ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՄՈԼՈՐՎԵԼ ԷՐ ԲՀԿ-Ի «ԲԱԽՉԵՔՈՒՄ»Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանում մնացել էր միայնակ ու լքված, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ակտիվը` Նաիրա Զոհրաբյանն ու Ստեփան Մարգարյանը, ԱԺ նիստերին բացակայում էին: Արի ու տես, որ առանց նրանց, պարոն Զուրաբյանն անգամ խորհրդարանի միջանցքներում չի կողմնորոշվում` ուր եւ ինչպես գնալ: Եվ ահա վերջինս հայտնվելով խորհրդարանի այն հատվածում, որտեղ հիմնականում ԲՀԿ-ական պատգամավորների սենյակներն են` մոլորվել էր ու դիմել պատգամավորների օգնականերին, ովքեր պարոն պատգամավորին ցույց տվեցին ճանապարհը, թե ինչպես գնալ, որ իր ուզած տեղը հասնի: Այո, կարծես թե, Լ. Զուրաբյանի մոտ վատ սովորություն է դառնում, որ միշտ ինչ-որ մեկը պետք է իրեն ուղղություն ցույց տա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ