ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ.
ՙԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ
ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ՚
Ավարտվեցին նախագահական ընտրությունները, նախնական տվյալներով վերընտրվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ամեն նոր ընտրություններից հետո տեղի են ունենում կադրային փոփոխություններ, ձեւավորվում է նոր կառավարություն: Կադրային փոփոխությունների շրջանակում այս օրերին շրջանառվում են խոսակցություններ նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի նոր նշանակման մասին խոսակցություններ: Իսկ, թե որքանով են այդ խոսակցությունները հավաստի, դիմեցինք անձամբ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով անդրադառնալով վերոնշյալ խոսակցություններին, նշեց.
- Ոչ կարող եմ ասել հավաստի են, ոչ էլª հակառակը, համենայնդեպս, ոչ մի նմանատիպ խոսակցություններ ինձ հետ չեն եղել կոնկրետ այն մարդու կողմից, ով պետք է դրա հեղինակը լինի:
Երկրի ղեկավարը կորոշիª ինձ այս պաշտոնում թողնել, թե տեղափոխել մեկ այլ պաշտոնի: Այլ պաշտոնի անցնելու առանձնապես հատուկ շահագրգռվածություն չունեմ, հիմա էլ է ամեն ինչ շատ նորմալ, ես իմ գործով եմ զբաղված, ոչ մի խնդիր չեմ տեսնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ