"ՀԻՆԳ ԺԱՄ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ ՇԱՆ ՊԵՍ ԹԶԻ ԾԱՌԻՑ ԿԱՊՎԱԾ ԵՄ ՄՆԱՑԵԼ"

-Երեք տարի որպես անասնապահ աշխատել եմ Մարտակերտի շրջանում` խոշոր ձեռնարկատեր Գրիշա Սարգսյանի եւ նրա կնոջª Օֆելյա Օհանջանյանի մոտ: Սկզբնական շրջանում կարծես թե նորմալ էր: Սակայն ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ չնկատեցի, թե ինչպես անասունը հասավ ձորի բերանը, ընկավ եւ սատկեց: