախոս: Եվ այդ պատճառով էլ նրանք խոսում են մինչեւ այսօր: Փելեշյանի  բոլոր ֆիլմերը միասին կինոէպոս են դարձել»:

Դ. Մուրադյանի խոսքի ավարտին բեմ բարձրացավ Արտավազդ Փելեշյանն ու այս անգամ էլ քչախոս գտնվեց. «Այնքան լավ բաներ ասացին, չգիտեմ ինչ ասեմ: Երկու ֆիլմ է ցուցադրվում «Մենք»-ը եւ «Բնակիչներ»-ը, որոնք արված են մոտ 50 տարի առաջ: Ուսանողական ֆիլմեր են: Միգուցե հնացած են: «Մենք»-ի ժամանակ ես նկարեցի «Բնակիչները»: Ցուցադրեցի ստուդիայի տնօրենին,  նա զարմանալի բան ասաց՝ «Ուզո՞ւմ ես ինձ գործից հանեն»: Ես չհասկացա, ինչու պետք է հանեն: Ստիպված էի Մոսկվայի պետկինոյին ասել ֆիլմի մասին, եւ նրանք առաջարկեցին այն նկարահանել Բելառուսֆիլմում: Բոլոր նյութերը նկարահանվել են Հայաստանում եւ Մոսկվայում, շատ քիչ բաներ են Բելառուսից օգտագործված: Այդպես այդ ֆիլմը, նկարահանվելով Մոսկվայում եւ Հայաստանում, դարձավ Բելառուսի սեփականություն, բայց այնտեղի ստուդիայի տնօրենին չհանեցին աշխատանքից»:

Ֆիլմերի ավարտին «Իրավունքի» այն  հարցին, թե ի վերջո ո՞ւմ մասին է «Մենք» ֆիլմը, Փելեշյանը պատասխանեց. ««Մենք» ասելով նկատի ունենք ամբողջ մարդկությանը, որի մեջ բնականաբար նաեւ հայերն են մտնում»:

 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ. Գ. Առավել մանրամասն կարդացե՛ք տպագիր «Իրավունքում»:

՛՛ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ՛՛. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ

 

{source}
<<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/W2xSECwBVqg" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵՑ ՌՈԲԵՐՏ ՇՏԻԳԼԻՑԻՆ

$
0
0

 

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵՑ ՌՈԲԵՐՏ ՇՏԻԳԼԻՑԻՆ



Գերմանական Հալլե քաղաքում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով 4-րդ հանդիպումը: Այս մենամարտում Արթուր Աբրահամը 6-րդ ռաունդում մրցակցին հաղթեց նոկաուտով:

Հիշեցնենք, որ սա Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջեւ կայացած 4-րդ մենամարտն էր. առաջին անգամ բռնցքամարտիկները հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինի "O2 World" մարզապալատում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի "Getec" մարզահամալիրում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց: Բռնցքամարտիկների 3-րդ հանդիպումը կայացել է 2014 թ. մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքի "Getec" մարզահամալիրում, որտեղ դարձյալ միավորների առավելությամբ հաջողության հասավ մեր հայրենակիցը: Մենամարտին ներկա էր նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Արթուր Աբրահամի հաղթանակից հետո բարձրացավ ռինգ, հայրենակցի հետ կիսելու հաղթանակի բերկրանքը: Հավելենք, որ այս հաղթանակը Արթուր Աբրահամի համար 43-րդն էր պրոֆեսիոնալ ռինգում:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՂԹԵՑ ՆՈԿԱՈՒՏՈՎ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՏԻՏՂՈՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

$
0
0

 

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՂԹԵՑ ՆՈԿԱՈՒՏՈՎ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՏԻՏՂՈՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Գերմանական Հալլե քաղաքում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով 4-րդ հանդիպումը: Այս մենամարտում Արթուր Աբրահամը 6-րդ ռաունդում մրցակցին նոկաուտի ենթարկեց եւ պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

 

 

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Անատի Ռոշեր. ««ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՓՈԽՎԵՑ»

$
0
0

Անատի Ռոշեր. ««ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՓՈԽՎԵՑ»

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», օրերս կայացավ «Ելք չկա» ֆիլմի DVD տարբերակի շնորհանդեսն ու ֆիլմի գլխավոր հերոս, պրոդյուսեր կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանի կյանքին ու մարզական ուղուն նվիրված թվով երկրորդ «Իմ կյանքը իմ խաղն է» վերնագրով ամսագրի շնորհանդեսը: Սա, իհարկե, մի լավ առիթ էր, որպեսզի ֆիլմի ողջ անձնակազմը հավաքվեր մեկ տեղ ու նշեր ֆիլմի բազում հաջողությունները` սկսած արտասահմանյան շրջագայություններից մինչեւ Կաննի կինոշուկային մասնակցելու ընձեռված հնարավորությունը: Ի դեպ, երեկոյին ներկա էր նաեւ դերասանուհի ԱՆԱՏԻ ՌՈՇԵՐԸ, ում համար «Ելք չկա» ֆիլմը դարձավ դեպի մեծ կինոաշխարհ տանող ուղենշային ճանապարհ: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց գեղեցկուհի դերասանուհու հետ:

- Հետաքրքիր է` ֆիլմի նկարահանման ընթացքում երբեւէ մտածո՞ւմ էիք, որ այն այսքան հաջողություններ կունենա թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

- Ճիշտն ասած, երբ տեսնում էի, թե Կամո Ունանյանն ինչպես է անխնա աշխատում, վստահ էի ու ներքուստ գիտակցում էի, որ նա ինչ-որ մի բանի հասնելու է: Բայց որ այս ամենը կհասնի այսպիսի մակարդակի, այսքան կլրջանա, այդքան էլ չէի պատկերացնում: Շատ ուրախ եմ ու ոգեւորված այս ամենով, որովհետեւ Կամոն ինձ համար շատ հարազատ մարդ է: Կարելի է ասել, որ այս ֆիլմի շնորհիվ ես ձեռք բերեցի Կամո Ունանյանի պես լավ ընկերոջ: Այնպես որ, բացի այն, որ ֆիլմն ինձ շատ բան տվեց, տվեց նաեւ լավ ընկեր: Ֆիլմի պրեմիերան արդեն մեկ տարի է, ինչ եղել է, բայց մենք դեռ շփվում ենք եւ շփվելու ենք շատ երկար:

- Կա՞ մտադրություն նույն թիմով մի նոր ֆիլմ ստեղծելու:

- Դեռ չեմ կարող ասել կլինի նոր ֆիլմ, թե` ոչ, բայց եթե լինի, վստահ եմ, որ նորից կհամագործակցենք, որովհետեւ կապվել էինք իրար հետ ու արդեն գիտեինք, թե ով ինչի է ընդունակ այս կամ այն կերպարը կերտելիս: Միշտ առաջնախաղից վախենում ես, իսկ երկրորդի ժամանակ «ռիսկով» ես լինում, հետեւաբար կարծում եմ` եթե նման ֆիլմ ստեղծելու մտադրություն լինի, ապա այն ավելի կատարելագործված կլինի:

- Յուրաքանչյուր ֆիլմի պրեմիերային հաջորդում են տարատեսակ քննադատությունները, իսկ ինչպիսի՞ արձագանքներ են հասել Ձեզ:

- Ֆիլմում իմ կերպարով հակառակ բեւեռ էի ներկայացնում ու մտածում էի, որ ավելի վատ քննադատություններ կլինեն, բայց շատ ուրախ եմ, որ միայն դրական կարծիքներ են եղել: Ես պետք  է գլխավոր դերը կատարեի, բայց ինչ-ինչ պատճառներով չհաձայնեցի ու հիմա եմ հասկանում, որ իմ դերով ավելի շատ բան եմ կարողացել ներկայացնել հանդիսատեսին, քան գլխավոր դերակատարուհին, քանի որ նրա կերպարն ավելի պասիվ էր, իսկ իմ կերպարի մեջ եղել է մի քանի րոպեում ե՛ւ լաց, ե՛ւ խանդ, ե՛ւ հուզմունք, որը կարողացել եմ փոխանցել հանդիսատեսին:  Ես դերասանական կրթություն չունեմ եւ ինձ համար շատ կարեւոր էր նաեւ այն, որ պրոֆեսիոնալ մարդիկ ֆիլմը դիտելուց հետո ասացին, որ իրենց սպասվածից ավելի լավ է եղել:

- Իսկ ի՞նչ աշխատանքային առաջարկներ եք ստացել ֆիլմի պրեմիերայից հետո:

- Ֆիլմից հետո առաջարկներ շատ եղան, բայց քանի որ հաճախ եմ երկրից բացակայում չկարողացա այնպես անել, որ հերթականությամբ ընդունեի դրանք: Ցավոք, շատ բաներից հրաժարվեցի, որոշներն ընդունեցի: Անկեղծ ասած, «Ելք չկա» ֆիլմում նկարահանվելուց հետո իմ կյանքում շատ բան փոխվեց:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԻ ՆՈՐ ԵԼՔԸ ԽՏԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՏԵՍՔՈՎ (Ֆոտոշարք/Տեսանյութ)

$
0
0

«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԻ ՆՈՐ ԵԼՔԸ ԽՏԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՏԵՍՔՈՎ (Ֆոտոշարք/Տեսանյութ)

 

«Ելք չկա» ֆիլմը Հայաստանի բոլոր մարզերում ու երկրի սահմաններից դուրս ցուցադրվելուց, բազմաթիվ մրցանակների արժանանալուց հետո այժմ կինոսերների դատին հանձնվեց խտասկավառակի տեսքով: Եվ, միեւնույն ժամանակ, կայացավ  նաեւ ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը կերտած Կամո Ունանյանի կյանքի ու մարզական անցած ճանապարհի մասին պատմող «Իմ կյանքը իմ խաղն է» վերնագրով ամսագրի շնորհանդեսը: Շտապենք տեղեկացնել, որ խտասկավառակի վաճառքից ստացված հասույթի որոշակի մասը կփոխանցվի «Երազ» բարեգործական հիմնադրամին, ովքեր իրականացնում են շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին, կարիքավոր ընտանիքների վատառողջ երեխաներին բժշկական եւ հոգեբանական օգնության, բուժման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման ծրագիրը:


«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ»


Շնորհանդեսի ժամանակ ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար, կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԻՑ «Իրավունքը» նախ հետաքրքրվեց ֆիլմի երիտասարդ կազմի եւ նկարահանված ավագ սերնդի փոխհարաբերությունների մասին.

- Իսկապես, շատ լավ, պրոֆեսիոնալ մարդկանց հետ եմ աշխատել: Ի սկզբանե ամեն ինչ միասնական ենք որոշել: Այսինքն` այնպես չէ, որ ես ֆիլմի տնօրենն եմ, ուրեմն` ամեն ինչ հենց այնպես պետք է լիներ, ինչպես ուզում էի: Չեմ խառնվել, օրինակ, ռեժիսորի, կոմպոզիտորի գործերին, որովհետեւ իրենք ինձնից լավ գիտեն, թե ինչպես անեն, որ ավելի լավ լինի:

- Ի վերջո, ինչո՞ւ կայացած մարզիկը որոշեց ֆիլմ նկարահանել:

- Ես այն մարզիկներից չեմ, որ երազել եմ նկարել մի ֆիլմ, որտեղ միայնակ 100 հոգու կծեծեմ: Ուղղակի, սեր եմ ունեցել կինոյի հանդեպ եւ ցանկացել եմ ստեղծել մի այնպիսի ֆիլմ, որը ոչ միայն Հայաստանում ճանաչում կունենա, այլ ամբողջ աշխարհում: Եվ ինձ թվում է հաջողվեց անել այդ:

- Անդրադառնանք նաեւ խտասկավառակին, մասնավորապես այն խնդրին, թե ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանվել պիրատներից ու ֆիլմի DVD տարբերակի կրկնօրինակումներից:

- Պիրատների հետ խնդիր չի լինի, որովհետեւ մեր rec-time-ը Youtube-ի պաշտոնական գործընկերն է: Եվ եթե ինչ-որ տեղից գցեն ֆիլմի մի տեսարան, այն մեխանիկորեն կջնջվի: Այնպես որ, դժվար թե առանց մեր իմացության որեւէ մեկը կարողանա այն տարածել:Ինչ վերաբերում է մեր պաշտոնական DVD-իներին, ապա դրանք վաճառքի են դրված ստորագրված տարբերակով, ըստ իս, մարդիկ կկարողանան տարբերել իրականը կեղծից:

- Ֆիլմի ակնհայտ հաջողություններին կարո՞ղ է հաջորդել երկրորդ մաս:

- «Ելք չկա» ֆիլմի հետ կապված, դժվար թե, երկրորդ մաս լինի, բայց մյուս տարի պատրաստվում ենք մի մեծ նախագիծ սկսել:

- Բավական լուրջ աշխատանքային տարի էր Ձեզ համար, չե՞ք պատրաստվում կազմակերպել վաստակած հանգիստը:

- Մեկ ամսից գնում եմ ԱՄՆ, այնտեղ հաստատ կհանգստանամ ամեն ինչից ու բոլորից:


«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ԷԼԻ ՄԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՁԵՌՔՈՎ ԿԿԵՐՏԵՆՔ»


Իսկ թե ինչպես ստացվեց, որ վաստակաշատ դերասանները վստահեցին երիտասարդ թիմին ու նկարահանվեցին «Ելք չկա» ֆիլմում, պարզեցինք դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ.

- Ընդհանրապես, պետք չէ անընդհատ ասել` ես-ես, որովհետեւ 80-90 տարեկանում դեռ ասում են` ես, ու իրենք էլ չկան: Այդպիսի մարդիկ իրենց հետեւից ոչինչ չեն թողնում: Հեղափոխությունից հետո, շատ մարդիկ, ցավոք, տարբեր բնագավառներում իրենց հետեւից չթողեցին աշակերտներ, ուսանողներ եւ վարպետներ: Բայց, ոչինչ, ամեն հեղափոխություն ծնում է իր հերոսները: Կարծում եմ` երիտասարդների հետ համագործակցելով, մեկս մյուսից մի բան սովորելով` էլի մենք մեր տունը մեր ձեռքով կկերտենք:

- Կարելի՞ է ասել, որ վաղվա սերնդին լիովին կվստահեք կինոոլորտը:

- Անպատճառ իրենցն է երկիրը, իրենցն է մշակույթը:  Պետք է վստահես, որպեսզի կարողանաս առաջ գնալ, որպեսզի իմանաս, որ հենարան ունես, որին կկարողանաս հենվել: Պետք է առաջ գնալ ու վաղվա սերնդին էլ հետդ առաջ տանել: Այդպես պետք է լինի, ոչ թե ոտքիցդ քաշեն ու ասեն` արի իջի կամ դու ջահել ես սպասի: Անգամ նորածին երեխայի հետ պետք է խոսես այնպես, ինչպես մեծահասակ մարդու հետ, որովհետեւ քեզնից փոքր լինելը չի նշանակում, որ նրա ուղեղի ծալքերը պակաս է: Չէ՞ որ նա շատ մեծ փիլիսոփայությամբ է աշխարհ եկել, ու մենք ընդամենը պետք է այս երկրում զարգացնենք այդ փիլիսոփայությունը:

- Ֆիլմի վերնագրված է «Ելք չկա», բայց պարզվեց, որ այն բազում ելքեր ունի, ինչը վկայում են ֆիլմի մեկը մյուսին հաջորդող ձեռքբերումները: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ուղղակի, վերնագրի մեջ պակասում էր հարցական նշանը, որովհետեւ, իսկապես, պարզվում է, որ ելք էլ կա, ամեն ինչ էլ կա: Այդ հարցական նշանը եթե լիներ, բոլոր պատասխանները ճիշտ կլինեին:

- Իսկ ի՞նչ կմաղթեք ֆիլմին ապագայում:

- Այս ֆիլմը բազմաթիվ շնորհներ, մրցանակներ ստացավ, բազմաթիվ երկրներում ման եկավ, մաղթում եմ կանաչ ճանապարհ, կապույտ երկինք եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ: Տա Աստված, որ նմանատիպ ֆիլմերի մեջ ներդրումներ անեն մեր հասարակության օլիգարխները, հարուստները ու երիտասարդների մեջքին կանգնեն: Տունը միանգամից չեն կառուցում` կամաց-կամաց են սարքում ու մեկ էլ տեսնում ես, որ այն արդեն Կաննի կինոշուկային է մասնակցում:


«ԱՅՍ ՖԻԼՄՈՒՄ ՀԵՐՈՍ ԿԱ, ՄԻ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆՔ»


Նույն հարցով դիմեցինք նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ. «Յուրաքանչյուր փորձ ունեցող, տարիքով դերասան, եթե դադարի սովորել երիտասարդներից` իրենից ոչինչ չի մնա: Պարզապես, կծերանա, ու կասեն` հին է: Բայց եթե քայլում է այսօրվա հետ, այսօրվա երիտասարդի մտածելակերպից ուզում է մի բան «գողանալ»` երբեք չի հնանա: Ամեն տարիքում մարդը սովորելու բան ունի ու անընդհատ սովորում է: Հատկապես արվեստագետը պետք է չդադարի սովորել: Ասածիս ապացույցն էլ այս վերջին հանրահավաքներն էին, որի ժամանակ պարզվեց, որ մեր երիտասարդությունը շատ հետաքիրքիր ասելիք եւ միտք ունի, ինչի հետեւից կարելի է գնալ: Շատ անվանի գործիչներ, արվեստագետներ զարմացած ուզում էին մասնակցել այդ ամենին, որովհետեւ ժամանակին քիչ էին շփվել երիտասարդների հետ: Այնպես որ, եթե երիտասարդի հետ շատ շփվես, քո երեխաների հետ էլ կարող ես ճիշտ վարվել, հասկանալ թոռներիդ»: Անդրադառնալով «Ելք չկա» ֆիլմի ստեղծագործական թիմին եւ երիտասարդ դերասանական կազմին` դերասանը հավելեց. «Հիմա այս երեխեքից էլի մի լավ բան սովորեցինք: Եվ, ի վերջո, այս ֆիլմը հավանում եմ, որովհետեւ ֆիլմում հերոս կա, մի հասկացողություն, որը մենք կորցրել էինք: Այսօր չգիտենք` հերոսն ի՞նչ է, իսկ Կամո Ունանյանն իր ոչ պրոֆեսիոնալ լինելով` այդ հերոսին է ստեղծել, որն իր կյանքը կտա հանուն ճշմարտության, հանուն լավ ու բարի գործերի, հանուն իր ընկերուհու: Մինչդեռ այսօր այդպես չէ. ասում են` չի ուզում-չի ուզում, ես ուրիշին կճարեմ: Այս ֆիլմում սիրուն երեւույթ կա, եթե չեն կարողանում նկատել այն, ուրեմն` մարդիկ շատ են «մխտռվել», պետք է մի քիչ մաքրվեն»:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաեւ «Ելք չկա» ֆիլմի խտասկավառակի եւ «Իմ կյանքը իմ խաղն է» ամսագրի շնորհանդեսից մի հատված տեսանյութի տեսքով.

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ ԿԱՆՑՆԻ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ

$
0
0

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ ԿԱՆՑՆԻ ԱՅԼ

ԱՇԽԱՏԱՆՔԻ

 

Սիրելի՛ գործընկերներ,

հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով:

Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և համագործակցության համար:

Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ...

 

Տեղեկությունը Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:

 

ԹԵ ՈՎ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

$
0
0

ԹԵ ՈՎ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

ՀՀ Նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նշենք, որ նա ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երեւանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը` ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը` մայոր: 2011թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ամուսնացած չէ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Երեւանի քաղաքապետին ժպտացին 12 վարչական շրջանների ներկայացրած «բարի» ու «չար» ձմերուկները (ֆոտոշարք)

$
0
0

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԺՊՏԱՑԻՆ 12 ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ «ԲԱՐԻ» ՈՒ «ՉԱՐ» ՁՄԵՐՈՒԿՆԵՐԸ (Ֆոտոշարք)

 

«Երեւանյան ամառ 2015»-ի հերթական մեծ միջոցառումը Ձմերուկի երրորդ երեւանյան փառատոնն էր, որը կայացավ Կարապի լճում։ Փառատոնն այս տարի էլ ավելի մարդաշատ էր: Արտասահմանյան հյուրերին զարմացրել էր հատկապես այն, որ ձմերուկի «կոմպոտի» էր վերածվել Կարապի լիճը: Ի դեպ, փառատոնի համերգային ծրագրին մասնակցեցին սիրված երգիչ-երգչուհիներ, DJ-ներ, ովքեր մինչ երգելը ճանաչված հաղորդավարների ու դերասանների հետ միասին փառատոնի այցելուներին իրենց ձեռքով կտրած ձմերուկ հյուրասիրեցին: Չմոռանանք նշել ամենակարեւորի մասին. առանձին տաղավարներով ներկայացված էին Երեւանի բոլոր վարչական շրջանները` մշակույթի տների, արհեստագործական ուսումնական հաստատոությունների սաների կարվինգի աշխատանքներով, որոնք ներկայացրել էին ձմերուկից պատրաստված տոնական սեղաններ: Արդյունքում այս կամ այն տաղավարում կարելի էր տեսնել ժպտացով, բարի, որոշ դեպքերում էլ սարսափելի քանդակած ձմերուկների: Հավելենք, որ փառատոնին ներկա էր Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ով հետևեց միջոցառման ընթացքին, հերթով մոտեցավ բոլոր տաղավարներին ու զրուցեց փառատոնին մասնակից դարձած քաղաքացիների հետ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Այո». Նաստասյա Կինսկին չկարողացավ մերժել Գագիկ Մադոյանին

$
0
0

«ԱՅՈ». ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՄԵՐԺԵԼ ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքներն ու ազդարարեց փառատոնի 12-րդ ավարտը: Փառատոնի պաշտոնական փակման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, գլխավոր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ կինոդերասանուհի ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻԻՆ եւ հայ անվանի կինոռեժիսոր ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ: Մրցանակների հանձնման արարողությունից հատկապես գոհ մնացին ՀՀ-ում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչները, ովքեր եկել էին ստանալու ու փոխանցելու «Ոսկե ծիրանին» մասնակցած իրենց երկրների ներկայացուցիչների մրցանակները: Իհարկե, վերջիններս առավել ուրախ էին ոչ թե մրցանակների, այլեւ մի զամբյուղ ծիրանի համար, որը տրվում էր մրցանակի հետ միասին: Ի դեպ, Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչը, թեպետ նշեց, որ զամբյուղով ծիրանը կպահեն իրենց, իսկ մրցանակը կփոխանցեն, բայց, այնուամենայնիվ, շռայլ գտնվեց եւ մի ծիրան էլ հյուրասիրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով չմերժեց օտարազգի դիվանագետին: Օրը, իսկապես, հատկանշական էր, քանի որ ոչ ոք ոչ մեկի չէր մերժում: Այս առումով առանձնացնենք լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից մրցանակի արժանացած «Ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր, «Համազգային» թատրոնի դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ, ում մրցանակը հանձնեց նույն ինքը տասնամյակներ առաջ սեքս-սիմվոլ դարձած, աշխարահռչակ Նաստասյա Կինսկին: Եվ, իհարկե, Գ. Մադոյանն այսպիսի առիթը բաց չթողեց ու նրան առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում: Նաստասյա Կինսկին մի քիչ խունջիկ-մունջիկ գալուց հետո դրական արձագանքեց հայկական ջերմությամբ տիկնոջը համբուրած հայ տղամարդու առաջարկին: Որպես մրցանակ 500 հազար ստացած ու Ն. Կինսկու «այո»-ին արժանացած մեզ հայտնի միակ հայ տղամարդուն` Գ. Մադոյանին շնորհավորելու ու զրուցելու առիթ ունեցավ նաեւ «Իրավունքը»:

-Գագիկ, 500 հազարը կբավականացնի՞, որպեսզի մի նոր ֆիլմ նկարահանեք այն էլ Ն. Կինսկու մասնակցությամբ:

- Իհարկե, ոչ, չի բավականացնի: Բայց ես չեմ էլ պատրաստվում այս գումարը ֆիլմի վրա դնել: Սա պետք է ծախսեմ ու նաեւ իմ դերասաններին շնորհակալություն հայտնեմ գումարի տեսքով: Դեռ կնկարահանեմ իմ մյուս կարճամետրաժ ֆիլմը ու հետո նոր կմտածենք, թե որտեղից ենք գումար հայթայթելու, որ Նաստասյա Կինսկին նկարահանվի: Ամենակարեւորն այն է, որ նա արդեն համաձայնել է:

-Բավական ռիսկային առաջարկ էր Ձեր կողմից: Պատրա՞ստ եք նկարահանման աշխատանքներ սկսել բազում քմահաճույքներ ունեցող աշխարհահռչակ դերասանուհու հետ:

-  Ցանկացած քմահաճույքների պատրաստ եմ եւ ամեն ինչ կանեմ, որ նա նկարահանվի: Ես համառ եմ, ինչպես իմ մասնագիտության մեջ` որպես դերասան, որպես ռեժիսոր, այնպես էլ մարդկանց համոզելու, սիրելու, բարություն անելու, ջղայնացնելու հարցում: Եվ կարծում եմ, որ շատ շուտով երբ Նաստասյան ֆիլմի սցենարը կարդա, կհամաձայնվի նկարահանվել:

-Այսինքն` կա՞ արդեն ֆիլմի նախագիծը, որում առաջարկում եք խաղա Ն. Կինսկին:

- Ֆիլմի նախագիծը դեռ չկա, բայց կան սցենարային էսքիզներ, որը ապագայի հարց է: Շատ լուրջ գործ է եւ կարծում եմ` հենց 60 անց կին պետք է նկարահանվի: Գաղտնիք ասեմ` այդ տարիքի սիրո մասին է:

- Վերադառնալով «Ճանապարհ» ֆիլմին` եւս մեկ հարց. ֆիլմի հաջողությունները հաշվի առնելով` հնարավո՞ր է, որ այն փառատոնի շրջանակներից դուրս էլ ցուցադրվի:

-Չեմ կարծում, որովհետեւ Հայաստանում, ցավոք, կարճամետրաժ ֆիլմերը միայն փառատոներում են հաջողություններ ունենում: Այժմ մի քանի փառատոն կա, որոնցից պատասխան եմ սպասում: Երեւի թե, ֆիլմով հանդերձ կուղեւորվեմ այլ փառատոնների մասնակցելու:

 

Որպես հավելում` նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում Միջազգային խաղարկային մրցույթի 1-ին մրցանակին արժանացավ «Օձի գրկում» ֆիլմը, ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա), ինչպես նաեւ «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա): Ժյուրիի հատուկ մրցանակը վաստակեց «Իշկանուլ» ֆիլմը, ռեժ.՝ Խայրո Բուստամանտե (Գվատեմալա/Ֆրանսիա)։ Միջազգային վավերագրական մրցույթի 1-ին մրցանակին արժանացավ «Իմաստի ստեղծումը» ֆիլմը, ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա),  2-րդ մրցանակը բաժին հասավ «Գերմանական երիտասարդություն» ֆիլմին, ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի 1-ին մրցանակին արժանացավ «Ամեն ինչ լավ կլինի» ֆիլմը, ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա) 2-րդ մրցանակը «Չելլե» ֆիլմինն էր, ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա): Իսկ ժյուրիի հատուկ մրցանակը ստացավ «Ամեն ինչ՝ վաճառքի» ֆիլմը, ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան): Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի 1-ին մրցանակը լիամետրաժ խաղարկային ֆիլմերից բաժին հասավ «Մեկ, երկու, երեք» ֆիլմին, ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա), 2-րդ մրցանակը կարճամետրաժ խաղարկային ֆիլմերից ստացավ «Բժիշկը» ֆիլմը, Աննա Գորոյան, (Ռուսաստան): Ֆիպրեսի մրցույթում, ինչպես նաեւ Էկումենիկ մրցույթում հաղթող ճանաչվեց «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը, Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)։ Խրախուսական մրցանակ տրվեց «Սիվաս» ֆիլմին, ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա): Հանդիսատեսի համակրանք մրցանակին էլ արժանացավ Մարկ Բրումունդիի «Սրբարան» ֆիլմը (Գերմանիա):

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ 3 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

$
0
0

 

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ 3 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախկին ՙՄիկա՚ մարզադահլիճում հուլիսի 17-ից 19-ը անցկացվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի հոբելյանական 20-րդ մրցաշարը, որին մասնակցում էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի եւ ազատ ոճի ըմբշամարտի հարուստ պատմություն ունեցող այլ երկրների 100-ից ավելի ըմբիշներ: Հայաստանն այս մրցաշարին մասնակցեց իր լավագույն մարզիկներով, արդյունքը ավելի քան գոհացնող ստացվեց: Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 57, 65, 74, 97 կգ քաշայինները: 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, փայլուն արդյունք գրանցեց դառնալով այս քաշային կարգի չեմպիոն: Եզրափակչում Սաֆարյանը պարտության մատնեց ռուսաստանցի Մենգի Մորտույ Ուլին: Իսկ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալակիրներ դարձան: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ԱՄՆ-ը ներկայացնողԴավիդ Թեյլորը, իսկ 57 կգ քաշային կարգում ամենաուժեղը վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլին էր: 97 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման արժանացավ իրանցիՄոհամի Մոհամադիանը: Մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 61, 70, 86 եւ 125 կգ քաշային ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում եւս մեկ ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի Մ-23 առաջնության գործող չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը, որը 61 կգ քաշայինների եզրափակչում 5:3 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Գեւորգ Տերտերյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ 19-ամյա Գոռ Թորոսյանը: 70 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց ռուսաստանցի Եվգենի Ժերբայեւը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Տիգրան Մնացականյանին:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

86 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Իրանը ներկայացնող Ալիրեզա Քարիմին: Բրոնզե մեդալի համար պայքարում էր Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մութազալիեւը, որի մրցակիցը՝ Դաթո Մարսագիշվիլին, բժշկի թույլտվությամբ հրաժարվեցմրցելույթից, ինչից հետո բրոնզե մեդալին արժանացավ Մուրթազալիեւը: 125 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Լեւան Բերիանձեն, որը եզրափակչում առավելության հասավ վրացի Դավիդ Մոդձմանաշվիլիի նկատմամբ: Այս տարվա մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում էր 88 հազար դոլար: Խոշոր դրամական պարգեւներ էին սահմանվել Գագիկ Ծառուկյանի կողմից. Առաջին տեղը զբաղեցրած ըմբիշը պարգեւատրվում է 5000 դոլար, արծաթե մեդալակիրը՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրներն ու չեմպիոնների մարզիչները՝ 1000 ԱՄՆ դոլար:

 

 

Ստորեւ ներկայացնում ենք մրցաշարի բոլոր ոսկե մեդալակիրներին:

 

Վլադիմիր Խինչեգաշվիլի (57կգ) - Վրաստան

Դավիթ Սաֆարյան (65կգ) - Հայաստան

Դավիդ Թեյլորը (74կգ) - ԱՄՆ

Մոհամի Մոհամադիա (97կգ) - Իրան

Վալոդյա Ֆրանգուլյան (61կգ) - Հայաստան

Եվգենի Ժերբայեւը (70կգ) - Ռուսաստան

Ալիրեզա Քարիմի (86կգ)  - Իրան

Լեւան Բերիանիձեն (125կգ) - Հայաստան

 

Լուսանկարները՝sport.mediamax.am-ի:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂ ԴՐՎԱԳՆԵՐ` ԲԱՇԳՅԱՌՆԵՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

$
0
0

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂ ԴՐՎԱԳՆԵՐ` ԲԱՇԳՅԱՌՆԵՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Սկիզբը` այստեղ

Արևելյան Հայաստանը 1828 թվականից ազատագրվելով պարսկական լծից, այնուհետև դարձավ ռուսական կայսրության անբաժանելի մասը` անդրկովկասում, իսկ դրան հակառակ, արևմտյան Հայաստանը` 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմից ոչինչ չշահեց, և մնաց օսմանյան թուրքիայի հետամնաց-բռնակալական իշխանությունների ճիրաններում: Նշված ժամանակներից սկսած, արևելյան Հայաստանը սկսեց զարգանալ` կյանքի բավականին նշանակալից բնագավառներում և ամենակարևորը, հաստատվեց ռազմատնտեսական կայուն կապեր` հանձինս Ռուսաստանի հետ կապող երկաթգծի: Որպես Երևանի նահանգի, Կոտայքի շրջանի հին և կարևոր բնակավայրի` Բաշգյառնին չէր կարող անտարբեր մնալ արևմտահայության ճակատագրի հանդեպ, քանի որ, 20-րդ դարասկզբին` արևմտյան Հայաստանի 7-ը վիլաեթներում կատարվող բռնությունների և կոտորածների մասին, Սասունում, Զեյթունում, Վանում, Շապինգարահիսարում բռնկվող, և արյան ծովում թուրք դահիճների կողմից խեղդամահ արվող ժողովրդական-ազատագրական ապստամբությունների մասին լուրերը` հասնում էին Երևանի ՀՅԴ-ի կոմիտե, իսկ մինչև Բաշգյառնի` մնում էր ընդամենը 30 կմ: Ուստի, շատ օրինաչափ էր այդ պայմաններում` արևելյան Հայաստանի համապատասխան շրջաններում ու քաղաքներում, կամավորական-վրիժառու հայդուկային ջոկատների կազմակերպումն ու զինումը, և նրանց նախապատրաստելը` արևմտյան Հայաստանի ազատագրական պայքարի համար:

Դրոն և Գառնիի կամավորները

Ահա, այսպիսի արդար պայքարի համար կազմավորվեցին Բաշգյառնիի կամավորական հեծյալ-հետևակային չորս-հինգ վաշտերը` բաշգյառնեցի խմբապետեր Մարտիրոս Աբրահամյանի, Ղազար Քոչարյանի, Մակեդոն Հակոբջանյանի, Խնկո Ասատրյանի և Արտուշ Քոչարյանի գլխավորությամբ, որոնք իրենց մարտական սխրանքներով փայլեցին` 1915-17 թթ. Դիլմանի, Վանի, Բիթլիսի ճակատամարտերում, Մշո դաշտի, Սասնա Նախալեռների հայկական բնակավայրերի ազատագրական մարտերում, ինչպես նաև` 1918թ. Մայիսի 20-28-ին` Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատներում ու 1921 թ. փետերվարյան ապստամբության օրերին:
Նախորդ հոդվածում, բավականին մանրամասներ ներկայացրեցի բաշգյառնեցի կամավորների հուշերից, որոնք ես լսել էի իմ մանկության և պատանեկության տարիներին, երբ գտնվել էի արդեն ծերացող` բաշգյառնեցի կամավորների շրջապատում, կամ նրանց հետ աշխատել էի Գառնիի կոլտնտեսությունում ու սովխոզում` 1961-1966 թթ., ընթացքում: Արդեն, հասունության շրջանում, 1970-80 ական թվականներին, երբ ինքնուրույն «խորացա» Հայժողպատմության արահետներում, զգացի, որ բաշգյառնեցի կամավորների հուշերում կան անճշտություններ` կապված տեղանքի աշխարհագրական դիրքի, բնակավայրերի անվանումների և ռազմաճակատների, նրանց հրամանատար գեներալների ու գնդապետների անվան և ազգանվան հետ, սակայն դա այնքան էլ մեծ «ողբերգություն» չէր, քանի որ Հայաստան էր ներթափանցելու գիրք, որը նոր լույս էր սփռելու ոչ միայն բաշգյառնեցի կամավորների հերոսական սխրանքների մասին` հուշերի վրա, այլ նաև, լայն լուսաբանում էր տալու` լեգենդար զորավար Դրոյի հրամանատարությամբ, 1914 թ. Հոկտեմբերից, մինչև 1921թ. փետրվարյան ապստամբությունը` փառավոր-ազատագրական մարտական ուղի անցած` հայկական կամավորական 2-րդ, գնդի մասին: Խոսքը` Հայ ազատագրական պայքրի անվեհեր մարտիկ, բաշգյառնեցի ճանաչված խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի հեղինակած գրքի մասին է` «Իմ հիշելի հուշերը» վերնագրով երկհատորյակի, որը 1968 թվականին Հայաստան էր բերել խմբապետ Մարտիրոսի որդին` Դերիկ Աբրահամյանը, երբ որպես զբոսաշրջիկ` այցելել էր Թեհրանից Հայաստան, իսկ այնուհետև, հայրենի Գառնի` հարազատներին տեսակցելու նպատակով:

Խնկո

Պատմում է` 1904-21թթ. Արևմտյան Հայաստանի ազատագրական պատերազմի, Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատների մարտական փորձություններով անցած, Դրոյի հավատարիմ զինակից, իսկ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին` Դրոյի տեղակալ փետրվարյան ապստամբության ղեկավար Բաշգյառնեցի խմբապետ Մարտիրոս Աբրահամյանը.
– 1904 թ. հուլիսին, Երևանի ՀՅԴ շտաբի հրահանգով, նույն կոմիտեի անդամ Ղազար Քոչարյանի գլխավորությամբ, բաշգյառնեցի ութ կամավորական հայդուկներ ներկայացանք Կոտայքի շրջանի Բաշգյուղ (Ակունք), որտեղ կազմավորվում էր զինյալ-կամավորների հարվածային հարյուրյակը:
– Մեր խմբի տարեցը 32-ամյա Ղազարն էր` (հետագայում ճանաչված Մեծ Ղազար բաղգյառնեցի խմբապետ), իսկ ամենափոքրերը` ես և Խնկո Ասատրյանն էինք, հազիվ 18 տարեկան:
Այնուհետև,նկարագրելով կամավորական հարյուրյակի անցած մարտական ուղին, խմբապետ Մարտիրոսը գրում է.
– Մեր մարտական հարյուրյակի արշավանքը երկրորդն էր` 1896թ. հուլիսին տեղի ունեցած հայտնի Խանասորա արշավանքից հետո, որի ընթացքում մեր կամավորական ջոկատը Արևմտյան Հայաստանի Մուսուն-Զորի շրջակա լեռներում, արժանի դաս տվեց թուրք ու քուրդ միացյալ զորքերին, որոնք կեղեքում ու թալանում էին հայ բնակչությանը: Նշված արշավանքից վերադառնալուց քիչ անց, 1905թ. սկզբին, Բաշգյառնի է ներկայանում 20-ամյա Դրոն, որը Նիկոլ Դումանի հրամանով նշանակվել էր Կոտայքի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար: Դրոն զրույցի է հրավիրում Մուսուն-Զորի արշավանքին մասնակցած և մյուս կամավորներին ու Ղազարի, Մարտիրոսի և Խնկոյի գլխավորությամբ ձևավորում է բաշգյառնեցի կամավորների ջոկատ` 15-20 հոգի, աչքի ընկնող, համարձակ ու մարտունակ երիտասարդների ընդգրկելով Կոտայքի ինքնապաշտպանական ուժերի կազմում: 1905-1907թթ. ընթացքում, Կոտայքի ինքնապաշտպանական ուժերը, երիտասարդ հրամանատար Դրոյի գլխավորությամբ, կարողանում են արագ վերականգնել Կոտայքի ավազանի հայկական գյուղերի մշտական կապը` շրջանի ամենամեծ և կարևոր գյուղի` Բաշգյառնիի հետ, միաժամանակ կարգի են հրավիրում տեղաբնակ թաթարներին, Կոտայքի լեռներից քշում և հեռացնում են թալանչի քուրդ եկվոր ավազակախմբերին, ապահովում` հարևան Ղամառլուի (Արտաշատ), Վեդիի, Մասիսի և Դարալագյազի` Եղեգնաձորի շրջանների անվտանգությունը նաև: Ապագա խմբապետներ Ղազար Քոչարյանն ու Մարտիրոս Աբրահամյանը, կարճ ժամանակահատվածում դառնում են համարձակ ու անվեհեր կռվողներ, մասնակցելով` Նախիջևանի հայ-թաթարական բախումներին, իսկ 1908 թվականին, արդեն, ինտերնացիոնալ 200-յակի կազմում` մասնակցում են պարսկական հեղափոխությանը, մարտնչելով Իբրահիմ-խանի զորքերի դեմ:

Մակեդոն

Դժբախտաբար, տուն վերադառնալիս, Նախիջևանի սահմանին` Ղազարն ու Մարտիրոսը ձերբակալվում են ցարական ժանդարմների կողմից, և դատապարտվում երեք տարվա ազատազրկման, որից` 1 տարի ու կեսը անցկացնում են Նախիջևանի բանտում, իսկ մնացած մասը` Դոնի Ռոստովի Նովոչերկասկի բանտում: Այդ ժամանակահատվածում, նրանք ժամանակավորապես բաժանվում են իրենց սիրելի հրամանատար Դրոյից, սակայն բանտում եղած երեք տարիներին` սերտ-մտերմական կապեր են հաստատում հեղափոխական գաղափարների համար դատապարտված` ԼեռնաՀայաստանի ապագա սպարապետ Գարեգին Նժդեհի հետ: 1911 թվականին, նրանք երեքն էլ ազատվում են բանտից, սակայն Նժդեհին ցարական իշխանությունները արգելում են Հայաստան վերադառնալ, իսկ Ղազարն ու Մարտիրոսը վերադառնում են Բաշգյառնի, որտեղ գյուղի անվտանգությունը, շրջակա Միլլիդարայի թուրքական 42 գյուղերի ավազակախմբերի թալանից` պաշտպանում էին ապագա խմբապետներ Մակեդոնը, Խնկոն և Արտուշը` իրենց կամավորական զինված փոքրիկ խմբերով: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արևելյան Հայաստանի երիտասարդությունը ծառայելով ցարական-ռուսական բանակում, ձեռք էին բերում մասնագիտական հմտություններ, տիրապետում էին ռուսաց լեզվին և դառնում էին հասարակության համար առաջավոր դեմքեր: Այսպես, ռուսական բանակի շարքերում էին կռվել` ապագա խմբապետ Մակեդոն Հակոբջանյանը, որը 1904-5թթ. ռուս-ճապոնական պատերազմի մասնակից հեծելազորային էր`(կավալերիստ), խիզախ ու առաջադեմ երիտասարդ հրամանատարներ էին` Մարտիրոսի հարյուրյակի երկու բաշգյառնեցի 50-ապետերը` Գևոյի Ռուշանը, որը զոհվեց 1918թ. մայիսի 28-ին, Բաշապարանի ճակատում` իր հիսունյակը` թուրքերի դեմ սվինամարտի տանելիս և Բաբոյենց Ծերունը, որը զոհվեց 1920թ. հունիսին, Իլանդաղի սարի կռվին` պաշարված Մեծ Վեդին ազատագրելիս, ինչպես նաև խիզախ հեծելազորայիններ-բաշգյառնեցի Կոգայենց Հուսեփը և մի քանի հարյուր այլ բաշգյառնեցի զինվորներ, որոնք ծառայլ էին ռուսական բանակի շարքերում: Կարծում եմ այսքանն էլ բավարար է, որպեսզի մեր հետաքրքրասեր ընթերցողը պատկերացում կազմի, թե ինչպես և ինչ պայմաններում էին Բաշգյառնիում կազմավորվում կամավորական վաշտերը, որոնք ամեն րոպե պատրաստ էին անցնելու արևմտյան Հայաստան` մասնակցելու մեր ժողավրդի փրկության մարտական գործողություններին: Եվ ահա մոտեցավ այդ օրհասական ժամանակը` 1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, իսկ սեպտեմբերի երկրորդ շաբաթվա սկզբին, երբ բաշգյառնեցի կամավորական երիտասարդները վերադառնում էին գերեզմանոցից` սուրբ խաչից, լուր ստացան, որ շտապ նամակ է եկել Երևանի ՀՅԴ-ի շտաբից, շարունակում է խմբապետ Մարտիրոսը.
– Նամակը` հրամանատար Դրոյից էր և շատ շտապ տեղեկացնում էր Ղազարին ու ինձ, որ կամավորականների համապատասխան անձնակազմով ներկայանանք Երևան, ռուսական զորքերի առաջապահում կամավորական հայկական ջոկատներն էլ են գնալու` արևմտյան Հայաստանը ազատագրելու: Հաջորդ օրը, բաշգյառնեցի կամավորների 1-ին խումբը` թվով 35 կամավորներ, Ղազարը, ես, Խնկոն և Մակեդոնը Երևանում ներկայացանք պարոն Դրաստամատ Կանայանին, այսինքն` 1905 թվականից` մեր երիտասարդ հրամանատար Դրոյին, գրում է խմբապետը Մարտիրոսը: Մի 3 օրից արդեն, Դրոյի կամավորական 2-րդ. գումարտակը Սուրմալուի դաշտավայրում էր, և գեներալ Նիկոլաևի դիվիզիայի առաջապահ զորամասերի կազմում` սկսվում են ազատագրական մարտական գործողությունները:
Մեր նախորդ հոդվածներում, բավականին մանրամասներ ենք նկարագրել` Դրոյի 2-րդ կամավորական զորամասի անցած մարտական գործողությունների մասին, որտեղ քիչ չեն նաև` բաշգյառնեցի կամավորների կատարած սխրագործությունների մասին պատմությունները, ուստի, սկսած այս պահից, կնկարագրենք այն պատմական դրվագները, որոնցում` բաշգյառնեցի կամավորները ազատագրում, փրկում են` մեր արևմտահայությանը` հատկապես կանանց, երեխաներին և ծերերին: Մեկ անգամ ևս` հիշենք Դրոյի արծիվներին, որոնց հավատարմությամբ ու քաջությամբ էին պայմանավորված հրամանատար Դրոյի հաջողություննրն ու հաղթանակները: Եվ այսպես` 1914թ. հոկտեմբերից մինչև 1918թ. մայիսի սկիզբը` Դրոյի կողքին էին նրա հավատարիմ զինակից` տեղակալ Արմեն Գարոն, օգնական Ռիժա Վարդանը, երեք հարյուրապետեր` Կարպեցի Օնեն, Բաշգյառնեցի Մարտիրոս Աբրահամյանը և Դավալեցի Խոսրով Եղիազարյանը, հեծյալ-հիսունապետեր` Դարալագյազցի Յապոնը, Գանձակեցի Զեմլյակը` Հարություն Նարումյանը, որը զոհվեց Բաշ-Ապարանի ճակատում` 1918թ. Մայիսի 28-ին, իսկ Խոսրով Եղիազարյանը զոհվեց նույն թվականի մայիսի սկզբին` Արարատ լեռան դիմացի հայկական գյուղերի բնակչության փրկության համար բռնկված մարտերում: Դրոյի ողջ մնացած զինակիցները` մինչև 1921թ. Հունվարը, այսինքն` Դրոյի արտասահման մեկնելը` նրա կողքին էին և մարտնչում էին Հայաստանի առաջին հանրապետության ներքին և արտաքին թշնամիների դեմ:

Վասպուրականի բնակչության փրկությունը

Դրո

Անցնենք պատմական կարևոր նշանակություն ունեցող հետաքրքրական դրվագներին, այսինքն` մեր նպատակային բուն նյութին, որի նկարագրությունը` ցեղասպանության ապացույցներ ու տվյալներ է պարունակում: Նկատենք, որ մահմեդական քրդերը ոչ թե հավատարիմ էին ծառայում սուլթան Համիդին, և դրա համար էր քրդական 7 հազար հեծելազորը կոչվում «Համիդեա», այլ այն պատճառով, որ թուրքական իշխանությունները կաշառում էին քրդական ավազակախմբերին, որպեսզի հայերի կոտորածն ու թալանը քրդերի ձեռքով կատարեին, և անհրաժեշտության դեպքում մեղքը բարդեին քուրդ ոհմակների վրա:
Եվ ահա, 1914թ. նոյեմբերին, դեպի Ալաշկերտ ու Վան մարտերով առաջացող ռուսական զորամասերին, և Դրոյի 2-րդ. կամավորական գումարտակին կատաղի դիմադրություն են ցույց տալիս միացյալ թուրքական ու քրդական զորքերը, և նրանց մեջ` աչքի են ընկնում քուրդ հեծյալ ավազակախմբերը: Կատաղի մարտեր են բռնկվում ընթացքից` քրդական Կավրե Շամե գյուղի գրավման համար:
Այդ մարտում շատ անհանգիստ է եղել հրամանատար Դրոն, միայն մի քանի րոպե է շունչ առել, կամ ծխել, և իր նժույգին ապավինած, կարծես թշնամու կողմից աննկատ մնալու համար, ամուր տեղավորվել է թամբի և ձիու պարանոցի միջև` սուրացել է դեպի մարտական դիրքերը և ապա վերադառնալով հրամանատարական կետ, ներկաներին ասել է, որ խիզախորեն, հերոսաբար են կռվում իր կամավորները: Եղել են պահեր, երբ մարտական դիրքեր են գնացել, տեղակալներից որևէ մեկը և հաղթական ողջյուններ են բերել հրամանատար Դրոյին: Այդպիսի փաստերից մեկն է` Բաշգյառնեցի Մակեդոնի հաղորդած երկտողը.
– Դրոյին ասեք, որ եթե մենակ էլ մնամ, միևնույն է` թուրքերը Կարմիր սարի երեսը չեն տեսնելու:
Հետաքրքիր և մտահոգ խոսակցություն է եղել Դրոյի և հարյուրապետ Մարտիրոսի միջև, որը ներկայացնում ենք նույնությամբ,ինչպես որ եղել է իրականում: Խմբապետ Մարտիրոսը անկեղծ հավատարմությամբ ու հոգատարությամբ դիմում է իր հրամանատարին.
– Պարոն Դրո, քիչ հանգստացեք, այս անգամ էլ ես գնամ մարտական դիրքեր…:
Հետևում է Դրոյի հետևյալ պատասխանը.
– Մարտիրոս, իսկ ինչո՞ւ ես մտածում, որ դու ավելի շատ արյուն ունես մեր Հայրենիքին տալու համար, և նույն պահին` նժույգով սուրում է դեպի մարտական դիրքերը, որտեղ` Մակեդոնի, կարպեցի Օնեի և Յապոնի կամավորները խիզախ սվինամարտով հետ էին մղում թուրք ու քուրդ միացյալ ոհմակներին: Հետվերադարձի ճանապարհին, թշնամու արձակած տեղատարափ գնդակներից վիրավորվում է Դրոն, և մի կերպ իրեն պահում է նժույգի վրա` հասնելով հրամանատարական կետ, որտեղ զինակիցները զգալով նրա ծանր վիճակը` արագ կերպով նժույգի վրայից իջեցնում են հրամանատարին: Այնուհետև, Դրոյի արագ տեղափոխման հարցը կազմակերպում են` Մարտիրոսի հարյուրյակի բաշգյառնեցի կամավորները, որոնք մի քանի տասնյակ կիլոմետր, իրենց ուսերի վրա պահած, հրամանատարին հասցնում են Սուրմալուի Իգդիր քաղաք` Դրոյենց տուն, որտեղից, Դրոյի հայրը` Մարտիրոս-աղան, իր որդուն գնացքով տեղափոխում է Թբիլիսի` Արամյան հիվանդանոց, ուր ճանաչված պրոֆեսոր Միրզախանյանը առանց վիրահատական միջամտության` փրկում է Դրոյի կյանքը: Նշենք նաև, որ կրծքավանդակում ստացած ծանր վերքից`հրաշքով է փրկվել լեգենդար հրամանատար Դրոն, և այնուհետև, թշնամու հրացանային գնդակը` թոքից 1-2 սմ. հեռավորության վրա, որպես փակ վերք կրելով, մարտնչել է մինչև 1921թ. հունվարը, և ապրել մինչև 1956 թվականի մարտի 8-ը:
Վերադառնանք Արևմտյան Հայաստանի ազատագրության համար ծավալված մարտական գործողություններին: 1915թ. մարտին, հրամանատար Դրոն ապաքինված` վերադարձավ ռազմաճակատ, որտեղ ստանձնեց իր 2-րդ. գումարտակի հրամանատարությունը, սակայն պարզվեց, որ Ալաշկերտից-դեպի Վան, ազատագրական երթով գնացող` գեներալ Նիկոլաևի դիվիզիայի հարձակումը անորոշ ժամանակով դադարեցվել է, իսկ դրա հետ մեկտեղ, պարզ էր, որ կամավորական 2-րդ. գումարտակն էր անգործության մատնվում, քանի որ, այն գործում էր նշված դիվիզիայի առաջապահ զորամասերի կազմում: Այդ ծանր օրերին, հակասական լուրեր էին ստացվում ապստամբած և պաշարման մեջ գտնվող Վան-քաղաքից, պարզ էր, որ օսմանյան դահիճները ցանկանում էին արյան ծովում խեղդամահ անել` ըմբոստ ու ազատատենչ Վասպուրականի հայ ազգաբնակչությանը: Այդ նպատակով էլ` Վանը պաշարել էին Դիլմանի ճակատում պարտություն կրած և վերջնական ջախջախումից փրկված` Խալիլ-բեյ-փաշայի դիվիզիայի ոհմակների մնացորդները, և միջագետքում հայտնի` արյունարբու Յաղուբ Շևքյաթ-փաշայի զորքերը: Մոտենում էր ապրիլ ամսվա վերջը, սակայն ռազմաճակատում հարձակման ոչ մի նշաններ չէին երևում, որպիսի փաստերը խիստ անհանգստացնում էին Դրոյին ու նրա նվիրյալ շատ զինակիցների: Մի պահ, հասունացավ այսպիսի միտք, հատկապես Դրոյի և Նժդեհի մոտ, որ խիզախ հրամանատարներից և կամավորական- զինվորներից` կազմել առանձին նշանակության մարտական հարյուրյակ, և սարերով ու ձորերով, հնարավորինս կարճ ճանապարհներով` հասնել պաշարված Վանին օգնության…: Այս նախաձեռնությանը շտապում են միանալ բաշգյառնեցի խմբապետներ Մարտիրոսը, Խնկոն ու Մակեդոնը` իրենց կամավորների հետ միասին, սակայն բարեբախտաբար, այդ օրերին, ռուսական նշված դիվիզիան վերսկսում է իր հարձակողական գործողություններըև առաջանում դեպի պաշարված Վան: Դրոյի կամավորական 2-րդ. գումարտակը, մայիսի 2-ին, Վանը ազատագրող ռուսական զորամասերի առաջապահի կազմում` գրոհում էր Վանը թալանող և հայ բնակչությանը սրի քաշող` օսմանյան դահիճներին ու մահմեդական քրդերին:
Զորավար Անդրանիկի 1-ին, Համազասպի 3-րդ, Քեռու 4-րդ. և մյուս կամավորական ջոկատներնու հեծյալ խմբերը` Վան հասան մայիսի 3-ին և 4-ին` Վանա ծովի հարավային ափով գրոհող ռուսական Կովկասյան 2-րդ. հետևակային, կամ Սալմաստյան դիվիզիայի կազմում` գեներալներ Չերնոզուբովի և Թովմաս Նազարբեկովի հրամանատարությամբ: Նախորդ հոդվածներում, բավականին մանրամասներ ենք նկարագրել, Վանի ազատագրումից հետո, մինչև նույն թվականի օգոստոս ամիսը, այսինքն` մինչև ռուսական զորքերի անսպասելի նահանջը, թե ինչպիսի կառավարման կարգ է հաստատվել Վանի նահանգում` Արամ Մանուկանի և նրա համախոհների կողմից, և ինչպիսի բարեփոխման ծրագրեր է կազմվել, որոնք դժբախտաբար չիրականացվեցին, քանի որ, նշված նահանջը նոր ողբերգություն բերեց Վանի Վիլայեթի և Ալաշկերտի հայ ազգաբնակչության համար:
Դրոյի 2-րդ, գումարտակի, և նրա շարքերում մարտնչող բաշգյառնեցի կամավորականների դերակատարությունը մեծ է, Վանի նահանգի բնակավայրերից հատկապես` Արճեշի, Բերկրիի, Շատախի, Մոքսի և մյուսների ազատագրման գործում, - գրում է խմբապետ Մարտիրոսը, սակայն նշված տարածքների հայ ազգաբնակչության հույսերն ու ազատագրական իղձերը չիրականացան, քանի որ, նշված տարվա օգոստոսից սկսված` ռուսական զորքերի նահանջը` սկիզբ դրեց գաղթի ու տեղահանության համար: Այնուհետև, աշնան ամիսներին, հայկական կամավորական ստորաբաժանումները, հատկապես` Անդրանիկի 1-ին և Դրոյի 2-րդ գումարտակները ստանձնեցին` Վանի նահանգից, և Ալաշկերտի տարածաշրջաններից տեղահանված գաղթականների քարավանների զինված ուղեկցումը, պաշտպանելով նրանց, հատկապես` քրդական զինված ու թալանչի ավազակախմբերի հարձակումներից:
Բաշգյառնեցի կամավորները բավականին մեծ քաջագործություններ են կատարել նշված տեղահանված գաղթականության քարվանների երթը` անվտանգ տեղ հասցնելու ճանապարհին, սակայն այդ մասին առավել կարևոր` է 100, (հարյուր) հայ երեխաների փրկության դրվագը, որի մասին խմբապետ Մարտիրոսը առանձնակի հետաքրքրությամբ է նկարագրում իր հուշերի գրքում:
Այդ մասին, հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ, քանի որ Մարտիրոսը կենդանի խոսքով, այնքան բնական, պատկերավոր է ներկայացնում կատարվածը, որ մարդ մտովի վերադառնում է` 100 տարի առաջ կատարված այդ անմարդկային գազանությունների աշխարհը, և անսահման ատելությամբ է լցվում այդ թուրք կոչեցյալ կենդանու նկատմամբ, որն ավելի շատ նման է օձի ու գայլի, քան թե` սովորական մարդու: Եվ դիպուկ է նկարագրել մեծն Հ. Թումանյանը, որ Էվոլուցիան թուրքերի կյանքում, ընդամենը մարդակերից-մարդասպան դառնալու մեջ է կայանում: Նշենք, թե Մարտիրոսը ինչպես է նկարագրում հարյուր հայ երեխաների փրկության դրվագը` չմոռանալով պատշաճը մատուցել իր մարտական ընկերոջը` խմբապետ-առյուծասիրտ Մակեդոնին, գովաբանելով նրա հնարամտությունն ու քաջությունը, խիղճն ու հայրենասիրությունը և վերջապես մարդկային բանականությունը:
Մեջբերում ենք հեղինակի բուն նկարագիրը` այդ մասին.
– 1915թ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, մեր նահանջող կամավորական զորամասը` աշխատում էր ապահովել Վանից, Ալաշկերտից և մյուս հայկական տարածքներից տեղահանված հայ գաղթականության երթը, որոնց մենք ապահովում էինք զինված պահակախմբերի ուղեկցությամբ, սակայն ահավոր ծանր դժվարություն էր ներկայացնում` համատարած ձյունածածկ լեռնային ճանապարհներով` երեխաների տեղափոխման հարցը: Այստեղ էր, որ փայլեց Մակեդոնի հնարամտությունը:
Նա իր վաշտի մարտիկների ուժերով` շինանյութ ձեռք բերեց և պատրաստեց 1 տասնյակ մեծ սահնակներ ու թաղիքապատեց-տաքացրեց դրանք, տեղավորեց յուրաքանչյուրի մեջ տասական երեխա` փրկելով հարյուր հայ երեխաների կյանք: Երբ բավականին ճանապարհ անցնելուց հետո, սահնակներին լծած եզները ձյան ու բուքի մեջ սատկեցին, Մակեդոնը անձամբ, իր զինվորների հետ` մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ, ձյան ու բքի մեջով քաշեցին սահնակները` հասցնելով Սուրմալուի կենտրոն-Իգդիր, որտեղ փրկված երեխաներին հանձնեցին համապատասխան բժշկական ու մյուս փրկարար ծառայություններին: Կարդալով, հարյուր տարվա վաղեմությամբ` այս հետաքրքրական դրվագի մասին, ոչ միայն որպես ազգությամբ հայ մարդը, այլ ընդհանրապես` խիղճ ու բանականություն ունեցող մարդը, լավ պետք է զգա, որ 100 անմեղ հայ երեխաներ ազատվել են թուրք դահիճների ձեռքից, այսինքն, փրկվել են` Հայոց եղեռնի ճիրաններից…:

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Արցախյան պատերազմի մասնակից,
Կազակական զորքերի գնդապետ

՛՛ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ՛՛. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ

 

{source}
<<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/MX2Jgxj83jY" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}

ՕՊԵՐԱՏԻՎ

$
0
0
ՕՊԵՐԱՏԻՎ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 30-ը:
Բացահայտվել է գողության` 13, խարդախության` 11, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 5,  կողոպուտի, խարդախության, յուրացման և շորթման 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 67-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 4-ՐՍ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

$
0
0

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 4-ՐՍ

ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

 

Դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը։

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած Հայկ Մխիթարյանի վիճակը ծանր է: Վերջինս միացված է արհեստական շնչառության սարքին։

Ըստ Քննչական կոմիտեի մեր աղբյուրի Անի Երանյանի դեմ Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔրՕրի 244 և 242 հոդվածներով:

Նրան սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում:

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ. ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

$
0
0

 

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ. ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

 

 

Բռնցքամարտի Հաայաստանի հավաքականը ՝գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ , այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում են 21 բռնցքամարտիկներ, որոնցից ուժեղագույնները կմասնակցեն oգոստոսի 5-ից 16-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզչական շտաբը ուշադրությունը կենտրոնացնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական և տեխնիկակատակտիկական որակները բարելավելուն: Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաքը կավարտի հուլիսի 30-ին և մի քանի օր հանգստից հետո կմեկնի Բուլղարիա: Մրցաշրջան 2015-ը հայ բռնցքամարտիկների համար վարկանիշային է և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մեր բռնցքամարտիկնեը պատշաճ մակարդակով մասնակցեն բոլոր մրցաշարերին: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է, ԲԱՅՑ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԷ»

$
0
0

«ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԳՈՐԾՈՂԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է, ԲԱՅՑ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԷ»

 

ԵՊՀ   իրավունքի  ամբիոնի դոցենտ   Վարդան Այվազյանն այսօր   լրագրողների հետ զրույցում   խոսելով   սահմանադրության նոր նախագծի   մասին, ասաց, որ  գործող սահմանադրության  համեմատ  առաջընթաց է, բայց կատարյալ չէ:  «Առաջընթաց կա  մարդու իրավունքների  եւ ազատությունների բաժնում:  Մարդու անձնական, սոցիալ-տնտեսական քաղաքական,  իրավունքները  համակարգվել են»,- ասաց  մասնագետը:

Ինչ վերաբերում է կյանքի  իրավունքի դրույթին, ապա  կյանքի իրավունքի սահմանափակման հիմքերը պետք է հստակեցված լինեն, ոչ թե  լղոզված:  «Մարդուն կյանքից կարելի է զրկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մոսկվայի թատրոններից մեկում ահաբեկիչները ռումբեր էին տեղադրել: Իրավապահները  թունավորեցին ոչ միայն ահաբեկիչներին, այլեւ 150 մարդու` փրկելով  30.000-40.000  հոգու կյանք: Մարդուն կարելի է կյանքից զրկել, երբ  կյանքին վտանգ սպառնացող անձին կարելի է կյանքից զրկել: Կյանքից  զրկելու օրինական հիմքը ռազմական գործողություններն են: Կատեգորիկ արգելվում է  սպանել ռազմագերիներին, նավաբեկյալներին, խաղաղ բնակչությանը  »,- հիշեցրեց   մասնագետը:

Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում  խորհրդարանական կառավարման համակարգին: Սակայն, ըստ բանախոսի,   մինչ համակարգ փոխելը, պետք է  իշխանության, հանրության գիտակցության մեջ  փոփոխություն չլինի: «Եթե  հանրությունն անգամ  խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում պետք է  ընտրի այնպիսի  պատգամավորության թեկնածուների, որոնք  չպետք է լինեն  ԱԺ-ում,  բացարձակ կարեւոր չէ` ունենք  խորհդարանական կառավարման  ձեւ, թե կիսանախագահական»,- եզրափակեց Վարդան Այվազյանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ