ՙԿՐԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՑԱՏԿՈՒՄ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ
Նորանշանվածների եւ նորապսակների համար Տեառնընդառաջը շարունակում է մնալ ամենասիրված ու արկածներով լի տոներից մեկը: Սա այն միակ օրն է, երբ մեծից փոքր ՙկրակի հետ են խաղում՚, բայց դրա համար ո°չ փոքրերն են պատժվում, ո°չ էլ մեծերը:
2012-ի տարեմուտին` դեկտեմբերի 19-ին, դերասան ԴԱՎԻԹ ՍԵԽՊԵՅԱՆՆ ու ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ համալրեցին երջանիկ նորապսակների շարքը: Նրանք եւս այսօր կտոնեն Տրնդեզը, թեպետ Դավիթին այդքան էլ դուր չի գալիս ՙկրակի հետ կապված պատմությունը՚. ՙԻհարկե, կնշենք, բայց կրակի շուրջ հավաքվելու մեջ մի քիչ կրակապաշտական բան եմ տեսնում: Երեւի ադրենալինի պակաս ունենք, դրա համար ենք սիրում այս տոնը: Առհասարակ, եթե եկեղեցականներին էլ դիմենք, կասեն, որ սա ավելի կրակապաշտությունից է մնացել: Բայց, համենայնդեպս, չբարդացնենք այդ պատմությունը: Հավանաբար, փոքրիկ, նեղ շրջապատով կգնանք բոլորից հեռու մի վայր ու շատ մեծ խարույկ կվառենք` 20-30 մետրանոց, եւ մի լավ կուրախանանք՚: Թե արդյոք ավանդույթներին խիստ հետեւում է` սիրված դերասանը նշեց. ՙԱվանդույթներին չեմ հետեւում ոչ թե, որ օրիգինալ լինեմ ու ժամանակակից, այլ, ընդհանրապես, ինչպես ցանկանում ես ու զգում, այդպես էլ պետք է անես՚:
Հեռուստահաղորդավար, մոդել ԿԱՐԵՆ ՄՈԼԻՏՎԻՆԸ, թեպետ շարունակում է իր գերող ձայնով մնալ շատ աղջիկների ուշադրության կենտրոնում, բայց այլեւս նրա սիրտն ազատ չէ: Վերջերս կայացավ Կարենի եւ Քնարիկի նշանադրության արարողությանը, իսկ այժմ նորանշանվածները պատրաստվում են տոնել Տեառնընդառաջը: ՙԴեմ չեմ լինում նման հետաքրքիր եւ դրական արարողություններին, բայց անհամբեր այդ օրվան չեմ սպասում: Տրնդեզի ժամանակ ինձ ավելի շատ դուր է գալիս հետեւել բոլոր հավաքվածների արձագանքներին, պահվածքին եւ հումորներին, որոնք ուղղված են հիմնականում կրակի վրայից ցատկողներին: Մենք նույնպես այս տարի առիթը բաց չենք թողնի եւ, ինչու ոչ, սիրելիիս հետ միասին կցատկենք՚,- նշում է Կ. Մոլիտվինը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Իսկ թե ինչպես են պատրաստվում տոնել իրենց Տրնդեզը ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանն ու նախկին ծանրորդ Էրիկ Կարապետյանը, երգիչ Հայկ Կասպարովն ու իր սիրելին` Կարմեն Լուիզան, ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տարոն Թովմասյանը, կարդացե°ք ՙԶարուհի՚ կանանց հանդեսի փետրվարյան համարում: