ՙՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ՚
ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները շարունակում են չհամապատասխանել մեկը մյուսին: Թեպետ վերջինս Ազատության հրապարակում բղավում էր, որ անձամբ կողմ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բաց հանդիպման, սակայն, երեկ երբ նա մտավ նախագահական, մոռացավ ամպագոռգոռ կոչերը: ՀՀ նախագահի հարցին, թե լրագողների ներկայությա±մբ պետք է զրուցենք, Ր.Հովհաննիսյանը ի պատասխան նշել է. ՙՉէ°, ինձ թվում է` պետք չէ՚:
Թե արդյոք րաֆֆիհովհաննիսյանական նման վարքագիծը կատարյալ ֆիասկոյի չի բերի, ՙԻրավունքը՚ պարզեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ.
- Ես այդպիսի բնութագիր չէի տա: Բայց այն գործողությունները, որոնք նա երեկ եւ այսօր արեց, բերեց նրան, որ փաստացի կարելի է ասել, թե, այսպես կոչված, հետընտրական գործընթացները Հայաստանում բարեհաջող ավարտվեցին:
- Ըստ Ձեզ, նրա հակասական քայլերը կշարունակվե±ն:
- Այո, իհարկե, կշարունակվեն:
- Արդյունքում ինչի± կհասնի:
- Նրան, ինչին, որ բերել են իր քաղաքական գործունեության նախորդ տասը տարիների ընթացքում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
↧
ՙՙՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ՚
↧