Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

$
0
0

ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ


Սուսաննա Գառնիկի Տրանդաֆիլովայի կողմից խուլիգանական արարք կատարելու համար քրեական գործը հարուցվել էր 2009թ. հունիսի 9-ին: Մեղադրանքը հետեւյալն էր. "Նա 2011 թվականի մայիսի 26-ին, ժամը 14-ի սահմաններում, Ոստիկանության Ստեփանավանի բաժնի վարչական շենքում գտնվող Ստեփանավանի քննչական բաժանմունքի միջանցքում դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նույն ժամանակ ծառայության մեջ գտնվող ոստիկանության աշխատակիցների, քննիչների նկատմամբ, խաթարելով Ոստիկանության Ստեփանավանի բաժնի եւ քննչական բաժանմունքի աշխատանքները, փորձելով վիճաբանության մեջ ներքաշել ոստիկանության աշխատակիցներին, շուրջ 15 րոպե, գոռգռալով, վիրավորական բնույթի արտահայտություններ է արել իր որդի Գագիկ Կարապետյանի կողմից նախկինում գողություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործով վարույթն իրականացնող քննիչների, օպերատիվ աշխատակիցների եւ դատախազական ղեկավարումն իրականացրած դատախազի հասցեին, որից հետո չկարողանալով իր նման վարքագծով առաջացնել վիճաբանություն` հեռացել է Ոստիկանության Ստեփանավանի բաժնից":
Այն հանգամանքը, որ քրեական գործը չէր հարուցվել հենց դեպքի օրը, այլ 14 օր անց, կարելի է բացատրել "օպերատիվ-հետաքննչական" միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: Հավանաբար, պետք էր "գտնել" վկաներին ու տուժողներին: Սակայն անընդունելի է, որ ոստիկաններին կարելի է փորձել սադրել եւ 15 րոպե շարունակ խուլիգանություն անել հենց ոստիկանության բաժնում:
Մեղադրյալը դատարանում հայտարարել էր, որ խուլիգանություն չի արել եւ ցուցմունք էր տվել, որ իր որդուն ոստիկանները անհիմն մեղադրել էին գողություն կատարելու մեջ այն դեպքում, երբ որդին մասնակից չէր եղել հանցագործությանը: 2011 թվականի մայիսի 26-ին նա լրագրող Ադրինե Թորոսյանի հետ գնացել էր Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի մոտ, որպեսզի պարզաբանումներ ստանա իր որդու վերաբերյալ գործով, սակայն բաժնի պետը տեղում չի եղել, գնացել է քննչական բաժանմունք, նպատակ ունենալով այնտեղ հարցազրույց տալ լրագրողին իր որդու վերաբերյալ գործով: Իր խոսակցական տոնը բարձր է, եւ ինքը խոսել է բարձրաձայն եւ վիրավորական արտահայտություններ արել դատախազության եւ հատուկ քննչական ծառայության աշխատակիցների հասցեին, քանի որ նրանք իր որդու նկատմամբ արդարացի չեն:
Լրագրողը նույնպես ցուցմունք էր տվել` որպես վկա: Ըստ նրա` "Սուսաննա Տրանդաֆիլովան իրեն դիմելով` որպես լրագրող, հայտնել էր, որ իր որդու վերաբերյալ գործով ոստիկանությունը իր դիմումներին չի պատասխանում: Նա ասել էր նաեւ, որ որդուն մեղադրում են խմբակային գողության մեջ, սակայն նա պատիժ է կրում միայնակ, որ Ստեփանավանում գործում է ավազակային խումբ, որը բացահայտված չէ եւ հովանավորվում է ոստիկանության կողմից: Որպես լրագրող` Ս.Տրանդաֆիլովայի հետ գնացել էր Ոստիկանության Ստեփանավանի բաժին` ոստիկանապետին հանդիպելու եւ նրան իրեն հետաքրքրող մի քանի հարցեր ուղղելու: Քանի որ նա տեղում չէր եղել, մտել էին նաեւ քննչական բաժանմունք` Տրանդաֆիլովայի որդու վերաբերյալ գործի հետ կապված որոշ հարցեր պարզելու: Բաժանմունքի պետը հարցազրույց չի տվել, ասելով, որ գործի վարույթն իրենց մոտ ավարտվել է, եւ քանի որ Տրանդաֆիլովայի որդին արդեն դատապարտվել է, կարող է նրա գործի մասին տեղեկություններ ստանալ դատական դեպարտամենտից: Ինքը քննչական բաժանմունքի միջանցքում կարճ հարցազրույց է վերցրել Ս.Տրանդաֆիլովայից: Գուցե նա մի փոքր բարձրացրել է ձայնը եւ ոստիկանությանը, քննիչներին եւ դատախազության աշխատողներին մեղադրել կոռուպցիայի մեջ, սակայն ըստ նրա, օրենքի խախտում թույլ չի տվել, եւ ոստիկանները չեն միջամտել նրան բաժանմունքից հեռացնելու համար:
Ինչպիսի՞ն էր դատարանի վերդիկտը:
Որպեսզի ընթեցողը կարողանա պատասխանել հարցինª հուշեմ. այս գործով վկա են եղել նաեւ ոստիկանության 5 աշխատակից եւ քննիչի կողմից հարցաքննման հրավիրված մի քաղաքացի...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles