Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՐԵՇՏԱԿԻ ԿԵՐՊԱՐԱՆՔԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՐԵՇՏԱԿԻ ԿԵՐՊԱՐԱՆՔԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ

Image may be NSFW.
Clik here to view.

Նախընտրական փուլի ավարտին մնացել են հաշված օրեր, սակայն ժառանգականները դեռ շարունակում են իրենց պատեպատ տալ ու ձայներ մուրալ: Այսպիսով, ժառանգների առաջնորդի դիմակը վերջապես պատռվեց: Փաստորեն, "չափից դուրս բարի ժպիտը" ընդամենը գեղեցիկ քող էր Հովհաննիսյանի դեմքին: Ի դեպ, նման պահվածքով ու կերպարանքով սովորաբար հանդես են գալիս նորահարսները: Օրերս Ապարանում իր քարոզարշավի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը, չգիտես ինչու, այցելելով տվյալ տարածքի հիվանդանոց, տեսնելով երկրի նախագահի նկարը` հանել է պատից ու պատռել այն: Նման ագրեսիվ ու նախագահի թեկնածուին անվայել պահվածքի մասին մեկնաբանություն ստացանք ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ. "Ես Ապարանում իր հետ եմ եղել: Պետք է ասեմ, որ դրանից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն իր պաստառն էր պոկել, որը փակցված էր անթույլատրելի տեղում: Մտել ենք հիվանդանոց, ու իրար հաջորդող երկու դռների վրա փակցված է եղել Սերժ Սարգսյանի լուսանկարը: Նկար փակցնելը նման տեղերում արգելվում է: Նա ոչ թե պոկել ու պատռել է, այլ պոկել տարել դրել է իր նկարի կողքին: Իհարկե, դա հումոր է, նա ասել է, որ եթե շատ եք ուզում մի քանի նկար իրար կողքի դրեք: Դրա մեջ հումոր կար, որ ինչու եք մեկը դրել, դնելուց մի քանի նկար իրար կողք դրեք":
Դե իսկ այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը` խախտելով ընտրական մի շարք օրենքներ, շրջում ու քարոզ է անում տարբեր պետական հիմնարկներում, համալսարաններում, ընդհուպ մարտական դիրքերում հանդիպումներ է ունենում զինծառայողների հետ, Հակոբյանը շատ բնական ու նորմալ համարելով ասաց. "Ես տեղյակ չեմ, եթե նա նման բան է արել, ուրեմն ճիշտ չի արել: Նա քարոզչություն չի արել Մանկավարժական համալսարանում, ընդամենը իր տղայի գիրքն է հանձնել գրադարանին ու շահարկել, թե նա մտել է քարոզչության, կարծում եմ, ազնիվ չէ":
Բնականաբար, Ռ. Հակոբյանը այդքան էլ միամիտ չէ, որ անկեղծորեն ասի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը իր իսկ բուկլետներն էր բաժանում ու ամեն օր օրինապաշտության մասին խոսելով` ոտնահարում այն:  Պետք է նշել, որ նախագահի թեկնածուի այս քայլը  մեծ աղմուկ ու զարմանք էր բարձրացրել քաղաքական դաշտի ներկայացուցիչներից շատերի մոտ: Չնայած Հակոբյանի խոսքը համոզիչ չէր, այնուամենայնիվ, թողնելով տվյալ հարցը, անդրադարձանք նրան, թե վերջին հաշվով, ի՞նչ գործ ուներ Րաֆֆի Հովհաննիսյանը Ապարանի հիվանդանոցում, արդյոք դա եւս օրենքի խախտում չէ ու քարոզի մի տեսակ: Ինչպես նշեց ԱԺ պատգամավորը. "Սովորական, անցնում էինք, մտանք հիվանդանոց: Ոչ, դա քարոզ չէ":
Նման դեպքերն արդեն իսկ չեն զարմացնում մեզ, ամբողջովին հովհաննիսյանական ոճով է, մի օր` թաղում, մյուս օրը` հիվանդանոց: Բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, թե  Րաֆֆի Հովհաննիսյանի ի՞նչն էր ցավում` փո՞րը, թե՞ գլուխը:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles