Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԶԱՐՄԱՆՔ

$
0
0

Զարմանալի բախտ ունի ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ: Ուր գնում է, ինչ կազմակերպում է, նրան զարմանալիորեն ուղեկցում է կրակը: Այդպես էր 2012-ին Հանրապետության հրապարակում, երբ բռնկվեցին հազարավոր փուչիկները, այդպես եղավ նաեւ երեկ Մարզահամերգային համալիրում, ուր նշվում էր Ուսանողի օրը, եւ ուզած-չուզած տարհանեցին ուսանողներին: Ինչեւէ, լավ է գոնե այս անգամ տուժողներ չեղան: Եվ զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ պարզապես Կարեն Ավագյանի ներքին հուրն է ուժեղ:
Ամեն ինչ լսել էինք, սակայն նոր ենք իմանում, որ իշխանափոխությունը կարող է լինել որակյալ: Այդ զարմանահրաշ քաղաքագիտական գյուտի հեղինակն է ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ. "Այո՛, ԲՀԿ-ն ձգտում է ե՛ւ որակյալ, ե՛ւ անցնցում իշխանափոխության: Միաժամանակ, ԲՀԿ-ն ուզում է ապացուցել, որ իշխանափոխությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ նրա նպատակն է փոխել երկրի այս մտահոգիչ իրավիճակը, եւ իշխանափոխությունը միջոցներից մեկն է, որով կարող ենք մեկ քայլ առաջ գնալ այն ծրագրերի իրականացման համար, որոնք այսօր ի զորու չենք իրագործել`

Ընթերցել...


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles