ԲԱԶՄԱՍԵՐԸ ՄՆԱՑ ԲԱԶՄԱԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ
Հաշված օրեր են մնացել նախագահական ընտրություններին: Տեղի ունեցան տարբեր իրադարձություններ` սկսած հացադուլից, վերջացրած մահափորձով: Իսկ այն կուսակցությունները, որոնք չառաջադրեցին թեկնածուներ եւ հայտարարություն արեցին, որ չեն էլ սատարելու ոչ մի թեկնածուի, կամաց-կամաց սայլը տեղից շարժվեց եւ գտնվեցին մարդիկ, մասնավորապես ԲՀԿ-ից, ովքեր բացեիբաց հայտարարություններ արեցին, որ սատարելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ի դեպ, այս առումով նախորդ շաբաթ ՙԻրավունքի՚ հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ նշեց, որ դեռ չի կողմնորոշվել` ում է սատարելու, կամ իր ձայնը տալու, հավելելով, որ նա կանի այնպես, ինչպես որ կուսակցությունն է որոշել, խոստանալով, որ մի քանի օրից կկողմնորոշվի ու կպատասխանի: Ընտրություններին մնացին հաշված օրեր: Կրկին դիմեցինք պարոն Առաքելյանին` ճշտելու վերջինից, թե նախագահի որ թեկնածուի օգտին է քվեարկելու: Պարզվեց, որ նորաթուխ պատգամավորը կրկին կողմնորոշված չէ, ուստի եւ փորձեցինք հարցեր տալ թեկնածուների քարոզչության մասին, սակայն. ՙԳիտե±ք, նորից չեմ կարող ասել, դեռ չեմ կողմնորոշվել, բայց կանեմ այնպես, ինչպես իմ կուսակցությունն է որոշել: Մի երկու օր էլ համբերեք, անպայման կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին, բայց մենակ խնդրում եմ իմ հետ կապված հարցեր տվեք, ես չեմ ուզում ուրիշի հետ կապված հարցերին պատասխանել: Իսկ եթե իմ որոշ կուսակիցներ արդեն ասել են, թե ում են սատարելու, ես ի±նչ կարող եմ ասել, դա իրենց գործն է՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ