Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՍԱ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՄԵՂՔ Է, ԱՆԲՆԱԿԱՆ Է, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ Է»

$
0
0

«ՍԱ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՄԵՂՔ Է, ԱՆԲՆԱԿԱՆ Է, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ Է»

Գաղտնիք չէ, որ մեր օրերում մարդու իրավունքների պաշտպանությունը վերածվել է համասեռամոլների ու համասեռամոլների լոբբիստների պաշտպանության: Ավելին` նրանք խիստ ակտիվացել են վերջին շրջանում ու դեռ մի բան էլ իրենք են հայտարարություններով, կոչերով սպառնում ավանդական, բնական կողմնորոշում ունեցող մարդկանց ու կառույցներին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր սպասավոր Արժանապատիվ ՏԵՐ ԱՐՄԵՆ քահանա ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ, ով հայտնի է համացանցում իր ակտիվ քարոզչությամբ:

-Տեր հայր, Հայաստանում խիստ ակտիվացել են համասեռամոլների լոբբիստները, որոնք անգամ սկսել են սպառնալ լրատվամիջոցներին ու ընդդիմանալ խոսքի ազատությանը: Ի՞նչ կասեք այս մասին:
- Այս ահազանգը մինչեւ հիմա հնչում էր Եվրոպայի, Արեւմուտքի օտար ափերում եւ չէր սպառնում հայությանը, սակայն այսօր ականատեսն ենք լինում, թե նաեւ մեր մայր հայրենիքի մեջ այս աղտը, այս մեղքը կամ այս երեւույթը ինչպես է սկսել շատանալ եւ ընդարձակվել: Եթե ժամանակին համասեռամոլները կատարում էին իրենց արարքը գաղտնի ու ծածուկ, այսօր մեզնից որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ իրենք սանձարձակ ազատությամբ կատարում են իրենց այդ արարքը, այդ մեղքը, որը ոչ հայավայել եւ անմարդկային երեւույթ է: Ժամանակին, երբ մայր հայրենիք էինք գալիս, այնտեղ միայն լսում էինք, թե ինչ-որ այգի գոյություն ունի կամ կենտրոն ունեն, ուր համասեռամոլները գաղտնի եւ ծածուկ հանդիպում են, սակայն վերջին իմ այցելությանս ժամանակ տեսա, որ այսպիսիները բացահայտ արտահայտում են իրենց սեռական կողմնորոշման մասին առանց ամաչելու ու քաշվելու…
- Ի վերջո, որքանո՞վ է այս ախտածին երեւույթը վտանգավոր մեր ազգի համար:
- Այսօր մեր երկիրը զանազան դժվարությունների մեջ է: Ունենք քաղաքական վտանգ, հարեւան երկրներից սպառնացող վտանգ, աղանդավորներից եկող վտանգ եւ այս բոլորին գալիս է միանալու համասեռամոլությունը, որն ահազանգ է: Եվ սա ահազանգ է ոչ միայն մեր ընտանեկան արժեքների, այլեւ մեր ազգային, հոգեւոր արժեքների նկատմամբ: Պետք է այս մասին մտահոգությամբ խոսենք, կոչ ուղղենք այդպիսիներին եւ մեր ժողովրդին հորդորենք զգաստ լինել: Այս համասեռամոլության պատերազմը համաշխարհային պատերազմ է եւ հիմնական նպատակն է` մեզ զրկել մեր ազգային ինքնությունից, ոտնակոխել մեր ազգային արժեքները:
- Ի դեպ, այդպիսիների թիրախում ոչ միայն լրատվամիջոցներն են, որոնք պայքարում են այս երեւույթի դեմ, այլեւ եկեղեցին: Ինչո՞վ է պայմանավորված:
- Այս բոլորի մեջ չարը, սատանան, կարծես թե, առիթն օգտագործում են մեղադրելու եկեղեցին, մեղադրելու կրոնը որպես թե մենք` որպես եկեղեցի, կկասեցնենք այդ համասեռամոլների կամ, այսպես կոչված, մարդկանց ազատությունները: Եվ նրանք քրիստոնեությունը կամ եկեղեցին կոչում են որպես ազատության թշնամիներ: Իսկ ինչո՞ւ ենք թշնամի, որովհետեւ հասկացել ենք ճշմարտությունը եւ պայքարում ենք այդ մեղքի դեմ: Այս արարքը ոչ միայն անբնական է ու Աստծո հրամաններին հակառակ, այլեւ կհամարձակվեմ ասել, որ անմարդկային երեւույթ է: Եվ անմարդկային երեւույթ ասելով` հասկանում ենք, որ սատանայական երեւույթ է:
- Վերջիններս որպես իրենց իրավունքների պաշտպանության օրինակ` բերում են Եվրոպայի փորձը: Որքանո՞վ է այն ընդունելի մեր երկրի համար:
- Որոշ եվրոպական երկրներում տեսնում ենք, որ նույնիսկ «ընտանիք» բառի հասկացողությունն է իր իսկական իմաստից, իր իսկական բովանդակությունից շեղված: Եվ Եվրոպայի որոշ երկրներում, երբ խոսում են ընտանիքի մասին, այն չի ընկալվում որպես հայր, մայր եւ երեխաներ, այլ կարող է տարբեր բացատրություններ ունենալ: Ավելին` եվրոպական մի շարք երկրներում, եթե մեկն այդ համասեռամոլության ախտի մեջ լինի եւ բժշկի գնա ու ցանկանա բժշկվել այդ ախտից, ու բժիշկը համարձակվի իրեն օգնել դուրս գալ այդ վիճակից, նրանից բժշկության վկայականն էլ կվերցնեն եւ կպատժեն: Այս ամենի մեջ միակ հանցավորն այս աշխարհի չար ուժն է` սատանան է, որ ուզում է փչացնել մարդկությունը, մարդկանց մտածելակերպը, որպեսզի հեռանան կրոնական հավատքի եւ ազգային բոլոր արժեքներից:
- Միեւնույն ժամանակ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները վստահեցնում են, թե Աստված իրենց այդպես է ստեղծել ու հանրությունը պարտավոր է նրանց ընդունել այդպիսին:
- Նման բան գոյություն չունի, չկա մարդ, որ ստեղծված լինի այս ձեւով կամ այդպիսի գեներով… Ոչ մի զավակ չի կարող իր մոր արգանդից այսպես ծնված լինի: Աստված, երբ ստեղծեց Ադամին նրան Եվա բերեց, ուրիշ ոչինչ, եւ Եվային Ադամ տվեց ասելով` սա է քո ամուսինը: Ոմանք պատճառաբանում են, որ իրենք չեն կարող այս պիղծ մտածումներից, պիղծ կրքերից դուրս ելնել, բայց սա պատճառաբանություն չէ, այլապես գողն էլ կարող է ասել, թե չեմ կարող իմ գողանալու ցանկությունը պահել, պոռնիկն էլ այդպես կասի, մարդասպանն էլ ու ամեն մարդ կապրի այնպես, ինչպես ուզում է եւ աշխարհը Սոդոմ-Գոմորի կվերածվի, եթե տակավին չի վերածվել:
- Մինչդեռ Հայաստանում այս մեղքն այսօր ազատություն, մարդու իրավունքներ անվան տակ փորձում է ներխուժել մեր իրականություն ու պաշտպանություն է գտնում այս կամ այն հասարակական կառույցների կողմից:
-Թող ոչ ոք չընկալի իմ խոսքերն այնպես, թե մենք դատում ենք այս մարդկանց: Մենք ոչ մեկին չենք դատում, բոլորին ենք սիրում, որովհետեւ պարտավոր ենք ամեն մարդու սիրել, որովհետեւ մեր Տերը` Քրիստոսը, այսպիսիների համար եկավ եւ այսպիսիների համար խաչվեց, սակայն եթե այսպիսիները շարունակեն իրենց կյանքն այսպես` մնալով այս մեղքի մեջ, աշխարհը կվերածվի սոդոմ-գոմորի:
- Բայց այսօր մեր իրականությունում ստացվում է, որ ամեն ինչի իրավունք ունեն համասեռամոլներն ու նրանց լոբբիստները, իսկ նորմալ` ավանդական կողմնորոշմամբ մարդիկ, երբ իրենց կարծիքն են արտահայտում, ենթարկվում են հարձակման հենց այդ նույն սեռական փոքրամասնությունների կողմից:
- Ցավալին այն է, որ մենք այսօր նույնիսկ չենք հանդգնում այս անվանումը տալ ու ասել, որ համասեռամոլությունը մեղքի գագաթանակետն է: Համասեռամոլությունն անմարդկային արարք է, ու աշխարհն առաջնորդում է դեպի սոդոմ-գոմոր: Այս մասին Հայաստանում խոսակցություններ ունեցա մի քանիսի հետ եւ պարզվում է, որ մարդիկ վախենում են արտահայտել իրենց դժգոհությունը այսպիսիների նկատմամբ ու չեն համարձակվում արտահայտել իրենց դժգոհությունը, քանի որ վախ կա:
- Ինչո՞ւ:
- Որովհետեւ այսօր օրենքը, դժբախտաբար, նույնիսկ մեր հայրենիքում պաշտպանում է այդպիսիներին: Ավելին` տեղեկացել եմ նաեւ, որ ուզում են իրենց առանձին եկեղեցին ունենալ: Բայց չէ՞ որ մենք Վարդան Մամիկոնյանի զավակներն ենք, Առյուծ Մհերի զավակներ ենք, եւ սա հարիր չէ ո՛չ մեր արժեքներին, ո՛չ էլ մեր բնավորության մեջ կարող է տեղ գտնել:
- Այս դեպքում արդյո՞ք պետք է նորմալ ավանդական, քրիստոնյա ընտանիքները հանդուրժեն այս խայտառակությունը:
- Որպես ավանդական քրիստոնյաներ` մենք հեռու ենք մնում այսպիսիներից, այսպիսիների միջավայրից: Մերժում ենք, հալածում ենք համասեռամոլներին, բայց հալածում ենք ոչ թե զենքով կամ ձեռքով, ուժով, այլ Սուրբ խաչով, աստվածային ճշմարիտ խոսքերով, որոնք միայն կարող են դուրս հանել այդ սատանայական, այս անմարդկային երեւույթները մեր ժողովրդի եւ մեր ազգային կյանքից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ. Գ.- Նյութի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետեւյալ տեսանյութից, որը մեզ տրամադրել է Արժանապատիվ Տ. Արմեն քահանա Մելքոնյանը.



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles