Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՏՄ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԻՍԵՐՏԱՑԻԱ ԿԱՐԴԱԼՈՒ ՆՄԱՆ ՄԻ ԲԱՆ Է

$
0
0

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՏՄ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԻՍԵՐՏԱՑԻԱ ԿԱՐԴԱԼՈՒ ՆՄԱՆ ՄԻ ԲԱՆ Է

Խորհրդարանն առաջիկայում քննարկելու եւ վավերացնելու է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը: Բացի ԲՀԿ-ից, խորհրդարանական մյուս ուժերն արդեն հայտնել են իրենց նախնական ու ընդհանրական կարծիքը` հայտարարելով, որ վերջնական կարծիք կհայտնեն այն ժամանակ, երբ պայմանագիրը կբերվի ԱԺ ու կդրվի քննարկման: ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ "Իրավունքը" պարզեց` ի վերջո, ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը: "Դեռ վերջնական չենք քննարկել",- պատասխանեց Մելքումյանը:
- Իսկ կարո՞ղ եք արտահայտել Ձեր անձնական կարծիքը:
- Ես անձամբ պետք է տեսնեմ, ու եթե ինքնիշխանության կորուստ չկա, էն դեպքում դեմ չեմ լինի:
- Բայց ասում են` ցանկացած նման կառույցի անդամակցելիս` ինքնիշխանության որոշակի կորուստ լինում է:
- Եթե դա այնքանով է, որքանով մյուս պետությունների դեպքում է, խնդիր չկա:
- Բայց քիչ ժամանակ է մնացել ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի խորհրդարան բերվելուն: Ինչպե՞ս եք հասցնելու այդ հսկայածավալ փաստաթուղթն ուսումնասիրել:
- Ինչ կա որ: Ես մեկ-երկու օրում դիսերտացիաներ եմ նայում, բացի այդ` այդ պայմանագրում ամեն ինչ պետք չէ նայել: Ես որոշ բաներ պայմանագրում նայել եմ, բայց պետք է քննարկել այն խմբակցության ներսում ու նոր հայտնել միասնական դիրքորոշում:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ ԲՀԿ-ն հապաղում է դիրքորոշում հայտնել անդամակցության մասին:
- Դե, պետք է պայմանագրի ազդեցության ճիշտ գնահատում անենք: Անձամբ ես` այդքան էլ շատ դեմ չեմ:
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահագն Մախսուդյանն էլ, ի տարբերություն Միքայել Մելքումյանի, "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ ինքը կողմ է այդ անդամակցությանը: "Մենք այդ տարածքում ադապտացված ենք, մենք, այնուամենայնիվ, կողմ պետք է քվեարկենք այդ անդամակցությանը: Մենք գիտենք այդ տարածքի (նկատի ունի ՌԴ-ի-խմբ.) լավն ու վատը: Ռուսաստանում մերոնք ռուսաց լեզուն քչից-շատից գիտեն, տարածքին էլ ծանոթ ենք",- եզրափակեց պրն Մախսուդյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles