ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔՆՆԻՉՆԵՐԻՆ ՉԻ՞ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
Ամիսներ առաջ բացահայտվել էր, որ Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տնօրենը դաժանաբար ծեծում է երեխաներին, յուրացնում նրանց սննդի համար նախատեսված գումարները: Սակայն սույն գործով, ինչպես մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, դեռ հստակ զարգացումներ չկան.
- Գիշերօթիկ հաստատությունում տիրող բազմաթիվ բռնությունների եւ ապօրինությունների վերաբերյալ գործով արդեն յոթ ամիս է նախաքննություն է ընթանում, սակայն գործն այդպես էլ տեղից չի շարժվում: Վերջին յոթ ամիսների ընթացքում որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Գործի ընթացքում արդեն չորս քննիչ է փոխվել: Նախաքննությունն ընթանում է միայն տնօրենի չարաշահումների մասով, իսկ փոխնախարարի գործողությունների կամ երեխաների նկատմամբ կիրառված ծեծի ու բռնությունների մասով ընդհանրապես քննություն չի կատարվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ