Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ԵՍ ՉԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ"

$
0
0

"ԵՍ ՉԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ"

"Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ նոյեմբերի 9-ին "Էպիկենտրոն"  հաղորդման ժամանակ հայտարարեց, որ "եռյակի" համագործակցության ներկայիս փուլում խոսքը ոչ միայն իշխանափոխության, այլեւ միասին իշխանություն ձեւավորելու մասին է: Երբ "Իրավունքը" պարոն Հակոբյանից փորձեց պարզել, թե միասին իշխանություն ձեւավորել ասելով ի՞նչ նկատի ունի, խմբակցության ղեկավարը նշեց` ինքը նկատի է ունեցել  համաժողովրդական շտաբներ ձեւավորելու լուրջ փաստաթուղթը, որտեղ խոսվում է ոչ միայն իշխանափոխության մասին, այլեւ կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է նաեւ իշխանություն ձեւավորելուն:
-Այն, ինչ ես ասել եմ, ո՛չ "եռյակի" օրակարգում է դրված, ո՛չ էլ միասնական քննարկման առարկա է եղել: Ես փորձել եմ մեկնաբանել այդ փաստաթղթի բովանդակությունը:
- Այնուամենայնիվª Դուք ո՞ր ուժերի հետ եք  պատկերացնում միասնական իշխանություն ձեւավորելը:
- Ես չեմ ասել, որ մենք պատրաստվում ենք միասնական իշխանություն ձեւավորել: Ես ասում եմ, որ փաստաթղթի տրամաբանությունը դա է ենթադրում: Բայց քննարկել, թե ում հետ ենք ուզում իշխանություն ձեւավորել, նման հարց չկա:
- ՀՀ նախագահը կառավարությանը հանձնարարել է նորից անդրադառնալ "քառյակի" կողմից ներկայացված 12 կետերին: Ձեր կարծիքով` ՀՀ կառավարությունը ո՞ր կետերին պետք է առաջնահերթություն տա:
- Ես կարծում եմ, որ քաղաքական այս խորապատկերը, որը ձեւավորվել է Հայաստանում, ընդհանուր տրամաբանության վրա է հնչեցվել: Եվ եթե արձագանքի անհրաժեշտություն լինի, "եռյակով", ավելի ճիշտª "քառյակով" կքննարկենք պարոն Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles