ՀՐԴԵՀՆ ՈՒ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ ԱՆԵԾՔԻ ՆՄԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԵՆ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ
Image may be NSFW.
Clik here to view.ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին լրագրողները հարց ուղղեցին մարզահամերգային համալիրում երել տեղի ունեցած հրդեհի մասին:
Հիշեցնենք, որ երեկ համալիրում ուսանողության միջազգային տոնի առթիվ միջոցառում է կազմակերպվել, որի ավարտից հետո տեղի է ունեցել հրդեհ:
Կարեն Ավագյան փորձեց արդարանալ. հավաստիացրեց, որ հրդեհը տեղի է ունեցել միջոցառման ավարտից հետո:
Հարցին, իսկ ո՞վ էր այդ ժամանակ սաունայում զվարճանում, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահի խոսքով՝ պարտադիր չէ, որ սաունայում ինչ-որ մեկը զվարճանար այդ ժամանակ: ՀՀ ԱԺ պատգամավորը տեղյակ չէր անգամ, թե ինչից է հրդեհը բռնկվել:
Ինչո՞ւ է հատկապես Կարեն Ավագյանին անեծքի նման կրակն ու հրդեհը հետապնդում.մ միգուցե մեղքերն են շատ: «Միգուցե ձեր ասածը կարող ենք հաշվի առնել: Փառք աստծու, հրդեհը մեզ չի հետապնդում: Իսկ եթե մեղքեր լինեին, մենք ավելի վատ վիճակում կլինեինք»,- պատասխանեց Կարեն Ավագյանը, ում հիշեցրին նաեւ տխրահռչակ փուչիկների պատմությունը:
Զարմանալի է, որ պարոն Ավագյանը արդարանում էր, թե միջոցառումից հետո է հրդեհը բռնկվել,այն դեպքում, որ հրշեջները ուսանողներին համալիրից էվակուացնում էին: Հիմա ի՞նչ կարեւոր է, թե հրդեհը բռնկվել է սկզբո՞ւմ, թե՞ վերջում:
Սոնա Դավթյան