Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԳԱՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒ ԼԱՎ ՆՈՐ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ».ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ

$
0
0

«ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԳԱՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒ ԼԱՎ ՆՈՐ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ».ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Կինոռեժիսոր,  սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ հայկական կինոն անկում է ապրում: Նրա խոսքով`կան շատ երիտասարդներ` եւ′ աղջիկներ եւ′ տղաներ, որոնք նկարահանում են հիանալի ֆիլմեր: Ճիշտ է նրանք նկարահանում են ոչ մեծ ֆիլմեր, այլ կարճամետրաժ, սակայն  ըստ Ա. Մկրտչյանի`հետագայում այդ երիտասարդները  ստեղծեն նաեւ լիամետրաժ ֆիլմեր.«Անպայման սերնդափոխություն պետք է տեղի ունենա, մեզանից հետո պետք է գան տաղանդավոր ու լավ նոր ռեժիսորներ»,-նշեց ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Նրա խոսքով, եթե երիտասարդներն ունեն երազանք, ապա նրանք անպայման կհասնեն իրենց երազանքին, կարեւորը այն է, որ մարդն ունենա ցանկություն եւ ավյուն.«Հայաստանի ազգային կինոկենտրոնում կյանքը եռում է: Կինոկենտրոնը Գեւորգ Գեւորգյանի գլխավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ միշտ հայթայթում են ֆինանսներ`լավ ֆիլմեր նկարահանելու համար:  Ֆինանսը չի կարող արգելք հանդիսանա, որպեսզի  չստեղծվեն լավ ֆիլմեր»,-մեկնաբանեց կինոռեժիսորը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐԱՅՆ

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles