ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՊՔԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Այսօր Ազգային ժողովում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը ներկայացրեց <Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին> ՀՀ կառավարություն նախագիծը: Ըստ զեկուցողի այս տարի մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկվածների թիվը կրճատվել է մինչ այս պահի դրությամբ: Եթե 2013 թվականին ունեցել ենք 19 տուժող՝ 13 կին, 11 անչափահաս, ապա այս տարի հարուցվել է 9 քրեական գործ թրաֆիքինգի զոհերի ենթարկված, որոնցից 7 կին, 2 երեխա: Աշխարագրական առումով, այս տարի, տվյալները հետեւյալն է՝ 1 Արաբական էմիրություններ, 2՝ Թուրքիա, 3՝ աշխատանքային թրաֆիքինգ՝ Ռուսաստանի դաշնությունում, իսկ մնացած 4-ը Հայաստանի Հանրապետությունում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ