Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ՍԿՍԵԼ ՊՈԵԶԻԱՅԻՑ…»

$
0
0

«ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ՍԿՍԵԼ ՊՈԵԶԻԱՅԻՑ…»

 


Այսօր «Զարթոնք» համերգային ընկերությունը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրեց 2014 թվականի իր վերջին գրական-երաժշտական երեկոն: Ասմունքի ոլորտում առաջատար անունների կողքին` Սիլվա Յուզբաշյան, Արթուր Ութմազյան, Գրետա Մեջլումյան…, հնչեց նաև երաժշտական պրեմիերա Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ: Առաջին անգամ Լեյլան հնչեցրեց երգահան-բանաստեղծ, հեռուստատեսային բեմադրիչ, ռեժիսոր, լրագրող, շինարար-ինժեներ ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ «ԱՐԻԱՑԻՐ ՍԻՐՏ ԻՄ» ստեղծագործությունը…

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» զրուցեց մաեստրոյի հետ, ով այնքա՜ն տպավորված էր «Զարթոնքի» այս երեկոյով. «Նմանատիպ միջոցառումներն այսօր խիստ անհրաժեշտություն են. մեր բանաստեղծներն այնքան բան են ասել, իսկ նրանց խոսքն այսօր շատ քիչ է հնչում: Նման միջոցառումները մաքրում են մեզ, զգում ես, որ ունես արմատներ, որոնցից պետք է սնվել ու բարձրանալ: Ուրախ եմ նաև, որ հնչեց «Արիացիր սիրտ իմ» երգը, իսկ նրա բանաստեղծության մեջ մի քանի անգամ կրկնվող «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» տողերը պատահական չեն ընտրվել, պատահական չէ նաև երգի վերնագիրը. յուրաքանչյուր հայ, հատկապես այս օրերին, պետք է արիանա, ամեն ինչ անի հայ ազգին բարձրության վրա պահելու համար»:

Եվ ինչպես վստահեցնում է պարոն Պասկևիչյանը. «Շատ բան կարող է սկսել պոեզիայից`ազգային արժանապատվություն, ազգային անվտանգություն…»:

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles