Դեղին փուչիկներ, էժանագին ստախոսներ
Բավական մեծ աղմուկ բարձրացրեց «168 ժամ» եւ «Հրապարակ» թերթերում հայտված այն տեղեկատվությունը՝ ըստ որի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դուրս գալով նիստերի դահլիճից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին իբր վիրավորանք է հասցրել: Այսօր Սլաք կայքը զրուցեց Հայկ Բաբուխանյանի հետ ճշտելու համար իրականությունը: Հայկ Բաբուխանյանը ասաց. «Որոշ լրատվամիջոցներին նպատակահարմար է մարդկանց շեղել իրականությունից: Այդ կարգի վիրավորանք մեկս մյուսիս չենք տվել: Այնտեղ կա մի լրատվամիջոց, որին ժամանակին անվանել էին «օհանկզի» այսինքն՝ ցույց տալու համար իր ադրբեջանամետ դիրքորոշումը և բնավորությունը: Այդպիսիք գուցե իրենց երևակայությանը զոռ են տալիս և գուցե ինչ որ առանձին տեղ իրենց մոտ տեսիքներ են առաջանում՚:
Իսկ Ռուբեն Հակոբյանը ասաց.«Հրապարակային ես Հայկ Բաբուխանյանին նման ձևակերպում չեմ տվել»:
Այսքանից հետո վստահաբար կարելի է վերոհիշյալ թերթոնները անվանել դեղին փուչիկներ, էժանագին ստախոսներ ու վարձու սադրիչներ: