Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ`ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԹՈՎՊԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ

$
0
0

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ`ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԹՈՎՊԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ


Նոյեմբերի 20-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ –ում Եթովպիայի Ժողովրդավարական հանրապետության արտակարգ եւ լիզոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեն:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խսքով`ստորագրված համաձայնագիրը մինջպետական մակարդակով առաջին քայլն է.«Ինչպես այլ պարագաներում, այնպես էլ Եթովպիայի պարագայում մշակույթը ճանապարհ կբացի բոլոր ոլորտների համար: Սա շատ կարեւոր փաստաթուղթ էր, քանի որ հստակ սահմանում է այն քայլերը, որոնք մոտ ապագայում պետք է իրականացնենք: Խոսքը առաջին հերթին վերեբերվում է համագործակցությանը  թանգարանների եւ գրադարանների  ոլորտում`մասնագետների վերապատրասման գործընթաց, ներառյալ մշակութային արժեքների վերականգնում եւ պահպանում: Խոսքը նաեւ մշակութային կենտրոնների հիմնադրման մասին է: Եթովպիան  շատ նման է Հայաստանին, երկու երկրներն էլ չունեն ելք դեպի ծով: Մենք շատ անելիքներ ունենք այս երկրի հետ»,-նշեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Դեսպան Կասահուն Դենդեր Մելեսենը փաստեց, որ հայերը Եթովպիայում հաստատվել են 17-րդ դարում եւ մինչեւ այժմ շարունակվում են բնակվել այնտեղ.«Եթովիան էլ Հայաստանի նման ունի շատ հին պատմություն, կարող եմ ասել, որ մարդկային կյանքը սկիզբ է առել այստեղից»,-շեշտեց դեսպանը եւ ընդգծեց, որ ստորագրված համաձայնագիրը երկու երկրների մշակույթների համար շատ կարեւոր է.«Մենք ցանկանում ենք համագործակցել Երեւանի գրադարանների եւ թանգարանների հետ»:

Համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի մշակույթի բանգավառում համագործակցություն հաստատելու եւ երկու երկրների միջեւ փոխճանաչելիություն ապահովելու համար:Նշված համաձայնագրով հնարավորություն կտրվի երկու կողմերի մշակութայինկազմակերպություններին ուղիղ կապեր հաստատել, մշակել բազմաբովանդակ ծրագրեր, հանդես գալ փոխադարձ հետաքրքրոթյուն ներկայացնող նախաձեռնություններով: Համաձայնագիրը հնարավորություն կնձեռնի թատրոնի, կինոյի, գրադարանների,, թանգարանների, մշակութային արժեքներիպահպանության, ժողովրդական արվեստի եւ մշակույթի այլ բնագավառներում համագործակցության հաստատման եւ զարգացման համար: Կողմերը կխրախուսեն նաեւ թատրոնի, գրադարանի եւ արխիվի միջեւ տեղեկատվության եւ մասնագետների փախանակամանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles