Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ» ՖԻԼՄԸ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

$
0
0

«ՎԱՆԱ  ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ» ՖԻԼՄԸ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Փետրվարի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կայացել է երեկո՝ նվիրված Հայաստանին: Աթենքի <<Միկրոկոսմոս>> կինոթատրոնում Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել է հայ ռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի <<Վանա ծովուն արշալույսը>> ֆիլմը:

Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարը՝ Արմեն եւ Արեն Վաթյաններին է պատկանում: Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի, արվեստի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ: Ֆիլմն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնը կայացել է 2012 թ. հոկտեմբերի 5-12-ը Կորինթիայի Լուտրակի քաղաքում: Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի հիմնական նպատակն է Հունաստանի եւ հունական համայնք ունեցող երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, կինեմատոգրաֆիստների ու կինոսիրողների համագործակցության զարգացումը:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles