"ԳՅՈՒՄՐԻՆ ՈՉ ԹԵ ՔՐԵԱԿԱՆ, ԱՅԼ ԵՂԵԼ Է ԵՎ ԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔ" Գյումրին "հնուց գողականների քաղաք" համարելու մասին խոսակցությունների հետ կապված մեկնաբանություն տվեց նաեւ Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ.
- Գյումրին երբեք քրեական քաղաք չի եղել. այն եղել է եւ կա մշակութային քաղաք: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Գյումրին գողականների քաղաք լինելու մասին վկայում են այնտեղի գերեզմաններում թաղված "օրենքով գողերը", ապա այդ "օրենքով գողերն" ավելի շատ դրսում են եղել, քան ներսում: Եվ նրանք փորձել են օգտակար լինել իրենցª գյումրեցիներին դրսում, որովհետեւ Գյումրիից շատ արտագնա աշխատողներ կան: Գյումրիում գործունեություն ծավալած "օրենքով գող" չի եղել ո՛չ կոմունիստների ժամանակ, ո՛չ էլ ներկա ժամանակներում: Այնպես որ, նման խոսակցություններ տարածողներին խորհուրդ կտամ շատ նուրբ մոտենան Գյումրւն, որովհետեւ Գյումրին մեր շտեմարանն է եւ չեմ կարծում, որ ամեն ոք կարող է իրեն իրավունք վերապահել Գյումրու մասին ինչ-որ եզրակացություններ անել:
Ինչ վերաբերում է գյումրեցի "օրենքով գողերին" առնչվող վերջին թեմայինª վերջերս Զապի ձերբակալման պատմությանը, ապա պատգամավորը նշեց, որ անձամբ նրան չի ճանաչել. "Լսել եմ":