Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԼԱՎ ԳՈՐԾԻՔ

$
0
0

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԼԱՎ ԳՈՐԾԻՔ


Արդեն քանի օր է, ինչ մի շարք բուհերի ուսանողներ դուրս են եկել դասադուլի, շրջում են այլ բուհերով եւ համալրում իրենց բանակը: Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը եւս անմասն չի մնացել դասադուլի կոչերից: Ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ չբացառեց, որ իրենց բուհի որոշ ուսանողներ կարող է մասնակցած լինեն դրան.
-Միգուցե միտինգներին մասնակցում են. գիտեմ, ուսանողներ ունեմ, որ համախոհ են այդ գաղափարին: Բայց նրանց ո°չ անունն եմ ուզում իմանալ, ո°չ էլ դեմքը, որ հետո չասեն` հաշվեհարդար ենք տեսնում: Ծիծաղելի կլինի դա: Իրենց ազատությունն է, բայց մեր ուսանողները գերադասեցին մնալ դասի: Հիմա ՙֆեյսբուքերը՚ կգրեն, որ արգելել ենք, բայց այդպես չէ: Անգամ ուսանողներ դուրս եկան, խնդրեցին, ասացին` թողեք, գնացեք, պատուհաններից սկսեցին թուղթ գցել...

Ստիպված եղանք մի 5 լրագրողի ներս թողնել, որոնք շրջեցին միջանցքներում, տեսան, որ ոչ ոքի չենք կապել, չենք կախել: Հարցազրույցներ վերցրին ու գնացին: Կարծում եմ` սա ուսանողական դասադուլ չէ. եթե մարդիկ գրագետ լինեն, կհասկանան, որ ուսանողական դասադուլները ծագում են հենց համալսարանի մեջ: Այսինքնª ուսանողությունը ժողով է անում, դասախոսների հետ ՙպիտիցիա՚ է անում, ինչպես եղավ Չինաստանում, ինչպես ժամանակին եղել է Փարիզում, ԱՄՆ-ում: Մարդիկ որոշում են կայացնում իրենց բուհի մեջ, եւ դրա դեմը ոչ ոք չի կարողանում առնել: Սա դասադուլ չէ, երբ որ մի խումբ  (100-120 հոգի է եղել մեր բուհի առաջ) երիտասարդներ ընդամենը այսպիսի լոզունգներ են գոռացել. ՙՈվ դուրս չգա, ղզիկ ա, թատերականի տղեքը տղա չեն, երկարամազ աղջիկ են, ով չմիանա մեզ, հայ չի...՚: Սա ոչ քաղաքական ագիտացիա է, ուղղակի կոնկրետ գործակալների սադրանք է, եւ, կարծես թե, ընդհատակյա ցանկություն կա, ՙՄարտի 1՚-ի բերելու: Սա է ամենացավալին ինձ համար, որ սցենարը կրկնվում է:
- Որպես մշակույթի գործիչ եւ բուհի ռեկտոր` հետընտրական իրավիճակի մասին ի±նչ կասեք:
- Կարծում եմ` մարելու է, գնա, արժեքը ոչինչ է, որովհետեւ մի քանի կուսակցություն են միացել իրար: Ինձ շատ է դուր գալիս Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը` թող Րաֆֆին քայլ անի, մենք միանանք: Այսինքնª Րաֆֆիի վրա են ուզում գցեն օրենքից դուրս լինելը, պատասխանատվությունը, որ հետո մտնեն շարժման մեջ: Տարօրինակ կեցվածք է: Այսինքնª բոլորի համար Ր. Հովհաննիսյանը դարձել է լավ գործիք` սեփական հարցերը լուծելու համար: Դա իմ տպավորությունն է: ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի միակ ծրագիրը միշտ էլ եղել է ապակայունացումը: Նիկոլ Փաշինյանը հենց հիմա նույն սցենարով է գործում, չի էլ աճել` որպես քաղաքական լիդեր, մնացել է նույն` Ֆրանսիայի դեսպանատան առաջ ասած տեքստերին, որ` ամբողջ ազգս է... Բայց իրականում 10 հոգի են: Բավական է ամբողջ ազգի անունից խոսել: Կարծում եմ` սա կմարի. տարբեր միավորումներ են միավորվել, որոնցից ամեն մեկն ունի իր իդեա-ֆիքսը, նպատակը, եւ թույլ տվեք կասկածել, որ ընդամենը ազգի ապագայի եւ իսկապես օբյեկտիվ ընտրությունների ու դեմոկրատիայի ջատագովներն են դրանք: Այն իշխանության կրողները, որոնց ժամանակ այսպես խոսելիս արդեն կգային խմբագրություն ու կջարդեին: Հիշո±ւմ եք այդ դեպքերը, հիշո±ւմ եք, երբ լրագրողները փախչում էին երկրից: Բա այդ մարդը այսօր ո±նց դարձավ այդքան լիբերալ: Թողնենք նորից գա իշխանության, մեզ  ջարդի ու ծեծի±: Չեմ ուզում: Ես արդեն ծեծվել եմ իր ժամանակ, նստել եմ, բավական է: Իսկ կարմիր կովն իր կաշին չի փոխելու, նա ընդամենը փարիսեցի է, որ այսօր դեմքը փոխել, դարձել է ազգի նվիրյալ: Դա ընդամենը մինչեւ այն րոպեն է, որ աթոռը տան, այդ րոպեից նա դառնում է մարդատյաց ու հայատյաց: Իմ խորին համոզմամբ, ԼՏՊ-ն ատում է մարդկանց ու, առավել եւս, հայերին: Ես դա հայտարարել եմ 1991-ին, երբ նա նախագահ դարձավ: Այնպես չէ, որ այսօր եմ որոշել նրա դեմ դուրս գալ, երբ  իշխանության չէ: Կարծում եմ` քանի որ մի քանի քաղաքական ուժեր դրսի քաղաքական գրասենյակներից են ուղղորդվում, միացում չի լինելու. ամեն մեկն իր վերադասից ստանալու է այլ ցուցում, եւ դա բերելու է ներքին բախման: Ինչն արդեն երեւում է: Զգում եմ, որ Ր. Հովհաննիսյանն էլ է գիտակցում, որ ինքը շարժման ղեկավարն ու լիդերը չէ: Ինքը կարող է անկառավարելի լինել եւ չի կարողանալու պատասխան տալ սրա համար: Ցավում եմ, բայց դա իրականություն է, որքան շուտ այս աժիոտաժն անցնի, այնքան լավ:
- Այնքան, որ ՙՄարտի 1՚-ը չկրկնվի:
- Ես ռեժիսոր եմ եւ ունեմ լոգիկ դեդուկտիվ մտածողություն: Տեսնում եմ պատկերի բացարձակ կրկնություն` հերոսների, կերպարների: Այս դրամայում նույն դերակատարներն են, նույն տեքստերը: Փաշինյանը գոռում է 5 հազարանոց միտինգի առաջ, որ ամբողջ ազգը այստեղ է, ինչքան կարելի է ամբողջ ազգի անունից խոսել եւ ամբողջ ազգին գցել թյուրիմացության մեջ: Այս ուսանողական դասադուլից հասկացա, որ ընդամենը պրովոկացիա է` գոռալ, հայհոյել պատուհանների տակ, մինչեւ ուսանողները ամոթից դուրս գան փողոց: Դա չեղավ իրենց քաղաքական համոզմունքը: Ես իմ ուսանողներին թույլ եմ տվել, ասել եմ` հավաքվեք ժողովի դասախոսական կազմով, եթե ամբողջ կոլեկտիվը ՙպիտիցիա՚ կստորագրի, որ գնում է դասադուլի, իրենց դասադուլը կհարգեմ: Իսկ սա դասադուլ չէ, սա սադրանք է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles