ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ
Այսօր ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նախընտրական հանդիպումներ ունեցավ Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում եւ մի շարք գյուղական համայնքներում: Պատգամավորը կարեւորեց ընտրություններին ակտիվ մասնակցությունը եւ հորդորեց համախմբվել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ: Հանդիպումների ընթացքում ընտրողները բարձրացրեցին մի շարք իրենց հուզող հարցեր, մասնավորապես կապված բանկերից վարկ վերցնելու առնչությամբ ծագած խնդիրներին, անասնակերի բարձր գների եւ այլ հուզող խնդիրների մասին: ՍԻՄ նախագահը կուսակցության համայնքային կառույցների ղեկավարներին հանձնարարեց ավելի ակտիվ ներկայացնել բնակչությանը հուզող հարցերը, ժամանակին դրանց մասին տեղեկացնելով կուսակցության գլխավոր գրասենյակին: Հանդիպումների ընթացքում ընտրողները միահամուռ աջակցություն ցուցաբերեցին Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Ինչպես Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում նշեց մի թոշակառու «Մեզ չեն հետաքրքրում ոչ ամերիկայի շպիոն Րաֆֆին, ոչ էլ մեր գյուղերը ավերակ դարձրած Հրանտ Բագրատյանը, մենք բոլորս կանգնելում ենք մեր նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: Երբ հայերը լինեն միասնական մեր բոլոր թշնամիները կպարտվեն: Մի օր էլ գուցե մենք կիրականացնենք մեր պապերի երազանքը, որ եկել են արեւմտյան Հայաստանից եւ միշտ երազում էին վերադառնալ իրենց պապենական օջախները»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ