Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿ-Ի ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ԲՀԿ-ԻՆ

$
0
0

ՀԱԿ-Ի ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ԲՀԿ-ԻՆ

Համաժողովրդական շարժման լոկոմոտիվի դերը ստանձնած ԲՀԿ-ն կատարեց իր հեգեմոնությունն ընդգծող հերթական քայլը: ԲՀԿ-ն անցկացրեց կուսակցության հերթական նիստը` հաստատելով շարժման առաջիկա անելիքները պարունակող մանիֆեստը:
Պարզվում է, ԲՀԿ-ն վերջնականապես պատրաստում է "ֆուրոր" կատարել քաղաքական դաշտում` իր "քաղաքական կոլեգաներին" ոտնակոխ անելով: ԲՀԿ-ի կողմից քայլերի հաջորդականությունը ստանում է ավելի սեպարատ ու տոտալիտար բնույթ:
Երեկ տարածվեց ՀԱԿ-ի հաղորդագրությունը, որն ուղիղ կերպով կապված էր ԲՀԿ-ի պոլիտբյուրոյի պլենումի հետ: Այնտեղ մասնավորապես շեշտվում էր, որ շարժման գրասենյակների ստեղծման գործընթացով չպետք է սահմանափակվել, եւ հանրահավաքները պետք է կրեն շարունակական բնույթ:
Նշվում էր, որ ակտիվ քաղաքականության թուլացումը (քանի որ շտաբների ձեւավորմամբ շարժումը կտրուկ փոխում է իր ուղեգիծը` մտնելով պասիվ շրջափուլ, սա ավելի դանդաղ ու հաստատուն քաղաքական կուրս է), հնարավոր է` "եռյակի" համար լինի ճակատագրական:
Նկատենք, որ ՀԱԿ-ի կողմից այս քայլը մի տեսակ վերջնագիր է հիշեցնում:
ԲՀԿ-ն իմիտացիա է ստեղծում, թե իբր քաղաքական ծանր բեռը եւ ֆինանսական հատվածն իր վրա վերցնելով, իր գործընկերներին օգնում է, իրականում, սակայն, նման քայլերով նրանց փոշիացնում է:
Հարց է առաջանում, ինչո՞ւ է հատկապես նշվում, որ "շարժման գրասենյակներ կծառայեն ԲՀԿ տարածքային կառույցները", քանի որ մյուս կուսակցությունները նույնպես ունեն տարածքային ենթակառուցվածքեր, չնայած փոքրաթիվ. միանշանակ տրամաբանական կլիներ, եթե նշվեր "կուսակցությունների, ոչ թե ԲՀԿ-ի տարածքային գրասենյակներ" ձեւակերպումը:
Տեր-Պետրոսյանի պարագայում առկա է եւս մեկ հանգամանք: Բազմամարդ միտինգների կումիրի դափնիների տիրակալը դժվար թե հաշտվի առաջին ջութակի դերը զիջելու մտքի հետ, որովհետեւ նա ամբիցիոզ քաղաքական գործիչ է եւ իր խարիզմայի շնորհիվ չի ցանկանա ներկայանալ որպես քաղաքական գործընթացների "հյուր":
Առաջին նախագահը, թրծված քաղաքական գործիչ լինելով` չի պատրաստվում դառնալ ԲՀԿ-ի եւ իշխանությունների հնարավոր քաղաքական պարտիայի զոհը:
"Եռյակի" "լոկոմոտիվի"` ընդդիմադիր դաշտում նման իրադրության ստեղծումն ուղիղ կերպով հանգեցնում է ստեղծված գործընթացների զարգացման կասեցմանը, ինչպես նաեւ խթանում, որ ընդդիմադիր թեւը գործի ավելի հատվածական եւ մարգինալացվի:
Քաղաքական գործընթացները, ըստ էության, դանդաղ ընթացող գործընթացներ են եւ պահանջում են համբերատարություն` տվյալ իրադրության արդյունքների պտուղները ճաշակելու համար, իսկ եթե քաղաքական գործիչներն անհամբեր են, տեղին է հիշել աշխարահռչակ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի խոսքը. "Նա, ով ցանկանում է իր աշխատանքի արդյունքները միանգամից տեսնել, պետք է կոշկակար դառնա":

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles