"ԴԻՐՔԱՊԱՀ" ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ
![]()
Կառավարությունը գործնական քայլեր է կատարում երեք տասնյակից ավելի սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու հարցում` բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի եւ այլ վարձավճարների մասնակի փոխհատուցում: ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը կարգավորող "Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին" ՀՀ օրենքի նախագիծը կառավարության հավանությանն արժանացավ անցած շաբաթ օրվա արտահերթ նիստի ընթացքում, իսկ այսօր արդեն այն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում է:
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքների բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու հանգամանքով:
Ընթերցել...