Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՍԵՄՅՈՒԵԼ ՋՈՆՍՈՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՍԵՄՅՈՒԵԼ ՋՈՆՍՈՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

Image may be NSFW.
Clik here to view.
ԱԺ նիստի ժամանակ փորձելով խոցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին` վերջինիս` "ընդդիմության գործունեությունից նավթադոլարների հոտ է գալիս" արտահայտության համար, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց մեղադրել ՀՀԿ խմբակցությանը` ընդդիմության հասցեին իբր անհիմն մեղադրանքների համար եւ մեջբերեց հայտնի արտահայտությունը, թե "Հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստանն է"` վերագրելով այն Բենջիամին Ֆրանկլինին:
Նիկոլ Փաշինյանը դրանով փորձում էր մի կողմից ցույց տալ "եռյակից" ավելի ընդդիմադիր լինելու իր կեցվածքը, միաժամանակ հասարակության աչքին երեւալով ինչպես մեծ ինտելեկտուալ, սակայն հայտնվեց ծիծաղելի եւ անհարմար վիճակում: Հաջորդ ելույթում ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց, որ ստիպված է պաշտպանել Սեմյուել Ջոնսոնի հեղինակային իրավունքը, քանի որ Նիկոլ Փաշինյանի մեջբերած խոսքի հեղինակը ոչ թե Ֆրանկլինն է, այլ Ջոնսոնը, որը ծիծաղ առաջացրեց դահլիճում: Հ. Բաբուխանյանը նշեց նաեւ, որ ինչպես Ջոնսոնը, այնպես էլ Ֆրանկլինը իրենց հոդվածներում եւ խոսքում մեծ տեղ էին տալիս հայրենասիրությանը, եւ պետք չէ Ջոնսոնի ասած միտքը նենգափոխել: Հ. Բաբուխանյանը նշեց նաեւ, որ որոշ ընդդիմադիրների գործողություններից իսկապես հարց է ծագում, թե ինչ նպատակի էին ծառայում արտասահմանից մեծ քանակությամբ Հայաստան բերվող ֆինանսական միջոցները եւ, ինչո՞ւ է ստացվում այնպես, որ որոշ ընդդիմադիր գործիչների, պատգամավորների կամ հասարակական կազմակերպությունների գործողությունները համահունչ են հարեւան թշնամի պետությունների ձգտումներին եւ անգամ երազանքներին:

"ՑԱՎՈՔ, ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՈՒՄ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ԱՆՀԱՏԻՑ"

Մեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման աշնանային հերթական նիստը: Քվորումն ապահովելուց հետո խոսք ուզեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով յուրահատուկ սրտացավությամբ սկսեց դոշ տալ "Ժառանգություն" խմբակցության պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի համար, ասելով, որ երբ վերջինս իր ելույթում մեղադրում է ՀՀ նախագահին, չգիտես ինչու, խոսափողն անջատում են, իսկ երբ քննադատում են ընդդիմությանը, խոսափողը չի անջատվում: Նշենք, որ նախորդ քառօրյային ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը քննադատական խոսքեր էին ասել ընդդիմության գործունեության մասին: ԱԺ նախագահը միջամտելով` ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթներն իրեն կամ այլ ՀՀԿ-ականներին դուր չեն գալիս, բայց պատգամավորը, ի տարբերություն Զարուհի Փոստանջյանի, անձնավորված չի խոսում եւ վիրավորական արտահայտություններ չի հնչեցնում: "Բարեկրթության սահմաններն անցնել պետք չէ":
Իր խոսքում Հայկ Բաբուխանյանը ցավով նշեց, որ պատգամավոր գործընկերները չեն տարբերում ամբողջ ընդդիմությունը եւ անհատը. "Ես ամբողջ ընդդիմությանը չեմ մեղադրել, այլ կոնկրետ մեկ անհատին` կոնկրետ գործողության համար: Մեր գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ ցանկացած վիրավորանք, հերյուրանք մեր պետության հասցեին պետք է ստանա համարժեք պատասխան մեր կողմից: Եթե կարելի է մեկին թույլ տալ անցնել սահմանները, ապա դա պետք է կանխվի":

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles