ԱՐԴՅՈ՞Ք ՀՀԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲՈՒՆՏ Է
ՍԿՍՎԵԼ
Այսօր խորհրդարանում տապալվեց <Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին> կառավարության ներկայացրած օրինագիծը: Օրինագիծը նախատեսում էր որոշ չափով սահմանափակել հարկադիր կատարողների լիազորությունները, մասնավորապես հարկադիր կատարողները այլեւս իրավունք չէին ստանում առանց դատարանի որոշման բռնագանձել 200 հազար դրամից ավել տուգանքներ, կամ պարտավորությունների դիմաց պարտապաններից վերցնել միակ բնակարանը: Միարժամանակ օրենքի նախագծով համաներում էր հայտարարվում մինչեւ 2012 թվականին նշանակված տույժ-տուգանքների վրա: Ակնհայտ է, որ օրինագիծը սհամանափակելով ԴԱՀԿ-ի լիազորությունները՝ համաներում հայտարարելով, որ նպաստավոր էր ժողովրդի համար: Թեեւ ամբողջությամբ չէր լուծում տուժ-տուգանքների հետ կապված խնդիրները այնուամենայնիվ ընդդիմությունը պահանջում էր ԴԱՀԿ-ին ընդհանրապես զրկել տուգանքներ առանց դատարանի գանձելու լիազորություններից: Քվեարկությունից առաջ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ ցանկանում են տապալել օրենքի ընդունումը, ինչին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց. <Ուզում եք, որ մնա հի՞նը>: Այսինքն ակնհայտ է, որ սույն օրենքի տապալումով ԴԱՀԿ-ը մնում էր անսահմանափակ լիազորություններով, իսկ կուտակված տույժերը եւ տուգանքները շարունակվում էին կախված մնալ բազմահազարավոր պարտապանների վրա: Այնուամենայնիվ ընդդիմությունը որոշեց խաբանել կառավարության բարեփոխումների ծրագիրը: Զարմանալի է, որ ընդդիմությանը միացան նաեւ ՀՀԿ-ի մի շարք պատգամավորներ, որոնց մի մասը ընդհանրապես չէր եկել նիստին, իսկ որոշակի մասն էլ ներկա էին, բայց կողմ չեն քվեարկել օրինագծին: Մանսնավորապես դեմ են քվեարկել՝ ՀՀԿ-ական գործարար Գարեգին Նուշիկյանը, մի շարք այլ գործարար պատգամավորներ՝ Մհեր Սեդրակյանը, Վրեժ Մարկոսյանը, Մանվել Բադեյանը, Կարեն Կարապետյանը, Նահապետ Գեւորգյանը, Սպարտակ Մելիքյանը, այս անձինք կամ բացակայել են, կամ ընդհանրապես չեն քվեարկել կառավարության օրենքի նախագծին: Ի դեպ, չեն քվեարկել նաեւ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար, վերջերս մարզահամերգային համալիրում հրդեհի պատմության հետ կապված Կարեն Ավագյանը, Համլետ Հարությունյանը, վերջերս պատգամավոր դարձած Վահրամ Մկրտչյանը:
Այս առիթով խորհրդարանի միջանցքներում խոսում էին, որ ՀՀԿ-ի ներսում ինչ որ <բունտ> է սկսվել, որն ուղղված է ոմանց կարծիքով կառավարության, իսկ ոմանց կարծիքով էլ ԴԱՀԿ-ի դեմ: Պետք է փաստել սակայն, որ ՀՀԿ-ական <բունտ> անող պատգամավորներից ոչ մեկը որեւէ տեղ եւ որեւէ անգամ հրապարակային դեմ չի արտահայտվել այդ օրենքի նախագծին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ