ՉԷ ՄԻ ՉԷ` ՆԱԽԱԳԱՀ
ԼՏՊ-ի հայտարարությունից հետո Կոնգրեսի մեջ ընդգրկված որոշ կուսակցությունների առաջնորդների մոտ խուճապ է առաջացել: Վերջիններս չեն ցանկանում ընդգրկվել ՀԱԿ կուսակցության մեջ: Թե ուր կտանի այս ամենը, կարծում ենք, պարզ է` առանց այդ էլ ՀԱԿմեջ եղած գործերը էլ ավելի են վատանալու, իսկ Լյովիկ Զուրաբյանի պես ՙսրտաբաց՚ ու ՙանկեղծ՚ անձանց թիվը գնալով շատանալու է: Թեպետ, ինչպես ասում են` ինչ ցանում, այն էլ հնձում ես: Ի դեպ, օրերս մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ՀԱԿ կուսակցության վերածվող Հայ ազգային կոնգերսի նախագահն է դառնալու Լյովիկ Զուրաբյանը: Թե արդյոք լուրերը համապատասխանում են իրականությանը` ճշտեցինք ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՀՀՇ նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ, որը սակայն հերքեց տեղեկությունը. ՙՁեր տեղեկությունները իրականությունից հազար կլինոմետր հեռու են՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ՍՏՅՈՊԻԿԸ ԽՌՈՎԵԼ Է
Ժառանգականների ՙփարթիները՚ մարզերում շարունակվում են: Տարբեր շրջաններ այցելելով ու երեկոյան ժամերին հանդիպումներ անցկացնելով` ՙԺառանգություն՚ կուսակցության անդամները ամեն ինչ անում են օրիգինալ երեւալու ու իրենց թեկնածուին գովազդելու համար: Երեւի հենց վերջիններիս քայլերին հետեւելով է, որ գրանտածիծներից աղանդապաշտ ու ամենագետ Ստեփան Դանիելյանը, երկրորդ տեղին ձգտող Րաֆֆի Հովհաննիսյանին փաստացի անվանել էր դիակ թալանող` ՙմարոդյոր՚: Նման յուրահատուկ պիտակավորման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՙԺառանգություն՚ կուսակցության գլխավոր քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ, սակայն վերջինս լսելով լրատվամիջոցի անունը` խուսափեց հարցերից, նշելով, թե. ՙՄեկ ժամից զանգահարեք, մենք հիմա մարզում ենք՚: Սակայն պարոն Սաֆարյանը չկարողացավ տղամարդու իր խոստումը պահել, ու մեկ ժամ անց նա ուղղակի չպատասխանեց հեռախոսազանգերին: Դե ինչ, մնում է մեկ բան հիշեցնել պարոն Սաֆարյանին, խռովկանությունը տղամարդուն բնորոշ գիծ չէ:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ԱՆԼՈՒՐՋ, ՄԱՆՐ ՏԱԿԱՆՔՈՒԹՅՈՒՆ
Որքան մոտենում է նախագահական ընտրությունների սպասված օրը, այնքան այս կամ այն քաղաքական ուժին ճղճիմ ծառայություններ մատուցող ու քծնվող խմբերն ու նախաձեռնություններն ավելանում են: Այսպիսով` ՙԱպահով Հայաստանից դեպի...՚ անվամբ ֆեյսբուքյան նախաձեռնություն է ի հայտ եկել, եւ խմբի անդամները բաց նամակով դիմել են ՀՀ գործող նախագահին` իրենց հատկացնել ավիատոմսի եւ վիզայի գումար, որպեսզի վերջնականապես լքեն Հայաստանի Հանրապետությունը: Թե արդյո±ք սա կեղտոտ նախընտրական տեխնոլոգիայի տեսակ է, ՙԻրավունքը՚ փորձեց պարզաբանում ստանալ քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԻՑ.
- Սա քաղաքագետի, լուրջ մարդու մեկնաբանման, ընդհանրապես նորություն չէ, այլ ուղղակի ինֆորմացիոն դաշտը մի քիչ մրոտելու ձեւ է:
- Այսինքն` լուրջ չեք վերաբերում նման նախաձեռնություններին:
- Ոչ, բացարձակապես լուրջ չեմ վերաբերում ու Ձեզ էլ խորհուրդ չէի տա` դրան ինչ-որ մի կերպ վերաբերել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
↧
ՙՉԷ ՄԻ ՉԷ` ՆԱԽԱԳԱՀ
↧