"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՎԵԼՆ ՈՒ ՌՈՒԲԼՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ
ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է"
Որոշ տնտեսագետներ մտավախություն ունեն, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո մեր ազգային դրամը կարժեզրկվի, իսկ բանկային համակարգն էլ կհայտնվի ռիսկային ու վտանգավոր իրավիճակում ու հարկադրաբար անցում կկատարվի ռուբլու: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ. "Նման բան գոյություն չունի. ՀՀ դրամի արժեզրկում ու ռուբլու անցնել: Դրանք հավելյալ խոսակցություններ են, որոնք ալեկոծում են մեր ժողովրդին: Առանց այդ էլ, մեր դարդ ու ցավը մեզ հերիք է, թող ավելորդ ու արհեստածին խոսակցություններ ժողովրդին չներկայացնեն: Մենք ուսումնասիրում ենք այդ հսկա փաստաթուղթը, առայժմ լուրջ խոչընդոտներ չենք տեսնում":
Ընդհանուր առմամբ, ՀՅԴ-ն դրական է վերաբերվում Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, քանի որ դա մեզ համար կենսական նշանակություն ունի: Այս անդամակցությունը մեր ժողովրդի անվտանգության համար կենսական ու անփոխարինելի նշանակություն ունի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ