Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

''ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ'' ՍԵՐԻԱՅԻՑ

$
0
0

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ ՍԵՐԻԱՅԻՑ

Այսօր իր ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ, ԱԺ ''Ժառանգություն'' խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անդրադարձավ նախընտրական արշավին ու դրանից բխող մի շարք հարցերի:

Սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ բանախոսը նշեց.''Սոցիոլոգիան իսկապես լուրջ գիտություն է, ես ուշադիր հետևել եմ և վերլուծության ենթարկել այդ հարցումների արդյունքները: Եթե նկատել եք,  բնակչության զգալի զանգված կա, որն ասում է` կա'մ չեմ քվեարկելու, կա'մ դեռ չեմ կողմնորոշվել: Ինչքան էլ փորձում են մարդկանց համոզել, որ հարցումը գաղտնի է, ոչ ոք չի իմանա այդ մասին, միևնույն է, մարդկանց մեջ վախ կա'',- նկատեց Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի` այս երեք շաբաթվա ընթացքում դինամիկորեն աճել է Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, ինչը պատգամավորը պայմանավորում է  նրա քարոզարշավով:

Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի անդամները Րաֆֆու թեկնածու առաջադրվելու հարցը սրտներին շատ մոտ են ընդունել դարձել են ''Հովհաննիսյանի վկա'': Մնում է ասել մի հավատացեք սոցիոլոգիական հարցումներին, այս կյանքում ամեն ինչ չէ որ  ''Հնարավոր է'':

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles