Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԶԱՐՈՒՀԻ-ՄԱՐՈՒՀԻՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԷԴ ՀԱՐՑԵՐԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»

$
0
0

«ԶԱՐՈՒՀԻ-ՄԱՐՈՒՀԻՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԷԴ ՀԱՐՑԵՐԸ
ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»


Հայ-ադրբեջանական շփման գծում ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ուղղաթիռի խոցումը թշնամու կողմից ցնցեց ողջ հանրությանը, բայց եւ համարժեք հակահարված տալու վրեժխնդրությամբ լցրեց: Իսկ թե ո՞րը պետք է լինի այդ համարժեք պատասխանը, ինչին անհամբեր սպասում է հանրությունն ու շտապեցնում իրավասու մարմիններին, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ.
-Արդեն մի քիչ շատ է լինում խոսելը էս թեմայով: Առաջին հերթին` նախագահը ոնց որոշում կկայացնի, այդպես էլ կարվի, որովհետեւ մենք ունենք լուրջ պայմանավորվածություններ` բոլոր երկրների հետ: Եվ երկրորդ` նման հարցերով` քայլերը, պատասխանը եւ այլն, երբեւիցե չպետք է ասես, թե ինչ պետք է անես ու դա չպիտի հայտնես թերթերով ու ինտերնետով: Ժամանակը կգա, ձենը կլսեք, այլ բան չեմ կարող ասել:
- Ամեն դեպքում, ըստ Ձեզ, նվազե՞լ է այսօր հավանականությունը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կունենա խաղաղ լուծման տարբերակ:
- Խաղաղը խաղաղ, բայց ուժն է ծնում իրավունքը, ձենը կլսեք...
- Պարոն Մովսիսյան, իսկ տրամաբանական շղթա չե՞ք տեսնում, որ Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին բարձրացրեց Արցախի անկախության ճանաչման հարցը, եւ դրան հաջորդեց Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները:
- Զարուհի-մարուհիների բարձրացրած  էդ հարցերը անհեթեթություններ են: Երբ պետք լինի` Արցախի անկախությունը կճանաչենք` իրենցից լավ, իրենցից հստակ: Իրենք ստից ուզում են լավամարդ ըլնեն, բայց տենց չի: Մենք ճանաչեցինք, հետո՞... Ժամանակ կա դրա համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles