«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ՁԱՅՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ
ԱԺ-ում շարունակվում է քառօրյա նիստերի աշխատանքները: Նիստը սկսվեց երեկ քննարկված «Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծի քվեարկությամբ: Խմբակցությունները ներկայացրին իրենց դիրքորոշումներն օրենքի նախագիծը հետաձգելու մասին: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենքի նախագծի հետաձգմանը, բայց ոչ օրենքին: «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով էլ իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ չեն հավատում, որ փետրվարին որեւէ փոփոխություն տեղի կունենա: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է հետաձգմանը, բայց հետաձգումը հարցի լուծում չէ: ՕԵԿ-ը եւս կողմ քվեարկեց օրինագծին:
Սոնա Դավթյան