Զոհված օդաչուներ՝ Ս. Սահակյանի եվ Ա. Սահակյանի
լուսանկարները
Արդեն հայտնի է, որ երեկ ժամը 13:45-ի սահմաններում ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել էր Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը: Տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի կողմից երեկ կործանված Մի-24 ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը (37 տարեկան, նկարում երեխաների հետ), իսկ անձնակազմի անդամները՝ լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Օդաչուներից երկուսի՝ Սերգեյ Սահակյանի եւ Ազատ Սահակյանի լուսանկարները վերցված են նրանց ֆեյսբուքյան էջերից: