Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

39 ԱՍՏԻՃԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԽԱՆԳԱՐԵՑ ԲԵԹԹԻԻՆ` ՓԱՅԼՈՒՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ "ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ"

$
0
0

39 ԱՍՏԻՃԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԽԱՆԳԱՐԵՑ ԲԵԹԹԻԻՆ`
ՓԱՅԼՈՒՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ "ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ"


Արդեն հայտնի է, որ մանկական "Եվրատեսիլ-2014" երգի միջազգային մրցույթում 151 միավորով առաջին տեղը զբաղեցրեց Իտալիայի ներկայացուցիչ Վինչենցոն` իր առաջին սիրո մասին երգով: Երկրորդ հորիզոնականում` Բուլղարիայի ներկայացուցիչն էր: Մրցույթում Հայաստանը ներկայացնող 11-ամյա Բեթթին` Էլիզաբեթ Դանիելյանն իր "Արեւի մարդիկ" երգով չնայած ժամանակ առ ժամանակ հայտնվում էր առաջին տեղում, ապա իջնում երկրորդ ու երրորդ հորիզոնականները, վերջին պահին 144 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Այս տարի եւս մրցույթի հաղթողը որոշվեց ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկությամբ` 50/50 հարաբերակցությամբ: Այդ ամենից բացի` մրցույթի կանոնների համաձայն` Եվրոպական հեռարձակողների միությունը բոլոր 16 մասնակից երկրներին տվեց 12-ական միավոր: Իսկ Հայաստանին առաջին 12 միավորը տվեց Բելառուսը, հետո Բուլղարիան, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը եւ Մալթան: 10 միավոր տվեց Նիդեռլանդները, 8-ական միավոր` Շվեդիան եւ Սլովենիան, 7 միավոր` Սան Մարինոն, 6-ական միավոր` Խորվաթիան, Կիպրոսը եւ Սերբիան, եւ 2-ական միավոր ստացանք Իտալիայից եւ Մոնտենեգրոյից: Իսկ Հայաստանն իր 8 միավորը տվեց Մալթային, 10 միավորը` Ռուսաստանին, իսկ 12 միավորը` Վրաստանին:
Չնայած փոքրիկ Բեթթին ելույթ ունեցավ 39 աստիճան տաքությամբ, ինչը պարբերաբար հիշեցնում էր հեռարձակման ընթացքում ուղիղ եթերից մրցույթը մեկնաբանող Ավետ Բարսեղյանը, ով հենց "Արեւի մարդիկ" երգի խոսքերի հեղինակն է:
Ինչեւէ, 39 աստիճան ջերմությունը չխանգարեց փոքրիկին` փայլուն ելույթ ունենալ: Այս հանգամանքը, կարծում ենք, մեծերի "Եվրատեսիլում" հանդես եկող Հայաստանի որոշ ներկայացուցիչներ հետեւություններ կանեն, ու այլեւս չեն պատճառաբանի, թե` ելույթից առաջ մի քիչ մրսած էինք, տաքություն ունեինք կամ էլ` ամենասարսափելին, որ մեր ելույթի ժամանակ միկրոֆոններն անսարք էին կամ տեխնիկան էր վատը…
Այնուամենայնիվ, փոքրիկ Բեթթիին հաջողվեց գրավել դահլիճն ու ջերմացնել հազարավոր հեռուստադիտողների սրտերը` իր "Արեւի մարդիկ"-ով: Սակայն, կարծես, Եվրոպան մանկական "Եվրատեսիլը" խառնեց մեծերի "Եվրատեսիլին" ու մանկական որեւէ կատարում ընտրելու փոխարեն` ձայն տվեց սիրային թեմայով երգող իտալացի փոքրիկին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles