՛՛Սրտով է սրտով չէ, դա երկրորդական է՛՛. ԱԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Image may be NSFW.
Clik here to view.Հինգշաբթի կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է միավորել ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր երկու նախարարությունների միավորման հարցը: Պատգամավորներից մեկի այն հարցին, թե ինչ ընդհանուր բաներ ունեն այս նախարարությունները, ԱԺ ամբիոնից Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց.
«Տարածքային կառավարման նախարարության հիմքում ընկած են տարածքային զարգացման խնդիրները, իսկ ԱԻՆ-ի կարեւորագույն գործառույթներից է ռիսկերի գնահատման պատասխանատվությունը: Ինձնից ոչ պակաս լավ գիտեք, որ այնպիդի դիրքում ենք գտնվում, որ մեր տարածքը շատ ռիսկային է՝ երկրաշարժ, բնական աղետներ: Հենց այս ռիսկերի գնահատումն էլ համադրվում է տարածքային զարգացման հետ: Բացի դրանից մի մոռացեք, որ փրկարար ծառայությունը տարիներ առաջ ձեւավորվել է հենց տարածքային կառավարման նախարարությունում»:
Նշենք, որ նախորդ շաբաթ, երբ հայտարարվեց վերը նշված նախարարությունների միավորման մասին, նկատեցինք, որ կարծես այս լուրը այդքան էլ չուրախացրեց ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին: Ուստի վերջինս iravunk.com-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին արդյոք իր սրտով է երկու նախարարությունների միավորումը, ասաց. <<Ես կատարող մարդ եմ, ինչ կա էդպես էլ պետք է աշխատենք: Սրտով է սրտով չէ դա արդեն ավելի երկրորդական է>>:
Թե արդյոք այլ նախարարների սրտով է վերանշյալ որոշումը, պատասխանները կարդացեք <Իրավունք Հետաքննություն> թերթի վաղվա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ