Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է` ԸՍՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ

$
0
0

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է`
ԸՍՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ


ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանից, ով վերջին մեկ շաբաթը ԲՀԿ մյուս պատգամավորների նման չէր մասնակցում ԱԺ նիստերին, "Իրավունքը" փորձեց պարզել` ԲՀԿ-ն կողմ է, թե դեմ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը: "Ոչ մի հարցի չեմ պատասխանելու",- կարճ ու կոնկրետ ասաց Վահե Հովհաննիսյանը:
ԲՀԿ պատգամավորին խնդրեցինք արտահայտել իր անձնական կարծիքը, վերջինս, սակայն անդրդվելի մնաց. "Չեմ պատասխանելու":
"Ինչո՞վ է պայմանավորված, որ չեք պատասխանում",- հարցրինք պրն Հովհաննիսյանին:
"Տրամադրություն չունեմ",- ծիծաղելով ասաց "անտրամադիր" պատգամավորը:
Վահե Հովհաննիսյանը, փաստորեն, ըստ տրամադրության է պատասխանում հարցերին: Հետաքրքիր է, իսկ քվեարկությունների ժամանակ է՞լ է ԲՀԿ պատգամավորը տրամադրությամբ առաջնորդվում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles