ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՎ` ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՉԵՍ ՈՒՆԵՆԱ

Հանդիպման միակ գոլն իր հաշվին գրանցեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն, ում մասին, ի դեպ, հանդիպումից հետո մեզ մոտ ավելի շատ էր խոսվում, քան Հայաստանի հավաքականի սխալների եւ բարդ իրադրության: Ընդ որումª պորտուգալացին հրաժարվել էր որեւէ հայկական լրատվամիջոցի հարցազրույց տալ, եւ նույնիսկ քննադատության էր ենթարկել Բեռնար Շալանդի թիմի ցուցադրած խաղը: Այն, որ Ռոնալդուն խիստ ծանր է տանում, երբ Պորտուգալիան պարտվում կամ դժվարությամբ է կարողանում միավորներ կորզել համեմատաբար թույլ մրցակիցներից, հայտնի փաստ է: