Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵՐ, ԿՔՎԵԱՐԿԵՐ

$
0
0

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵՐ, ԿՔՎԵԱՐԿԵՐ

Այս նախագահական ընտրությունները, ինչպես հայտնի է, արտառոց էին նաեւ նրանով, որ ընտրատեղամասերում, որպես հանձնաժողովի անդամներ, ներկա էին միանգամից մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք սեփական կուսակցական թեկնածու չունենալով` ստիպված էին կողմնորոշվել ուրիշների թեկնածուների մեջ: Լավ թե վատ` կողմնորոշվեցին, ինչը չի կարելի ասել տարիներ շարունակ մեր երկրում առանցքային դերակատարություն ունեցած որոշ անձանց մասին: Խոսքը, մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, որը, ինչպես հայտնի է, չէր մասնակցել քվեարկությանը: Լավ, եթե պարոն Քոչարյանը, նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանի ասածի պես, իրոք Հայաստանում չէր, հետաքրքիր է, թե գոնե երկրորդ նախագահի ընտանիքի անդամները քվեարկե±լ են:
Հարցի հետ կապված` ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ասաց. ՙՏան անդամների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, սակայն նա չի մասնակցել, քանի որ երկրում չէր` արտասահմանում էր՚:
Չնայած այդ պարզաբանմանը, այնուամենայնիվ, երեկվանից շրջանառվում են համառ լուրեր, որ Ռ. Քոչարյանը ոչ մի տեղ էլ չի գնացել եւ, պարզապես, նրա քվեարկության չգնալը բոյկոտի պես մի բան է: Բայց չէ, պարոն Սողոմոնյանն ամենեւին էլ այդ մտքին չէ. ՙԿարծում եմ, որ եթե նա Հայաստանում լիներ, ապա անպայման կմասնակցեր ՀՀ նախագահական ընտրություններին՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles