Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԵՌՅԱԿԸ ԴՈՒԵՏ ԴԱՐՁԱՎ»

$
0
0

«ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԵՌՅԱԿԸ ԴՈՒԵՏ ԴԱՐՁԱՎ»

Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ տեղի ունեցավ նախկին ոչ իշխանական «քառյակի» առաջարկած 12 կետերի վերաբերյալ  խորհրդակացություն, որին խորհրդարանական խմբակցություններից չէր մասնակցում միայն ՀԱԿ-ը: Անդրադառնալով դրան` լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց. «Առհասարակ, քաղաքական երկխոսության մերժումը դրական երեւույթ չէ, եւ մերժում են երկխոսությունը նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում: Մերժումը մարգինալ ուժերի գործելաոճն է, եւ սա ես չեմ ասում»: «Իրավունքի» այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նոր քաղաքական դուետներ են ձեւավորվում ոչ իշխանական ուժերում, ու դա է պատճառը, որ հենց «եռյակի» անդամ խմբակցությունը չի ուզում մասնակցել իրենց իսկ առաջարկած 12 կետերի լուծմանը միտված գործընթացներին` ԱԺ փոխնախագահը հավելեց. «Այսօր արդեն եռյակը դուետ դարձավ, ՀԱԿ-ը չմասնակցեց խորհրդակցությանը, իսկ «Բարգավաճ Հայաստանն» ու «Ժառանգությունը» մասնակցեցին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles