ՀԱՐՑ, ՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ 131 ԿՈՂՄԽորհրդարանում երեկ քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից արտահերթ համարված «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Վերջինս էլի հին երգը երգեց, մասնավորապես նշելով, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը օրակարգային պահանջ է, թեպետ առնվազն մի հարյուր անգամ ԱԺ ամբիոնից եւ այլ հարթակներից թե՛ Հայաստանում, թե՛ ԼՂՀ-ում ասվել է, որ այս պահին նման օրենքի ընդունումը կարող է բոլորովին հայերի համար ոչ նպաստավոր արդյունք ունենալ: Ինչեւէ, էլի եղան պատգամավորներ, որ տիկին Փոստանջյանին հորդորեցին «վազն անցնել» այս նախագիծը ամեն անգամ ԱԺ օրակարգ մտցնելուց, իսկ թե ի՞նչ է այս մասին մտածում ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ, «Իրավունքը» պարզեց հենց նրանից.
- Կարծում եմ, որ այս հարցը պետք է բերվի ճիշտ ժամանակին ու բոլոր քաղաքական ուժերի կողմից եւ ունենա 131 կողմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ