Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ-ԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԲԵՐՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԵՆ

$
0
0

ԲՀԿ-ԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԲԵՐՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԵՆ

"Այս էլ որ երրորդ անգամ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Նապոլեոն Օհանյանը ստիպված է լինում հետաձգել Սիսիանի քաղաքապետարանի պատասխանատու անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջին դատական նիստին եւս անհարգելի պատճառով կրկին դատարան չէր ներկայացել քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Թե մինչեւ երբ եւ որքան է այսպես շարունակվելու, ըստ երեւույթին, տեղյակ է միայն քաղաքապետը: Բայց դատավորը որոշեց չսպասել, թե երբ կբարեհաճի քաղաքապետը ներկայանալ դատարան: Եվ արդեն հաջորդ` նոյեմբերի 17-ին նշանակված դատաքննությանը դատարանը որոշում է կայացրել բերման ենթարկել քաղաքապետին: Իհարկե, քաղաքապետը ջանք չի խնայում` բոլորին համոզելու, որ նրա դեմ գործ է հարուցվել զուտ այն պատճառով, որ նա ընդդիմադիր կեցվածք է ընդունել, մոռանալով, որ Սիսիանի քաղաքապետարանի դեմ քրգործ է հարուցվել դեռեւս 2012 թվականի դեկտեմբերի 2-ից",- մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում փոխանցեց Սիսիանի թղթակից Սամվել Մանուչարյանը:
Մեր թղթակցի ուշադրությունից չի վրիպել նաեւ Սիսիանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցության գրասենյակների վրա գրված հետեւյալ  գրառումը. "Համաժողովրդական շարժման գրասենյակ":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles