Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

“ԻՄ ՁԱՅՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՄ ՏԱԼՈՒ”

$
0
0

“ԻՄ ՁԱՅՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՄ ՏԱԼՈՒ”

“Անկեղծ ասած, ես բաց մարդ եմ եւ չեմ թաքցնում, որ իմ ձայնը Սերժ Սարգսյանին եմ տալու , որովհետեւ բոլոր թեկնածուների մեջ նա այն մարդն է, ով իր կենսափորձով, իր կյանքով ապացուցել է, որ կարող է երկիր ղեկավարել”,- ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրող, հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ: Ըստ հրապարակախոսի, ծիծաղելի նախագահի թեկնածուները նախագահական ընտրությունների վրա ստվեր չեն կարող գցել. “Նրանք էլ ՀՀ քաղաքացիներ են եւ իրավունք ունեն առաջադրվելու: Եթե 8 մլն դրամ ունեն կորցնելու, թող կորցնեն, իրենց գործն է: Ինչ վերաբերում է առավել լուրջ թեկնածուներին, օրինակ,  Հրանտ Բագրատյանը, երբ իր ծրագրերը ներկայացնում է , եթե նկատել եք, չի խոսում որպես նախագահ, այլ խոսում է որպես վարչապետ: Ոչ էլ Պարույր Հայրիկյանն է խոսում որպես նախագահ: Նա որեւէ նախագիծ չի ներկայացնում , թեպետ նրա հանդեպ բոլորս հարգանք ունենք: Իսկ Րաֆֆի Հովվհանիսյանի քարոզչությունը մի տեսակ տարաշխարհիկ է: Վերջինս  անընդհատ հիշեցնում է, որ ինքը Ամերիկայից է եկել եւ բնակվել Հայաստանում: Շատ լավ է արել, եկել է, ես ուրախ եմ դրա համար, բայց ժողովուրդը, “մեղավոր” չէ, որ նա եկել է: Ու հետաքրքիր է, որ  ստացվում է, թե միշտ հենց նոր է եկել”: Պարոն Տեր-Գուլանյանը կարծում է, որ երբեք Հայաստանում նախընտրական քարոզարշավն այսքան  ազատ, բաց եւ ժողովրդավարական չի եղել. “Միակ ուրախությունս այն է, որ մենք նվաճել ենք հրաշալի մի տարածք՝ խոսքի տարածք ենք նվաճել: Ե՛վ հեռուստատեսություններում, ե՛ւ մամուլում, ե՛ւ ամենուր նետն արձակված է, մնում է մենք բոլորս այդ նետի հետեւից գնանք: Այսինքն՝ ազատ խոսքի նետն է արձակված այլեւս , որը վերադարձ չպետք է ունենա,  մենք պարտավոր ենք պահպանել այն, ինչ հասարակության նվաճումն է: Ես շնորհավորում եմ մամուլի ներկայացուցիչներին, որ վերջապես հեռուստատեսություն-մամուլ ազատ խոսքը  ուղղակի հորձանք է տալիս:  Նախորդ տարիներին ոչ մի քարոզչություն այսօրինակ ազատ մտքի, ազատ խոսքի դաշտ չստեղծեցին, ինչը հիմա է ստեղծված”:

Իսկ Հովհ.Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ հումորով է վերաբերում նախընտրական քարոզարշավին. “Եղան շատ հետաքրքիր եւ  ուսուցողական երեւույթներ՝ մենք իմացանք, որ “Վերեւը Աստված կա”, ինչի համար բոլորիս ողջունում եմ: Կարծում եմ, որ սա կարեւոր ինֆորմացիա էր: Ընդհանրապես, այս շրջանում հիմարությունների ծավալը մի քիչ նորմայից շատ էր, ես այդքան չեմ կարող ընդունել մեկ ամսվա ընթացքում: Եթե հասարակությունում կա պահանջ ունենալ ծաղրածու, նա ունենում է, եթե կա պահանջ ունենալ թամաշա անող, ապա ունենում է, ապուշ՝ ունենում է, կրկես՝ ունենում է, փիլիսոփա՝ ունենում է:  Ինձ համար նախընտրական շրջանի ամենասիրված օրը լռության օրն է: Ինչքան  շատ նման օրեր լինեն մեր օրացույցի մեջ, այդքան լավ կլինի, որովհետեւ դրանք մտածելու, արածն  իմի բերելու, հասկանալու օրեր են”: Ըստ պարոն Բաբայանի ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներն էլ հարգանքի են արժանի. “Բոլոր նրանք, ովքեր խիզախություն են գտել եւ ութ միլիոն ընտրագրավ են մուծել,  համենայն դեպս, իմ կողմից մեծ հարգանքի են արժանի: Չէ՞ որ ութ միլիոն դրամը այդքան էլ փոքր գումար չէ”:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles