Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՌԱՆՑ ՃԱՆԱՉՎԱԾ ԴԵՄՔԵՐԻ

$
0
0

ԱՌԱՆՑ ՃԱՆԱՉՎԱԾ ԴԵՄՔԵՐԻ

Նոյեմբերի  26-ին <<Իրական>> հոգեբանական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի  <<Կոմիտասն այդ օրերում>> ներկայացումը: <<Իրավունք>>-ի հետ զրույցում ներկայացման բեմադրիչ ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ նշեց, որ <<Կոմիտասն այդ օրերում>> ներկայացումը, որը նվիրվում է Ցեղասպանության 100-ամյակին, իր տեսակով եզակի, տարեցների հոգեկան աշխարհում հիշողություններ արդնացնող, պատմական ակնարկների ազդեցություններով լեցուն ներկայացում է:

<<Իրական>> հոգեբանական թատրոնը հիմնադրվել է 2010թ.-ին: Այն գործում է Ազատության 19 հասցեում (<<Կանազ>> մշակութային կենտրոնի շենքում): Թատրոնի հիմնադիրն է Սարգիս Արզումանյանը:  <<Կոմիտասն այդ օրերում>> ներկայացումը միակը չէ թատրոնի խաղացանկում: Դերասանական կազմը բաղկացած է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներից ու շրջանավարտներից:  Ըստ, Արզումանյանի, իրենց թատրոնում ճանաչված դեմքեր չկան:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles